Վիսկոնսին նահանգի Հանրային պաշտպանի գրասենյակը և ԹՊԻՀ-ը աջակցում են Հայաստանի Հանրային պաշտպանին

SPD and INL Assisting Armenia Public Defenders

Հանրային պաշտպանի(Մեդիսոն) Վիսկոնսինի նահանգային Հանրային պաշտպանի գրասենյակը իր փորձն է կիսում Հայաստանի հանրային պաշտպանության համակարգի զարգացման նպատակով:  Վիսկոնսինի Հանրային պաշտպանի գրասենյակը շարունակում է այլ երկրներում և այլ իրավական համակարգերում գործող հանրային պաշտպաններին աջակցության իր բարի ավանդույթը: Հարկ է նշել, որ  այս գործունեությունը ֆինանսավորվում է Պետդեպարտամենտի Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) բյուրոյի կողմից:

Հուլիսին կայացած մեկշաբաթյա նախնական այցելությունը Վիսկոնսինի Հանրային պաշտպանի ներկայացուցիչներին հնարավորություն տվեց հենց տեղում ծանոթանալ Հայաստանի հանրային պաշտպանության համակարգին:  Այցելության արդյունքում վերհանված կարիքների հիման վրա այս տարի ավելի ուշ և 2018թ. ընթացքում կլինեն դասընթացներ և մենթորական նախաձեռնություններ:

Վիսկոնսինի Հանրային պաշտպան Քելի Թոմսոնը, խոսելով այս նախաձեռնության մասին, նշեց. «Մենք շատ ուրախ  ենք աջակցելու փաստաբանական այլ համակարգերին՝ այս անգամ արդեն Հայաստանում: Այլ երկրներում և  իրավահամակարգերում նման ծրագրերի իրականացմամբ մենք ներկայացնում ենք օրենքի գերակայության և անաչառ ու հավասարակշռված արդարադատության համակարգի ապահովման հարցում Վիսկոնսինի փորձն ու ձեռքբերումները»:

Այս մեկշաբաթյա խորհրդատվական այցելությանը մասնակցեցին Վիսկոնսինի նահանգային Հանրային պաշտպանի տեղակալ Մայք Թոբինը,  ուսումնական ծրագրերի տնօրեն Ջինա Պրուսկին և իրավական ծրագրերի պատասխանատու Ադամ Պլոտկինը:  Երեք հոգանոց առաքելության  եզրահանգումների հիման վրա որոշում կկայացվի դասընթացների կամ մենթորինգի փուլերում Վիսկոնսինի նահանգային Հանրային պաշտպանի գրասենյակի հավելյալ աշխատակիցների ներգրավման վերաբերյալ:

Այս ծրագիրը Վիսկոնսինի Հանրային պաշտպանի գրասենյակի բարի ավանդույթների շարունակությունն է, այն է՝ աջակցել հանրային պաշտպանության համակարգերին երկրի ներսում և  միջազգայնորեն, որի շրջանակում աշխատանքներ են իրականացվել Իսրայելում, Ճապոնիայում, Միչիգանում և Նյու Օրլեանում:  Այս հղումում ծանոթացեք Պետդեպարտամենտի ԹՊԻՀ Բյուրոյի աշխատանքներին՝ ուղղված միջազգային հանցավորության դեմ պայքարին և օրենքի գերակայության ամրապնդմանը: