Հոկտեմբերի 21-24-ը ԱՄՆ Պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակը աջակցեց հայ բարձրաստիճան իրավապահների մասնակցությանը Ոստիկանապետերի միջազգային ասոցիացիայի (IACP) 124-րդ ամենամյա համաժողովին: IACP- ն այն կազմակերպությունն է, որը կերտում է մասնագիտությունը, ձևավորում է իրավապահ ղեկավարներին, տրամադրում է կրթական և մասնագիտական գործընկերության հնարավորությունները ԱՄՆ-ի և այլ երկրների իրավապահների համար:
Մասնակիցները գիտելիքներ ձեռք բերեցին մի շարք ոլորտներում, մասնավորապես՝ անդրազգային հանցավորության դեմ պայքարի, ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված ուսումնական ծրագրերի մշակման, երեխայի սեռական թրաֆիքինգին չափորոշիչների և հակազդման, սեռական բռնությունների քննության, կորած և շահագործման ենթարկած երեխաների ազգային կենտրոնի հետ համագործակցության, երեխաների առևանգման դեպքերի քննության, “dark net”-ի նոր մարտահրավերների, կիբերհանցագործությունների քննությունների, հանցավոր խմբավորումների վնասազերծման (ներառյալ Armenian Power հանցավոր խմբի գործի քննության), ահաբեկչական հարձակումների վերլուծության, ահաբեկչական խմբերի և պարագլուխների, և իրավապահ ոլորտի, քրեական իրավունքի և միջազգային համագործակցության բազմաթիվ այլ հարցերի վերաբերյալ: Հայկական պատվիրակության մասնակիցներին յուրահատուկ հնարավորություն ընձեռնվեց դաշնային և նահանգային իրավապահ կառույցներից իրենց գործընկերներին հանդիպելու, ինչպես նաև քննությունների նոր մեթոդներին ծանոթանալու և համագործակցության հնարավոր կապեր ստեղծելու համար:
Նման ձեռնարկները օգնում են Հայաստանի իրավապահ համակարգի արդիականացման, անդրազգային հանցավորության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործում` այսպիսով նաև նպաստելով ամերիկացիների անվտանգությանը ԱՄՆ-ում: Կարող եք այստեղ ծանոթանալ, թե ինչպես է ԹՊԻՀ-ն իր գործունեությամբ նպաստում բնակչության անվտանգությանը՝ պայքարելով միջազգային հանցավորության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և աշխարհում անկայուն իրավիճակների դեմ: