Միացյալ Նահանգները հորդորում է կառուցողական երկխոսություն ծավալել Հայաստանում

DoS Seal

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ  Հիթեր Նոյերթի հայտարարությունը

24 ապրիլի, 2018թ

Հայաստանի ժողովրդի և նրա ընտրված առաջնորդների համար առաջիկա օրերը, երբ նրանք ձեռնամուխ են լինում նոր կառավարության ձևավորմանը, պատմական են: Մենք բոլոր կողմերին հորդորում ենք ՀՀ սահմանադրության իրավական շրջանակում կառուցողական մասնակցություն ունենալ՝ ապահովելու իշխանության խաղաղ անցում իրավունքի գերակայության ապահովմամբ: Մենք պատրաստ ենք սերտորեն աշխատել նոր կառավարության հետ այն բազմաթիվ ոլորտներում, որտեղ Միացյալ Նահանգներն ու Հայաստանն ունեն ընդհանուր շահեր: Որպես Հայաստանի բարեկամ և գործընկեր՝  մենք գովելի ենք համարում Հայաստանի ժողովրդի մասնակցությունը ժողովրդավարական ու խաղաղ միջոցներով իրենց ինքնիշխան ապագան կերտելու երկխոսությանը: