ԱՄՆ դեսպանատան ԹՊԻՀ գրասենյակը հովանավորում է հայաստանյան պատվիրակության մասնակցությունը միջազգային կոնֆերանսին

INL Logo

Հոկտեմբերի 22-27  Երևանում ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակը հովանավորել է ՀՀ արդարադատության նախարարության երկու ներկայացուցիչների մասնակցությունը Լոնդոնում անցկացվող Միջազգային քրեակատարողական հիմնարկների և կալանավայրերի ասոցիացիայի (ICPA) 19-րդ ամենամյա կոնֆերանսին: .

Այս ամենամյա կոնֆերանսն իր տեսակի խոշորագույն միջազգային հավաքն է, որը միավորում է աշխարհի քրեակատարողական հիմնարկներից և կալանավայրերից ավելի քան 700 մասնագետ: Այս տարվա կոնֆերանսի թեման էր՝ «Նորարարություն վերաինտեգրման ոլորտում. Կերտենք նոր ապագա»:

Հայ պատվիրակները մասնակցեցին բանտարկյալների վերաինտեգրման նորարարական մոտեցումների, նոր գաղափարների և տեխնոլոգիաների վերաբերյալ նիստերին: Այս հնարավորությունը օգտագործելով նրանք փորձ և գաղափարներ փոխանակեցին իրենց միջազգային գործընկերների հետ և հանդիպեցին Վաշինգտոնի ԹՊԻՀ բյուրոյի ներկայացուցիչների հետ և նրանց հետ քննարկեցին այս ոլորտում Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերները, և թե ինչպես կարող են նոր ձեռք բերված գիտելիքները օգտագործել Հայաստան վերադառնալիս:

Հայաստանի մասնակցությունն այս միջոցառմանն աջակցություն է Հայաստանում  իրավապահ և քրեակատարողական ոլորտների արդիականացման գործընթացին: Այն նաև միջոց է ԹՊԻՀ-ի գլոբալ նպատակի գործում, այն է՝ ապահովել ԱՄՆ-ում քաղաքացիների անվտանգությունը՝ միջազգային հանցավորության, հանցավոր խմբակցությունների,  ապօրինի թմրամիջոցների դեմ պայքարելով և կանխարգելելով ազատ արձակվելուց հետո հանցագործություն գործած անձանց կողմից կրկնահանցանքը՝ վերականգնման և վերաինտեգրման ծրագրերի միջոցով:

Այստեղ կարող եք գտնել հավելյալ տեղեկություններ այն մասին, թե ինչպես է ԹՊԻՀ-ը իր գործունեությամբ նպաստում բնակչության անվտանգությունը՝ պայքարելով միջազգային հանցավորության, ապօրինի թմրամիջոցների և աշխարհում անկայուն իրավիճակների դեմ: