ԹՊԻՀ-ն ամփոփում է Հայաստանի կանանց և անչափահասների միակ քրեակատարողական հիմնարկի բանտարկյալներին ու անձնակազմին աջակցելու իր ծրագիրը

INL Logo

Հունվարի 18-ին պաշտոնապես ամփոփվեց «Աբովյան ՔԿՀ. վերականգնման, արդյունավետության և թափանցիկության մշակույթի հիմնում» 6-ամսյա ծրագիրը, որն իրականացվում էր Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ-ի կողմից: 121.000 ԱՄՆ դոլար բյուջեով այս ծրագիրն աջակցել է «Աբովյան» ՔԿՀ-ում (Հայաստանի կանանց և անչափահասների միակ քրեակատարողական հիմնարկում) դատապարտյալների պայմանների բարելավմանը՝ ապահովելով ուսուցումներ ու  հմտություններ միտված նրանց հոգեկան և ֆիզիկական բարօրությանը և կարողություններ, որոնց շնորհիվ նրանք ազատ արձակվելուց հետո կկարողանան իրենց տեղը գտնել հասարակության մեջ: Ծրագրի շրջանակում կազմակերպվել են մասնագիտական դասընթացներ, մասնավորապես՝ անգլերենի, համակարգչային գրագիտության, խոհարարության, հելունագործության, կարպետագործության, վարսահարդարման, յոգայի և ֆիթնեսի, ինչպես նաև կարիերայի պլանավորման ու ձեռնարկատիրության դասըթնացներ: Աշխատելով ՀՀ Արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի»  հետ մշակվել է նաև շարունակելիության պլան, որը թույլ է տալիս շարունակել անգլերենի և համակարգչային գրագիտության դասընթացները և կամավորական հիմունքներով ապահովել արհեստագործական ուսուցումները: Գրքերի թվայնացման և ձեռագործ աշխատանքների իրացման հարցերում դատապարտյալներին կշարունակեն օգնել  մասնավոր կառույցները:

Դատապարտյալների համար ուսուցումների ապահովումից զատ՝ ծրագրի շրջանակում մշակվել են Գործունեության ստանդարտ ընթացակարգեր ՔԿՀ-ի անձնակազմի համար, մասնավորապես՝ ուսումնասիրությունների անցկացման և խորացված թեստերի վերաբերյալ, որպեսզի բացահայտվեն ռիսկերը և բանտարկյալների կարիքները, նրանց ֆիզիկական և հոգեկան վիճակը, ընտանեկան կապերը և այլ հոգեբանական թեստերի վերաբերյալ, որոնք օգնում են մշակել անհատական պլան յուրաքանչյուր դատապարտյալի համար:  Ծրագրի շրջանակում նաև ստեղծվել է կողմնորոշիչ ուղեցույց, որը բոլոր դատապարտյալներին ապահովում է ամբողջական տեղեկություններ իրենց իրավունքների և պատասխանատվությունների, աշխատանքային, կրթական, առողջապահական, վերականգնողական հնարավորությունների, կրոնական և այլ ծառայությունների մասին, որոնք առկա են բանտարկության ժամանակահատվածում: ՔԿՀ-ին գործավարության հարցում աջակցելու նպատակով ծրագրի շրջանակում նաև ձևավորվեց գործերի վարման թվային համակարգ: Ընդհանուր առմամբ, այս աշխատանքների արդյունքում «Աբովյան» ՔԿՀ-ում կին և անչափահաս դատապարտյալների համար ապահովվեց աջակցության համընդգրկուն մոդել և ռեսուրսներ, որոնք փոքր փոփոխություններով կարող են կիրառվել նաև Հայաստանի այլ ՔԿՀ-ներում:

ԹՊԻՀ երևանյան գրասենյակն իր գործունեությամբ աջակցում է Հայաստանի արդարադատության ոլորտի արդիականացմանն ու բարելավմանը և անդրազգային հանցավորության  ու թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին՝ դրանով իսկ նպաստելով ԱՄՆ-ում և արտասահմանում ամերիկացիների համար ապահով միջավայրի ձևավորմանը: Միջազգային հանցավորության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և արտերկրում անկայունության հակազդման միջոցով մարդկանց անվտանգության ապահովմանն ուղղված ԹՊԻՀ աշխատանքների մասին ավելին կարող եք իմանալ այստեղ: