Ամերիկյան փորձագետները վերապատրաստում անցկացրեցին մտավոր սեփականության իրավունքի վերաբերյալ

U.S. Trains Armenian Legal Experts on Intellectual Property Rights

ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի /ԹՊԻՀ/ և ԱՄՆ ներքին անվտանգության դեպարտամենտի պատվիրակության համագործակցության արդյունքում նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 1-ը տեղի ունեցավ վերապատրաստում մտավոր սեփականության իրավունքի խախտման գործերի քննությունների վերաբերյալ, որին մասնակցեցին հայ դատավորներ, դատախազներ և քննիչներ:

Դասընթացի ժամանակ քննարկվեց մտավոր սեփականության իրավունքի խախտումների և անդրազգային կազմակերպված հանցավորության և ազգային անվտանգության միջև կապը, կեղծ ապրանքների և մաքսանենգության, մաքսային խարդախության և փողերի լվացման թեմաները:  Այս դասընթացին մասնակցում եին ՀՀ ազգային անվտանգության ծառայության, քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության և պետական ​​եկամուտների կոմիտեի քննչական վարչության քննիչները, ինչպես նաև դատավորներ, դատախազներ, արդարադատության նախարարության և մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության գործակալության աշխատակիցներ:

Այս դասընթացը խորապես նպաստում է Հայաստանի իրավապահ համակարգը արդիականացնելու, ինչպես նաև անդրազգային հանցավորության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործում: Այն նաև աջակցում է ԹՊԻՀ բյուրոի հիմնական նպատակին, այն է՝ ապահովել ԱՄՆ-ում քաղաքացիների անվտանգությունը՝ միջազգային հանցավորության, հանցավոր խմբակցությունների,  ապօրինի թմրամիջոցների դեմ պայքարելով:

Կարող եք այստեղ ծանոթանալ, թե ինչպես է ԹՊԻՀ-ը իր գործունեությամբ նպաստում բնակչության անվտանգությունը՝ պայքարելով միջազգային հանցավորության, ապօրինի թմրամիջոցների և աշխարհում անկայուն իրավիճակների դեմ: