Հայաստանի քննիչները մասնակցեցին ոստիկանապետերի 2018թ. համաժողովին.

INL Logo

Թմրանյութերի դեմ պայքարի և իրավական համագործակցության բաժնի հովանավորությամբ` մի խումբ հայ քննիչներ ՀՀ քննչական կոմիտեից և ՀՀ պետական ​​եկամուտների կոմիտեից (ՊԵԿ) մասնակցեցին իրավապահ մարմինների աշխարհում խոշորագույն տարեկան հավաքին` Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի (IACP) համաժողովին, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 6-9-ը Օրլանդոյում: Բացի ԱՄՆ-ի, Վրաստանի և Կոսովոյի գործընկերների հետ շփվելուց` հայկական պատվիրակությունը քննարկումներ ունեցավ զեկուցողների հետ իրենց հետաքրքրող որոշակի թեմաների շուրջ, որոնցից են` Project Vic-ը (երեխայի շահագործման դեմ պայքարի ծրագիրը` նախատեսված ստորին մակարդակի համար), ավտոմոբիլային վթարի վայրի կառավարումն ու փորձաքննությունը, հանցագործության վայրի ուսումնասիրության և դատաբժշկական փորձաքննության ժամանակակից տեխնոլոգիական լուծումները, նույնականացումն ու հաղորդակցության սարքավորումները: Պատվիրակությունն առանձին այցելեց Օրինջ վարչական շրջանի շերիֆի գրասենյակ` ուսումնասիրելու քրեական տվյալների հավաքագրման, տվյալների կառավարման և վերլուծության վերջին մեթոդներն ու տեսնելու գրասենյակի կապի կենտրոնը: Տարեկան համաժողովին մասնակցում են հազարավոր իրավապահ մարմինների աշխատակիցներ աշխարհի տարբեր գերատեսչություններից` լավագույն փորձի փոխանակման և հանցագործությունների դեմ պայքարելու համար գործընկերություն ձևավորելու նպատակով: