ՔՈՎԻԴ19-ին ուղղված ԱՄՆ օժանդակությունը Հայաստանին

DoS Seal

Նոր կորոնավիրուսի համավարակի ամենաառաջին օրերից Միացյալ Նահանգները ռեսուրսներ ու օժանդակություն է ապահովել աշխարհի մեր գործընկեր պետություններին, այդ թվում՝ Հայաստանին։

Այս պահի դրությամբ ՔՈՎԻԴ19-ի դեմ պայքարի նպատակով Հայաստանին հատկացված նոր օժանդակությունը կազմում է 5,4 միլիոն ԱՄՆ դոլար։ Բացի այդ, ՔՈՎԻԴ19-ի հետևանքները մեղմելու նպատակով մենք վերաուղղորդել ենք միջոցներ ընթացիկ  օժանդակությունից, և դրանով ՔՈՎԻԴ19-ին ուղղված մեր օժանդակության ընդհանուր գումարը դարձել է 6,6 միլիոն ԱՄՆ դոլար։ Այս միջոցներով աշխատանքներ կիրականացվեն Հայաստանի մի շարք ոլորտներում՝ առողջապահություն, տնտեսություն, հանրային կապեր ու հաղորդակցություն և աջակցություն համայնքներին։ Միջոցների բաշխումն ըստ ուղղությունների տեսնելու համար սեղմեք «ՔՈՎԻԴ19-ին ուղղված օժանդակություն» հղումը աջակողմյան մենյուից։