Փորձագիտական լաբորատորիայի կառավարման ուսուցում Փորձաքննությունների ազգային բյուրոյի համար

Փորձագիտական լաբորատորիայի կառավարման ուսուցում Փորձաքննությունների ազգային բյուրոյի համար

Ս.թ. սպտեմբերին ԱՄՆ պետդեպարտամենտի Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակը կազմակերպեց դասընթաց ՀՀ ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրոյի աշխատակիցների համար: Դասընթացը նվիրված էր հաստատության կայունության, որակի ապահովման և ​​կառավարման ամրապնդմանը, որը նպաստում է ՀՀ իրավապահ մարմինների արդիականացմանը և անդրազգային հանցավորության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին:

Դասընթանցը վարեցին ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի Միջազգային քրեական հետաքննությունների վերապատրաստման ծրագրի (ICITAP) հատուկ գործողությունների գծով տնօրենի տեղակալ Մարկ Մոգլը և Հյուսիսային Տեխասի համալսարանի պրոֆեսոր Աշրաֆ Մոզայանին:

Փորձաքննությունների ​​ազգային բյուրոն անկախ կազմակերպություն է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կազմում: Լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել այստեղ:

Կարդացեք ավելին այստեղ, այն մասին թե ինչպես է ԹՊԻՀ-ը իր գործունեությամբ նպաստում բնակչության անվտանգությունը՝ պայքարելով միջազգային հանցավորության, ապօրինի թմրամիջոցների և աշխարհում անկայուն արավիճակների դեմ: