Ս. Թ. փետրվարի 5-9 Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակը /ԹՊԻՀ կամ INL/ կազմակերպել էր Թմրամիջոցների գործերով քննչական անձնակազմի խորացված դասընթաց, որը անցկացրեցին ԱՄՆ Թմրամիջոցների դեմ պայքարի վարչության /DEA/ մասնագետները: Հայաստանի իրավապահ չորս մարմինների ներկայացուցիչներ մասնակեցին այս հինգօրյա դասընթացին, որը ներառում էր դեպքերի ուսումնասիրություններ և լսարանային վարժություններ՝ թմրամիջոցների հետաքննության տարբեր մեթոդների և լավագույն փորձի վերաբերյալ: Դասընթացավարները խոսոցին թմրամիջոցներ ապորինի շրջանառող անդրազգային խմբավորումների վերաբերյալ վերահսկողությունն ու ակտիվ հետախուզում կատարելու կարևորության մասին:
Այս դասաընթացը օգնում է Հայաստանի իրավապահ համակարգի արդիականացման, անդրազգային հանցավորության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործում: Այն միաժամանակ նպաստստում է ԱՄՆ քաղաքացիների անվտանգությանը իրենց երկրում՝ հակազդելով միջազգային հանցավորությանը, այլ երկրներում հանցավոր խմբերի գործունեությանը և անօրինական թմրամիջոցների շրջանառությանը: