Դեսպանատունը հյուրընկալում է կին իրավապահների համաժողովների մասնակիցներին

Դեսպանատունը հյուրընկալում է կին իրավապահների համաժողովների մասնակիցներին

Վերջին 5 տարիների ընթացքում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակի աջակցությամբ ՀՀ ոստիկանության ու ՀՀ քննչական կոմիտեի ավելի քան 60 կին աշխատակիցներ մասնակցել են Վրաստանում անցկացվող կին իրավապահների ամենամյա համաժողովին:

Համաժողովը կին ոստիկաններին, քննիչներին ոգեշնչում է, ներկայացնում հնարավորություններն ու հեռանկարները, ինչպես նաև փոխանցում գործնական գիտելիքներ: Այստեղ միջազգային գործընկերները հանդես են գալիս լավագույն փորձի, նորագույն մեթոդների ու մոտեցումների  մասին զեկուցումներով, արծարծվում են տարաբնույթ թեմաներ պաշտպանական մարտավարության, ձգաբանական փորձաքննությունների, մահվան ու ընտանեկան բռնության դեպքերի քննության, ճգնաժամային իրավիճակներում բանակցություններ վարելու, ճգնաժամային կառավարման ու առաջնորդման  հարցերի շուրջ:

2017թ. ապրիլին համաժողովի մասնակիցները հրավիրվել էին ԱՄՆ դեսպանատուն՝ քննարկելու, թե ինչքանով է իրենց համար արժեքավոր եղել մասնակցությունը համաժողովին և շարունակելու երկխոսությունը ԱՄՆ-ի և Հայաստանի իրավապահ համակարգում առկա գենդերային հիմնահարցերի շուրջ:

Միջազգային հանցավորության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և արտերկրում անկայունության հակազդման միջոցով մարդկանց համար ավելի ապահով ու անվտանգ միջավայր ապահովելուն ուղղված ԹՊԻՀ գործունեության մասին ավելին կարող եք իմանալ  այստեղ: