ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակն մեկնարկում է նոր ծրագիր` աջակցելու Հայաստանում քննիչների, դատախազների, դատավորների վերապատրաստումների համար կայուն կրթական ծրագրերի մշակման գործում: Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական կառավարման ազգային ակադեմիան (NAPA) Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) հետ համատեղ իրականացնում է մեկամյա համաձայնագիր, որի շրջանակներում Հայաստանի Արդարադատության ակադեմիաի համար կմշակվեն շարունակական կրթության որակյալ ուսումնական ծրագրեր՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, մարդու իրավունքների պաշտպանությանը և մինչդատական կալանավորման այլընտրանքներին: Սույն ծրագրի ուսուցանողների ուսուցում դասընթացները և քննարկումները կներառեն կոռուպցիոն դեպքերի հետապնդման, մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության թեմաները և կուսումնասիրվի այս ոլորտներում Հայստանյան և այլ երկրների լավագույն փորձը:
Այս գործընթացն իրականացվում է INL- ի կողմից ֆինանսավորվող ավելի մեծ աջակցության ծրագրի շրջանակներում, որն աջակցում է Հայաստանի իրավապահ համակարգի արդիականացման, անդրազգային հանցավորության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործում: Այն միաժամանակ նպաստստում է ԱՄՆ քաղաքացիների անվտանգությանը իրենց երկրում՝ հակազդելով այլ երկրներում միջազգային հանցավորությանը և կոռուպցիային: Կարող եք այս հղումով հետևել և ծանոթանալ, թե ինչպես է ԹՊԻՀ-ն իր գործունեությամբ նպաստում բնակչության անվտանգությանը՝ պայքարելով միջազգային հանցավորության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և անկայուն իրավիճակների դեմ: