ԱՄՆ Դեսպանատունը մասնակիցներ է պատվիրակում «Բաց աշխարհ» դատաիրավական փոխանակման ծրագրով

INL Logo

Երևանում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության /ԹՊԻՀ/ գրասենյակը ընտրեց չորս հայ մասնակցի՝ «Բաց աշխարհ» փոխանակման ծրագրին մասնակցելու համար, որը ծանոթացնում է Միացյալ Նահանգներում դատաիրավական համակարգին: ԹՊԻՀ- ը նաև աջակցեց ծրագրի մշակման հարցում, որը տեղի ունեցավ Վաշինգտոնում և Վիրջինիա նահանգի Նորֆոլկ քաղաքում: Պատվիրակության կազմում ընդգրկած էր մեկ ՀՀ հանրային պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի նախագահի տեղակալը և ՀՀ հատուկ քննչական ծառայության երկու ավագ քննիչ: Ծրագրի ընթացքում մասնակիցները ԱՄՆ համակարգին ծանոթացան անմիջապես դատական նիստերի դիտարկումների միջոցով, ինչպես նաև Արևելյան Վիրջինիա նահանգի դատավորի, ԱՄՆ դատախազի տեղակալի, դաշնային հանրային պաշտպանի տեղակալի և ԱՄՆ նախկին կոնգրեսականի հետ հանդիպումների միջոցով: Պատվիրակները որպես ժյուրիի անդամներ մասնակցեցին մի դատախաղի և այցելեցին Ռեգենտ համալսարանը, ինչպես նաև Վիլյամ և Մերի իրավաբանական քոլեջը և վերջինիս  ուսումնական դատարանը: