ՄԱՐԴՈՒ  ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ  ԶԵԿՈՒՅՑ  2022Թ.

Ներբեռնեք PDF տարբերակը (PDF 632KB)

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՒ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԲՅՈՒՐՈ

 

ՀԱՅԱՍՏԱՆ

 

Հրապարակվել է 20 մարտի 2023թ․

ԱՄՓՈՓԻՉ ԱԿՆԱՐԿ

 

Ըստ Սահմանադրության Հայաստանը խորհրդարանական հանրապետություն է, որն ունի միապալատ օրենսդիր կառույց՝ Ազգային ժողով (խորհրդարան): Կառավարությունը ղեկավարում է խորհրդարանի կողմից ընտրված վարչապետը, իսկ նախագահը, որը նույնպես ընտրվում է խորհրդարանի կողմից, ունի առավելապես արարողակարգային դերակատարում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2021թ․ հունիսին կայացած արտահերթ ընտրություններում ստացավ քվեների 54 տոկոսը և գերակշիռ մեծամասնություն խորհրդարանում: Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության հովանու ներքո իրականացված միջազգային ընտրական դիտորդական առաքելության 2021թ․ հոկտեմբերի վերջնական գնահատմամբ ընտրողներն ունեցել են ընտրության լայն հնարավորություն, ընդհանուր առմամբ ընտրությունները եղել են լավ կազմակերպված և մասնակիցները կարողացել են ազատ քարոզչություն իրականացնել։ Սակայն ընտրությունները բնութագրվել են նաև ինտեսնիվ սուր բևեռացվածությամբ և սադրիչ հռետորաբանության լայն  գործածմամբ։  Դիտորդական  առաքելությունը նշում  էր,  որ «բանավեճային միջավայրը ստվերվել է ընդհուպ մինչև ընտրությունների օրը շարունակվող ծայրաստիճան կոշտ, անհանդուրժող, սադրիչ և խտրական հռետորաբանությամբ»։ Այլ թերացումների շարքում հիշատակվում էին քարոզարշավի միջոցառումներին մասնակցություն ապահովելու հետ կապված ճնշումների դեպքերը, քվեներ գնելու վերաբերյալ հաղորդումները, իշխանական կուսակցության ու պետության միջև ոչ հստակ սահմանագիծը, վարչական ռեսուրսիչարաշահման մասին հաղորդումները, քարոզարշավի ֆինանսավորման ոչ բավարար իրավակարգավորումները և ընտրական բողոքներ ներկայացնելու հետ կապված իրավունակության նեղ շրջանակը։

Ազգային ոստիկանությունը պատասխանատու է ներքին անվտանգության համար, մինչդեռ Ազգային անվտանգության ծառայությունը պատասխանատու է ազգային անվտանգության, հետախուզական գործունեության, սահմանային հսկողության համար:  Դեկտեմբերի 30 -ի դրությամբ ոստիկանության պետը հաշվետու է ներքին գործերի նախարարին, իսկ վերջինս էլ իր հերթին հաշվետու է ուղղակիորեն վարչապետին։ Ներքին գործերի նախարարը նշանակվում է նախագահի կողմից՝ վարչապետի առաջադրմամբ։ Ազգային անվտանգության ծառայության ղեկավարը նույնպես ուղղակիորեն հաշվետու է վարչապետին։ Քաղաքացիական իշխանությունները պահպանել են արդյունավետ վերահսկողություն անվտանգության ուժերի նկատմամբ: Ըստ հաղորդումների անվտանգության ուժերի կողմից եղել են որոշ չարաշահումներ։

Տարվա ընթացքում եղել են բռնության միջադեպեր Հայաստանի և Ադրբեջանի միջև, որոնց հետևանքով եղել են զոհեր և գերեվարումներ։ Հաղորդումներ են եղել, որ սեպտեմբերին ադրբեջանական ուժերը թույլ են տվել անօրինական սպանություններ, դաժան, անմարդկային կամ նվաստացնողվերաբերմունքի դրսևորումներ հայկականուժերի հանդեպ։ 2020թ․ և 2016թ․ տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում վայրագություններ թույլ տալու մասին Հայաստանի և Ադրբեջանի՝ մեկը մյուսին ուղղված մեղադրանքների հետ կապված Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացրած բողոքներով դեռևս վճիռներ կայացված չէին։ Հայաստանը սեպտեմբերի մարտական գործողությունների հետ կապված ներկայացրել է նոր բողոքներ։

Մարդու իրավունքների հետ կապված առավել նշանակալի խնդիրներն ըստ արժանահավատ հաղորդումների ներառել են. խոշտանգումներ անվտանգության ուժերի անդամների կողմից. ծանր բանտային պայմաններ. կամայական ձերբակալություն կամ կալանավորում․ նշանակալի խնդիրներ կապված դատական անկախության հետ․ կամայական կամ ապօրինի միջամտություն անձնական կյանքին. ազատ խոսքի սահմանափակումներ․ բռնությամբ կամ բռնության սպառնալիքներով ուղեկցվող հանցանքներ ընդդեմ քաղհասարակության ներկայացուցիչների և լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր, քվիր և ինտերսեքս անձանց․ երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերի դրսևորումներ:

Կառավարությունը միայն սահմանափակ քայլեր է ձեռնարկել ներկա և նախկին պետական պաշտոնյաների և իրավապահ կառույցների պաշտոնյաների թույլ տված ենթադրյալ չարաշահումների քննության և նրանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ Ըստ հաղորդումների 2020թ․ ռազմական գործողությունների ընթացքում հայկական զինված ուժերի կամ անհատների կողմից թույլ տրված ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ կառավարության կողմից տարվող քննության մասով առաջընթաց չի եղել։

ՄԱՍ 1. ՀԱՐԳԱՆՔ ԱՆՁԻ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ

 

ա) Կամայական ձևով կյանքից զրկելը կամ այլ անօրինական կամ քաղաքական շարժառիթներով սպանություններ

 

Կառավարության կամ վերջինիս գործակալների կողմից կամայական կամ անօրինական սպանություն կատարելու վերաբերյալ հաղորդումներ չեն եղել։ Իրավապաշտպան հասարակական կազմակերպությունները (ՀԿ-ները) շարունակել են մտահոգություններ հայտնել զինված ուժերում գրանցված ծառայության հետ կապ չունեցող մահվան դեպքերի ու իրավապահների կողմից այդ դեպքերով արժանահավատ քննություններ չապահովելու վերաբերյալ։ Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ու զոհերի ընտանիքների գնահատմամբ զինված ուժերում գրանցված ոչ մարտական մահվան դեպքերն ի սկզբանե ինքնասպանության վարկածով քննելը քիչ հավանական էր դարձնում չարաշահումների բացահայտումն ու քննությունը։ Ըստ մարդու իրավունքների հարցերով զբաղվող իրավաբանների՝ բանակում գրանցված մահվան դեպքերի քննության ամենամեծ խոչընդոտը եղել է իրեղեն ապացույցների վերացնելը կամ չպահպանելը թե՛ զինվորական հրամանատարության կողմից (ծառայողական քննությունների դեպքում), թե՛ գործի քննությունն իրականացնող համապատասխան մարմինների կողմից։ Ըստ իրավապաշտպան ՀԿ-ների՝ զինված ուժերում գրանցված մահվան դեպքերի վերաբերյալ կառավարության կողմից թափանցիկ հաղորդումներ չապահովելու հանգամանքը (անկախ դեպքերի մարտական կամ ոչ մարտական լինելու հանգամանքից) հանգեցրել է այս ոլորտում պաշտոնական տեղեկատվության հանդեպ անվստահության։

Նոյեմբերի 20-ի դրությամբ կառավարությունը զինված ուժերում գրանցված մահվան առնվազն

15 դեպք որակել է որպես ոչ մարտական պայմաններում գրանցված մահվան դեպք՝ պայմանավորված սպանությամբ, ինքնասպանությամբ, զենք-զինամթերքի տնօրինման կանոնների խախտումներով կամ առողջական խնդիրներով։ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում սեպտեմբերի 8-ին մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը խորը մտահոգություն հայտնեց զինված ուժերում ոչ մարտական պայմաններում գրանցվող մահվան դեպքերի վերաբերյալ՝ նշելով, որ հրամանատարության անպատժելիությունից և անարդյունավետ քննություններից զատ խնդիրը նաև մեծապես պայմանավորված է զինված ուժերում կարգապահության բացակայությամբ։

Հուլիսի 22-ին Քննչական կոմիտեն հայտնեց, որ ավարտել է 2021թ․ օգոստոսին Սյունիքի հարավարևելյան մարտական հենակետերից մեկում հրազենային վնասվածքներից մահացած երեք զորակոչիկների գործով քննությունը։ Ըստ  լրատվամիջոցների երեք զորակոչիկներն ականատես էին եղել սպայի կողմից մեկ այլ զինծառայողի նկատմամբ սեռական բռնության դեպքին և երբ դա բացահայտվել էր, սպան ստիպել էր սեռական բռնության ենթադրյալ զոհ զինծառայողին սպանել վկաներին։ Քննությունից հետո Քննչական կոմիտեն սպայի դեմ սեռական բռնության մեղադրանքները հանեց, և սպային ու ենթադրյալ զոհին ներկայացվեց սպանության մեղադրանք։ Երկու մեղադրյալների ընտանիքները, նրանց փաստաբանները և իրավապաշտպանները կասկածի տակ առան քննության որակն ու մանրակրկիտ լինելու հանգամանքը՝ նշելով նաև իրեղեն ապացույցների հնարավոր կեղծումներ։

Տարվա ընթացքում եղել են բազմաթիվ հաղորդումներ զինվորականների հանկարծահաս մահվան դեպքերի մասին։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի (ՀՔԱՎ) գրասենյակի փորձագետի դիտարկմամբ՝ մահվան այդ դեպքերը մատնացույց էին անում առանց պատշաճ ու համակողմանի բժշկական հետազոտության զորակոչելու հանգամանքը։

Տարվա առաջին կեսին 2020թ․ վարչապետի կողմից ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների մահվան դեպքերն ուսումնասիրելու նպատակով ձևավորված աշխատանքային խումբը, որի կազմում ընդգրկված էին զինծառայողների հարազատների կողմից ընտրած 3 անկախ իրավաբան և Արդարադատության նախարարության և վարչապետի աշխատակազմի 3 ներկայացուցիչ, ամփոփեց 5 գործ և ուսումնասիրության արդյունքները փոխանցեց Գլխավոր դատախազությանը։ Տարեվերջի դրությամբ սակայն իրավապահները կամ դատախազությունն ուսումնասիրության հիման վրա քայլեր չէին ձեռնարկել, թեպետ քննությունները դեռևս ընթացքի մեջ էին։ Հունիսին խորհրդարանում գլխավոր դատախազի նշանակման լսումների ժամանակ գլխավոր դատախազի թեկնածուն, ով հանդիսանում էր աշխատանքային խմբին անդամ, նշեց, որ հետամուտ կլինի այդ ուսումնասիրության արդյունքներին։ Դեկտեմբերի 21-ին ոչ մարտական պայմաններում սպանված զինծառայողների հարազատները Գլխավոր դատախազության դիմաց բողոքի ցույց անցկացրեցին՝ նշելով, որ գլխավոր դատախազն այդ գործերով քայլեր չի ձեռնարկել, իսկ մեղավորները պատժվելու փոխարեն առաջխաղացում են ստացել և զբաղեցնում են պաշտոններ  արդարադատության  համակարգում։

Քննությունն առաջընթաց չէր գրանցել 2018թ․ Արմեն Աղաջանյանին մահվան գործով. նրան գտել էին կախված վիճակում «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում», ուր տեղափոխվել էր «Նուբարաշեն» ՔԿՀ-ից հոգեբանական գնահատում անցնելու նպատակով։ Սակայն նրա ենթադրյալ խոշտանգումների քննության փաստով առաջընթաց կար։ Մարտի 9-ին Երևանի վերաքննիչ դատարանը ՔԿՀ-ի նախկին աշխատակից Արմեն Հովհաննիսյանին մեղավոր ճանաչեց Աղաջանյանին խոշտանգման ենթարկելու մեջ և դատապարտեց յոթ տարի վեց ամսվա ազատազրկման։ Տարվա ընթացքում Աղաջանյանի նկատմամբ խոշտանգումներին ներգրավված լինելու համար դատարանի առաջ կանգնեց գործով մեկ այլ կասկածյալ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակից Արտուշ Միրաքյանը։ Աղաջանյանի ընտանիքը ներկայացնող փաստաբանը՝ Մարդու իրավունքների հելսինկյան ասոցիացիայից, նշել էր, որ մինչ դատաքննությունն ընթացքի մեջ էր Միրաքյանը նոր աշխատանքի անցավ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում։ Աղաջանյանի ընտանիքի բողոքարկումից հետո դատարանը դեկտեմբերի 14 -ին գործը վերադարձրեց դատախազությանը՝ մահվան գործով քննությունը վերաբացելու համար։

Որևէ առաջընթաց չի եղել 2008թ․ նախագահական ընտրություններից հետո տեղ գտած մահվան դեպքերով պատասխանատուներին պատժելու մասով։ 2021թ․ ապրիլին ընդհանուր իրավասության դատարանի դատավորը որոշեց դադարեցնել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հետապնդումը ՝ 2008թ․ նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած ցույցերը ցրելու նպատակով զինված ուժերի ներգրավման նրանց ենթադրյալ ներգավվածության մասով, ինչի արդյունքում զոհվել են 8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան։ Ընդհանուր իրավասության դատավորի որոշումը բխում էր Սահմանադրական դատարանի այն վճռից, որով հակասահմանադրական է ին ճանաչվել ու անվավեր համարվել քրեական օրենսգրքի այն հոդվածները, որոնցով հետապնդվում էին այդ պաշտոնյաները։ 2008թ․ հետընտրական բռնությունների, այդ թվում անհամաչափ ուժ կիրառելու ու սպանության մեջ կասկածվող այլ անձանց գործով քննություններով առաջընթաց գրանցելու մասին հաղորդումներ կառավարության կողմից չեն եղել։

բ) Անհետացումներ

Իշխանությունների կողմից կամ անունից անհետացումների մասին հաղորդումներ չեն եղել:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) մշակել է Ադրբեջանի հետ հակամարտությամբ պայմանավորված անհայտ կորածների մասին տվյալները և աշխատել է կառավարության հետ՝ անհայտ կորածների ընդհանուր ցանկը մշակելու շուրջ։ Ըստ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի՝ հակամարտության հետևանքով անհայտ կորել են մոտ 4.931 հայ և ադրբեջանցի, որոնցից 761-ը հայեր են, որոնք հակամարտության հետևանքով անհայտ կորած են համարվում սկսած 1990-ականներից։ Ըստ կառավարության՝ տարեվերջի դրությամբ 2020թ․ մարտական գործողություններից հետո անհայտ կորած է համարվում 203 հոգի (այդ թվում՝ 20 քաղաքացիական անձ) հոգի և ևս 3 զինծառայող անհայտ կորած են համարվում սեպտեմբերի 13-14-ի մարտական գործողություններից հետո։

գ) Խոշտանգումներ և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունք կամ պատիժ և այլ նույնատիպ չարաշահումներ

 

Սահմանադրությունն ու օրենսդրությունն արգելում են նման գործելակերպերը։ Այնուհանդերձ, եղել են հաղորդումներ, որ անվտանգության ուժերի ներկայացուցիչները շարունակել են արգելանքի տակ գտնվող անձանց ենթարկել խոշտանգումների կամ այլ ոտնձգությունների: Ըստ իրավապաշտպանների, չնայած քրեական օրենսգիրքը սահմանում և քրեականացնում է խոշտանգումը, սակայն այն չի քրեականացնում այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքը։ Խոշտանգում թույլ տված պաշտոնյայի դատապարտման առաջին դեպքը՝ 2015թ․ քրեական օրենսգրքով սահմանված խոշտանգման նոր դրույթի հատկանիշներով, արձանագրվեց 2021թ․ դեկտեմբերին։

2021թ․ Հատուկ քննչական ծառայության լուծարմամբ խոշտանգումների գործերի նախնական վերաբաշխում տեղի ունեցավ Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի և նորաստեղծ Հակակոռուպցիոն կոմիտեի միջև։ Երբ հուլիսի 1-ին գործողության մեջ մտավ նոր քրեական օրենսգիրքը, խոշտանգումների գործերով բոլոր քննությունները փոխանցվեցին Քննչական կոմիտեին, իսկ Քննչականկոմիտեի քննիչների կողմից գործած հանցանքների (այդ թվում՝ խոշտանգումների) նախաքննությունը վերապահվեց Ազգային անվտանգության ծառայությանը։ Ըստ փաստաբան-իրավապաշտպանների նախկինում խոշտանգումների գործերը քննվում էին Հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից, ուստի Քննչական կոմիտեի քննիչները խոշտանգումների քննության հարցում չունեին փորձառություն և համարժեք կերպով չէին արձագանքում խոշտանգումների մասին հաղորդումներին։ Ըստ մարդու իրավունքների ակտիվիստների՝ բռնությունների հին ու նոր դեպքերի հետ կապված իրավապահներին պատասխանատվության չենթարկելու հանգամանքը նպաստել է, որպեսզի խնդիրը շարունակվի։ Դիտորդները պատկան մարմինների կողմից այս գործերով մեղավորներին չպատժելը բացատրում էին այն հանգամանքով, որ 2018թ․ քաղաքական անցումից հետո Արդարադատության համակարգում բարձրագույն ղեկավարությունից բացի կադրային այլ փոփոխությունների չեն եղել։ Մարդու իրավունքների հարցերով իրավաբանները մատնանշում էին բազմաթիվ գործեր, երբ ոտնձգություններ թույլ տված անձինք պաշտոնեական առաջխաղացում են ունեցել, այդ թվում՝ 2018թ․ հեղափոխությունից հետո։ Օրինակ՝ ոստիկանության մայոր Գերասիմ Մարդանյանը 2017թ․ ոստիկանության պահման վայրում գտնվող Ժորա Սիմոնյանի նկատմամբ ենթադրյալ բռնության փաստով մեղադրվում էր խոշտանգման մեջ, սակայն 2021թ․ նշանակվել էր Տավուշի փոխոստիկանապետ ու շարունակում էր ծառայել ոստիկանությունում, երբ իր դեմ հարուցված գործը  դեռ  ընթացքի  մեջ  էր։  Ըստ  կառավարության՝ ոստիկանության կողմից  2018թ․ առավելապես խաղաղ ցույցերի մասնակիցների նկատմամբ ոչ համարժեք ուժի կիրառման հարցով հարուցված քրեական գործերի մեծ մասը կարճվել է, քանի որ իրավապահները չեն կարողացել բացահայտել մեղավորներին կամ մեղավորների նկատմամբ կիրառվել է 2018թ-ի համաներումը։

Խոշտանգումների, դաժան, անմարդկային ու նվաստացնող վերաբերմունքի դրսևորումների մասին հաղորդումները շարունակվում էին։ Օրինակ՝ օգոստոսի 28-ին Մարդու իրավունքների հելսինկյան ասոցիացիան մի տեսառեպորտաժ ներկայացրեց, որտեղ Հ․Վ․-ն նշում էր, որ բռնության է ենթարկվել ոստիկանության կողմից, երբ զենք ու թմրամիջոցներ փնտրող ոստիկաններին ցույց է տվել իր մոտ գտնվող անձնական օգտագործման համար նախատեսված մարիխուանան։ Ըստ տուժողի դեպքը տեղի էր ունեցել հունիսի 27 -ին, երբ նա Երևան էր վերադառնում Արարատի մարզից։ Ոստիկանությունը կանգնեցրել է նրա տաքսին և հարցրել՝ ունի արդյոք զենք կամ զինամթերք, և Հ․Վ-ն ընդունել է, որ մարիխուանա կա իր մոտ։ Դրանից հետո ոստիկանները նրան, ըստ պնդումների, քարշ էին տվել մեքենայի հետևի մաս, նետել գետնին, վիրավորական խոսքեր ասել ու ծեծի ենթարկել։ Դեպքից հետո արված տուժողի լուսանկարներում երևում էին բազմաթիվ վնասվածքներ ու կապտուկներ ճակատի, ուսերի, մեջքի և թևերի հատվածում։ Չնայած համագործակցելու վերաբերյալ Հ․Վ․-ի հավաստիացումներին՝ նրան ձեռնաշղթա էին հագցրել ու մազերից քաշելով մեքենա նստեցրել, ապա տեղափոխել ոստիկանության Շենգավիթի բաժին Երևանում։ Ոստիկանական բաժնում նա հարցրել էր, թե ինչու են իրենայդպես վերաբերվում ու փաստաբան էր պահանջել։ Նրան ասել էին, որ փաստաբանի կարող է տեսնել, երբ դուրս գա ոստիկանական բաժնից։ Ոստիկանական բաժնի պետի տեղակալը նրան անվանել էր «բառիգ» ու սպառնացել ջարդել նրա ոտքերը։ Հելսինկյան ասոցիացիայի փաստաբանն օգոստոսի 1-ին բողոք էր ներկայացրել Քննչական կոմիտե, որը տարեվերջի դրությամբ դեռ քննվում էր։

Առաջընթաց չի եղել 2021թ․ բնակարանային գողության կասկածանքով Սամվել Հասանյանի և 2 այլ կասկածյալների ձերբակալման ժամանակ բռնություն գործադրած Վանաձորի 2 ոստիկաններին  պատասխանատվության  ենթարկելու ուղղությամբ։

Տարվա ընթացքում շարունակվում էր խոշտանգումների գործով դատավարությունը Երևանի Նոր Նորքի ոստիկանության բաժանմունքի երեք ոստիկանների նկատմամբ, որոնք 2020թ․ բռնություն էին կիրառել ծանրամարտի չեմպիոն Արմեն Ղազարյանի և մեկ այլ քաղաքացու նկատմամբ։

Շարունակվել են հաղորդումները ոստիկանական բաժանմունքներում տեղի ունեցող բռնությունների մասին, քանի որ դրանք, ի տարբերություն բանտերի կամ ձերբակալվածների պահման վայրերի, չեն  վերահսկվում հասարակական դիտորդների կողմից:  Քրեական արդարադատության մարմինները շարունակել են դատապարտումների համար հիմք ընդունել խոստովանություններն ու հարցաքննությամբ ձեռք բերված տեղեկությունները: Ըստ իրավապաշտպան-փաստաբանների՝ ոստիկանության հարցաքննությունների ժամանակ վատ վերաբերմունք թույլ չտալու համար չեն եղել բավարար ընթացակարգային երաշխիքներ, բավարար չեն եղել նաև ոստիկանության բաժիններում տեղադրված տեսահսկման համակարգերը։ Ըստ Մարդու իրավունքների հելսինկյան ասոցիացիայի հաղորդումների՝ խոշտանգումների բազմաթիվ գործերի հետ կապված ոստիկանները մերժել են տեսագրությունների տրամադրումը․ ոստիկանությունը մի շարք պատճառաբանություններ է ներկայացրել Հելսինկյան ասոցիացիային տեսանյութերը տրամադրելու անհնարինության վերաբերյալ, այդ թվում՝ նշվել են հոսանքի ընդհատումներ, ասել թե իբր տեսագրությունները միայն հեռարձակվում են և չեն պահպանվում հիշողության կրիչի վրա, ու թե տեսագրումն իրականացվում է ոստիկանության բաժնի ավելի սահմանափակ տարածքներում, քան մատնանշվել էր ավելի վաղ։

Եվրոպայի Խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն (ԽԿԿ) 2021թ․ զեկույցում խնդիրներ էր արձանագրել հիվանդանոց տեղափոխելու կամավոր համաձայնություն տալու հարցում՝ կապված մի շարք իրավունակ հիվանդների հետ, որոնք հնարավոր է կամավոր չէին ստորագրել թույլտվության ձևը։ Արմաշի հոգեկան առողջության կենտրոնում ԽԿԿ-ին հայտնեցին, որ հիվանդանոցում ոչ կամավոր կերպով տեղավորելու թույլտվություն ստանալու համար դատարան դիմելը «գլխացավանք կլինի», դրա համար էլ, երբ ընտանիքի անդամները բուժման համար բերում են իրենց հարազատին, նրանցից պահանջում են տրամադրել բուժառուի կողմից ստորագրված՝ բուժում ստանալու կամավոր թույլտվություն։ Բուժառուի կողմից կամավոր թույլտվությունը ստորագրելուց հետո այլևս հնարավորություն չկա դիմել դատարան և չեղարկել ոչ կամավոր տեղավորումը հիվանդանոցում։ ԽԿԿ-ը նաև մատնանշել է, որ դրանից հետո բուժառուներին թույլ չի տրվում դուրս գալ՝ ֆիզիկական ակտիվության համար կամ հեռանալ հիվանդանոցից։

Շարունակվել են հաղորդումները զինված ուժերում նվաստացնող վերաբերմունքի մասին․ մասշտաբները հայտնի չեն։ Օրինակ՝ սեպտեմբերին «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ը հրապարակեց զինված ուժերում մարդու իրավունքների վերաբերյալ ուսումնասիրություն, որը պատրաստվել էր վերջին 5 տարվա ընթացքում ծառայություն անցած 122 զորակոչիկների հետ խորքային հարցազրույցների հիման վրա։ Ըստ զեկույցի՝ հարցված զինծառայողների մեծամասնությունը հայտնել էր ծառայակիցների հետ վեճերի ու կռիվների մասին․ այս դեպքերը զինվորական կանոնակարգերի փոխարեն հաճախ կարգավորվել են քրեական ենթամշակույթին բնորոշ միջանձնային հարաբերությունների միջոցով։ «Խաղաղության երկխոսությունը» հարցումներով պարզել էր, որ ծառայակիցների շրջանում ամենաանընդունելի վարքագիծն իրավապահների հետ համագործակցությունն է (հանցանքի մասին հաղորդելը)։ Զինծառայողների մեծամասնությունը ենթարկվել կամ ականատես են եղել վատ վերաբերմունքի (խոշտանգումներ, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունք), այդ թվում՝ ծեծ, վիրավորանք, ծաղր։ Խոցելի խմբերի զինծառայողները, այդ թվում որպես լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր, քվիր և ինտերսեքս (ԼԳԲՏՔԻ+) նույնացվող անձինք, բախվել են կոպիտ ոտնահարումների, այդ թվում՝ անմարդկային ու նվաստացնող վերաբերմունքի և աշխատանքային շահագործման թե՛ հրամանատարական կազմի, թե՛ ծառայակիցների կողմից։ Զինծառայողների գերակշիռ մասը հոգեբանական ծառայություններ չի փորձել ստանալ։ Ըստ ուսումնասիրության՝ եղել են բուժօգնությանկարիք ունեցող զինծառայողներ, սակայն նրանց բուժօգնություն չի ապահովվել։ Որոշ զինծառայողներ նաև նշել են, որ Ռազմական ոստիկանությունը կարգապահական վարույթների շրջանակում նրանց պարտադրել է խոստովանական կամ ծառայակիցների դեմ ցուցմունքներ տալ։

Բանտերի ու կալանավայրերի պայմաններ

Մի քանի զեկույցներում մտահոգություններ էին առաջ քաշվում բանտերի ու կալանավայրերի պայմանների, մասնավորապես՝ ֆիզիկական պայմանների, բժշկական օգնության ու հոգեբանական աջակցության հասանելիության, ԼԳԲՏՔԻ+ անձանց հանդեպ վերաբերմունքի և քրեական/կազմակերպված հանցավորության աստիճանակարգային օղակների գերիշխող դիրքի վերաբերյալ։ Հունվարի 1-ին կառավարությունը փակեց երկու քրեակատարողական հիմնարկ։ Հունիսի 15-ին խորհրդարանն ընդունեց նոր քրեակատարողական օրենսգիրքը, որը գործողության մեջ մտավ հուլիսի 1-ից, երբ գործողության մեջ էին մտնում նաև նախորդ տարի ընդունված քրեական և քրեական դատավարության օրենսգրքերը։ Այն նպատակ ուներ համակարգային լուծումներ ապահովել քրեակատարողական համակարգի հիմնական խնդիրներին։

Ոչ հա մարժեք ֆիզիկական պայմաններ. Թեպետ կառավարությունը վերանորոգումներ էր իրականացնում քրեակատարողական հիմնարկներում, հաղորդումներ են եղել այդ կառույցներում վատ պայմանների մասին։ Իրավապաշտպան դիտորդները և քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող տեղական ՀԿ-ների կոալիցիան՝ Հասարակական դիտորդական խումբը (ՀԴԽ) շարունակել են մտահոգություններ հնչեցնել «Արմավիր» ՔԿՀ-ի ֆիզիկական պայմանների մասին, որտեղ չկար օդափոխության և հովացման համակարգ և արդյունքում ամռան ամիսներին խցերում օդի ջերմաստիճանը հասնում էր 1130 ըստ Ֆարենհայթի։

Մարտի 17-ին կանանց և անչափահասների համար նախատեսված «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ այցելելուց հետո ՄԻՊ գրասենյակը փաստեց այդ ՔԿՀ-ի ֆիզիկական վատ պայմանները՝ առանձնացնելով բարձր խոնավությունը, հղի կանանց, երեխաներով բանտարկյալների համար հարմարեցված սանհանգույցների և լոգարանների բացակայությունը, խաղասենյակների բացակայությունը մայրերի հետ բնակվող մինչև 3 տարեկան երեխաների համար, ինչպես նաև երեխաներին դեղորայքի ու սննդի ապահովման ոչ համարժեք լինելը։ ՄԻՊ զեկույցում նաև նշվում էր, որ մենախցերում գտնվող դեռահասների համար մարդկանց հետ համարժեք շփումներ չէին ապահովվում։ Խնդիրներ կային նաև օտարերկրյա քաղաքացիների իրավունքների ապահովման մասով՝ պայմանավորված թարգմանական ծառայությունների բացակայությամբ։ Մեկ այլ առանձին զեկույցում ՀԴԽ -ն նկարագրում էր «Աբովյան» ՔԿՀ-ի առանձնացված (ոչ հանրակացարանային ոճով) խցեր պարունակող շենքի պայմանները որպես անմարդկային՝ ընդգծելով, որ երկարատև այդ պայմաններում ապրելը համարժեք է խոշտանգման։

Մարտի 9-ի մշտադիտարկման այցից հետո ՀԴԽ-ը հայտարարեց, որ հացադուլ անող բանտարկյալները «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվում էին անմարդկային և նվաստացնող պայմաններում՝ ոչ բարվոք ու հակահիգենիկ խցերում։

Ըստ պաշտոնական վիճակագրության տարվա 11 ամիսների ընթացքում ՔԿՀ-ներում գրանցվել է 17 մահվան դեպք։ Կալանավորվածներից մեկը դատական նիստի ժամանակ մահացել էր կաթվածից։ ՀԴԽ-ի հաղորդմամբ Քննչական կոմիտեն, որը պատասխանատու է ՔԿՀ-ներում գրանցված մահվան դեպքերի քննության համար, հաշվետվողականություն չէր ապահովում այդ քննությունների և դրանց արդյունքների վերաբերյալ։

ՀԴԽ-ի հաղորդմամբ ավելացել են ինքնասպանության, ինքնավնասման և հացադուլի դեպքերը՝ պայմանավորված բանտերում հոգեբանական ծառայությունների բավարար մակարդակի բացակայությամբ․ նաև նշվում էր, որ նախորդ տարիներին ՔՈՎԻԴ19-ի պատճառով կիրառված սահմանափակումները բացասաբար են անդրադարձել բանտարկյալների հոգեկան առողջության վրա։ ՀԴԽ-ը նաև նշում էր, որ հացադուլների մեծ մասն առավել լավ բուժօգնության պահանջներով էին պայմանավորված։ ՀԴԽ-ը հայտնում էր, որ «Արմավիր» ՔԿՀ-ում չկային քրոնիկ հիվանդությունների ախտորոշման հիմնարար սարքավորումներ և սահմանափակ էր բժիշկների հասանելիությունը։

Ըստ դիտորդների՝ շարունակաբար առկաէր հոգեբանականծառայությունների բարելավման և կադրերի կարիք, չնայած կառավարությունը ծրագրում էր աշխատավարձերի ավելացում ու փակված ՔԿՀ-ների հոգեբանների տեղափոխում գործող ՔԿՀ-ներ։

Կառավարությունը վերահաստատեց ՔԿՀ-ներում կոռուպցիայի հանդեպ զրոյական հանդուրժողականության քաղաքականությունը և վճռականություն հայտնեց արմատախիլ անել բանտային կյանքում գերիշխող կազմակերպված քրեական աստիճանակարգային կառուցվածքը, որտեղ բանտային ոչ ֆորմալ աստիճանակարգի վերևում գտնվող ընտրյալ բանտարկյալները (հայտնի են որպես «նայողներ») վերահսկողություն են ապահովում բանտարկյալների նկատմամբ։ Ըստ կառավարության՝ տարվա ընթացքում իրավասու մարմինների կողմից ՔԿՀ-ներում քրեական ենթամշակույթի հետ կապված 11 քրեական գործով 18 անձի նկատմամբ քննություն է իրականացվել, որից մեկը՝ 8 անձի ներգրավմամբ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ մյուսնե րով քննությունը շարունակվում էր։ Գործերից 2-ն առնչվում էին դրամական փոխանցումներին, որոնք իրականացվել էին բանտերում կամ բանտերից դուրս գտնվող քրեական աստիճանակարգության հետ կապ ունեցող անձանց միջև։ Բացի այդ, իրավասու մարմինները նախորդ տարվա ընթացքում հարուցված 3 այլ գործերով մեղադրանք էին առաջադրել 9 հոգու։ Ըստ դիտորդների՝ դեռ հստակ չէր, թե կառավարության ջանքերը հանգեցրել էին աստիճանակարգային համակարգի փոփոխության, թե պարզապես հանգեցրել էին խնդիրն ընդհատակ տեղափոխելուն։ Թեպետ դիտորդները որոշ առաջընթաց էին մատնանշում համակարգային կոռուպցիայիվերացման ճանապարհին և նշում էին, որ ՔԿՀ-ների վարչական անձնակազմը կոռուպցիոն սխեմաներում ներգրավված չի եղել, սակայն փորձագետների գնահատմամբ կոռուպցիան հավանաբար պահպանվելու է այնքան, քանի դեռ առկա է քրեական ենթամշակույթը։

Ըստ ՀԴԽ-ի և այլ իրավապաշտպան կազմակերպությունների՝ ԼԳԲՏՔԻ+ անձինք շարունակել են ենթարկվել խտրականության ու ոտնահարումների: ՀԴԽ-ը փաստում էր, որ նույնասեռական կամ որպես նույնասեռական ընկալվող տղամարդիկ, կամ նույնասեռական տղամարդկանց հետ կապ ունեցողները և այն բանտարկյալները, որոնք դատապարտված են այնպիսի հանցանքների համար, ինչպիսիք են՝ բռնաբարությունը, ինչպես նաև նրանք, ովքեր հրաժարվում են ապրել «բանտի չգրված օրենքներով», պահվել են մյուս բանտարկյալներից առանձին և ստիպված են եղել կատարել նվաստացնող առաջադրանքներ, ինչպիսին է սանհանգույցների մաքրումը, մյուսների աղբը հավաքելն ու սեռական ծառայությունների մատուցումը: Այդ բանտարկյալների սպասքը և ուտելիքն առանձնացված էր, նրանք ունեին առանձին լվացքի մեքենա, և առանձին պատժախուց։

2021թ․մարտին  «Իրավական  նախաձեռնությունների  կենտրոն»  ՀԿ-ը  հրապարակեց «Ազատազրկված ԼԳԲՏ անձանց հիմնախնդիրները Հայաստանում» հետազոտությունը։ Այնտեղ նշվում է, որ կառավարության ծրագրերում, ռազմավարություններում կամ հաշվետվություններում, այդ թվում՝ «Մարդու իրավունքների պաշտպանության 2020 -2022թթ. ազգային ռազմավարության» և «ՀՀ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019 -2023թթ. ռազմավարության» մեջ չի հիշատակվում ԼԳԲՏՔԻ+ անձանց մարդու իրավունքների ու ազատազրկման պայմանների բարելավման անհրաժեշտությունը։ Ըստ արդարադատության նախարարության սեռական կողմնորոշման հարցը ներառված է ՔԿՀ ընդունելիս բանտարկյալի նախնական կարիքների գնահատման հարցերի շարքում։

ՀԴԽ-ը հաղորդել է մի դեպքի մասին, երբ տրանսգենդեր կնոջը տարվա ընթացքում մեկուսացրել են հիվանդասենյակում՝ նրա իսկ անվտանգության համար։ Ըստ ՀԴԽ-ի ՔԿՀ-ի վարչական կազմի համար պարզ չէր, թե որտեղ պետք է պատիժ կրի տրանսգենդեր կինը։ Տրանսգենդեր կինը բուժօգնության հասանելիության հետ կապված խնդիրների մասին էր հայտնել, հատկապես՝ ատամնաբուժական ծառայությունների մասին և տառապել էր մեկուսացումից ու մարդկանց հետ շփվելու հնարավորությունից զրկված լինելուց։

Տարվա ընթացքում դիտորդները հաղորդել են, որ դատախազները խոչընդոտել են վաղաժամկետ արձակման ու պատժի կրման անվտանգային ավելի ցածր գոտի փոխադրելու ընթացակարգերին։ Օրինակ՝ ապրիլի 15-ին իրավապաշտպանլրագրող Ժաննա Ալեքսանյանի հաղորդագրությամբ, Գլխավոր դատախազությունը կասեցրել է քրեակատարողական ծառայության շրջանակում գործող և բանտարկյալների բաշխումն ըստ քրեակատարողական հիմնարկի և համապատասխան անվտանգային գոտու ապահովող տեղաբաշխման հանձնաժողովի 2 որոշում։ Մի դեպքում ցմահ ազատազրկման դատապարտված երկու բանտարկյալ 6 ամիս կիսափակ ռեժիմում գտնվելուց հետո, որտեղ օրվա ընթացքում անվտանգ գոտում ավելի ազատ տեղաշարժի հնարավորություն կար, վերադարձվել են փակ ռեժիմի կառույց (որտեղ նրանք գտնվելիս են եղել ազատազրկման ողջ ընթացքում)։ Մյուս դեպքում՝ մեկ ամիս կիսափակ ռեժիմում գտնվելուց հետո այլ բանտարկյալներ վերադարձվել են փակ ռեժիմի կառույց։ Ըստ հաղորդման, երկու դեպքում էլ դատախազություն ն այդ փոխադրումների համար ծանրակշիռ հիմնավորում չի ապահովել։ Նոր քրեակատարողական օրենսգիրքը սահմանափակում է տեղաբաշխման որոշումները բողոքարկելու դատախազների հնարավորությունը։

Ըստ պաշտոնական տվյալների ՔԿՀ-ներում գտնվողների մոտ 1 տոկոսն է հրաժարվել տեղի սննդից։

Վարչարարություն. Վատ վերաբերմունքի վստահելի պնդումների դեպքում համապատասխան մարմինները չեն ապահովել արագ քննություններ։

Հուլիսի 6-ին ՄԻՊ-ը հայտարարություն արեց՝ մատնացույց անելով քրեակատարողական հիմնարկներում ազատությունից զրկված անձանց բժշկական զննության ժամանակ վնասվածքները չարձանագրելու, քրեակատարողական հիմնարկներում ստացած վնասվածքների դեպքում պատշաճ բժշկական զննություն չանցկացնելու և համապատասխան իրավասու մարմիններին վատ վերաբերմունքի ենթադրյալ դեպքերի մասին արձանագրությունները չուղարկելու շարունակվող խնդրահարույց պրակտիկան։ Ըստ Արդարադատության նախարարության ցուցում էր տրվել խուսափել դրանք ուշացնելուց, սակայն պատասխանատվության որևէ մեկը չէր ենթարկվել։

Անկախ մոնիտորինգ. Կառավարությունը թույլատրել է տեղական և միջազգային իրավապաշտպան խմբերին, այդ թվում՝ ԽԿԿ-ին իրականացնել բանտերի և կալանավայրերի պայմանների մոնիտորինգ, և նրանք դա կանոնավոր կերպով իրականացրել են: Իրավասու մարմինները դիտորդներին թույլատրել են առանձնազրույցներ ունենալ բանտարկյալների հետ և թույլատրել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեին այցելել բանտեր և նախնական կալանքի կենտրոններ:

Մայիսի 11-ին Արդարադատության նախարարությունը նոր որոշում ընդունեց՝ լուծելով ՀԴԽ- ի մտահոգությունները կապված վերջինիս գործունեության նկատմամբ 2020թ․ կիրառված սահմանափակումների մասով։ Որոշմամբ ընդլայնվեց ՀԴԽ-ի կազմում ներգրավվելու լիազորություն ունեցող անձանց շրջանակը և կրճատվեց այն ժամանակահատվածը, որը տրվում էր կառավարությանը ՀԴԽ-ի դիտարկումներին արձագանքելու համար։

Դրական  տեղաշարժեր.  Տարվա  ընթացքում  դրական  տեղաշարժերը  ներառել  են

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի երկրորդ հարկի վերանորոգման աշխատանքների ավարտը։

Ըստ ՀԴԽ-ի այս վերանորոգումների մեծ մասը չի հանգեցրել բանտարկյալների համար էական դրական տեղաշարժերի։ ՔԿՀ-ների դիտորդները սակայն ՔԿՀ-ների պայմաններն այլևս չէին համարում կյանքի համար վտանգավոր, իսկ վերջին մի քանի տարիների ընթացքում անազատության մեջ պահվող անձանց թվի կտրուկ նվազման արդյունքում առավել վատ վիճակում գտնվող խցերն այլևս չէին օգտագործվում։

Կառավարությունն ավարտին  է  հասցրել  հարմարեցման  աշխատանքները «Արմավիր», «Վանաձոր» և «Արթիկ» ՔԿՀ-ներում՝ դրանք լիարժեք հասանելի դարձնելով հենաշարժողական խնդիրներ ունեցողների համար։ Կառավարությունը քրեակատարողական հիմնարկների համար ձեռք էր բերել բրայլյան գրքեր և լսողական սարքեր։ Կառավարությունը նաև բարելավել է  թարգմանական ծառայությունների հասանելիությունը՝ գնելով  շուրջօրյա գրավոր և բանավոր թարգամանական ծառայություններ, որոնք ներառում են թարգմանություններ ժեստերի լեզվով, 32 օտար լեզվով և հարկ եղած դեպքում թարգմանություն ապահովվում է նաև առցանց։

Տարվա  առաջին կեսում  ԵՄ  ֆինանսավորմամբ երկրի  10  ՔԿՀ-ներից  ամենամեծում՝ «Արմավիր» ՔԿՀ-ում 404 տեսախցիկ տեղադրվեց։ Ըստ Արդարադատության նախարարության՝ բարելավված տեսահսկումը նպատակ ուներ նվազեցնել սպանությունները, ինքնասպանությունները, մոլախաղերը, բռնությունը, կոռուպցիան և ՔԿՀ-ում նկատվող այլ ապօրինի դրսևորումները։ Օգոստոսի 1-ի Արդարադատության նախարարությունը ներկայացրեց գործիքակազմը, որով բոլոր ՔԿՀ-ները դատապարտյալ ընդունելուն պես պետք է իրականացնեն զննում և ինքնասպանության և ինքնավնասման ռիսկի գնահատում՝ ըստ քրեակատարողական նոր օրենսգրքի պահանջների։

դ) Կամայական ձերբակալություն կամ կալանավորում

 

Սահմանադրությամբ և օրենքներով արգելվում է կամայական ձերբակալումը և կալանավորումը և սահմանվում ձերբակալության կամ կալանքի օրինականությունը դատարանում վիճարկելու իրավունք յուրաքանչյուրի համար։ Տարվա ընթացքում եղել են կամայական կամ ընտրովի ձերբակալությունների մասին մի քանի հաղորդումներ։

Ձերբակալության ընթացակարգեր և վերաբերմունքը կալանքի ընթացքում

Ըստ քրեական դատավարության օրենսգրքի, որը գործողության մեջ մտավ հուլիսի 1 -ից քննչական մարմինը անձին պետք է ներկայացնի ձերբակալության կամ ազատ արձակման մասին որոշում և մեղադրյալի իրավունքների ու պարտականությունների ցանկ՝ ազատությունից փաստացի զրկելու պահից հետո 6 ժամվա ընթացքում։ Ձերբակալումը չի կարող տևել 72 ժամից ավելի։ Ձերբակալվածին պետք է մեղադրանք ներկայացվի և դատավորին խափանման միջոց կիրառելու հարցով կարգադրագրի դիմում ներկայացվի ոչ ուշ, քան ձերբակալման պահից 60 ժամվա ընթացքում: Եթե ձերբակալվածի նկատմամբ ձերբակալման պահից 72 ժամվա ընթացքում դատարանի որոշմամբ չի ընտրվում կալանք, ապա նա ենթակա է անհապաղ ազատ արձակման: Կալանավորման հարցը քննարկելիս դատարանը պետք է ստուգի նաև ձերբակալման իրավաչափությունը: Օրենքը ոստիկանությունից պահանջում է բերման ենթարկվող անձանց տեղեկացնել ձերբակալելու պատճառների, ինչպես նաև լռություն պահպանելու, փաստաբան ունենալու և իրենց ցանկությամբ որևէ մեկին իրենց գտնվելու վայրի մասին հայտնելու իրավունքների մասին։ Գործում է գրավով ազատ արձակելու տարբերակ։

Ըստ իրավապաշտպան փաստաբանների՝ դեռևս շարունակվում է նախնական կալանքի զգալի կիրառումը որպես խափանման միջոց, ընդ որում՝ փախուստի չդիմելու ու գործի քննությանը չխոչընդոտելու ապացուցողական բեռը թողնվում է կասկածյալին։ Բացի այդ, փաստաբանները նշում էին, որ կալանքի մասին դատարանների որոշումները մնում էին անկանխատեսելի էին և նմանօրինակ հանգամանքների առկայության դեպքում կասկածյալների համար սահմանվում էին կալանքի տարբեր պայմաններ։ Ըստ որոշ իրավագետների՝ նոր քրեական դատավարության օրենսգրքով նախնական կալանքի որոշումների մասով ավելի խիստ պահանջներ են սահմանված դատախազների և դատարանների համար։ Նոր օրենսգրքով նաև ներդրվել են խափանման այլ միջոցներ, ինչպիսիք են՝ տնային կալանքը և վարչական վերահսկողությունը, ինչը կարող է ըստ էության նվազեցնել նախնական կալանքի կիրառումը որպես խափանման միջոց։

Թեպետ գործում է գրավով ազատ արձակման համակարգ, սակայն ըստ պաշտոնական վիճակագրության 2021թ․ բավարարվել են գրավով ազատ արձակելու միջնորդությունների միայն 15 տոկոսը։ Դրան հակառակ, նույն տարում ըստ պաշտոնական վիճակագրության բավարարվել է նախնական կալանք կիրառելու միջնորդությունների 81  տոկոսը։

Մեղադրյալները ձերբակալության պահից սկսած ունենփաստաբանունենալու իրավունք, իսկ անվճարունակ լինելու դեպքում արգելանքի վերցված անձն օրենքով իրավասու է ունենալ հանրային պաշտպան: Ըստ իրավապաշտպան դիտորդների՝ նախկինի համեմատ ավելի շատ կալանավորվածներ գիտեին փաստաբան ունենալու իրենց իրավունքի մասին, հատկապես՝ մայրաքաղաքում։ Դիտորդները նշում էին, որ ոստիկանությունը որոշ դեպքերում խուսափում էր ապահովել պատշաճ իրավական գործընթացի ներքո ընձեռվող իրավունքների ապահովումը՝ պաշտոնապես ձերբակալելու փոխարեն քաղաքացիներին կանչելով և պահելով որպես գործով անցնող վկաներ, այլ ոչ կասկածյալներ: Այս կերպ ոստիկանությունը կարողացել է այդ անձանց հարցաքննել՝ շրջանցելով փաստաբան ունենալու նրանց իրավունքը: Այդ պրակտիկան առավել ակնառու կերպով կիրառվում էր մայրաքաղաքից դուրս։

2021թ․ մայիսի իր զեկույցում ԽԿԿ-Ը նշում էր, որ «ոչ պաշտոնապես զրուցելու» պրակտիկան (երբ մարդուն նախքան կասկածյալ ճանաչելն ու կալանավորելը «հրավիրում են» ոստիկանություն, սովորաբար՝ հեռախոսազանգով), որը նախկինում բազմիցս քննադատվել էր ԽԿԿ-ի կողմից, դեռ ամբողջովին վերացած չէ, հատկապես՝ մայրաքաղաքից դուրս։

Կամայական ձերբակալություն. Տարվա ընթացքում եղել են բազմաթիվ հաղորդումներ տարվա ընթացքում բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանության կամայական ձերբակալությունների մասին (տես՝ մաս 2․բ )։

Օրինակ՝ սեպտեմբերի 16-ին ոստիկանության հատուկ ուժերն ուժի կիրառմամբ բերման ենթարկեցին երեք քաղաքացու, որոնք Երևանում ՌԴ դեսպանության դեմ բողոքի ակցիա էին իրականացնում ընդդեմ Ռուսաստանի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության։ Ակտիվիստներից երկուսը՝ «Իրավունքի ուժ» ՀԿ-ի համանախագահ Արման Ղարիբյանը և «Հանրային վերահսկողություն» ՀԿ-ի նախագահ Մհեր Կարագոզյանը նշում էին, որ ոստիկանությունը բռնություն է կիրառել բերման ենթարկելու պահին, ապա՝ մեքենայում և ոստիկանական բաժնում։

Մայիսի 14-ին Քննչական կոմիտեն հայտնեց ընդդիմադիր գործիչ Ավետիք Չալաբյանի կալանավորման մասին․ նա մեղադրվում էր Երևանում ամեն օր ընթացող հակակառավարական ցույցերին մասնակցելու համար համալսարանի ուսանողներին կաշառելու մեջ։ Մեղադրանքները հիմնված էին արտահոսքի հետևանքով իշխանամետ կայքերից մեկում հրապարակված ձայնագրության մեջ Հայաստանի ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահի հետ ունեցած խոսակցության մի կարճ հատվածի վրա․ ողջ խոսակցության ձայնագրությունը հրապարակված չէր։ Նրա աջակիցները պնդում էին, որ հատվածաբար ներկայացված խոսակցությունը ճշգրտորեն չէր արտացոլում խոսակցության ողջ շրջանակը։ Հուլիսի 12-ին Չալաբյանին մեղադրանք առաջադրվեց։ Հուլիսի 27-ին Չալաբյանն ազատ արձակվեց, երբ լրացավ նախնական կալանքի սահմանված ժամանակը։ Օգոստոսի 5-ին սակայն ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը (տես՝ մաս 1․ե) որոշում կայացրեց նախնական կալանքը ևս երեք ամսով երկարաձգելու մասին, չնայած այն պնդումներին, որը Չալաբյանի պարագայում փախուստի առերևույթ ռիսկ չկար։ Օգոստոսի 31-ին վերաքննիչ դատարանը թույլատրեց 15 միլիոն ՀՀ դրամ (36,500 ԱՄՆ դոլար) գրավով ազատ արձակել Չալաբյանին։

Շարունակվել են ընտրությունների հետ կապված կամայական ձերբակալությունների մասին հաղորդումները։ Իրավապահները Տավուշի մարզում ընտրությունների օրը՝ սեպտեմբերի 25- ին ձերբակալել են համայնքապետարանի երկու աշխատակցի, որոնք կապ ունեին ընդդիմադիր «Զորավոր համայնք» դաշինքի հետ։ Այս ձերբակալություններին նախորդել էր Սյունիքի մարզի ընդդիմության հետ կապ ունեցող չորս համայնքապետերի կալանավորումը 2021թ․ խորհրդարանական ընտրությունների ընթացքում և այդ ընտրություններից հետո (տես՝ Մաս 3․ Կուսակցություններ և քաղաքացիական մասնակցություն)։

Նախնական կալանք. Երկարատև նախնական կալանքը շարունակում էր մնալ խնդրահարույց։ Որոշ դիտորդներ համարում էին, որ քննիչները չափից շատ են օգտագործում նախնական կալանքը՝ որպես մեղադրյալներին խոստովանության դրդելու ու ինքնախոստովանական ապացույցներ ձեռք բերելու միջոց: Քրեական դատավարության նոր օրենսգրքով ներդրվել են նախնական կալանքի և քննության տևողության վերաբերյալ ավելի խիստ սահմանափակումներ։ Ըստ օրենսգրքի մինչդատական վարույթում կալանքի տակ պահելու առավելագույն ժամկետներն այսպիսին են․ չորս ամիս՝ ոչ մեծ ծանրության հանցագործության համար մեղադրվելու դեպքում, վեց ամիս՝ միջին ծանրության հանցագործության համար մեղադրվելու դեպքում, տասն ամիս՝ ծանր հանցագործության համար մեղադրվելու դեպքում և տասներկու ամիս՝ առանձնապես ծանր հանցագործության համար մեղադրվելու դեպքում: Գործը դատախազի կողմից դատարան ուղարկելուց հետո օրենքով հետագա կալանքի վերաբերյալ ժամկետային սահմանափակումներ չկան, այլ միայն նշվում է դատաքննության «ողջամիտ տևողության» մասին: Դատավորները կարող են նախնական կալանք կիրառել կամ այն երկարաձգել յուրաքանչյուր լսման ժամանակ առավելագույնը երեք ամիս ժամկետով։

Ըստ օրենսգրքի կալանքի տակ պահելու ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել մեղադրյալին վերագրվող հանցանքի համար նախատեսված՝ ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը: Դատավորները բավարարել են դատախազներից պարբերաբար ստացվող դատական լսումները հետաձգելու դիմումները։ Պաշտպանական կողմը ևս լսումները հետաձգելու դիմումներ է ներկայացրել՝ իրենց պաշտպանյալների գործը վաղեմության ժամկետի հիմքով կարճելու ռազմավարության համատեքստում։

Դիտորդները շարունակում էին ընդգծել ժամկետների պահանջները չպահպանելու համար դատարանների պատասխանատվության ու ողջամիտ ժամկետում գործի քննության պահանջի խախտման դեպքում իրավունքի վերականգնման մեխանիզմների բացակայությունը։

2021թ․ փետրվարին «Հետք․ հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն ուսումնասիրեց 10-ը քաղաքացիական, 10-ը վարչական և 10-ը քրեական գործ, որոնք արդեն առնվազն 5 տարի գտնվում են դատարանի վարույթում։ «Հետքի» ուսումնասիրությունը բացահայտեց, որ գործեր կան, որոնք ընթացքի մեջ են մինչև 18 տարի ու դրանցով դեռևս չի կայացվել վերջնական դատական ակտ։ Գործը վերլուծող փորձագետները նաև նկատեցին, որ ձգձգումների հանգեցնող հիմնական գործոնները պայմանավորված էին դատավորների կողմից կամայական որոշումների կայացմամբ, ինչպես օրինակ՝ գործն այլ դատավորի մակագրելը, դատավորի վերապատրաստման դասընթացի մասնակցելը կամ արձակուրդում գտնվելը, դատական նիստերի միջև ընկած երկար ժամանակը (օրինակ՝ 2-6 ամիս) կամ հետաձգումը տեխնիկական պատճառներով, երկարատև փորձաքննությունները և օրենսդրական բացերը։ Շատ դեպքերում քրեական գործի դատաքննությունն այնքան է ձգձգվում, որ վաղեմության ժամկետի լրանալու կապակցությամբ գործի վարույթը կարճվում է: Երբ ամբաստանյալները

համաձայնում են այս հիմքով կարճել գործը, դա նշանակում է, որ փոխհատուցման համար չեն կարող դիմել, ինչը նախատեսված է արդարացման պարագայում․ հատուցման հնարավորությունից զրկվում են նաև տուժողները։ «Հետքը» դիտարկել էր մի գործ, որով ամբաստանյալը 11.5 տարի գտնվել էր նախնական կալանքի տակ, մինչ նրա գործն անցնում էր բողոքարկման ու վերանայման վարույթներով։

ե) Արդար հրապարակային դատաքննության իրավունքի մերժում

Չնայած օրենքը նախատեսում է անկախ դատական համակարգ, սակայն դատական համակարգը չէր դիտվում որպես անկախ ու անկողմնակալ՝ պատմականորեն դրսևորվող կոռուպցիայի և քաղաքական ներգործության, բարեփոխումներին դիմադրելու և վերջին աղմկահարույց դեպքերի պատճառով։ Եղել են չհաստատված հաղորդումներ կառավարության կողմից դատավորների վրա ներազդելու փորձերի վերաբերյալ։ Մեծ ծանրաբեռնվածությունը, հանրային վստահության բացակայությունը և կառավարության ճնշումների մասին պնդումները մասնագետներին հետ են պահել դատավորի թեկնածու առաջադրվելուց։

Տարվա ընթացքում ՀԿ-ները շարունակում էին հաղորդել, որ բազմաթիվ դատավորներ ունեն նշանակալի քանակությամբ գույք և ակտիվներ, որոնք իրենց աշխատավարձերին համահունչ չեն, և շարունակում էին նկատել, որ գործող բոլոր դատավորների օբյեկտիվ չափանիշների վրա հիմնված վեթինգի բացակայությունը, հատկապես՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամների ու Սահմանադրական դատարանի դատավորների մասով, խաթարում են դատական համակարգի բարեվարքությունը։ Նրանք նաև նկատում էին, որ գործող դատավորների գույքի ամենամյա հայտարարագրերի ստուգման շրջանակը սահմանափակ էր և չէր օգնում կոռումպացված դատավորներին հեռացնելու հարցում։

Հունիսի 20-ին Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Ռուբեն Վարդազարյանը, որի պարտականությունները կասեցված էին արդարադատությանը խոչընդոտելու մեղադրանքով, հրապարակեց ԲԴԽ-ի նախագահի պարտականությունները կատարող իշխանամետ գործիչ Գագիկ Ջհանգիրյանի հետ իր քննարկման ձայնագրությունից մի հատված։ Ըստ Վարդազարյանի՝ 2021թ․ փետրվարին գաղտնի ձայնագրված խոսակցության ընթացքում Ջհանգիրյանը հորդորում էր Վարդազարյանին հրաժարական տալ՝ իր հանդեպ քրեական մեղադրանքներից խուսափելու համար։ Վարդազարյանի լիազորություններն այդ տարվա ապրիլ ամսին կասեցվել էին, և նա մեղադրվում էր արդարադատությանը խոչընդոտելու մեջ ։ Ջհանգիրյանն էլ ի վերջո հրաժարական տվեց՝ ենթադրաբար առողջական պատճառներով։ Այս դեպքն առավել թուլացրեց հանրային վստահությունը դատական համակարգի նկատմամբ։

Հոկտեմբերի 6-ին խորհրդարանը ԲԴԽ անդամ նշանակեց Կարեն Անդրեասյանին․ հոկտեմբերի 7-ին ԲԴԽ-ը նրան նշանակեց նախագահ։ Մինչ նշանակումը նա զբաղեցնում էր արդարադատությաննախարարիպաշտոնըև իշխանական կուսակցությանանդամ էր․նշելով այս գործոնները՝ քաղաքացիական հասարակությունը մտահոգություն էր հնչեցնում կառույցի անկախության հարցում այս նշանակման ազդեցության վերաբերյալ։

Նոյեմբերի 21-ին ԲԴԽ-ը կողմ քվեարկեց Մնացական Մարտիրոսյանի թեկնածության օգտին՝ որպես նոր ստեղծված հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանի դատավոր, թեպետ ըստ հաղորդումների Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բարեվարքության ստուգումներով բացասական եզրակացություն էր տվել։ Բազմաթիվ անկախ փորձագետներ հրապարակավ քննադատեցին ԲԴԽ-ի որոշումը՝ հիշատակելով տասնյակ դեպքեր, որոնց շրջանակում այդ դատավորը կայացրել էր քաղաքական օրակարգից բխող դատական որոշումներ։ ՀԿ-ները համատեղ հայտարարությամբ ԲԴԽ-ի քվեարկությունը որակեցին «խիստ անընդունելի ու դատապարտելի»։ Դեկտեմբերի 30-ին ԲԴԽ-ը հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների ցուցակից հանեց Մարտիրոսյանին՝ ենթադրաբար վերջինիս կողմից դիմումը ետ վերցնելու հիմքով։ ԲԴԽ-ի որոշումից մեկ ամիս առաջ ԲԴԽ անդամությունից հրաժարվել էր ԲԴԽ հարգված անդամներից Գրիգոր Բեքմեզյանը՝ նշելով ինստիտուցիոնալ անկախության բացակայությունը։

Ըստ իրավապաշտպան-փաստաբանների որոշ դատավորներ մի շարք դատական որոշումների առնչությամբ բախվել են վերադասի, այդթվում ԲԴԽ-ի ներքինճնշումներին։ Ըստ հաղորդումների՝ այդօրինակ ճնշումները ներառում էին ակնարկներ համբավն ու կարիերան խաթարելու վերաբերյալ և ընտրովի պատժի սպառնալիքներ կապված աննշան խախտումների հետ։ Որոշ դատավորներ գործերի գերծանրաբեռնվածությունն օգտագործում էին մրցակից խմբերի վրա ճնշումների նպատակով՝ օգտվելով ամենամյա կամ անաշխատունակության արձակուրդից ու գործերի անհաղթահարելի բեռը թողնելով գործընկերների վրա։ Իրավապաշտպան-փաստաբանները նշում էին, որ նույնաբնույթ հանգամանքներ ունեցող գործերի վերաբերյալ դատական որոշումները դարձել էին անկանխատեսելի, իսկ որոշ բարձր հնչեղություն ունեցող կոռուպցիոն գործերում որոշումները կարծես քաղաքական շարժառիթներ ունեին։ Նրանք պնդում էին, որ դատական բարեփոխումները միայն ժամանակավոր ու մեկանգամյա լուծումներ էին և ոչ համակարգային բարեփոխում։

Իրավապաշտպան-փաստաբանները նաև անդրադառնում էին իրավապահների կողմից գործերով քննությունների ու մեղադրանքի թերացումներին։ Ըստ դիտորդների՝ բազմաթիվ դեպքերով, որոնց պարագայում դատական որոշումներն առերևույթ քաղաքական շարժառիթներ են պարունակել, դատախազության ներկայացրած թերի ապացույցները հնարավորություն չեն տվել դատավորներին այլ որոշում կայացնել։ Դիտորդները նաև նշում էին, որ թեպետ դատավորներին կաշառելն այլևս լայնատարած խնդիր չէ, սակայն պաշտպանական կողմի փաստաբանները պաշտպանյալներից գումար են  շորթում իբր դատավորներին կաշառելու համար և այդ կերպ առավել խաթարում վստահությունը համակարգի նկատմամբ։

Հուլիսի 6-ին խորհրդարանը դատական օրենսգրքում փոփոխություններ կատարեց, որով հնարավոր դարձավ կարգապահական վարույթ հարուցել այն դատավորների նկատմամբ, որոնց վարած գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) գործընթացի որևէ փուլում արձանագրում է մարդու իրավունքների խախտումներ։ Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները քննադատեցին այդ փոփոխությունը՝ նկատելով, որ նման վարույթները կարող են ընտրովի կերպով հարուցվել, քանի որ ՄԻԵԴ գործերի հետ կապված խախտումների համար պատասխանատու կարող են լինել մեծ թվով դատավորներ, քննիչներ և դատախազներ։

ՀԿ-ների հաղորդումների համաձայն դատավորները, որպես կանոն, անտեսել են մեղադրյալների պնդումներն այն մասին, որ ցուցմունքն իրենցից կորզվել է ֆիզիկական բռնության միջոցով: Իրավապաշտպանները շարունակում էին մտահոգություն հայտնել այն փաստի վերաբերյալ, որ դատարանները հիմնվել են այնպիսի ապացույցների վրա, որոնք մեղադրյալների պնդմամբ ձեռք են բերվել ճնշման ներքո, հատկապես այն դեպքերում, երբ այդ ապացույցը դատապարտման հիմք է դարձել:

Դատաքննություն

Սահմանադրությամբ և օրենքներով սահմանվում է արդար և հրապարակային դատաքննության իրավունք, սակայն դատական համակարգը չի ապահովել այս իրավունքի իրացումը:

Օրենքով սահմանվում է անմեղության կանխավարկածը, սակայն կասկածյալների այս իրավունքը սովորաբար չի հարգվել: Հանրային պաշտպանները սովորաբար գերծանրաբեռնված էին և չկային որոշակի մասնագիտացմամբ հանրային պաշտպաններ, ինչպես օրինակ՝ մարդկանց թրաֆիքինգի կամ ընտանեկան բռնության հարցերով։ Հանրային պաշտպանների սղությունը Երևանից դուրս երբեմն հանգեցրել է մեղադրյալի՝ իր ընտրությամբ փաստաբանի ծառայությունից օգտվելու իրավունքի մերժմանը։

Օրենքի համաձայն ամբաստանյալները կարող են պահանջել առերեսում վկաների հետ, ներկայացնել ապացույցներ, ծանոթանալ գործի նյութերին նախքան դատավարությունը, սակայն ամբաստանյալներն ու նրանց փաստաբանները շատ սահմանափակ հնարավորություն են ունեցել առարկություններ ներկայացնելու պետական մեղադրողի կողմից ներգրավված վկաներին կամ ոստիկաններին, մինչդեռ դատարանները կանոնավոր կերպով հակված են եղել ընդունել մեղադրող կողմի նյութերը։ Դատավորները չէին ցանկանում ընդունել առարկություններ ոստիկանության փորձագետների գնահատականների վերաբերյալ՝ խոչընդոտելով ամբաստանյալի պատշաճ պաշտպանությանհնարավորությանը: Քրեական գործերում դատավորների վերահսկողությունը վկաների ցանկի ու հնարավոր վկաներին հրավիրելու նպատակահարմարության որոշման հարցերում նույնպես խոչընդոտ է եղել պաշտպանության համար: Պաշտպանությունը ներկայացնող փաստաբանները բողոքում էին, որ երբեմն դատավորներն իրենց թույլ չեն տվել միջնորդություն ներկայացնել պաշտպանության վկաների ներկայությունն ապահովելու վերաբերյալ։ Ըստ փաստաբանների և տեղական ու միջազգային իրավապաշտպան դիտորդների, այդ թվում և Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի՝ մեղադրող կողմը քրեական արդարադատության համակարգում գերիշխող դիրք է զբաղեցրել: Մարդու իրավունքների կազմակերպությունները նշում էին, որ բավարար չէին դատախազների անկողմնակալության ու հաշվետվողականության պահանջները, և չկային օբյեկտիվ չափանիշներ գլխավոր դատախազի թեկնածուների առաջադրման ու ընտրության համար։

Դատական համակարգի առավել նշանակալի խնդիրներից մեկը դատական գործերի մեծ կուտակումներն են բոլոր մակարդակներում՝ պայմանավորված դատավորների սղությամբ։ Գործերի մեծ քանակը պայմանավորող լուրջ գործոններից մեկն էլ բողոքարկումների մեծ քանակն է՝ պայմանավորված դատական համակարգի հանդեպ վստահության բացակայությամբ և արդարացումներն ու մեղմ պատիժները բողոքարկելու դատախազների մարտավարությամբ։

Քաղաքական բանտարկյալներ և կալանավորվածներ

Վստահարժան հաղորդումներ երկրում քաղաքական բանտարկյալների կամ կալանավորվածների մասին չեն եղել:

Քաղաքացիական դատավարություն ու դատական պաշտպանության միջոցներ

 

Թեպետ քաղաքացիները մարդու իրավունքների ենթադրյալ ոտնահարման դեպքում վնասի փոխհատուցման կամ ոտնահարումը դադարացնելու հայցերով իրավասու են դիմել դատարաններ, սակայն շատերը չեն դիմում, քանի որ կա անվստահություն դատական համակարգի նկատմամբ և չափազանց երկար է դատավարությունների տևողությունը։ Քաղաքացիները նաև հնարավորություն են ունեցել սահմանադրական դատարանում վիճարկել հիմնարար իրավունքներն ու ազատությունները խախտող օրենքների կամ օրենսդրական ակտերի սահմանադրականությունը: Ըստ որոշ փաստաբանների՝ ստորին ատյանի դատարանները չէին հետևում վճռաբեկ դատարանի, ՄԻԵԴ-ի և սահմանադրական դատարանի նախադեպերին: Այս փաստաբանները հայտնում էին, որ դրա արդյունքում ընդհանուր իրավասության դատարանները շարունակել են գործել միևնույն իրավական սխալները:

Ըստ մի փորձագետի, որը հիշատակված է «Հետքի» 2021թ․ փետրվարի «Ուշացված արդարադատությունը մերժված արդարադատություն է» ուսումնասիրության մեջ, դատարան դիմելու դեպքում, նույնիսկ դատը շահելու պարագայում, երկարատև վարույթի պատճառով քաղաքացիներն ավելի շատ վնաս են կրում, քան խախտման հետևանքով կրած վնասը։

Տեղում իրավական կարգավորման միջոցները սպառելուց հետո քաղաքացիները պետության կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանված իրավունքների հնարավոր խախտումների վերաբերյալ իրենց գանգատները կարող են ներկայացնել ՄԻԵԴ- ին: «Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի» հունիսի 7-ի ուսումնասիրությունը, որտեղ իրականացվել էր ՄԻԵԴ վճիռների կատարման վերաբերյալ վերլուծություն, վերհանել էր օրենսդրական ու իրավակիրառ պրակտիկայի խնդիրներ, որոնց հետևանքով նույնաբնույթ խախտումները կրկնվում են և խոչընդոտում կառավարության կողմից ՄԻԵԴ որոշումների պատշաճ կատարմանը։

զ) Կամայական կամ ապօրինի միջամտություն անձնական և ընտանեկան կյանքի, բնակարանի անձեռնմխելիության կամ նամակագրության գաղտնիության նկատմամբ

Սահմանադրությամբ արգելվում են չարտոնված խուզարկությունները և ամրագրվում է քաղաքացիների անձնական կյանքի և հաղորդակցության գաղտնիությունը: Իրավապահ կառույցները միշտ չէ, որ հետևել են այս պահանջներին:

Իրավապահ մարմինները չեն կարող օրինականորեն հեռախոսային խոսակցությունները լսել, նամակագրությանը հետևել կամ խուզարկություն կատարել, եթե դատավորից չեն ստացել նման թույլտվություն, որը պետք է հիմնված լինի հանցավոր գործողությունների մասին համոզիչ ապացույցների վրա: Սահմանադրությամբ սակայն նախատեսվում են բացառություններ, երբ հաղորդակցության գաղտնիությունը կարող է սահմանափակվել առանց դատական կարգադրագրի, երբ անհրաժեշտ է պաշտպանել պետական անվտանգությունը, և պայմանավորված հաղորդակցության մաս կազմողների հատուկ կարգավիճակով: Չնայած իրավապահ մարմիններն ընդհանուր առմամբ հետևել են այս իրավական ընթացակարգին, սակայն դիտորդները պնդում են, որ դատավորները հաճախ ԱԱԾ-ի և Ոստիկանության գաղտնալսման կամ հետևելու այլ միջնորդագրերը բավարարելիս չեն պահանջել հանցավոր գործունեության հիմնավոր ապացույցներ, ինչը պահանջվում է օրենքով։

է) Հակամարտությանն առնչվող չարաշահումներ

 

Հայաստանի և Ադրբեջանի միջև տասնյակ տարիներ տևող հակամարտության ընթացքում շարունակվել են տեղ գտնել մարտական առանձին միջադեպեր, որոնց հետևանքով քաղաքացիական զոհեր են գրանցվել։ 2020թ․ նոյեմբերի հրադադարին հաջորդած գրեթե երկու տարվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև ամենախոշոր մարտական գործողությունը տեղի ունեցավ սեպտեմբերի 13-14-ին՝ երկու երկրների միջազգային սահմանին և Հայաստանի տարածքում։

Հայաստանի և Ադրբեջանի կողմից 2020թ․ և 2016թ․ մարտական գործողություններում մեկը մյուսին վայրագությունների մեջ մեղադրող հայցերով ՄԻԵԴ ներկայացված բողոքների, ինչպես նաև սեպտեմբերին՝ Ադրբեջանի հարձակումից հետո, Հայաստանի ներկայացրած բողոքների վերաբերյալ դեռ վճիռներ չկային։

Սպանություններ․ Սեպտեմբերի կեսերին ադրբեջանական և հայկական ուժերի միջև թեժ մարտերից հետո եղել են վստահելի հաղորդումներ ապօրինի սպանությունների մասին, որոնք ներառում են ադրբեջանական գերության մեջ հայտնված հայ զինվորների արտադատական մահապատիժներ։

Հոկտեմբերի 2-ին սոցիալականհարթակների ադրբեջանական օգտատերերըշրջանառում էին մի տեսանյութ, որը «Հյուման ռայթս վոտչի» և հետաքննող լրագրողների «Բելինգքեթ» խմբի հաղորդման համաձայն ներկայացնում էր առնվազն յոթ հայ զինծառայողի ապօրինի՝ արտադատական մահապատիժն ադրբեջանական զինուժի համազգեստով զինվորների կողմից։ «Հյուման ռայթս վոտչը» և «Բելինգքեթը» հոկտեմբերի 14-ին և հոկտեմբերի 20-ին համապատասխանաբար հայտնեցին, որ կարողացել են ճշտել, որ տեսանյութն արված է սեպտեմբերի  կեսերին։  «Հյուման  ռայթս  վոտչը»  մահապատիժը  բնութագրեց  որպես «պատերազմական հանցագործություն, որի համար պետք է պատասխանատվության ենթարկել»։

Մեկ այլ տեսանյութ, որը սոցիալական հարթակներում սկսեց շրջանառվել հոկտեմբերի 11 -ից, ներկայացնում էր երեք հայ զինծառայողի, որոնք գերեվարված էին ադրբեջանցի զինծառայողների կողմից ու գտնվում էին դիրքերում։ Ավելի ուշ, ըստ հաղորդումների, Հայաստանին էին վերադարձվել այդ երեք զինծառայողների դիակները։ Հայաստանի զինված ուժերը և Հայաստանի իրավապաշտպան-փաստաբանները միմյանցից առանձին պարզեցին այդ երեք զինծառայողների ինքնությունը։

Մայիսի 17-ին «Էմնիսթի Ինթերնեյշնլը» հրապարակել էր «Կյանքը տուփի մեջ. տարեցների տեղահանման փորձը և վերադարձի հեռանկարներն Ադրբեջանում» վերտառությամբ զեկույցը, որտեղ նշվում է, որ 1990-ականներին հայկական ուժերը զանգվածային մասշտաբներով հակահետևակային ականներ են տեղադրել։ Ըստ Ադրբեջանի կառավարության՝ 2020թ․ ռազմական գործողություններից հետո Հայաստանի կողմից նախկինում վերահսկված ադրբեջանական տարածքներում ականների պայթյունից զոհվել է 46 քաղաքացիական անձ և վիրավորում են ստացել 234-ը։ (Տես՝ Մարդու իրավունքների մասին զեկույցի Ադրբեջանին վերաբերող գլուխը):

Ֆիզիկական բռնություն, պատիժ և խոշտանգումներ․ Սեպտեմբերյան թեժ մարտերից հետո տեսանյութեր հրապարակվեցին, որտեղ երևում էին երեք հայ կին զինծառայողների դիակներ, որոնց անմարդկային ու նվաստացնող վերաբերմունքի էին ենթարկվել։ Տեսանյութերից մեկում մերկ ու խեղված կնոջ դին է՝ դրված այլ դիակների վերևում։ Ադրբեջանախոս նկարահանողը ոտքով հարվածում է դիակին և հայհոյախառն խոսքեր ասում զոհի հասցեին։ Նրա կրծքավանդակին և որովայնին գրված էր «YAŞMA» (ադրբեջանական հատուկ ուժերի ծածկագիր անվանումը):

Ըստ կառավարության՝ 2020թ․ իրավասու մարմինները 2020թ․ թեժ մարտերի ժամանակ հայ զինծառայողների գործողությունների հետ կապված 6 քրեական գործ են հարուցել «զինված հակամարտության ընթացքում միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտումների» մեղադրանքով։ Այս 6 գործերից 4-ում առկա էր ենթադրյալ սպանության, խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի դրվագ, 1-ում՝ ենթադրյալ սպանություն և խոշտանգում, իսկ վերջինում՝ ենթադրյալ սպանություն։ 2021թ․ hունիսին կառավարությունը բոլոր 6 գործերը միավորեց մեկ գործի մեջ։ Քննությունը տարեվերջի դրությամբ դեռ մնում էր ընթացքի մեջ։

Հակամարտության հետ կապված այլ խա խտումներՍեպտեմբերի 13-14-ի մարտական գործողությունների առնչությամբ եղել են հաղորդումներ, որ ադրբեջանական ուժերը թիրախավորել են շտապօգնության մեքենաները և խոցել քաղաքացիական այլ թիրախներ։ Ըստ ՄԻՊ գրասենյակի՝ սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ուժերը «թիրախավորել են շտապօգնության երկու մեքենա, որոնք հստակ տարբերանշում ունեին»։ Ըստ ՄԻՊ-ի՝ վարորդներից մեկը սպանվել է։ ՄԻՊ-ը նաև նշում էր, որ ադրբեջանական ուժերը հարվածել են կենսական նշանակության քաղաքացիական ենթակառուցվածքներին, մասնավորապես՝ թիրախավորվել են Սյունիքի մարզի բարձրավոլտ հոսանքի գծերը, 12 բնակավայր, երեք հյուրանոց և մեկ առողջարան Ջերմուկում, զբոսաշրջային և առողջարանային քաղաք Վայոց Ձորի մարզում։

«Էմնիսթի Ինթերնեյշնլը» «Կյանքը տուփի մեջ» զեկույցում նշում էր, որ հայկականուժերը 1990- ականներին օկուպացված ադրբեջանական շրջաններում զանգվածաբար ավերել ու բռնագրավել են քաղաքացիական գույքն ու ենթակառուցվածքները, այդ թվում՝ մշակութային սեփականությունը։

Ըստ նույն զեկույցի 1990-ականներին «հայկական ուժերի կողմից քաղաքացիական օբյեկտների ոչնչացումը և քաղաքացիական ունեցվածքի բռնագրավումը, որը ռազմական գործողությունների հրամայականով չէր պայմանավորված, հանդիսանում են միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներ և շարունակում են խոչընդոտ հանդիսանալ հակամարտությունից տուժած շրջաններում տեղահանված բնակչությանը վերաբնակեցնելու Ադրբեջանի ջանքերի համար»։

ՄԱՍ 2. ՀԱՐԳԱՆՔ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ

ա) Խոսքի ազատություն, այդ թվում՝ մամուլի և այլ ԶԼՄ-ների անդամների համար

Երկրի սահմանադրությամբ ու օրենքներով ամրագրված է խոսքի ազատությունը, այդ թվում՝ մամուլի և այլ ԶԼՄ-ների անդամների համար։ Կառավարությունն ընդհանուր առմամբ հարգում էր այս իրավունքը, սակայն կային մի շարք սահմանափակումներ։ Կառավարությունը չփորձեց «ծանր վիրավորանք հասցնելն» ընդգրկել հուլիսի 1-ից գործողության մեջ մտած նոր քրեական օրենսգրքում, ըստ էությանհնարավոր դարձնելովդրա ապաքրեականացումը։ Մինչև հուլիսի 1-ը ծանր վիրավորանքի համար ներկայացված դատական հայցերը տարվա ընթացքում դեռ շարունակվում էին։ Այլ սահմանափակ ումներից են լրագրողի հավատարմագրումը ետ կանչելու վերաբերյալ մայիսի 25-ի օրենսդրական փոփոխությունը և եզդի իրավապաշտպան-ակտիվիստի հանդեպ քրեական հետապնդման շարունակումը։ Եղել են մի շարք հաղորդումներ գարնանն ընթացող ընդդիմադիր հավաքները լուսաբանող լրագրողների նկատմամբ ոստիկանական բռնությունների մասին։

Խոսքի ազատություն. Անհատներն ընդհանուր առմամբ ազատ քննադատել են կառավարությանը՝ առանց հաշվեհարդարից վախենալու: Մարդու իրավունքների եզդի ակտիվիստ Սաշիկ Սուլթանյանը, որ կարծիք էր հայտնել, թե կառավարությունը բավարար միջոցներ չէր ձեռնարկում եզդի փոքրամասնությանը խտրականությունից պաշտպանելու համար, մեղադրվում էր «ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելուն ուղղված գործողությունների» մեջ, և նրա գործով դատավարությունը տարվա ընթացքում շարունակվեց այնքան, մինչև նա հեռացավ երկրից (տես՝ Մաս 5)։

Բռնություն և ճնշումներ«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» տեղական ՀԿ-ի հաղորդմամբ տարվա ընթացքում եղել է բռնության 14 դեպք 16 լրագրողի նկատմամբ՝ առավելապես իրավապահների կողմից ընդդիմադիր ցույցերը լուսաբանող լրագրողների նկատմամբ։  Օգոստոսի  16-ին  Քննչական  կոմիտեն  կասեցրեց  2021թ․  փետրվարին «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Արտակ Ղուլյանի ու օպերատոր Կարեն Չիլինգարյանի վրա հարձակման գործով քննությունը՝ մեղավորների գտնվելու վայրն անհայտ լինելու հիմքով։

Մայիսի 2-ի ընդդիմության քաղաքացիական անհնազանդության և բողոքի ակցիաների ընթացքում բազմաթիվ դեպքերում կառավարությունը խոչընդոտել է լրագրողների մասնագիտական  գործունեության  իրականացմանը։

Գրաքննություն կամ բովանդակության սահմանափակումներ մամուլի և այլ ԶԼՄ-ների, այդ թվում՝ առցանց մեդիայի անդամների համար. Մայիսի 25-ին իշխանամետ օրենսդիրներն օրենք ընդունեցին, որով պետական մարմինները կարող են լրագրողներին զրկել իրենց հավատարմագրումից, եթե  նրանք  տարվա  ընթացքում երկու  անգամ  խախտում  են համապատասխան մարմնի «աշխատանքային կանոնները»։ Քննադատները նկատում էին, որ այս որոշմամբ իշխանությունները կարող են արգելել կոնկրետ լրագրողների կողմից ազգային ժողովի, կառավարության նիստերի ու այլ կարևոր միջոցառումներ ի լուսաբանումը։ Լրատվամիջոցները քաղաքականապես բևեռացված էին։ Հեռարձակող լրատվամիջոցների և լրագրերի գերակշիռ մասն արտացոլում էին իրենց սեփականատերեր հանդիսացող մասնավոր անձանց կամ խմբերի քաղաքական դիրքորոշումները և ֆինանսական շահերը, և դրանց մեծ մասն ըստ հաղորդումների կապ ունեն նախկին իշխանությունների կամ խորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունների հետ։ Ներկա և նախկին իշխանական ուժերն ու ընդդիմադիր կուսակցությունները շարունակում էին տարվա ընթացքում նոր լրատվամիջոցներ ձեռք բերել՝ առավել սրելով բևեռայնացումը։ Սակավաթիվ անկախ լրատվամիջոցներ կային, որոնք  կախված չէին  քաղաքական կողմնորոշում ունեցող հովանավորների ֆինանսական աջակցությունից․ դրանք հիմնվում էին  միջազգային դոնորական աջակցության վրա, քանի որ գովազդից ու բաժանորդագրությունից ստացվող եկամուտները սահմանափակ են։

Հեռարձակող լրատվամիջոցները, հատկապես՝ հանրային հեռուստատեսությունը շարունակում էին մնալ որպես նորությունների ու տեղեկատվության ստացման առաջնային աղբյուրներից մեկը բնակչության մեծ մասի համար: Ըստ լրատվական որոշ դիտորդ կառույցների՝ հանրային հեռուստաընկերությունը շարունակել է ներկայացնել լրատվություն և քաղաքական բանավեճեր՝ իշխանամետ դիրքերից, չնայած այն շարունակում էր հասանելի մնալ ընդդիմադիր ձայների համար։ Սոցիալական հարթակների օգտատերերն ազատորեն արտահայտել են իրենց կարծիքը նոր և նախկին կառավարությունների վերաբերյալ տարբեր սոցիալական հարթակներում, չնայած ըստ հաղորդումների որոշ օգտատերեր առավել զուսպ էին՝ հաշվի առնելով «ծանր վիրավորանք հասցնելը» քրեականացնող դրույթի առկայությունը, որը գործեց 2021թ․ հուլիսից մինչև 2022թ․ հունիս։

Զրպարտության/սուտ մատնության մասին օրենքներ․ 2021թ․ մարտին խորհրդարանը փոփոխություն կատարեց քաղաքացիական օրենսգրքում՝ կտրուկ մեծացնելով վիրավորանքի ու զրպարտության համար նախատեսվող առավելագույն տուգանքների չափը։ «Ֆրիդոմ հաուսը» և տեղի լրատվական դաշտի դիտորդ կառույցները քննադատեցին օրենքը, նշելով, որ դա կարող է «սահմանափակել մամուլի և խոսքի ազատությունը»։ Փոփոխությունները գործողության մեջ մտան 2021թ․ հոկտեմբերին։

Հունիսի 10-ին այդ ժամանակվա արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հայտնեց, որ կառավարությունը մտադիր չէ հուլիսի 1-ից գործողության մեջ մտնող նոր

քրեական օրենսգրքում ընդգրկել «ծանր վիրավորանք հասցնելը» քրեականացնող դրույթը, քանի որ կառավարությունը գտնում է, որ նույնիսկ խոսքի ազատության «օրինական սահմանափակումը» դեմ է երկրի ժողովրդավարայնացման օրակարգին։ Որոշումն ըստ էության հանգեցրեց ծանր վիրավորանքի ապաքրեականացմանը։ Տարվա ընթացքում սակայն շարունակվել է մինչև հուլիսի 1-ը հարուցված քրեական գործերի քննությունը։ Հունվարի 1-ից մինչև հունիսի 30-ը Քննչական կոմիտեն քննել է «ծանր վիրավորանք հասցնելու» 1042 քրեական գործ․ 126 քրեական գործ 128 հոգու նկատմամբ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։

Ազդեցությունը ոչ պետական շրջանակների կողմից2021թ․ ապրիլին ՀՔԱՎ գրասենյակի հրապարակած՝ «Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերի վերաբերյալ տեղեկանք․ Արտակարգ 2020-ը» զեկույցի համաձայն 2018թ․ հեղափոխությունից հետո քաղաքացիական հասարակությանակտիվությանըզուգահեռ ի հայտ եկան մի շարք նոր հակաժողովրդավարական նախաձեռնություններ ու շարժումներ, որոնք լռեցնող ազդեցություն էին գործում քաղաքացիական հասարակությանը վրա։ Թեպետ դրանք դիրքավորվում էին հանրային դաշտում որպես քաղաքացիական հասարակության ինստիտուտներ, սակայն նրանց օրակարգը ոչ թե մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեքների պաշտպանությունն ու խթանումն էր, այլ պայքարը դրանց դեմ, որն ուղեկցվում էր ատելության, բռնության հրահրմամբ և ֆիզիկականսպառնալիքներով։ Իրավապահների կողմից մի քանի քննություն սկսվեց այս խմբերի և դրանց գործունեության հետ կապված, սակայն անդամներից ոչ մեկի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացվեց։

Տարվա ընթացքում մի քանի անգամ ընդդիմադիր ցուցարարների կողմից եղել են հարձակումներ ընդդիմության դիրքորոշումները չկիսող հասարակական գործիչների հանդեպ։ Օրինակ՝ ապրիլի 28-ին ցուցարարները հարձակում գործեցին «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի վրա, որն հայտնի է իր խաղաղարար օրակարգով, ինչին հակադրվում է ընդդիմությունը։ Մարտիրոսյանը պատահաբար հայտնվել է ցուցարարների մոտակայքում։ Միջադեպը տեղի է ունեցել ոստիկանների ներկայությամբ։ Ըստ Մարտիրոսյանի՝ ամբոխն իրեն տեսնելով սկսել է հայհոյել ու շշեր շպրտել իր ուղղությամբ։ Երբ Մարտիրոսյանը ոստիկաններին խնդրել է օգնել իրեն, նրանք հրահանգել են արագ հեռանալ և հենց այդ ժամանակ էլ ամբոխը հետևից հարձակվել է նրա վրա։ Քննչական կոմիտեն հարձակման հետ կապված խուլիգանության մեղադրանք է առաջադրել երկու անձի՝ Արա Խաչատրյանին և Արմեն Ասլանյանին։ Մայիսի 20-ին մի խումբ հասարակական գործիչներ և քաղաքացիներ բաց նամակ տարածեցին՝ ի պատասխան այս հարձակումների՝ նշելով, որ վերջին տարիներին որոշակի խմբեր զբաղված են բռնության շարունակական ու ակտիվ քարոզչությամբ, որը ներառում է ատելության խոսք, նվաստացնող ու բռնություն հրահրող հռետորաբանություն։ Ըստ նամակի՝ այս խմբերի բռնության հռետորաբանությունը զուգորդվում է իրենց կարծիքները չկիսող կամ իրենց հետ գործողություններին չմասնակցող մարդկանց նկատմամբ հարձակումներով։ Նամակը ստորագրողներն իրավապահներին հորդորում էին պաշտպանել ժողովրդավարությունը բռնությունից ու ատելությունից ու թույլ չտալ, որ ատելության խոսքն անպատիժ մնա։

Խոսքի ազատության մեծացման ուղղված գործողություններ, այդ թվում՝ ԶԼՄ անդամների հա մարՀունիսին ազգային ժողովն ընդունեց օրենսդրական փոփոխություններ, որով մեծացվեցին հրապարակման ենթակա տեղեկատվության տրամադրման օրինական իրավունքի խախտման համար պետական պաշտոնյաների նկատմամբ կիրառվող տուգանքները։

Ինտերնետի ազատություն

Կառավարությունը չի սահմանափակել կամ ընդհատել ինտերնետի հասանելիությունը կամ գրաքննել առցանց բովանդակությունը և չեն եղել արժանահավատ հաղորդումներ առանց համապատասխան իրավական հիմքերի կառավարության կողմից մասնավոր առցանց նամակագրությանը հետևելու վերաբերյալ։ Տեղեկատվական անվտանգության մասնագետները հայտնում էին, որ մայիսի 16-ին փորձ է եղել արգելափակել Telegram և Signal սոցիալական հարթակների աշխատանքը․ հաջորդիվ չեն եղել հաղորդումներ որևէ կոնկրետ խմբի կամ դերակատարների այդ գործողությունը վերագրելու վերաբերյալ։

Ուսումնակրթական ազատության ու մշակութային միջոցառումների սահմանափակումներ

 

Ուսումնակրթական ազատության ու մշակութային միջոցառումների մասով կառավարության կողմից չեն եղել սահմանափակումներ և կառավարությունը բացահայտ աջակցել է ուսումնակրթական ազատությանը:

ԶԼՄ-ներում եղել են հաղորդումներ դպրոցներում իշխանությունների հետ կապեր ունեցող նոր տնօրենների ընտրության ու նշանակման վերաբերյալ, ինչպես նաև հաղորդումներ այն մասին, որ բուհերի կառավարությանը քննադատող դասախոսները պայմանագրերի կնքման և ժամաքանակի կրճատման խնդիրների են բախվել։ Չնայած պետական բուհերն ապաքաղաքականացնելու վերաբերյալ կառավարության սկզբնական մոտեցմանը, կառավարության անդամները շարունակել են տեղ գտնել պետական ֆինանսավորմամբ բուհերի կառավարման խորհուրդների կազմում՝ կանխելու նախկին պետական գործիչների ու ընդդիմադիրների քաղաքական ազդեցության թվացյալ իրացումը բուհերում։

բ) Խաղաղ հավաքներ կազմակերպելու ու միավորումներ կազմելու ազատություն

 

Սահմանադրությամբ ու օրենքներով ամրագրված է խաղաղ հավաքների և միավորումներ կազմելու ազատության իրավունքը, և կառավարությունն ընդհանուր առմամբ հարգել է այս ազատությունները, սակայն կային որոշ սահմանափակումներ։

Խաղաղ հավաքների ազատություն

Այս իրավունքն ամրագրված է սահմանադրությամբ ու օրենքներով։ Թեև կառավարությունը հիմնականում հարգել է հավաքների ազատությունը, եղել են որոշ սահմանափակումներ, մասնավորապես՝ ցուցարարների դեմ անհամաչափ ուժի կիրառում ոստիկանների կողմից, ցուցարարների ու լրագրողների նկատմամբ ոստիկանության բիրտ վերաբերմունք և ցուցարարների կամայական կալանավորումներ։

Ընդդիմությունը բազմաթիվ բողոքի ակցիաներ է իրականացրել՝ պահանջելով վարչապետի հրաժարական կամ պաշտոնանկություն։ Մայիսի 1-ից սկսած ընդդիմությունը հավաքվում էր Երևանի կենտրոնի բանուկ խաչմերուկներից մեկում և կազմակերպում բազմաթիվ երթեր՝ շաբաթներ շարունակ կաթվածահար անելով երթևեկությունը։ Բողոքի ցույցերը մարեցին հունիսի կեսերին։ Եղել են բազմակի դեպքեր, երբ ոստիկանները ցուցարարների դեմ կիրառել են անհամաչափ ուժ և առանց բացատրության բերման են ենթարկել նրանց։ Ցուցարարները նույնպես բազմակի հարձակումներ են իրականացրել իրենց քաղաքական  կարծիքները չկիսող քաղաքացիների վրա և բռնություն են կիրառել՝ սադրելով ոստիկաններին։ Մայիսի 2- ին ՄԻՊ գրասենյակը զեկույց ներկայացրեց՝ ամփոփելով գրասենյակի արագ արձագանքման խմբերի աշխատանքը, որոնք այցելել էին ոստիկանական բաժիններ, ուր օրվա ընթացքում բերման էր ենթարկվել 151 հոգի։ Զեկույցը փաստագրել էր ընթացակարգային խախտումներ և ցուցարարների ու լրագրողների նկատմամբ ոստիկանության բիրտ վերաբերմունքի դրվագներ, սակայն ողջունելի էր համարում ոստիկանության հայտարարությունը ոստիկանների կողմից բռնության գործադրման մասին հաղորդումները քննելու վերաբերյալ։ ՄԻՊ զեկույցը նաև նշում էր ցուցարարներին բերման ենթարկելիս ոստիկանների կողմից կիրառվող անհամաչափ ուժը և ցուցարարների սադրիչ գործողություններն ընդդեմ ոստիկանների, այդ թվում՝ վիրավորական խոսքերն ու ոստիկանական տարբերանշանները պոկելը։

Մայիսի 13-ին «Ֆրիդոմ հաուսը» թվիթերյան գրառմամբ մտահոգություն հայտնեց  բողոքի ակցիաների ժամանակ լրագրողներին, հասարակական գործիչներին և շարքային քաղաքացիներին թիրախավորող բռնության վերաբերյալ։ Կազմակերպությունը ցուցարարներին հորդորում էր իրենց հիմնարար իրավունքներն իրացնել խաղաղ եղանակով, իսկ ոստիկանությանը կոչ էր անում զերծ մնալ անհամաչափ ուժի կիրառումից։ Հունիսի 2-ին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» հայտարարություն տարածեց՝ դատապարտելով ոստիկանների կողմից բռնությունը ցուցարարների հանդեպ, բռնությամբ ուղեկցվող կալանավորումները, ծեծը և ցուցարարների, այդ թվում՝ կանանց նկատմամբ նվաստացնող վերաբերմունքը։

Ցուցարարների և ոստիկանության միջև բռնություններով ուղեկցվող բախումներ տեղի ունեցան հունիսի 3-ին, երբ ցուցարարները երթով շարժվեցին դեպի վարչապետի նստավայր։ Բախումները զսպելու փորձի շրջանակում ոստիկանությունն օգտագործել է նվազ մահաբեր հատուկ միջոցներ, այդ թվում ձայնային նռնակներ։ Ըստ լրատվամիջոցների հաղորդումների՝ բախումների հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 60 հոգի, որից 39-ը ոստիկան։ Հունիսի 4-ի հայտարարությամբ ՄԻՊ-ը կոչ էր անում մանրակրկիտ քննություն իրականացնել նվազ մահաբեր հատուկ միջոցների կիրառման համաչափությունն ու եղանակը։ Ըստ հայտարարության՝  բախումներից  հետո  իրենք  ոստիկանության  բաժիններում առանձնազրույց են վարել 11 հոգու հետ, որոնցից 5-ը  ունեցել են տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ, այդ թվում՝ դեմքի, գլխի, ծնոտի և աչքի հատվածում վնասվածքներ, ընդորում մի շարք դեպքերում մարմնական վնասվածքներըհասցվել են արդեն իսկ արգելանքի վերցված լինելու պայմաններում։ ՄԻՊ գրասենյակը նաև արձանագրել էր ոստիկանության ծառայողներին հասցված տարբեր աստիճանի մարմնական վնասվածքների մասին դեպքերը, այդ թվում՝ կտրող-ծակող գործիքներից, ծանր մետաղական առարկաներից։ ՄԻՊ-ը դատապարտում էր ատելության ու բևեռացված խոսքի հրահրումն ու արդարացումը հանրային խոսույթում։ Թեպետ ոստիկանության դեմ բազմաթիվ քրեական գործեր էին հարուցվել, սակայն ըստ պաշտոնական տեղեկատվության տարեվերջի դրությամբ որևէ ոստիկանի մեղադրանք չէր առաջադրվել անհամաչափ ուժի կիրառման կամ այլ հանցանքների համար։

Օգոստոսի 24-ին ոստիկանական անհամաչափ ուժերի ներգրավմամբ ցրվեց մի քանի տասնյակ ՌԴ քաղաքացիների կողմից՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հրահրած պատերազմի դեմ Երևանի կենտրոնում անցկացվող հանրահավաքը։ Ոստիկանները բողոքի ակցիայի սկզբից ընդամենը րոպեներ անց բերման ենթարկեցին 22 մասնակցի, այդ թվում՝ կազմակերպիչներին և մի քանի լրագրողների։ Օրվա վերջում բոլորն ազատ արձակվեցին։ Ոստիկանությունն առգրավեց պաստառները, բայց հավաքվածներին թույլ տվեցին շարունակել, սակայն պահանջեցին չվանկարկել Ռուսաստանի քաղբանտարկյալներինազատ արձակելու կոչեր։  Ոստիկանությունը սակայն առանց բացատրության արգելեց նույն օրը նախատեսվող երթը դեպի ՌԴ դեսպանատուն, որի անցկացումը քաղաքապետարանի կողմից արտոնված էր։

Սեպտեմբերի 21-ի առավոտյան ոստիկանության հատուկ ստորաբաժանումն ուժի կիրառմամբ բերման ենթարկեց զոհված զինծառայողների հարազատներից 37 հոգու, առավելապես՝ կանանց, որոնք զինվորական պանթեոնի մուտքի մոտ հավաքված սպասում էին վարչապետի ու մյուս պաշտոնյաների ժամանմանը։ Դեպքից հետո քաղաքացիական հասարակության 35 կազմակերպություն հանդես եկան ոստիկանության կողմից առերևույթ խաղաղ ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժ կիրառելու փաստը դատապարտող հայտարարությամբ։ Ցուցարարների մի մասը ստացել էր վնասվածքներ։ ՀԿ-ները պահանջում էին շուտափույթ քննություն իրականացնել և աշխատանքից ազատել ոստիկանապետին, առանց որի հրամանի նրանց կարծիքովայդ գործողությունը չէրկարող տեղի ունենալ։ «Ընդդեմ կանանց դեմ բռնության կոալիցիան» նույնպես հայտարարություն տարածեց՝ դատապարտելով ոստիկանության «բիրտ» գործողությունները՝ նշելով, որ դա առաջին դեպքը չէր, երբ ոստիկաններն ուժ էին կիրառել սգացող մայրերի նկատմամբ։ Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ Քննչական կոմիտեն քրեական գործ էր հարուցել ոստիկանների գործողությունների վերաբերյալ՝ ծառայողական լիազորությունները չարաշահելու համար։ Տարեվերջի դրությամբ քննությունը շարունակում էր, սակայն մեղադրյալներ ներգրավված չէին։

Միավորումների ազատություն

Այս իրավունքն ամրագրված է սահմանադրությամբ ու օրենքներով և կառավարությունն ընդհանուր առմամբ հարգել է այն: Չնայած 2010թ. Սահմանադրական դատարանի որոշմամբ հասարակական կազմակերպություններին թույլ էր տրվում դատարանում հանդես գալ որպես կողմ, սակայն հասարակական կազմակերպությունների մասին օրենքով դատարանում իրենց շահառուների օրինականշահըներկայացնելու ՀԿ-ներիիրավասությունըսահմանափակվում էր միայն շրջակա միջավայրի պահպանության հարցերով։ 2021թ․ մայիսին օրենքում կատարված փոփոխություններով դատարանում իրենց շահառուներին ներկայացնելու ՀԿ- ների իրավասությունն ընդլայնվեց՝ ներառելով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը հանրային շահին առնչվող գործերի շրջանակում։

գ) Կրոնի ազատություն

Տես՝  Պետքարտուղարության Կրոնական ազատությունների մասին  միջազգային զեկույցը www.state.gov/religiousfreedomreport էջում:

դ) Տեղաշարժվելու ազատություն և երկրից հեռանալու իրավունք

Օրենքը սահմանում է ներքին տեղաշարժի, արտասահմանյան ուղևորությունների, արտագաղթի և հայրենադարձության ազատությունը․ կառավարությունն ընդհանուր առմամբ հարգել է այս հարակից իրավունքները։ Կառավարությունը բոլոր փախստական ճանաչված անձանց տրամադրել է կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ․ այնուհանդերձ, փաստաթղթի կենսաչափական տարբերակի համար հայտարարված մրցույթը մի քանի տարի է փակուղի է մտել, ինչը հանգեցնում է փաստաթղթի տրամադրման ձգձգումների, իսկ որոշ դեսպանատներ հրաժարվում են վիզա տրամադրել ոչ կենսաչափական փաստաթղթերով փախստականներին։ Օրենքի համաձայն քաղաքացիություն չունեցող անձանց ճամփորդական փաստաթուղթ չի տրվում։

ե) Փախստականների պաշտպանություն

Իրավասու մարմինները համագործակցել են ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի և այլ հումանիտար կազմակերպությունների հետ՝ փախստականներին, վերադարձող փախստականներին կամ ապաստան հայցողներին, ինչպես նաև խնդրո առարկա այլ անձանց աջակցության ու պաշտպանության հարցերում։

Ապաստանի հասանելիություն. Օրենքի համաձայն նախատեսվում է անձանց փախստականի կամ ապաստան հայցողի կարգավիճակի տրամադրում, և կառավարությունը ստեղծել է փախստականներին պաշտպանություն տրամադրելու համակարգ: Օրենքը պահանջում է կալանավորումն իրականացնող մարմնից կալանավորվողին տեղեկացնել ապաստանի համար դիմելու իրենց իրավունքի մասին և ապահովել 15-օրյա ժամկետ դիմումի ներկայացման համար։ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակը հայտնում էր պատշաճ տեղեկացման ընթացակարգի խնդիրների մասին, որոնք հանգեցնում էին սահմանված ժամկետները բաց թողնելուն ու ապաստանի դիմումների մերժմանը։

Ապաստան հայցելու փակված գործերը վերաբացելու դիմումները համարվում էին կրկնական դիմումի ներկայացում, որի դեպքում պահանջվում էր նոր տարրերի ներառում․ այս պրակտիկան խոչընդոտում էր ապաստանի հասանելիությանը։

Օրենքը հաշվի է առնում երեխա, մտավոր հաշմանդամություն ունեցող և տրավմա վերապրած ապաստան հայցողների առանձնահատուկ կարիքները և թույլ է տալիս ընդունել ապաստանի դիմումներ պահման վայրերում։ Իրավասու մարմիններն ընդհանուր առմամբ ապահովել են օրենքի կիրարկումը, սակայն այնքանով, որքան թույլ են տվել առկա սուղ ռեսուրսները:

Հատուկ կարիքներ ունեցող ապաստան հայցողներին հիմնականում օժանդակել է ՄԱԿ -ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակը՝ իր գործընկեր ՀԿ- ների միջոցով։ Ծագումով ոչ հայ փախստականները կարող են քաղաքացիություն ստանալ, որի համար պահանջվում է սահմանադրական գիտելիքների թեստավորում։

Ապաստանի հետ կապված ընթացակարգերի թերություններից էին պետական սուղ ֆինանսավորումը թարգմանիչների համար և ապաստան հայցողների համապատասխանության գնահատում իրականացնող պաշտոնյաների ուսուցման ու կարողությունների բացերը՝ զուգորդված որակի ապահովման կայուն մեխանիզմների ու կադրերի մասնագիտական կատարելագործման բացակայության հետ։ Ապաստան հայցողները մտահոգություն են հայտնել իրավական օգնություն ստանալու հասանելիության վերաբերյալ։ Թեպետ օրենքով Փաստաբանների պալատի Հանրայինպաշտպանի գրասենյակի միջոցով անվճար իրավական աջակցություն է նախատեսվում ապաստան հայցողների համար, սակայն ըստ հաղորդումների՝ իրավական, կարողությունների ու գործառնական սահմանափակումները խոչընդոտել են այս իրավունքի իրացմանը։ Ապաստան հայցողի դիմում ներկայացնողի համար իրավական օգնությունը սահմանափակվում էր տեղեկատվության ու խորհրդատվության ապահովմամբ, մինչդեռ իրավական աջակցություն և իրավական ներկայացուցիչ հասանելի էր միայն ապաստան հայցելու մասին դիմումը մերժելու որոշումը բողոքարկելու ժամանակ։ Իրավականներկայացուցիչ ապաստան հայցելու սկզբնական լսումների ժամանակ ապահովվում էր միայն սահմանափակ դեպքերով և միայն այն ժամանակ, երբ դա ապահովվում էր ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի գործընկեր ՀԿ-ների կողմից։ Լուրջ համակարգային սահմանափակումների, այդ թվում՝ Հանրային պաշտպանի գրասենյակի ոչ բավարար ու ոչ փորձառու անձնակազմի և թարգմանական ծառայություններ չլինելու պատճառով ապաստան հայցողները, ըստ հաղորդումների, լուրջ դժվարությունների են բախվել ապաստանի մերժումները բողոքարկելու համար որակյալ իրավական աջակցություն ստանալու հարցում։ Տարվա ընթացքում Հանրային պաշտպանի գրասենյակը՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի աջակցությամբ և ԵՄ ֆինանսավորմամբ վարձեց ապաստանի հարցերով համակարգող, որը սերտորեն գործակցում է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ և համակարգում է թարգմանության, իրավական օգնության և ներկայացուցչի ապահովման հարցերն ապաստան հայցողների համար և կիրառելի օրենքների ու ընթացակարգերի վերաբերյալ խորհրդատվություն է տրամադրում Հանրային պաշտպանի գրասենյակին։

Դատավորները պահպանողական մոտեցումներ են հանդես բերել ապաստանի հայցերի մասով՝ հղում կատարելով ազգային անվտանգության վերացական նկատառումներին և մերժելով հայցերն առանց դրանք մանրակրկիտ քննության առնելու։ Թեպետ փախստականի կարգավիճակի որոշման ընթացակարգերը վերջին տասնամյակում բարելավվել են, սակայն մտահոգություններ կան կապված դատավորների կողմից ապաստանի հիմնական կոնցեպտների կիրառման և կրոնական հիմքով հայցերը դիտարկելիս անձնակազմի կողմից դրսևորվող սուբյեկտիվ մոտեցումների վերաբերյալ։ Թեպետ տարվա ընթացքում որոշ դատավորների համար վերապատրաստումներ եղան ապաստանի հարցերով և որոշումների իրականացմանվերաբերյալ, սակայն գործերը շարունակվում էին մակագրվել դատավորների, որոնք չունեին խորը գիտելիքներ իրավական այդ հարցի շուրջ։ Դատարանի կողմից ուսումնասիրության համար երկար ժամանակ էր պահանջվում, քանի որ դատավորները շարունակում էին գերծանրաբեռնված մնալ։

2021թ․ մայիսին խորհրդարանը փոփոխություններ ու լրացումներ կատարեց Փախստականների ու ապաստան հայցողների մասին օրենքում և վարչական դատավարության օրենսգրքում ՝ արագացնելու գործընթացն այն դիմողների համար, որոնք սահմանն անօրինական կերպով են հատել, կամ որոնց վերաբերյալ արտահանձնման պահանջ է ներկայացված և որոնք ենթակա են քրեական հետապնդման Հայաստանում․ փոփոխությունները գործողության մեջ մտան 2021թ․ օգոստոսին։ Հաշվի առնելով իրավական աջակցություն ստանալու խոչընդոտները, որոնց բախվում էին ապաստան հայցողները, որոշ փորձագետներ մտահոգություն են հայտնել, որ արագացված ընթացակարգը կարող է դիմողների համար առավել դժվար դարձնել սպառիչ լուծման հասնելը։

Իրավասու մարմիններն օտարերկրյա պետություններից տեղահանված էթնիկ հայերին շարունակել են առաջարկել պաշտպանության զանազան տարբերակներ, մասնավորապես՝ արագացված ընթացակարգով քաղաքացիություն, կացության թույլտվություն կամ փախստականի կարգավիճակ: Արագացված կարգով քաղաքացիության տրամադրմամբ տեղահանված անձինք ձեռք են բերում առողջապահական ու հիմնական սոցիալական ծառայությունների մասով նույն իրավունքները, ինչ երկրի քաղաքացիները: Երկրում իրականացվող համապետական բարեփոխումներից շատերը, ինչպիսիք են սոցիալական ծառայությունների ավելացումը, կենսաթոշակների բարձրացումը, առողջապահական ծառայությունների հասանելիության մեծացումը կիրառելի են եղել նաև քաղաքացիություն ստացած փախստականների մասով։

Ազգությամբ ոչ հայ փախստականները կարող են քաղաքացիություն ստանալու դիմում ներկայացնել, որի դեպքում պահանջվում է սահմանադրության մասին գիտելիքների ստուգում։

Հաղորդումներ են եղել դիմումների ընդունման և ապաստան հայցողների կալանավորման հարցում ոչ համակարգային խտրականության մասին՝ հիմնվելով ապաստան հայցողի ծագման երկրի, ռասայի, սեռական կողմնորոշման, գենդերային ինքնության կամ կրոնի վրա, ինչպես նաև ինտեգրման հետ կապված դժվարությունների մասին: Քաղաքացիական հասարակության դիտորդները հայտնել են աշխատանք փնտրող օտարերկրյա միգրանտների նկատմամբ խտրական և կասկածամիտ վերաբերմունքի մասին:

Օրենքը թույլ է տալիս պահման վայրերում ընդունել ապաստան հայցելու մասին դիմումներ։ Չնայած օրենքն ապաստան հայցողներին ազատում է սահմանի անօրինական հատման համար քրեական պատասխանատվությունից, իրավասու մարմինները պահանջել են, որ ապաստան հայցողները մնան պահման վայրում մինչև ապաստան ստանալու մասին հայցի վերաբերյալ որոշում կայացնելը կամ այնքան, որ լրանա պատժի չափը։ Նոր քրեական օրենսգիրքում, որը գործողության մեջ մտավ հուլիսին, արտացոլված է Փախստականների մասին 1951թ․ կոնվենցիայի՝ պատժից ազատելու մասին դրույթը, մասնավորապես՝ պետական սահմանի  անօրինական  հատման  և   կեղծ   փաստաթղթերի  օգտագործման համար։ Քաղաքացիական հասարակության դիտորդները հայտնում էին, պատժից ազատելու մասին նոր օրենսգրքի դրույթները դեռ չեն իրագործվում, իսկ սահմանի անօրինական հատման դեպքում իրականացվում է կալանավորում, քանի որ դեռևս չեն մշակվել ստանդարտ գործառնական ընթացակարգերը։

Հիմնական ծառայությունների հասանելիություն. Աշխատատեղերի բացակայությամբ, հնարավորությունների դժվար հասանելիությամբ ու լեզվական արգելքներով պայմանավորված՝ շատ ապաստան հայցողներ չունեին աշխատելու կամ կրթություն ստանալու հնարավորություն, քանի դեռ իրենց գործն իրավական վարույթում էր գտնվում, թեպետ առկա էին այս իրավունքները պաշտպանող դրույթներ։ Կառավարության ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնում և ինտեգրման տանը (փախստականների համար նախատեսված բնակելի տարածք, որտեղ տեղավորել են ապաստան հայցողներին) հայերենի ու ռուսերենի որոշ դասընթացներ են կազմակերպվել։

Փախստականներին տրամադրված կացարանները եղել են ոչ բավարար քանակի ու վատ պայմաններով, և այդ հարցը, ինչպես նաև զբաղվածությունը, շարունակում էր մնալ փախստականների ամենամեծ խնդիրը: Տեղահանված շատ ընտանիքներ օգտվում էին ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի և սփյուռքի կազմակերպությունների կողմից իրականացվող վարձավճարի փոխհատուցման ծրագրից, որը փորձագետները համարում էին ժամանակավոր լուծում։ Հունվարից սկսած պետական պաշտոնյաները մատնանշում էին, որ ի հայտ եկած տեխնիկական խնդիրները թույլ չէին տալիս կատարել օրենքով սահմանված ամենամսյա ֆինանսական աջակցության վճարումը փախստական ճանաչված անձանց։ Իշխանությունների կողմից գործարկվել էր փախստականների ինտեգրման տուն` նախատեսված 29 հոգու համար և փախստականի կարգավիճակի շնորհումից հետո առաջին մի քանի ամիսների համար այստեղ առաջարկում էին անվճար օթևան: ՄԻՊ-ի հուլիսի զեկույցում նշվում էր, որ Միգրացիայի ծառայության կողմից գործարկվող փախստականների կացարանում պայմանները չեն համապատասխանել ստանդարտներին։ Որոշ տարածքներ, այդ թվում՝ ընդհանուր օգտագործման խոհանոցը հարմարեցված չէր տեղաշարժման դժվարություններ ունեցող անձանց բնակեցման համար։ Կառույցը միայն փախստականների համար էր։ Ապաստան հայցողների համար կացարան չկար․ դրա կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ էին։

Ընդհանուր առմամբ, դիտորդները համարժեք էին գնահատում առողջապահական համակարգի հասանելիությունը փախստականների և ապաստան հայցողների համար, սակայն նկատում էին, որ ապաստան հայցողները որոշ դժվարությունների էին բախվում, քանի որ էլեկտրոնային առողջապահության ArMed համակարգն իրենց համար հասանելի չէր՝ կապված առավելապես լեզվական խոչընդոտների հետ։ Այս համակարգը թույլ է տալիս բժշկական հետազոտության կամ ծառայությունների համար նախապես գրանցվել և ապահովում է պատվաստման կարգավիճակի մասին տեղեկություններ, ինչը պահանջվում է երկրից դուրս ուղևորությունների պարագայում։ Ծառայություն մատուցողներից մեկը նշում էր, որ որոշ հաստատություններ, օրինակ՝ պոլիկլինիկաները, բանկերը, որոշ մասնավոր գործատուներ որպես անձը հաստատող փաստաթուղթ չեն ընդունում կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը (տրված Հայաստանի կողմից առ այն, որ ներկայացնողը փախստական է և նրան ապաստան է տրամադրվել)։

Լեզվական խոչընդոտներից զատ կրթությանհասանելիության խոչընդոտ ենհանդիսացել նաև տրանսպորտային ծախսերը, ուսումնական պարագաները, հագուստը և մյուս սովորողների կողմից ծաղրի/բուլինգի ենթարկելը։

Հիմնարար լուծումներ. Կառավարությունն ընդունել է փախստականներ վերաբնակեցման համար և երկրի տարածքում բնակվող փախստականներին առաջարկել է քաղաքացիություն ստանալու հնարավորություն։ 2021թ․ մայիսին կառավարությունն ընդունեց Միգրացիայի պետական կառավարման հայեցակարգը, որը նախատեսում է մշակել 2021-31թթ․ ինտեգրման ռազմավարությունը և դրա իրականացման 2021-26թթ․ գործողությունների ծրագիրը։ Հայեցակարգով ինտեգրման ծրագրեր են առաջարկվում նաև Արևմտյան Եվրոպայի երկրներից ինքնակամ վերադարձած կամ արտաքսված անձանց համար։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները փաստում էին, որ ինտեգրման ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների պլանն առավելապես չէր իրականացվում, ինչը նրանց գնահատմամբ պայմանավորված էր մինչև տարեվերջ նախատեսվող կառուցվածքային փոփոխություններով, որոնց շրջանակում կառավարությունը մտադիր էր միավորել ներգաղթի հարցերով զբաղվող կառույցները նոր ձևավորվող ներքին գործերի նախարարությանկազմում։

զ) Ներքին տեղահանված անձանց կարգավիճակը և վերաբերմունքը նրանց հանդեպ

 

2021թ․ դեկտեմբերի դրությամբ «Ներքին տեղահանության մոնիտորինգի կենտրոն» միջազգային ՀԿ-ի տվյալների համաձայն կա դեռևս մոտ 800 ներքին տեղահանված անձ (ՆՏԱ)՝ 1988-94թթ. տարհանված շուրջ 65.000 տնային տնտեսություններից։ Ըստ միգրացիայի պետական ծառայության՝ նոյեմբերի դրությամբ Լեռնային Ղարաբաղից տեղահանված 20․428 անձ գտնվում է Հայաստանում։ Հայաստանն ընդհանուր առմամբ տարբեր երկրներից եկած 3․466 անձի ճանաչել է փախստական, իսկ 413 անձի՝ ապաստան հայցող։ Որոշ ՆՏԱ-ների ու փախստականների համար ապահովված չէին համարժեք բնակարանային պայմաններ ու սահմանափակ էին տնտեսական հնարավորությունները: Կառավարությունը չուներ թիրախային ծրագրեր ու ընթացակարգեր, որոնք կխթանեին ՆՏԱ-ների ապահով, կամավոր, արժանապատիվ վերադարձին,  վերաբնակեցմանը կամ ինտեգրմանը տեղում։

Ըստ պաշտոնական տեղեկատվության սեպտեմբեր 13-14-ի ռազմական գործողություններից հետո առնվազն 7․600 հոգի տեղահանվել էր Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերից։ Մեծ մասը կանայք էին, երեխաներ, տարեցներ և հաշմանդամություն ունեցող անձինք, այդ թվում՝ 1․437 երեխա և 99 հաշմանդամություն ունեցող անձ։ Նոյեմբերի 23 -ի դրությամբ այս անձանցից 2․532-ը դեռ հաշվառված էին Միգրացիայի պետական ծառայությունում։

է) Քաղաքացիություն չունեցող անձինք

Ըստ պաշտոնական տվյալների երկրում գտնվող քաղաքացիություն չունեցող անձանց թիվը հուլիսի դրությամբ կազմում էր 816 հոգի։ Քաղաքացիություն չունեցող, քաղաքացիություն չունենալու ռիսկի ներքո գտնվող ու փաստաթղթեր չունեցող անձանց թվի, գտնվելու աշխարհագրական վայրերի ու այլ հարցերի շուրջ առկա տեղեկատվությունը սահմանափակ էր։ Քաղաքացիության մասին օրենքով նախատեսվում է քաղաքացիության շնորհում երկրի տարածքում ծնված քաղաքացիություն չունեցող երեխաներին: Քաղաքացիության մասին օրենքի փոփոխությունները գործողության մեջ մտան հունիսից․ այնուհանդերձ, փոփոխությունների ընդգրկումը մեծ չէր և լուծում չէր տրվում քաղաքացիություն չունենալու հետ կապված հիմնարար խնդիրներին, այդ թվում՝ պատշաճ նույնականացման և ուղղորդման մեխանիզմների հետ կապված հարցերին։

ՄԱՍ 3. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

Սահմանադրությամբ և օրենքներով քաղաքացիներին տրված է գաղտնի քվեարկության միջոցով իրացվող համընդհանուր ու հավասար ընտրական իրավունքի հիման վրա ազատ ու արդարացի պարբերական ընտրությունների միջոցով իշխանությունը փոխելու հնարավորություն:

Ընտրություններ և քաղաքական մասնակցություն

Կայացած վերջին ընտրությունները. 2021թ․ հունիսին տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որի ընթացքում ընդհանուր առմամբ հարգվեցին հիմնարար իրավունքներն ու ազատությունները և ընտրապայքարի դուրս եկածները կարողացան ազատ քարոզչություն իրականացնել։ Ընտրություններին նախորդեց կարճատև ու թեժ ընտրարշավը, որն առանձնացավ կոշտ ու հրահրիչ հռետորաբանությամբ։

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) հովանու ներքո իրականացված միջազգային ընտրական դիտորդական առաքելությունը 2021թ․ հոկտեմբերի իր վերջնականզեկույցումնշեց, որ ընտրություններն հիմնականում անցել են հիմնարար իրավունքների ու ազատությունների նկատմամբ հարգանքի ապահովմամբ, սակայն «բանավեճային միջավայրը ստվերվել է ընդհուպ մինչև ընտրությունների օրը շարունակվող ծայրաստիճան կոշտ, անհանդուրժող, սադրիչ և խտրական հռետորաբանությամբ»։ ԺՀՄԻԳ-ի կողմից առանձնացված այլ թերությունները ներառում էին․ քաղաքական գործիչների և գործատուների կողմից մասնավոր հատվածի և հանրային ծառայողների նկատմամբ գործադրվող ճնշումների դեպքեր՝ քարոզարշավային միջոցառումներին հաճախելու համար, ընտրակաշառքի դեպքերի մասին պնդումներ, իշխող կուսակցության և պետության միջև սահմանագծերը հստակ չպահպանելը, վարչական ռեսուրսի չարաշահման մասին պնդումներ, քարոզարշավի ֆինանսավորման հետ կապված շարունակվող թերություններ, մասնավորապես կազմակերպչական ծախսերի ներառված չլինելը քարոզարշավային ծախսի իրավական սահմանման մեջ, ընտրատարածքային հանձնաժողովների ձախողումն իրենց որոշումներն առցանց հրապարակելու և միասնական կերպով հանրայնացելու հարցում և ընտրական բողոքների հետ կապված իրավունակության նեղ շրջանակը։

Կուսակցություններ և քաղաքական մասնակցություն. Օրենքը չի սահմանափակում կուսակցությունների գրանցումը կամ գործունեությունը։

Հաղորդումներ են եղել սեպտեմբերին կայացած համայնքային ընտրություններում ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ ճնշումների վերաբերյալ։ Իրավապահների կողմից ընտրությունների օրը՝ սեպտեմբերի 25-ին Տավուշի մարզի Բերդ համայնքում ձերբակալվել են համայնքապետարանի 2 աշխատակից, որոնք առնչություն ունեին «Զորավոր համայնք» ընդդիմադիր դաշինքի հետ։ Երկուսն էլ մեղադրվում էին իրենց լիազորություններն ի նպաստ այդ դաշինքի օգտագործելու մեջ։ Քանիոր գործողությունները ենթադրաբար տեղի էինունեցել օգոստոսին, դիտորդների մոտ կասկած էր հարուցել հենց այդ օրը նրանց ձերբակալելու հանգամանքը, որն արդարադատության ընտրովի կիրառման տպավորություն է թողել։ Բացի այդ, սեպտեմբերի 25-ի ընտրություններում ձայների մեծամասնություն ստացած «Զորավոր համայնք» դաշինքի ղեկավարը, որը 2021թ․ նոյեմբերից գտնվում էր անազատության մեջ լիազորությունները գերազանցելու համար, հոկտեմբերի 8-ին գրավով ազատ արձակվեց՝ ավագանու անդամի մանդատից հրաժարվելուց ընդամենը մեկ օր հետո։ Դիտորդները կասկածներ ունեին, որ գրավով նրա ազատ արձակումն ավագանու անդամությունից հրաժարվելու դիմաց է արվել։

Սրան նախորդել էին ընդդիմության թեկնածուների նկատմամբ ճնշումների մասին նմանատիպ հաղորդումներ 2021թ․ հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին տեղի ունեցած համայնքային ընտրություններում։ Օրինակ՝ 2021թ․ դեկտեմբերին Վանաձոր համայնքի նախկին ղեկավար և համայնքի ղեկավարի ընդդիմադիր թեկնածու Մամիկոն Ասլանյանը ձերբակալվեց լիազորությունները չարաշահելու ու պաշտոնեական կեղծիքի համար՝ սեպտեմբերին հարուցված քրեական գործի շրջանակում։ Ձերբակալությունը տեղի ունեցավ Վանաձորի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից անմիջապես հետո, որտեղ Ասլանյանի դաշինքը ստացել էր առավել մեծ թվով ձայներ և սկսել էր քննարկումների գործընթաց ավագանու միջոցով իշխանություն ձևավորելու ուղղությամբ։ Ձերբակալության պահը հաշվի առնելով՝ շատ մեկնաբաններ հակված էին կարծել, որ ձերբակալությունն ուներ քաղաքական շարժառիթներ և հանդիսանում էր օրենքի ընտրովի կիրառման դեպք ընդդեմ իշխող կուսակցության քաղաքական ընդդիմադրի անգամ այն պարագայում, եթե մեղադրանքն ըստ էության էր առաջադրված։ Նաև հարցականի տակ էր դրվում այս գործով նախնական կալանքը որպես խափանման միջոց կիրառելու անհրաժեշտությունը։ Օրինակ՝ ՀՔԱՎ գրասենյակի ղեկավար, հայտնի իրավապաշտպան Արթուր Սաքունցն այս քայլը որակեց այսպես․ «Սանոր երևույթ է, ԿԳԲ-ական ոճի, երբ մարդու նկատմամբ հավաքում են դոսյե [հեղինակազրկող տեղեկություններով] և այն կիրառում [նրա դեմ] ըստ անհրաժեշտության, երբ պետք է ինչ-որ քաղաքական խնդիրներ լուծել»։ Տարեվերջի դրությամբ Ասլանյանը գտնվում էր նախնական կալանքի տակ։

Կանանց և փոքրամասնությունների մասնակցությունը. Որևէ օրենք չի սահմանափակում կանանց կամ փոքրամասնությունների ներկայացուցիչների մասնակցությունը քաղաքական գործընթացներին, և կանայք իրապես մասնակցել են։ Հասարակության նահապետական բնույթը սակայն խոչընդոտել է կանանց լայնամասշտաբ մասնակցությանը երկրի քաղաքական և տնտեսական կյանքում, ինչպես նաև հանրային հատվածի որոշումներ կայացնող պաշտոններում: Կին խորհրդարանականների և կին պաշտոնյաների նկատմամբ հաճախ եղել են գենդերային բնույթի ոտնձգություններ ու շահարկումներ։

Օրենսդրության համաձայն Ազգային ժողովի ընտրություններում առաջադրված թեկնածությունների շարքում և՛ կանայք, և՛ տղամարդիկ պետք է առնվազն 30 տոկոս կազմեն, որն ավելի բարձր քվոտա է, քան նախկին 25 տոկոսը։ 2020թ․ ընտրական օրենսգրքի փոփոխություններից հետո այս քվոտան համամասնական ընտրակարգով կիրառվել է նաև 2021թ․-ին և դրանից հետո տեղի ունեցած տեղական ընտրություններում։ Կանայք զբաղեցնում են 16 նախարարական պաշտոններից 2-ը, Ազգային ժողովի տեղերի շուրջ 36 տոկոսը, և ավագանու տեղերի մոտ 31 տոկոսը, ընդ որում նախքան 2021թ․ ընտրություններն ավագանու կազմում կանայք զբաղեցնում էին տեղերի 8,7 տոկոսը։ Ազգային ժողովը չուներ կին փոխխոսնակ կամ խմբակցության կին ղեկավար, իսկ Ազգային ժողովի 12 մշտական հանձնաժողովներից միայն 2-ում էին նախագահում կանայք։ Կին էր երկրի 10-ը մարզերից մեկի մարզպետը։

ՄԱՍ 4. ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԿՈՌՈՒՊՑԻԱ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ

 

Օրենքով կոռուպցիայի համար սահմանված են քրեական պատժամիջոցներ: 2018թ․ մայիսի «թավշյա հեղափոխությունից» հետո կառավարությունը հետաքննություններ սկսեց, որոնք բացահայտեցին համակարգային կոռուպցիայի դրսևորումներ հանրային և մասնավոր կյանքի գրեթե բոլոր ոլորտներում: Կառավարությունը հարուցեց բազմաթիվ քրեական գործեր նախկին բարձրաստիճան պետական պաշտոնյաների և նրանց ազգականների, պատգամավորների, նախկին նախագահների, ու մի քանի դեպքերում էլ դատական համակարգի անդամների ու նրանց ազգականների կողմից թույլ տրված ենթադրյալ կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ, որտեղ խոսք էր գնում մի քանի հազարից մինչև միլիոնավոր դոլարների մասին: Այս գործերից շատերը դեռ քննության փուլում են, և պարբերաբար հաղորդումներ են եղել նոր գործերի մասին։ Կառավարությունը նաև կոռուպցիայի հետ կապված գործեր հարուցեց ընթացիկ կառավարության մի շարք պաշտոնյաների և դատական համակարգի անդամների նկատմամբ։ Տարեվերջի դրությամբ բարձր հնչեղություն ստացած կոռուպցիոն քրեական գործերով դեռևս որևէ դատապարտում չէր եղել։

Իրավասու մարմինները միջոցներ են ձեռնարկել կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ կառուցվածքն ամրապնդելու ուղղությամբ, մասնավորապես՝ ձևավորվել է կոռուպցիայի գործերով մասնագիտացված Հակակոռուպցիոն դատարանի գործունեության իրավական դաշտը։ Տարվա ընթացքում լիարժեք սկսել է գործել Հակակառուպցիոն կոմիտեն, որը կոռուպցիոն հանցանքների քննությամբ զբաղվող հիմնական իրավապահ կառույցն է։ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունն արգելանք է դրել տասնյակ միլիոն դոլարների հասնող ակտիվների վրա, որոնք ենթադրաբար ձեռք են բերվել ապօրինի ճանապարհով․ այս ակտիվների հետ կապված տասնյակից ավել հայցեր է հարուցել․ շարունակվում է քրեական հետապնդումն ավելի քան 300 այլ դեպքով։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իրականացրել է իր լիազորությունները՝ ապահովելով դատավորի, դատախազի թեկնածու առաջադրվածների ու այլ թեկնածուների, այդ թվում՝ Հակակոռուպցիոն դատարանի և Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների բարեվարքությանստուգումներ։ Տարվա առաջինկիսամյակում Կոռուպցիայիկանխարգելման հանձնաժողովն իրականացրել է բարեվարքության 261 ստուգում, որի արդյունքում 15 կարգապահական և 30 վարչական գործ է նախաձեռնվել։  Բարեվարքության ստուգումները զուտ խորհրդատվական բնույթ են կրել և պատկան մարմինները երբեմն արդյունքներն անտեսել են։ Հունիսին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն առաջին անգամ ներկայացրեց հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնները, որոնցով ճանապարհ է հարթվում պետական կառավարման բոլոր օղակներում բարեվարքության համակարգերի կառուցակարգերի ձևավորման համար։

Տարվա ընթացքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը սկսեց նաև կուսակցությունների ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու իր գործառույթի ապահովումը։ Այստեղ վերահսկողությունը ներառում է կուսակցությունների տարեկան հաշվետվությունների համապատասխանության ստուգում, կուսակցության առաջնորդների հայտարարագրերի գրանցման ապահովում, կուսակցությունների տարեկան հաշվետվությունների անցկացման համար աուդիտային ընկերությունների ընտրություն և խախտումների մասով ուսումնասիրություններ ու բացահայտումներ։

Կոռուպցիա. Երկիրը ժառանգել է համակարգային կոռուպցիա բազմաթիվ ոլորտներում, այդ թվում՝ շինարարություն, հանքարդյունաբերություն, հանրային կառավարում, խորհրդարան, դատական համակարգ, գնումների գործընթաց, պետության կողմից տրվող աջակցություն: Կային պնդումներ պետական միջոցների յուրացման և կասկածելի բիզնես ձեռնարկներում պետական  պաշտոնյաների ներգրավվածության  մասին:

Մարտի 30-ին Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալեց արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանին, որը մեղադրվում էր կոռուպցիայի մի քանի դրվագներով ու հայտարարեց նախարարությունում ընդգրկուն քննություն իրականացնելու մասին։ Ըստ պաշտոնական տեղեկատվության սեպտեմբերի 28-ին Հակակոռուպցիոն կոմիտեն կոռուպցիայի մեղադրանք է առաջադրել Փիլոյանին և նախարարության ևս 12 աշխատակցի։ Հակակառուպցիոն կոմիտեն նաև շարունակել է քննությունները նախկին նախագահի, նախկին պաշտպանության նախարարի և նախկին ոստիկանապետի դեմ, որոնք բոլորը մեղադրվում են կոռուպցիայի մեջ։ Կոմիտեն նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործը փոխանցել է դատարան, և տարեվերջի դրությամբ այն դեռ ընթացքի մեջ էր։

ՄԱՍ 5. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ  ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ԿՈՂՄԻՑ  ՄԱՐԴՈՒԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՎՈՂ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Մարդու իրավունքների ոլորտի տեղական և միջազգային տարբեր խմբեր ընդհանուր առմամբ գործել են առանց կառավարությանսահմանափակումների` ազատքննելով և հրապարակելով մարդու իրավունքների դեպքերի վերաբերյալ իրենց եզրակացությունները: Սակայն բացառություն էր կառավարությանկողմից եզդիիրավապաշտպանի քրեականհետապնդումը (տես՝ Մաս 2․ա)։

Կառավարությունը երբեմն քայլ չի ձեռնարկել քաղաքացիական հասարակության կազմակերպություններին ապահովելու պաշտպանություն ապատեղեկատվությունից կամ սպառնալիքներից, այդ թվում՝ պաշտպանություն առանձին ակտիվիստներին վնաս հասցնելու սպառնալիքներից։ 2020թ․ սկիզբ առավ մի միտում, երբ մտավորականները և հասարակական կարծիքի առաջնորդները, այդ թվում՝ մարդու իրավունքների պաշտպանության դիրքերից հանդես եկողները, սկսեցին դժկամությամբ հրապարակավ կարծիք հայտնել, հատկապես՝ առցանց տիրույթում, քանի որ ազգայնական խմբերի, ընդդիմության ու Ռուսաստանի հետ առնչություն ունեցող խմբերի ու անհատների կողմից նրանց դեմ ատելության արշավ էր հրահրվում։ Արդյունքում՝ մարդու իրավունքների շուրջ կառուցողական դիսկուրսը նվազեց։ Կառավարությունը քրեական հետապնդումներ չիրականացվեց քաղաքացիական հասարակության գործիչներին վնասելու կոչերի համար, չնայած 2020թ․ ընդունվել էր բռնության հրապարակային կոչերը քրեականացնող օրենսդրություն։

Փետրվարի 22-ին Քննչական կոմիտեն կասեցրեց «Բաց հասարակության հիմնադրամների» հայաստանյան գրասենյակի վրա 2020թ․ կատարած հարձակման քննությունը՝ մեղավորներին բացահայտելու հնարավորության բացակայության հիմքով։ Միաժամանակ Ազգային անվտանգության ծառայությունը մեկ այլ՝ «Ազատություն» ռադիոկայանի երևանյան գրասենյակի վրա կատարած  հարձակման համար մեղադրանք առաջադրեց 3 անձի։

Հաշվեհարդար իրավապաշտպանների նկատմամբ Տարվա ընթացքում շարունակվում էր եզդի իրավապաշտպան ակտիվիստ և «Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի» նախագահ Սաշիկ Սուլթանյանի դեմ դատավարությունը․ սակայն հուլիսին նա հեռացավ երկրից։ Դրանից հետո դատարանը ձերբակալության կարգադրագիր տվեց։ 2021թ․ հուլիսին նրան մեղադրանք էր առաջադրվել ազգային, ռասայական և կրոնական թշնամանք հրահրելու համար այն բանից հետո, երբ Իրաքում մի լրագրողի հետ զրուցելիս (թեպետ հստակ նշվել էր, որ զրույցը «off the record» կամ «հրապարակման ոչ ենթակա» ձևաչափով էր) նա քննադատել էր Հայաստանում եզդիների հանդեպ դրսևորվող վերաբերմունքը։ Լրագրողը զրույցը գաղտնի ձայնագրել էր, ապա հանրայնացրել։ Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները գտնում էին, որ Սուլթանյանի արտահայտած կարծիքները լիովին տեղավորվում էին միջազգային իրավունքով պաշտպանվող իրավաչափ խոսքի սահմաններում, իսկնրանկատմամբ քրեականհետապնդումը որակում էինորպես նենգամիտ քայլ ու սպառնալիք ժողովրդավարությանը։ Ըստ իրավապաշտպան դիտորդների քրեական հետապնդմամբ Սուլթանյանին մեղսագրվող չարամիտ կամ ապօրինի վարքագծի որևէ ապացույց ձեռք չի բերվել։ Գործի նյութերից պարզ էր դառնում, որ նախքան այդ հարցազրույցն ազգային անվտանգության ծառայությունը հետևել է Սուլթանյանին՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ կապեր ունենալու ու սահմանադրական կարգի սպառնալիք հանդիսանալու կասկածանքով։ Գործի նյութերով ու քրեական հետապնդմամբ կասկածի տակ էր առնվում Սուլթանյանի գործունեության այնպիսի գործոններ, որոնք բնորոշ են իրավապաշտպանի գործունեությանը, օրինակ՝ միջազգային հարթակներում խտրականության հետ կապված մտահոգություններ հնչեցնելը, ՔՈՎԻԴ19-ի համավարակի ժամանակ եզդիների նկատմամբ խտրականության դեպքերի մասին տվյալների հավաքագրում և միջազգային դրամաշնորհներիստացում իրավապաշտպանգործունեության իրականացման նպատակով։ Ըստ իրավապաշտպան ակտիվիստների այս քրեական հետապնդումն հատկապես լռեցնող ազդեցություն է ունեցել ազգային փոքրամասնությունների վրա։ Ըստ «Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի» Սուլթանյանը երկրից հեռացել է «ապօրինի» հալածանքների և ֆիզիկական անվտանգությանը սպառնացող վտանգների պատճառով։ Տարվա ընթացքում քրեական հետապնդման շարունակումը մտահոգությունն էր առաջացնում նաև Ազգային անվտանգության ծառայության նկատմամբ վերահսկողության  բացակայության մասով։

ՀԿ-ների անդամները նաև շարունակում էին հաղորդումներ ներկայացնել իրենց անձին ուղղված սպառնալիքների վերաբերյալ։ Ահաբեկումը շարունակվում էր իրականացվել առցանց տրոլինգով զբաղվողների, լրատվամիջոցների, հերյուրանքներ տարածող նորահայտ հարթակների, ազգայնական խմբերի կողմից, որոնցից շատերը կապեր ունեն նախորդ իշխանությունների հետ և ըստ որոշ տեղացի փորձագետների՝ ռուսական դերակատարների հետ։ Հատկապես թիրախավորվում էին մարդու իրավունքների խթանմամբ, կանանց ու երեխաների հիմնահարցերով զբաղվողները և ավելի խոր իրավապահ ու դատական բարեփոխումներ պահանջողները և հատկապես՝ «Բաց հասարակության հիմնադրամները»։

Ըստ դիտորդների՝ նպատակը ժողովրդավարության ու մարդու իրավունքների հարցերով զբաղվող քաղաքացիական հասարակության կառույցների վատաբանումը, հեղինակազրկումն ու մարգինալացումն էր, որպեսզի նրանց փոխարինեն ավտորիտարիզմին աջակցող «քաղաքացիական հասարակության» դերակատարներով։

Ըստ «Հյուման ռայթս հաուսի» 2021թ․-ից նկատված համեմատաբար նոր միտումը՝ թիրախավորելու մարդու իրավունքների պաշտպաններին ազգայնական արշավներով, պահպանվել է տարվա ընթացքում։ Այդօրինակ արշավները ներառել են կեղծ հաղորդումների հիման վրա քրեական հայցեր ընդդեմ իրավապաշտպանների։ Նպատակն իրավապաշտպանների ուշադրությունն ու ջանքերն իրենց հիմնական աշխատանքից շեղելն էր և ըստ «Հյուման ռայթս հաուսի»՝ կեղծ հաղորդումներն իրավապաշտպանների ու նրանց աշխատանքի վրա նշանակալի լռեցնող ազդեցություն են թողել։

Հունիսին փաստաբաններ Տիգրան Աթանեսյանն ու Մարգարիտա Գյուլումյանն ընդհանուր իրավասության դատարան էին դիմել պահանջելով անհապաղ դադարեցնել «Բաց հասարակության հիմնադրամների» գործունեությունն այն հիմքով, որ կառույցը շեղվել էր իր կանոնադրական նպատակներից և իր գործունեությամբ վտանգավոր էր պետության և հասարակության համար։ Օգոստոսին դատարանը հայցադիմումն ընդունեց վարույթ, և գործի հետագա ուսումնասիրումը դեռևս ընթացքի մեջ է։ Հիմնադրամը և մարդու իրավունքների և քաղաքացիական հասարակությանվստահելի ակտիվիստներըպնդում էին, որ հայցադիմումի նպատակը երկրում իրավապաշտպանների աշխատանքի նկատմամբ ոտնձգություններն էին և նրանց աշխատանքի հեղինակազրկումը։

Մարդու իրավունքների պաշտպանության պետական կառույցները. Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակը պատասխանատու է մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները բոլոր մակարդակի պետական մարմինների չարաշահումներից պաշտպանելու համար: ՄԻՊ գրասենյակը գործել է անկախ և արդյունավետ պաշտպանություն է ապահովել առանձին գործերով։ Փետրվարի 23-ին լրացավ ՄԻՊ Արման Թաթոյանի պաշտոնավարման շրջանը։ 2003թ․ սկսած նա առաջին ՄԻՊ-ն էր, որն աշխատեց մինչև պաշտոնավարման ժամկետի ավարտը։ Փետրվարի 24-ին ՄԻՊ պաշտոնը ստանձնեց Քրիստիննե Գրիգորյանը։

Հուլիսի 21-ին կառավարությունը հավանություն տվեց 2022-2026թթ․ Դատաիրավական բարեփոխումների ռազմավարությանը և դրանից բխող գործողությունների ծրագրին, որով կրկին նախատեսվում էր ստեղծել մարդու իրավունքների հետ կապված խնդիրներն ուսումնասիրող   փաստահավաք   հանձնաժողով։   Խորհրդարանը   կրկին   չընդունեց հանձնաժողովի ստեղծման մասին նախկինում մշակված օրենսդրական նախագիծը։ Մարդու իրավունքներով զբաղվող խմբերը մեղադրում էին իշխող կուսակցությանը հանձնաժողովի ձևավորման համար քաղաքական կամք չդրսևորելու մեջ և նշում, որ ռազմավարության մեջ տեղ չեն գտել քաղաքացիական հասարակության դիրքորոշումներն ու առաջարկները։

ՄԱՍ 6. ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐ ԵՎ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳ

Կանայք

Բռնաբարություն և ընտանեկան բռնություն. Բռնաբարությունը քրեական հանցագործություն է, որի համար դատապարտվելիս սահմանված առավելագույն պատժաչափը 15 տարվա ազատազրկումն է. ամուսնական բռնաբարության պարագայում գործում են բռնաբարության ընդհանուր հոդվածները: Ընտանեկան բռնության քրեական հետապնդումն իրականացվում է բռնության ընդհանուր հոդվածներով, իսկ պատիժը կախված է մեղադրանքից (սպանություն, առողջությանը վնաս պատճառել, բռնաբարություն և այլն)։ Ընդհանուր առմամբ, իրավասու մարմիններն ընտանեկան բռնության մասին պնդումների դեպքում արդյունավետ քննություն կամ քրեական հետապնդում չեն իրականացրել: Կանանց դեմ ուղղված ընտանեկան բռնությունը լայն տարածում ուներ։ Ըստ«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» տարվա ընթացքում զուգընկերոջձեռքով սպանվել է 15 կին, որը երբևէ մեկ տարվա ընթացքում գրանցված մահվան դեպքերի ամենամեծ թիվն է։

Օրինակ՝ Զովունի գյուղում մարտի 11-ին ամուսինը նռնակ էր նետել իր նախկին կնոջ վրա և պայթյունից երկուսով մահացել էին։ Ըստ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» այդ կինը դեպքից մի քանի օր առաջ դիմել էր «Կանանց աջակցության կենտրոն»՝ հայտնելով, որ նախկին ամուսինը սպառնում է իրեն, սակայն հրաժարվել էր կացարանից, որպեսզի երեխաներից հեռու չլինի։ Կնոջ ազգականներից մեկը լրագրողներին բողոքել էր ոստիկանության անգործության մասին՝ նշելով, որ կինը մի քանի անգամ պաշտպանության համար դիմել է ոստիկանություն, ընդ որում՝ այդ տարի ավելի վաղ իր նկատմամբ սպանության մեկ այլ անհաջող փորձից հետո։

Ընտանեկան բռնության վերաբերյալ 2021թ․ Ազգային վիճակագրական ծառայության հետազոտության տվյալներով, որը հրապարակվեց հունիսին, 15-59 տարեկան կանանց և աղջիկների 14․8 տոկոսն ամուսնու կամ զուգընկերոջ կողմից ենթարկվել է ֆիզիկական բռնության, 5․5 տոկոսի նկատմամբ եղել է ծանր ֆիզիկական բռնություն, իսկ 6․6 տոկոսի նկատմամբ եղել է սեռական բռնություն զուգընկերոջ կողմից։ Հարցված կանանցից 31.8 տոկոսը հայտնել էր, որ ենթարկվել են ֆիզիկական բռնության։

Հուլիսին գործողության մեջ մտած նոր Քրեական օրենսգրքով ներմուծվեց զուգընկերոջ կողմից բռնություն կիրառելու հասկացությունը, սակայն սահմանում չտրվեց ընտանեկան բռնությանը։ Ըստ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի»՝ օրենքն ընտանեկան բռնության կանխարգելման ու զոհերի պաշտպանության հարցերը փակում է, սակայն չկան արդյունավետ դրույթներ բռնարարներին պատժելու վերաբերյալ, որոնք կկասեցնեին բռնությունը կամ կդադարեցնեին բռնության շղթան։ Երբ դատարանը տուգանք է սահմանում բռնարարի նկատմամբ, այդ տուգանքը բացասաբար է անդրադառնում ընտանիքի համատեղ բյուջեի վրա և հաճախ դրանից բռնարարն ավելի է վրդովվում և մեծանում է կրկին բռնության դիմելու նրա հակվածությունը։ Նույն կերպ, իրավիճակն առավել սրվում է նաև ոստիկանության կողմից արված «զգուշացման» արդյունքում։ Դիտորդները նկատում էին, որ գործող մեխանիզմների ներքո բռնությունը դադարում է կամ կանխարգելվում է միայն այն պարագայում, երբ զոհին հեռացնում են այդ միջավայրից։ Ըստ Կոալիցիայի` «Կանանց աջակցության կենտրոն» ՀԿ-ի շահառուների 25-30 տոկոսը որոշել են հեռանալ երկրից, որպեսզի խուսափեն բռնարարից։

«Քո պաշտպանը» իրավաբանական ընկերությունը, որը դիտարկել էր 2019-21թթ․ Երևանում, Շիրակի և Արմավիրի մարզերում արձանագրված ընտանեկան բռնության 174 քրեական գործերի ընթացքը, իրականացրել ընտանեկան բռնության 8 գործերով դատաքննությունների մշտադիտարկում և անցկացրել մանրամասն հարցազրույցներ ընտանեկան բռնությունից տուժած 16 անձի հետ, հուլիսի 12-ին հրապարակած իր զեկուցում նշում էր, որ քրեական գործերի մեծ մասը հարուցված էին ծեծի հիմքով, մինչդեռ հոգեկան տառապանքներ պատճառելու հետ կապված մեղադրանքներ չկային։ Դատական նիստեր տեղի էին ունենում ամիս ու կեսը կամ երկու ամիսը մեկ անգամ, ինչն ըստ զեկույցի ողջամիտ ժամկետների խախտման էր հանգեցնում։ Այս ժամկետները, մեկտեղված իրավապահների կանոնավոր հարցաքննությունների և բռնարարներին առերեսվելու հետ, ետ էին պահում բռնության ենթարկված կանանց դրանց մասին հաղորդելուց։ Ըստ հետազոտության դատական նիստերը սովորաբար հետաձգվում էին մեղադրյալի կամ դատախազի չներկայանալու, ինչպես նաև դատարանների գերծանրաբեռնվածության պատճառով։ Դատարան չներկայանալու համար դատավորները մեղադրյալների նկատմամբ պատժամիջոցներ չէին կիրառում։ Ըստ հետազոտության ընտանեկան բռնության դեպքերի գերակշիռ մասն ավարտվում է հաշտեցմամբ, սակայն պարզ չէր, արդյոք դա նշանակում էր, որ բռնությունն ավարտվել է, թե տուժողը ստիպված է եղել հաշտվել ֆինանսական կախվածության կամ երեխաների հասանելիության առումով ունեցած վախի պատճառով։ Դատարան ուղարկված գործերով սովորաբար մեղմ պատիժներ են նշանակվել (տուգանք կամ պայմանական ազատազրկում)։ Որոշ մեղադրյալներ ձգձգել են դատավարության ընթացքը մինչև վաղեմության ժամկետի լրանալը։

Սեպտեմբերին Կանանց դեմ խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիայի (CEDAW) կապակցությամբ հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացվող զեկույցի շրջանակում «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» կողմից ներկայացված գնահատականներում նշվում էր, որ թեպետ ընտանեկան բռնության օրենսդրության կիրառման վերաբերյալ վերջին տարիներին իրականցվել են ուսուցումներ դատական պաշտոնյաների, դատախազների, ոստիկանների և այլ իրավապահ օղակների համար, ինչը գովեստի է արժանի, սակայն դեռ շատ անելիք կա ընտանեկան և սեռական բռնության զոհերին համարժեք պաշտպանություն ապահովելու հարցում։ Կանանց դեմ խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիայի կապակցությամբ սեպտեմբերին ներկայացված զեկույցի համաձայն գենդերային վնասակար կարծրատիպերը, երկրորդային զոհականացումը, զոհին մեղադրելը և բռնություն վերապրածների ցուցմունքների հանդեպ թերահավատությունը լուրջ խնդիր էին գործերով քննությունների ու քրեական հետապնդման ընթացքում։ Սեռական բռնություն վերապրածների մեծ մասը խուսափում էր դրսևորված բռնության մանրամասները ներկայացնելուց, քանի որ վախենում էին բռնարարից և չկար վստահություն իրավապահների նկատմամբ։ Բռնություն վերապրածները նշում էին, որ ոստիկանությունը լուրջ չի ընդունում ընտանեկան բռնության դեպքերը։ Սա ետ է պահել բողոքներ ներկայացնելուց, իսկ որոշ դեպքերում բողոք ներկայացնելուց հետո ոստիկանությունը հրաժարվել է քայլեր ձեռնարկել։ Ոստիկանները փորձել են համոզել, որ բռնություն վերապրածը հաշտվի բռնարարի հետ։ Շատ դեպքերում չէր իրականացվում ռիսկերի գնահատում՝ համաձայն միջազգային ստանդարտների։ Ոստիկանությունը և ծառայություն մատուցողները չունեին համապատասխան հմտություններ տարբեր տեսակի հաշմանդամություններ ունեցող կանանց հետ հաղորդակցության համար, որը հանգեցնում էր խտրականության, անտեսման և բացառման։

Տարվա ընթացքում կառավարությունը շարունակել է սահմանափակ ֆինանսավորում ապահովել ընտանեկան բռնություն վերապրածներին ընդունող երկու աջակցության կենտրոններին, որոնցից կարող են օգտվել կանայք երկրի բոլոր մասերից։

Ըստ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» ՀԿ-ի՝ սեռական հարկադրանքի բազմաթիվ դեպքեր անպատիժ են մնում, քանի որ օրենքում սեռական բռնության սահմանումներում համաձայնության բացակայությունը ներառված չէ։ Ըստ «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ի՝ սեռական բռնության գործերի քննությունը՝ գաղտնիության, քննիչների կողմից նրբանկատության կամ հարցաքննությունների քանակով, ոչնչով չէր տարբերվում մյուս գործերով վարույթներից և տուժածները ստիպված էին բազմիցս ցուցմունք տալ կամ այլ կերպ մասնակցել հարցաքննությանը, այդ թվում և մեղավորի հետ առերեսմանը։ Բռնաբարության մասին հաղորդումների հիման վրա անցկացվող ստանդարտ դատաբժշկական փորձաքննությամբ նաև արձանագրում էր փորձաքննվողի կույս լինել- չլինելու հանգամանքը։

Գենդերային հավասարության դիրքերից հանդես եկող կամ ընտանեկան բռնություն վերապրածներին աջակցող ակտիվիստներն ու ՀԿ-ները հաճախ ատելության խոսքի թիրախում են հայտնվել և քննադատության են ենթարկվել «ավանդական հայկական ընտանիքը» ենթադրաբար խարխլելու և «արևմտյան արժեքներ» տարածելու համար։ Ըստ սեպտեմբերին Կանանց դեմ խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիայի կապակցությամբ ներկայացված զեկույցի՝ պետությունը բավարար կերպով չի ապահովել իրավապաշտպաններին պաշտպանելու իր պարտավորությունը։

Սեռական ոտնձգություններ. Չնայած օրենքն անդրադառնում է անառակաբարո գործողություններին և անվայելուչ պահվածքին, սակայն չի ներառում սեռական ոտնձգության բոլոր տարրերը: Օրենքը համարում է «սեռական ոտնձգությունը» գենդերային խտրականության ձև, որը ներառում է խոսքային կամ ֆիզիկական դրսևորում ունեցող սեռական բնույթի արարքներ կամ ցանկացած իրավիճակ, որն ուղղված է արժանապատվությունը նվաստացնելուն, ահաբեկմանը, թշնամանքին կամ նվաստացմանը: Այն չի ներառում հղումներ «վարձահատույց լինելու» տարրերին, ինչպիսիք են պահանջներն առ այն, որ անհատն աշխատանքային կամ այլ համատեքստում համաձայնի սեռական պահանջների՝ դրանց դիմաց որևէ առավելություն/արտոնություն ստանալու համար: Աշխատանքային օրենսգրքում որևէ հղում չկա սեռական ոտնձգություններին, և չկա հատուկ օրենք, որն արգելում է աշխատավայրում սեռական ոտնձգությունը կամ նախատեսում է քրեական պատիժներ կամ քաղաքացիական պաշտպանության միջոցներ աշխատավայրում սեռական ոտնձգությունների համար:

Դիտորդները կարծում էին, որ աշխատավայրում և քաղաքական ասպարեզում կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունները համատարած էին և կառավարության կողմից չէին ձեռնարկվում համարժեք միջոցներ։

Վերարտադրողական իրավունքներ. Չեն եղել հաղորդումներ կառավարության իրավասու մարմինների կողմից հարկադրաբար հղիությունն ընդհատելու կամ ոչ կամավոր ամլացման մասին:

Կանանց դեմ խտրականության բոլոր  ձևերի վերացման կոնվենցիայի կապակցությամբ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» սեպտեմբերին ներկայացրած զեկույցի համաձայն  ընտանիքի  պլանավորման  ծառայությունների  բարձր  գինն  ու  դրանց հասանելիության բացակայությունը գյուղական համայնքներում փաստացի զրկել են կանանց ընտանիքի պլանավորման ծառայություններից օգտվելու իրավունքից։ Ըստ զեկույցի՝ պետությունը չի ապահովել բեղմնականխման միջոցների առկայությունը և ընտանիքի պլանավորման ծառայությունների ու մեթոդների անվճար հասանելությունը։ Նաև երկրում համակողմանի սեռական կրթության բացակայության պատճառով խնդրահարույց է մնում գյուղական բնակավայրերի կանանց ցածր իրազեկվածությունը բեղմնականխման միջոցների, ընտանիքի պլանավորման և սեռական ճանապարհով փոխանցվող վարակների կանխարգելման հարցերի շուրջ։ Վերարտադրողական ու սեռական առողջության համարժեք ծառայությունների հասանելի չլինելն ազդել է հատկապես տարիներ շարունակ մարգինալացված խմբերի կանանց և աղջիկների վրա։ Պետությունը չի ապահովել առողջապահական ծառայությունների հասանելիությունը հեռավոր գյուղական բնակավայրում, այդ թվում՝ անհետաձգելի գինեկոլոգիական ծառայությունները և չի երաշխավորել բուժաշխատողների համարժեք ու շարունակական վերապատրաստում՝ հատկապես մարգինալացված խմբերի կանանց, այդ թվում՝ ԼԳԲՏՔԻ+ կանանց/աղջիկների, ՄԻԱՎ ունեցող կանանց/աղջիկների և հաշմանդամություն ունեցող կանանց/աղջիկների վերարտադրողական ու սեռական առողջության հարցերի շուրջ։

Ֆիզիկական խոչընդոտները, հասանելի տեղեկատվության ու հաղորդակցության բացակայությունը, ուսումնական ու բուժման սարքավորումների անհասանելիությունը և համապատասխան գիտելիքներ չունեցող բուժանձնակազմը սահմանափակել են առողջապահական ծառայությունների, այդ թվում՝ վերարտադրողական և սեռական առողջության ծառայությունների հասանելիությունը հաշմանդամություն ունեցող կանանց համար, հատկապես՝ գյուղական բնակավայրերում։ Բուժհաստատություններում չկային ժեստերի լեզվի թարգմանիչներ և դրա կարիքն ունեցող կանայք իրենք պետք է գտնեին համապատասխան մասնագետի, որը թանկարժեք ծառայություն է։ Լսողության ու տեսողության կամ մտավոր խնդիրներ ունեցողների համար առկա չէին առողջապահական տեղեկություններ այլընտրանքային ձևաչափերով։ Վերարտադրողական և սեռական առողջության ծառայությունների հասանելիության վրա շարունակել են ազդել մշակութային արգելքները։ Չկային անհատի իրազեկ լինելու ու վերարտադրողական և սեռական առողջության ծառայություններից օգտվելու հնարավորությունները սահմանափակող կառավարության կարգավորումներ։

Անհետաձգելի բուժօգնությունն առկա էր հղիության արհեստական ընդհատման բարդությունների պարագայում։ Կառավարությունը չուներ ծրագրեր սեռական բռնություն վերապրածներին վերարտադրողական և սեռական առողջության ծառայությունների հասանելիություն ապահովելու համար։

Խտրականություն. Տղամարդիկ և կանայք ունեն հավասար իրավական կարգավիճակ բոլոր ասպարեզներում, սակայն գենդերային խտրականությունը խնդրահարույց էր և՛ պետական, և՛ մասնավոր հատվածներում: Եղել են կանանց հանդեպ խտրականության վերաբերյալ հաղորդումներ մասնագիտության, զբաղվածության և վարձատրության հարցերի հետ կապված: Օրենքը չի արգելում սեռով պայմանավորված խտրականությունը վարկերի հասանելիության մասով։

Գենդերով պայմանավորված պտղի սեռի խտրական ընտրություն. Չնայած օրենսդրական փոփոխություններին, որոնք արգելում էին նման պրակտիկան ու այդ հարցի շուրջ հանրային իրազեկման արշավները, նորածինների մասին տվյալները շարունակում էին մատնացույց անել աղճատվածհարաբերակցություն։ Ըստ Հայաստանիազգային վիճակագրական կոմիտեի ծնվելու պահին տղա-աղջիկ հարաբերակցությունը 2021թ․ կազմում էր 109-100: Կանանց իրավունքների հարցերով զբաղվող խմբերը կարծում էին, որ պտղի սեռի ընտրության պրակտիկան երկրում առկա գենդերային անհավասարության առավել ընդգրկուն խնդրի հետ է կապված։

Համակարգային ռասայական և էթնիկ բռնություն ու խտրականություն

Սահմանադրությամբ արգելվում է խտրականությունը՝ կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից: Քրեական օրենսգիրքն արգելում է անհավասար վերաբերմունքը վերոհիշյալ հիմքերով, եթե այդ վերաբերմունքը վնասում է մարդու իրավունքներինև անձի օրինական շահերին, իսկ պաշտոնատարանձիկողմից նմանարարքի կատարումը դիտարկվում է որպես ծանրացուցիչ հանգամանք։

Կառավարության կողմից ռասայական/էթնիկ հողի վրա դրսևորվող բռնության և խտրականության օրենքի կիրառումը հավասարաչափ չի եղել։ Կառավարությունը քննություններ չի անցկացրել եզդիների նկատմամբ մարդու իրավունքների խախտումների ենթադրյալ դեպքերով։ Փոխարենը, եզդի ակտիվիստ Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում ատելություն հրահրելու համար՝ այն բանից հետո, երբ  նա եզդիական համայնքի հանդեպ վերաբերմունքի ու  մարդու իրավունքների հետ կապված մտահոգություններ է հնչեցրել (տես՝ Մաս 5)։ Եզդիների կողմից պարբերաբար անհատապես խտրականության բախվելու մասին հաղորդումներ են եղել, այդ թվում՝ գույքին առնչվող վեճերի շրջանակում։ Արագածոտնի մարզի եզդիաբնակ գյուղերի բնակիչները կարծում էին, որ իրենց գյուղերի վատ սոցիալ-տնտեսական վիճակը, ջրի, ճանապարհների և այ ենթակառուցվածքների բացակայություննանուղղակի խտրականության դրսևորում է։ Եղել են նաև առանձին հաղորդումներ հասարակության կողմից մաշկի այլ գույն ունեցողների հանդեպ խտրականության վերաբերյալ և գրաֆիտիներ, որտեղ նրանց հիշատակել են նսեմացնող բառերով։

1991թ․ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների փակումից հետո հետզհետե համատարած է դարձել բորբոքիչ հռետորաբանությունն ու ատելության խոսքը, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ մի ամբողջ սերունդ հասակ է առել մյուս կողմի հետ առանց որևէ շփում ունենալու։ Կառավարությունը հակաադրբեջանական ատելության խոսքը չի խթանել, բայց նաև չի դատապարտել դրա դրսևորումները։

2021թ․  դեկտեմբերին  Արդարադատության  միջազգային  դատարանը  հրապարակեց «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի խախտումների վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացրած հայցերի ու հակընդդեմ հայցերի հետ կապված միջանկյալ միջոցների կիրառման որոշումը։ Դատարանը որոշել էր, որ Հայաստանը «պետք է ․․․ ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները կանխելու ադրբեջանցի և էթնիկ ադրբեջանցի անձանց թիրախավորող ռասայական ատելության և խտրականության հրահրումը և խթանումն իր տարածքում, այդ թվում՝ կազմակերպությունների և անհատների կողմից»։ Դատարանը նաև որոշեց, որ երկու երկիրն էլ պետք է «ձեռնպահ մնան ցանկացած գործողությունից, որը կարող է սրել կամ երկարացնել դատարանի կողմից քննվող խնդիրները կամ ավելի դժվարացնել դրանց լուծումը»: Երկու երկրից էլ Դատարանը պահանջում էր «ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ կանխելու ռասայական ատելության և խտրականության հրահրումը և խթանումը» մեկը մյուսի հանդեպ (տես նաև՝ Մարդու իրավունքների մասին զեկույցի Ադրբեջանին վերաբերող գլուխը)։

Երեխաներ

 

Ծննդի գրանցում. Քաղաքացիությունը երեխաներին անցնում է ծնողներից մեկից կամ երկուսից: Կա կենտրոնացված համակարգ, որի միջոցով գեներացվում է ծննդյան մասին բժշկական տեղեկանք՝  գրեթե  անհնար  դարձնելով ծննդյան  գրանցումից  խուսափելը:

Ծնունդների չգրանցման սակավաթիվ դեպքեր հիմնականում տեղ են գտել եզդիական և քրդական համայնքներում, որտեղ ընդունված են տնային ծնունդները:

Կրթություն. Թեպետ կրթությունն անվճար է և պարտադիր մինչև 12-րդ դասարան, սակայն գործնականում այն համընդհանուր բնույթ չէր կրում․ ընդգրկվածության, դպրոցն ավարտելու և դպրոցից դուրս մնացող աշակերտների ցուցանիշները տարբերվում էին ըստ սոցիալ- տնտեսական դիրքի և բնակության վայրի։

Էթնիկ փոքրամասնական խմբերի, մասնավորապես՝ եզդիների, քրդերի ու մոլոկանների երեխաների շրջանում շատ ավելի ցածր է դպրոցի և դասերի հաճախելիության ցուցանիշը և բարձր է իններորդ դասարանից հետո ուսումը կիսատ թողնելու ցուցանիշը: Ողջ երկրում ընդամենը յոթ դպրոց կա, որտեղ հիմնական կամ արտադասարանային ծրագրերի շրջանակում դասավանդվում է եզդիերեն և ասորերեն։ Հաշվի առնելով եզդիական համայնքի մեծությունը՝ եզդիական համայնքը կարծում էր, որ դպրոցների թիվը բավարար չէր։ Եզդի ծնողները շարունակում էին բողոքել, որ դասերը որևէ ստանդարտի չէին համապատասխանում ու մեծապես անարդյունավետ էին։

Եզդի երեխաների մեծ մասն ըստ հաղորդումների մանուկ հասակում խոսում են իրենց մայրենի լեզվով և դպրոց գնալու պահին հայերեն չեն իմանում կամ վատ են խոսում հայերեն։ Աղջիկների վաղ ամուսնությունները և աղջիկների ու տղաների մասնակցությունն ընտանիքի համար ապրուստի միջոցներ վաստակելու գործին եղել են դպրոցից դուրս գալու պատճառներից։ Եզդիական գյուղերի գերակշիռ մասում չկան նախակրթարաններ, ուսուցչական անձնակազմը չունի բավարար մասնագիտական հմտություններ, խտրականություն է դրսևորվում եզդի աշակերտների նկատմամբ, թույլ է եզդիերենի դասավանդման մակարդակը․ այս ամենը խնդիրներ են ստեղծում եզդի երեխաների համար, որոնք դպրոցում ետ են մնում իրենց հայախոս դասընկերներից։

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի տվյալներով տարեվերջի դրությամբ երկրում փախստականին նմանվող իրավիճակում բնակվում էին վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղից տեղահանված առնվազն 26․725 անձ։ Ըստ հաշվարկների փախստականին նմանվող իրավիճակում գտնվողներից 3․858 դպրոցական տարիքի երեխաներ են Լեռնային Ղարաբաղից․ դպրոցներից ստացված տեղեկությունների հիման վրա այդ երեխաներից դպրոց են հաճախում 3․405-ը։ Կառավարությունը փախստականին նմանվող իրավիճակում գտնվող բոլոր երեխաների համար ապահովել է հանրակրթության  հասանելիությունը։  Այնուհանդերձ,  տեղահանման  փաստը և համավարակը չեն նպաստել անընդմեջ կրթությանը։ Թեպետ համակարգային ապացույցներ չկան, սակայն մանկավարժները նկատում էին բացասական հետևանքներ առաջադիմության հարցում։

2021թ․ հուլիսին տեղական «Հանրային քաղաքականության ինստիտուտը» զեկույց ներկայացրեց, որտեղ գնահատված էին տեղահանված երեխաների, որոնք կազմում են տեղահանվածների շուրջ 40 տոկոսը, կրթության ու պաշտպանության կարիքները։ Ըստ զեկույցի տեղահանված երեխաների ժամանմամբ պայմանավորված տարբեր խնդիրներ են ծագել, մասնավորապես՝ կրթական կարիքների ոչ համարժեք գնահատումը, դպրոց չհաճախող երեխաների թվի վերաբերյալ ոչ հստակ տվյալները, ինչպես նաև կրթությունը զգալի ժամանակով ընդմիջելը։ Ըստ զեկույցի՝ կացության վայրի հաճախակի փոփոխությունը, որը զուգորդվում էր նաև դպրոցը փոխելով, բարձրացրել է տեղահանված երեխաների սթրեսայնությունը և տագնապայնությունը և խոչընդոտել կրթական համակարգում նրանց ներառմանը:

Զեկույցում նշվում է, որ ուսուցիչների, տեղաբնակ երեխաների և նրանց ծնողների վերաբերմունքը, ներառելով և՛ բացասական, և՛ ծայրաստիճան դրական կարծրատիպեր, առանձնացրել է տեղահանված երեխաներին և խոչընդոտել նրանց ինտեգրմանը դպրոցական միջավայրում։ Հյուրընկալող համայնքը և դպրոցը տեղահանված երեխաների հարմարվելուն ուղղված արդյունավետ և համակարգված աշխատանքներ չեն տարել։ Կրթության առանձնահատուկ պահանջներ ունեցող երեխաները հարմարվելու հարցում ավելի լուրջ դժվարությունների են բախվել։ Ըստ զեկույցի՝ 2021թ․ հուլիսի դրությամբ նոր միջավայրին հարմարվելու հարցը լիովին թողնված էր տեղահանվածների համայնքի անդամներին և չկար համակարգված մասնագիտական աջակցություն կրթության ու հոգեբանական աջակցության հարցերով իրավասու կառույցների կողմից։

Ըստ փորձագետների գենդերային կարծրատիպերն ու դերերը ձևավորող հիմնական սոցիալական հաստատություններից մեկը դպրոցներն են՝ հաշվի առնելով միջնակարգ կրթության համընդհանուր բնույթը։ Դպրոցներում ձևավորվել ու սնուցվել են տեսակետներ ու գործելակերպեր, որոնք նվազեցրել են աղջիկների դերը, որն հետագայում արտացոլվել է տնտեսական գործունեությանուղեկավարդիրքերում աղջիկներիցածր մասնակցության վրա, բերել է աղջիկների բարձր գործազրկության, թերզբաղվածության և նրանց է վերապահվել չվճարող տնային աշխատանքի ու խնամքի բեռը։ Հատկապես մտահոգիչ են ԲՏՃՄ (բնագիտություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն և մաթեմատիկա) առարկաների մասով դասագրքերից եկող գենդերային կարծրատիպերն ու դասավանդման ընթացքում դրսևորվող գենդերայինկողմնակալությունը, որը ետէ պահում աղջիկներին միջին և ավագ դպրոցում այդ առարկաների գծով շարունակելուց։

Երեխաների նկատմամբ բռնություն. Երեխայի իրավունքների մասին օրենքն արգելում է նման բռնություն, իսկ քրեական օրենսդրությամբ պատժամիջոցներ են սահմանվում նման բռնության համար։ Չնայած արգելված լինելուն՝ բռնությունը լայնորեն կիրառվել է որպես դաստիարակչական մեթոդ։ 2020թ․ ռազմական գործողություններից հետո և ՔՈՎԻԴ19 համավարակի շարունակական ազդեցության պայմաններում երեխաներին ու նրանց ընտանիքի անդամներին հոգեկան առողջության ու սոցիալ-հոգեբանական ծառայությունների մատուցումը շարունակում էր կառավարության համար առաջնահերթություն համարվել։ Այս ծառայությունների ապահովման հարցում կառավարությունն առավելապես հիմնվել է ՀԿ- ների ու միջազգային գործընկերների վրա։

2021թ․ ՅՈՒՆԻՍԵՖ-ի շահապաշտպան ջանքերի արդյունքում երեխաների նկատմամբ բռնության քրեական գործերի վարույթների շրջանակում անչափահաս տուժողների հարցաքննությունների նպատակով հավաստագրված դատական հոգեբանների ներգրավման պահանջ ներմուծվեց, ինչպես նաև երեխայի համար նպաստավոր մթնոլորտ ապահովող արդարադատության այլ մեխանիզմներ։ Հոգեբանների առաջին խումբն ուսուցում անցավ, ապա հավաստագրվեց Արդարադատության նախարարության կողմից և հուլիսից սկսեց մասնակցել քրեական վարույթներին։

Ըստ դիտորդների՝ սեռական բնույթի հանցագործությունների երկու երրորդը կատարվել են անչափահասների հանդեպ։ Դիտորդները հակված էին կարծել, որ սեռականբռնության մասով թվերն իրականում ավելի շատ են, քանի որ ամոթալի համարվելու պատճառով բռնության նման դեպքերի մասին տուժողներն ու նրանց հարազատները հաղորդումներ չեն ներկայացնում։ Ըստ Քննչական կոմիտեի՝ 2021թ․ առաջին կիսամյակում երեխաների դեմ ուղղված հանցանքների 229 քրեական գործերից 57-ը սեռական բռնության գործեր էին։

Մանկական, վաղ և պարտադրված ա մուսնություն. Օրենքով սահմանված ամուսնական նվազագույն տարիքը 18-ն է, սակայն անձն օրինական խնամակալի թույլտվությամբ կարող է ամուսնանալ 17 տարեկանում, իսկ 18 տարին լրացած անձի հետ ամուսնանալու դեպքում նաև 16 տարեկանում։ Աղջիկների շրջանում վաղ ամուսնություններն ըստ հաղորդումների լայնորեն տարածված են եզդիական համայնքներում։ Հաղորդումները մատնանշում էին, որ որոշ աղջիկներ վաղ թողնում էին դպրոցը կամ վաղ ամուսնության պատճառով, կամ էլ «փախցնելուց» ու պարտադրված ամուսնությունից խուսափելու համար։ Կառավարությունը չի հաշվառել  վաղ  ամուսնությունների  դեպքերը։  Ըստ  պաշտոնական  տեղեկատվության կառավարությունը համագործակցել է «Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի հետ»՝ անցկացնելու իրազեկման սեմինարներ իրավապահների, Արդարադատության նախարարության և տեղական ինքնակառավարման մարմինների համար՝ եզդիական համայնքում առկա վաղ ամուսնությունների ռիսկերի վերաբերյալ։

Երեխաների սեռական շահագործում. Օրենքն արգելում է երեխաների սեռական շահագործումը և սահմանում է 7-15 տարվա ազատազրկում այդ խախտումների համար դատապարտվելու դեպքում: Մանկական պոռնկագրության համար դատապարտվելիս նախատեսվում է մինչև յոթ տարվա ազատազրկում: Հաղորդումներ այս մասով դատապարտումների, ինչպես նաև պատկան մարմինների կողմից օրենքի չկիրառման մասին չեն եղել։ Սեռական համաձայնության նվազագույն տարիք է համարվում 16 տարին: 2020թ․ կառավարության կողմից սահմանվեց մարդկանց թրաֆիքինգի ու շահագործման զոհ դարձած երեխաների ուղղորդման մեխանիզմ։

Թեպետ պաշտոնական վիճակագրությամբ հիշատակվում են երեխաների շահագործման ու վաճառքի սակավաթիվ դեպքեր, սակայն ըստ ՀԿ-ների կան բազմաթիվ չբացահայտված և չհաղորդված դեպքեր, ինչը պայմանավորված է օրենսդրության, ուսուցման, իրազեկման բարձրացման, բացահայտման և հաշվետվությունների ներկայացման հետ կապված բացերով:

Հաստատություններում գտնվող երեխաներ. Երեխայի պաշտպանության համակարգի բարեփոխումների շրջանակում խնամքի հաստատությունների բեռնաթափման և երեխաներին ընտանիքի հետ վերամիավորելու ջանքերի արդյունքում 2021թ․ հաստատություններում գտնվող երեխաների թիվը 2015թ․ համեմատ նվազել էր 80 տոկոսով և դարձել 918։ Սակայն շարունակում էին գործել 5 պետական և 7 ոչ-պետական շուրջօրյա խնամքի հաստատություն։ Հաշմանդամությունը շարունակում էր մնալ հաստատություններում երեխաների հայտնվելու հիմնական պատճառը։ Պետական մանկատներում երեխաների մեծամասնությունը հաշմանդամություն ուներ։ Միաժամանակ, խնամքի հաստատություններում գտնվող երեխաների 80-90 տոկոսի դեպքում ծնողներից առնվազն մեկը ողջ էր։ ՄԻՊ-ի 2021թ․ տարեկան զեկույցի համաձայն մանկատներում գտնվող հաշմանդամություն ունեցող երեխաների հետկապված հիմնական մտահոգիչ հարցերից մեկը եղել է շենքերի ֆիզիկական մատչելիությունը։ Պետական մանկատներ այցերի ժամանակ ՄԻՊ բացահայտած այլ համակարգային խնդիրները ներառում էին․ ամենօրյա ճաշացանկում ներառվող անհրաժեշտ սննդամթերքի, կարիքների վրա հիմնված մասնագիտական ծառայությունների, անկախ կյանքի հմտությունների ուսուցման հնարավորությունների բացակայությունը,   ինչպես    նաև   անհատականացված   կրթական/զարգացման ծառայությունների և հաստատություններում գտնվող երեխաների բուժօգնության թերությունները։

Հետամուտ լինելով 2021թ․ օգոստոսին ՄԻՊ գրասենյակի կատարած այցի ընթացքում հաշմանդամություն ունեցող երեխաների «Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը» նկատված խնդիրներին՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործակցեց ՄԻՊ գրասենյակի հետ՝ բարելավելու շուրջօրյա խնամք իրականացնող բոլոր կառույցների աշխատակիցների հմտությունները։ Գործակցության շրջանակում հաստատություններում խնամքի բարելավմանը մասնակցեցին նաև երեխաները։

Կառավարությունը շարունակում էր առաջնահերթ համարել հաստատությունների բեռնաթափումը և երեխաների համար ընտանեկան խնամքի ապահովումը։ Շարունակվում էր

«Երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն ու ներդաշնակ զարգացմանն ուղղված 2020-23թթ․ համալիր ծրագրի» իրականացումը՝ ցերեկային խնամքի ծառայությունների և խնամատարության համակարգի ընդլայնման ու ամրապնդման շեշտադրմամբ։ ՅՈՒՆՍԵՖ-ն իր գործընկերների և կառավարության հետ աշխատանքներ է իրականացրել՝ մեծացնելու իրազեկվածությունը ճգնաժամային խնամատարության մասին, երեք սահմանամերձ մարզերում (Սյունիք, Գեղարքունիք, Վայոց Ձոր) կազմակերպել է պոտենցիալ խնամատար ընտանիքների հաշվառում և ուսուցում, ընդ որում վերջին երկու մարզում մինչ այդ խնամատար որևէ ընտանիք հաշվառված չի եղել։ Խնամատար ընտանիքներում տեղավորվող երեխաների, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների թվի ավելացումը շարունակվել է։

Հակասեմականություն

 

Երկրի հրեա ազգաբնակչությունը կազմում է 500-1000 հոգի: Հրեական համայնքի անդամները հայտնել են, որ տարվա ընթացքում նկատելիորեն բարելավվել է իրավիճակը և նվազել են հակասեմականության դրսևորումները նախորդ տարվա համեմատ․ 2020թ․ աշնանն ադրբեջանի հետթեժ ռազմական գործողություններից հետո հասարակության մեջ նկատվել էր հակասեմական տրամադրությւոնների մեծացում՝ պայմանավորված Ադրբեջանի կողմից իսրայելական արտադրության զենք օգտագործելու փաստով։ Հրեական համայնքի մի ներկայացուցիչ նշում էր, որ փետրվարից հետո Ռուսաստանից եկած հարյուրավոր հրեաներ նշել են բացառապես դրական փորձառություն ունենալու մասին։

Ապրիլի 28-ին Երևանի Հոլոքոստին և Ցեղասպանությանը նվիրված հուշարձանի մոտ տեղի ունեցած հիշատակի միջոցառման ժամանակ րաբբիի աղոթքի ժամանակ մի տղամարդ կտրեց բարձրախոսը սնուցող հոսանքալարը, որից կարճ միացում եղավ, պայթյուն և բարձրախոսը վնասվեց։ Միջոցառման մասնակիցները և մոտակայքում գտնվող պարեկային ոստիկանները մեղավորին բռնեցին։ Նա զղջում էր իր արարքի համարև ըստհաղորդման ասել էր, որ աղոթքի ժամանակ նեղվել է ու անարդարացի է համարում, որ Իսրայելի չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Հրեական համայնքի ներկայացուցիչն ասաց, որ իրենք չեն պնդի նրանք մեղադրանք առաջադրելու հարցում, սակայն ցանկանում էին, որ նա հրապարակային ներողություն խնդրեր և փոխհատուցեր վնասված սարքավորման դիմաց, սակայն տարեվերջի դրությամբ դրանցից ոչ մեկն արված չէր։

Մարդկանց թրաֆիքինգ

Տես՝ Պետքարտուղարության Մարդկանց թրաֆիքինգի մասին զեկույցը https://www.state.gov/trafficking-in-persons-report էջում:

Սեռական կողմնորոշման, գենդերային ինքնության կամ արտահայտության և սեռային բնութագրի վրա հիմնված բռնության դրսևորումներ, քրեականացում և այլ չարաշահումներ

 

Քրեականացում․ Նույնասեռական սեռական վարքագիծը քրեականացված չէր և այլ արտաքուստչեզոքօրենքներ չեն կիրառվելանհամամասնորեն ներազդելու ԼԳԲՏՔԻ+ անձանց վրա։

Բռնություն ԼԳԲՏՔԻ+ անձանց դեմ․ Իրավապաշտպան կազմակերպությունների հաղորդմամբ տարվա ընթացքում ավելացել էին ատելության հիմքով հանցանքներն ընդդեմ ԼԳԲՏՔԻ+ անձանց։ Իրավապահ մարմինները հրաժարվել են քրեական հետապնդում իրականացնել մի շարք դեպքերով, երբ բռնության կոչեր են հնչել, իսկ դրանց մեղավորները փորձել են «արդարացնել» բռնությունը՝ դա կապելով տուժողների սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հետ։ Ըստ իրավապաշտպանների՝ այս հանցանքների դեմ իրավապահների կողմից միջոցներ չձեռնարկելու հետևանքով անպատժելիության մթնոլորտ է ձևավորվել և ավելացել է նոր հարձակումների հնարավորությունը։ Թեպետ քրեական օրենսդրությամբ բռնության հանրային կոչերն արգելված են, սակայն եթե տուժողները եղել են ԼԳԲՏՔԻ+ անձիք, կառավարությունը քրեական հետապնդում չի իրականացրել մեղավորների նկատմամբ․ ի տարբերություն սրա՝ քրեական հետապնդում ավելի հաճախ է նախաձեռնվել այն դեպքերում, երբ բռնության հանրային կոչերը թիրախավորել են իշխանական կուսակցության հետ առնչություն ունեցողներին։

Հուլիսի 31-ին Վահե Եղիազարյանը, որը չէր թաքցնում իր ազգայնական և խտրական հայացքները, ուղիղ հեռարձակմամբ հրապարակավ ներկայացրեց Երևանում տրանսգենդեր կնոջ վրա գործած իր հարձակումը․ նա հետապնդում և հայհոյում էր այդ կնոջը, ապա հրեց- գցեց գետնին ու ծեծի ենթարկեց ծանր մատանիներով։ Եղիազարյանը ձերբակալվեց, սակայն երկրից չբացակայելու ստորագրությամբ ազատ արձակվեց։ Եղիազարյանը և մեկ այլ ազգայնական՝ Կարեն Արայանը հետո Telegram-յան տեսանյութում պարծենում էին այս հանցանքի համար ու կոչ անում մյուսներին նույն կերպ վարվել։ Տեսանյութը լայնորեն շրջանառվեց և տեղ գտան ատելության հարյուրավոր մեկնաբանություններ ընդդեմ տրանսգենդեր անձանց։ Քրեական գործը տարեվերջի դրությամբ դեռ ընթացքի մեջ էր․ Եղիազարյանը մնում էր անպատիժ։

Եղիազարյանի հարձակմանը հաջորդեցին ատելության հողի վրա կատարված նոր հանցանքներ ընդդեմ տրանսգենդեր կանանց։ Օգոստոսի 28-ին «Իրավունքի կողմ» ՀԿ-ը կոչ արեց իրավապահ մարմիններին ապահովել ԼԳԲՏՔԻ+ անձանց անվտանգությունը՝ նկատելով, որ մեկ ամսվա ընթացքում վեցից ավել հարձակում է գրանցվել։ Ըստ ՀԿ-ի՝ դեպքերից չորսի կապակցությամբ ոստիկանությունում նյութեր են պատրաստվում, մնացած երկուսի դեպքում տրանսգենդեր անձինք չեն դիմել ոստիկանություն, քանի որ վախեցել են, որ իրենց անձնական տվյալները կհրապարակվեն։ Ըստ հայտարարության՝ բռնարարներն ազատության մեջ են, իսկ անպատժելիության մթնոլորտը խթանում է ծայրահեղական խմբավորումների ձևավորումը։ Տրանսգենդեր անձինք շարունակում են մնալ ամենօրյա խարանի, խտրականության, բռնությունների, նսեմացումների ու նվաստացումների թիրախ։

ԼԳԲՏՔԻ+ անձանց վերաբերյալ կարծրատիպերն ու նրանց բացասական լույսի ներքո ներկայացնելը և նրանց հանդեպ բռնության ընդունելի լինելն ամրապնդվել է նաև հեռարձակող լրատվամիջոցներում։ Հունիսի 8-ին «Նոր սերունդ» ՀԿ-ը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին (ՀՌՀ) դիմում ներկայացրեց իրավական գործընթաց սկսել ընդդեմ «Երկիր մեդիայի» եթերում հեռարձակվող հեռուստասերիալի։ Ըստ ՀԿ-ի՝ սերիաներ կային, որտեղ նսեմացվում ու հեղինակազրկվում էր ոստիկանությունը, հնչում և արդարացվում էին բռնության կոչեր, վիրավորում ու նվաստացնում էին տրանսգենդեր անձանց և ատելություն հրահրում մարդկանց դեմ՝ հիմք ընդունելով նրանց գենդերային ինքնությունը։ Ի պատասխան ՀՌՀ-ը տուգանեց հեռուստաընկերությանը 400.000 ՀՀ դրամի (1.000 ԱՄՆ դոլարի) չափով։ Կարճ ժամանակ անց «Երկիր մեդիան» մեկ այլ սերիա հեռարձակեց, որտեղ բովանդակային առումով բռնությունն ավելի շատ էր և պատկերված էր ԼԳԲՏՔԻ+ անձի սպանություն։ «Նոր սերունդը» կրկին դիմեց ՀՌՀ-ին․ վերջինս և ոստիկանությունը հրաժարվեցին քայլեր ձեռնարկել։

«Փինք» ՀԿ-ի զեկույցի համաձայն՝ տարվա ընթացքում իրենց կազմակերպությունն արձանագրել է ԼԳԲՏՔԻ+ անձանց իրավունքների 45 խախտում կամ խտրականության դրսևորում սեռական կողմնորոշմանկամգենդերային ինքնության հիմքով։ Դրանքներառել են ատելության հողի վրա գործած հանցանքներ փողոցում, սեռական բռնություն, սպառնալիք, շանտաժ, ճնշումներ ոստիկանության կողմից և ընտանեկան բռնության դեպքեր։ Փաստագրված 45 դեպքից 11-ն ընտանեկան բռնության դեպքեր էին։ ԼԳԲՏՔԻ+ անձիք շարունակել են խուսափել իրավապահներին դիմելուց՝ վախենալով խտրականությունից ու չունենալով վստահություն, որ ոստիկաններն ու քննիչները կպաշտպանեն իրենց շահերն ու մեղավորները կպատժվեն։ Փաստագրված 45 դեպքից միայն 16-ի պարագայում են տուժողները դիմել իրավապահ մարմիններին։ ՀԿ-ն նկատում էր, որ իրավապահները դանդաղ են գործել և տուժողներին իրենց գործերի հետ կապված անհրաժեշտ փաստաթղթային հիմքեր չեն տրամադրել։

Հոկտեմբերի 20-ին կամրջից ցածնետվելով ինքնասպանություն էին գործել երկու երիտասարդ (գեյ զույգ)՝ 16 և 21 տարեկան, իսկ դրանից կարճ ժամանակ առաջ նրանք իրենց հարաբերությունների մասին լուսանկարներ էին զետեղել Ինստագրամում։ Լուսանկարներն արագ տարածվեցին՝ հիմնականում վիրավորական ու հոմոֆոբիկ մեկնաբանություններով։ Տղաներից մեկի մայրը նույնպես մեկնաբանություն էր թողել՝ գրելով «դու որպես անչափահաս լավ կլինի գնաս սատկես»։ Իրավապաշտպան ակտիվիստները և ՀԿ-ները նշում էին, որ այդ դեպքը կրկին փաստում է, որ երկիրը ԼԳԲՏՔԻ+ անձանց համար ապահով չէ և նրանք պաշտպանված չեն ո՛չ հասարակության, ո՛չ պետության կողմից։

Օգոստոսի 18-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վերաբացեց 2018թ․ ԼԳԲՏՔԻ+ ակտիվիստների վրա Շուռնուխ գյուղի բնակիչներիհարձակման փաստով քրեական գործը։ Մեղադրող կողմը գործը կարճել էր վաղեմության ժամկետն անցնելու հիմքով (ըստ գործի հարուցման պահին գործող քրեական օրենսգրքի)։ 2020թ․ վերաքննիչ քրեական դատարանը եզրակացրել էր, որ քննիչները հարձակման գործով պատշաճ քննություն չեն իրականացրել, հաշվի չեն առել տուժողների հոգեկան տառապանքները, չեն դիտարկել հանցանքի խտրական բնույթը, ուստի որոշում էր ընդունել գործի վերաբացման վերաբերյալ․ սակայն մեղադրող կողմը 2021թ․ գործը կրկին կասեցրեց։ Դատական նիստի ժամանակ, երբ տուժողների վերաքննիչ բողոքն էր դիտարկվում, պետական մեղադրողը փորձեցարդարացնել գյուղի բնակիչների արարքները և միջնորդություն ներկայացրեց գործը չվերաբացելու վերաբերյալ։ Հոկտեմբերի 24-ի վերաքննիչ քրեական դատարանը վճռեց անփոփոխ թողնել օգոստոսի 18-ի որոշումը և գործը նորից քննության ուղարկեց։

Մայիսի 17-ին ՄԻԵԴ-ի վճռով երկիրը պարտավորեցրեց Երևանում ԼԳԲՏՔԻ+ անձանց հավաքատեղի հանդիսացող մի բարի համասեփականատեր և մենեջեր, երաժիշտ և քվիր անձ հանդիսացող Ծոմակին (Արմինե Օգանեսովային) վճարել 12.000 եվրո (12.840 ԱՄՆ դոլար) փոխհատուցում գումարած դատական ծախսերը, քանի որ իշխանությունները չեն կարողացել պաշտպանել նրան խտրական, անմարդկային վերաբերմունքից։ 2012թ․ բարը պայթեցվել էր նեո-նացիստական «Հայաստանի սև ագռավներ» խմբի երկու անդամների կողմից։ Պայթյունից հետո Ծոմակի դեմ ճնշումների ու ահաբեկման արշավ սկիզբ առավ գերպահպանողական խմբերի կողմից, որոնք ցույց էին անում փաբի դիմաց և ավերեցին այն, ինչը պահպանվել էր պայթյունից առաջացած հրդեհից հետո։ Պայթեցման մեղավորները 2013թ․ դատապարտվեցին երկու տարվա պայմանական ազատազրկման, ապա նրանց նկատմամբ կիրառվեց համաներում։

Փետրվարի 22-ին Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 7,5 տարվա ազատազրկման դատապարտեց 2019թ․ գեյ անձնավորության վրա հարձակում գործած ամբաստանյալին։ Նա տուժողին զենքի ուժով նստեցրել էր իր մեքենան, թալանել և ծեծի ենթարկել։ Նաև սպառնացել էր ազգականներին հայտնել տուժողի սեռական կողմնորոշման մասին և տանել նրան ոստիկանություն իր «նույնասեռականարարքների» համար, որտեղըստ նրա սպառնալիքների ոստիկանները նրան սեռական ու ֆիզիկական բռնության կենթարկեին, այդ թվում՝ կբռնաբարեին։ Ըստ «Փինք» ՀԿ-ի, որի փաստաբանը ստանձնել էր տուժողի պաշտպանությունը, դատարանն այս գործը չճանաչեց որպես ատելության հողի վրա գործած հանցանք, իսկ վարույթի ընթացքում դատարանը նաև խտրական արտահայտություններ օգտագործեց, բայց այնուամենայնիվ սա առաջին դեպքն էր, երբ անձն ազատազրկման էր դատապարվում մի այնպիսի հանցանքի համար, որի տուժողը թիրախավորվում էր իր սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության պատճառով։

Մեկ այլ գործով մարտի 18-ին Երևանի առաջին ատյանի դատարանը 70.000 ՀՀ դրամի (175 ԱՄՆ դոլարի) չափով տուգանեց փողոցում տրանսգենդեր կնոջ վրա հարձակված տղամարդուն։

ԽտրականությունՀակախտրական օրենսդրական դրույթները՝ ԼԳԲՏՔԻ+ անձանց համար պաշտպանություն չէին ապահովում սեռական կողմնորոշման, գենդերային ինքնության և արտահայտության կամ սեռային բնութագրի հիմքերով: Չկային ատելության հողի վրա կատարված հանցագործությունների դեմ պայքարի մասին օրենքներ կամայլ քրեադատական մեխանիզմներ, որոնք կօգնեին ԼԳԲՏՔԻ+ համայնքի անդամների դեմ գործած հանցանքներով քրեական հետապնդում իրականացնելիս: Հասարակության կողմից սեռական կողմնորոշման ու գենդերային ինքնության վրա հիմնված խտրականության դրսևորումը բացասաբար է անդրադարձել կյանքի բոլոր բնագավառներում՝ աշխատանքի անցնելու հեռանկարներ, բնակապահովում, ընտանեկան հարաբերություններ, կրթություն ու առողջապահական ծառայությունների հասանելիություն:

Կառավարությունը չի ապահովել համարժեք պայմաններ նույնասեռական տղամարդկանց համար բանակում արժանապատիվ ծառայելու համար։ Զինված ուժերում ծառայող նույնասեռական տղամարդկանց հանդեպ եղել են ֆիզիկական ու հոգեբանական ոտնձգություններ, ինչպես նաև շանտաժ՝ հրամանատարության և ծառայակիցների կողմից։ Ակնհայտ նույնասեռական տղամարդիկ, որոնք չէին ցանկանում առերեսվել ոտնձգություններին, կարող էին հայտարարել իրենց սեռական կողմնորոշման մասին զորակոչվելիս և ազատվել զինվորական ծառայությունից՝ հոգեկան խանգարում ունենալու վերաբերյալ բժշկական եզրակացությամբ։ Այս մասին նշում էր կատարվում անձը հաստատող փաստաթղթերում, որը մշտական խոչընդոտ է աշխատանքի տեղավորման և վարորդական վկայական ձեռք բերելու հարցում:

Սեռի ճանաչման իրավական հնարավորություն․ Իրավական տեսանկյունից սեռի փոփոխություն կատարելու համար անհրաժեշտ է դիմում ներկայացնել կառավարությանը՝ կից փաստաթղթերով, որտեղ առկա է սեռափոխության վիրահատություն կատարելու մասին տեղեկանք համապատասխան բուժհաստատությունից: Սակայն չկային բժշկական կամ կառավարության կողմից ներկայացված ուղեցույցներ կամ ուղենիշներ, որոնցով կարգավորվում էր սեռափոխության գործընթացը, ինչը նշանակում է, որ քաղաքացիները դա երկրի ներսում օրինական հիմքերով չեն կարող կատարել։ Ըստ «Նոր սերունդ» ՀԿ-ի, որը տարվա ընթացքում առաջարկել էր սեռափոխության օրենքի մասին նախագիծ, տրանսգենդեր անձիք սեռափոխության վիրահատություն անցնելու շատ քիչ տարբերակներ ունեին․ կա՛մ արտասահմանում պետք է դա անեին, կա՛մ տեղում համոզեին բժիշկներին կատարել այդ միջամտությունը՝ բժշկական ուղեցույցների բացակայության պարագայում։ Ընդ որում, երկու դեպքում էլ հետվիրահատական վերականգնումը և խնամքը դժվար էր։

Կոնկրետ ԼԳԲՏՔԻ+ անձանց թիրախավորող ոչ հոժարակամ կամ հարկադրական բժշկական և հոգեբանական միջամտություններ․ Կոնկրետ ԼԳԲՏՔԻ+ անձանց թիրախավորող ոչ հոժարակամ կամ հարկադրական բժշկական և հոգեբանական միջամտությունների վերաբերյալ վերջին շրջանի տվյալներ առկա չեն։ 2019թ․ «Փինք» ՀԿ-ի կողմից կատարված ուսումնասիրության համաձայն համապատասխան բժշկական մասնագետները հրապարակավ խթանել են կոնվերսիոն պրակտիկան, ներկայացրել են տեղեկություններ կոնվերսիոն դեպքերի մասին և տրամադրել են տեղեկություններ սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության/արտահայտման վերաբերյալ, ինչը հակասում է միջազգային մասնագիտական ուղենիշներին և սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության ու սեռափոխման ուղղությամբ վերաբերմունքին։ Ըստ «Նոր սերնդի» կոնվերսիոն «թերապիան» լայնորեն տարածված էր, հատկապես՝ մայրաքաղաքից դուրս։ Այս դեպքերում ծնողները հաճախ դիմում էին հոգեբանի կամ քահանայի՝ հոգեբանական միջամտությունների կամ աղոթքների միջոցով իրենց երեխաների սեռական կողմնորոշումը «շտկելու» համար։

Խոսքի ազատության, միավորումներ կազմելու և խաղաղ հանրահավաքների իրավունքի սահմանափակումներԼԳԲՏՔԻ+ անձանց, և ԼԳԲՏՔԻ+ անձանց մտահոգող հարցերի պաշտպանության դիրքերից հանդես եկող անձանց խոսքի ազատության, միավորումներ կազմելու և խաղաղ հանրահավաքների իրավունքի հետ կապված սահմանափակումներ պետական մակարդակով չեն եղել։

Հաշմանդամություն ունեցող անձինք

Հաշմանդամություն ունեցող անձանց համար չի ապահովվում կրթության, առողջապահական ծառայությունների, հանրային շենքերի և տրանսպորտի հասանելիությունն ու մատչելիությունը մյուսների հետ հավասար հիմունքներով։ Հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրականությունը մնում էր տարածված խնդիր։

Օրենքով և կառավարության հատուկ որոշմամբ պահանջվում է, որ նոր և վերակառուցվող շենքերը, այդ թվում` դպրոցները ֆիզիկապես մատչելի լինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար: Գործնականում շատ քիչ շենքեր ու շինություններ, այդ թվում՝ դպրոցներ ու մանկապարտեզներ են եղել մատչելի, անգամ եթե դրանք նորակառույց են կամ նորոգված: Հիվանդանոցներում, խնամքի հաստատություններում և առավել նշանակալի հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված այլ կառույցներում պայմանները շարունակում էին մնալ ստանդարտներին չհամապատասխանող։

«Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի» անդամները շարունակում էին մտահոգություն հայտնել, որ կառավարությունը տարեց ու հաշմանդամություն ունեցող անձանց համար իրենց իսկ համայնքներում անկախ կյանք վարելու հնարավորություններ և համայնքահենք ծառայություններ ապահովելու փոխարեն ավելացնում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող երեխաների ու անձանց համար նախատեսված գործող հաստատությունների ամրապնդման և վերանորոգման համար տրամադրվող ֆինանսավորումը։

Ըստ «Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի»` կառավարությունը, ի տարբերություն նախորդ տարիների, ՀԿ-ների հետ  հաշմանդամության հարցերի շուրջ պարբերաբար քննարկումներ անցկացնելու գործելակերպն առավել սակավ է կիրառել և տարբեր որոշումներ են ընդունվել առանց հաշմանդամություն ունեցող անձանց կամ նրանց ներկայացնող կազմակերպությունների հետ խորհրդակցելու։   Պարբերաբար կառավարության օրակարգում հայտնվել են որոշումների նախագծեր, որոնք շուրջ նախապես հանրային քննարկումներ չեն եղել։ Օգոստոսին կառավարությունը որոշումներ ընդունեց անձնական օգնականի ծառայություն տրամադրելու ու խելամիտ հարմարեցումներ ապահովելու մասին, որոնք բխում էին 2021թ․ ընդունված Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության մասին օրենքից։ Թեպետ այս երկու որոշումների շուրջ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ ծավալվել է հանրային խորհրդատվական գործընթաց, սակայն, ըստ հաշմանդամություն ունեցող անձանց համայնքի և «Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի», վերջնական որոշումները չեն ներառել հաշմանդամություն ունեցող անձանց համայնքի առաջարկներն ու միջազգային լավագույն փորձը։

Տարեվերջի դրությամբ կառավարությունը դեռ չէր արձագանքել ՄԻՊ-ի 2021թ․ հուլիսի հայտարարությանը, որտեղ խիստ մտահոգություն էր հայտնվում հոգեբուժարաններում մարդկանց ոչ հոժարակամ բուժման վերաբերյալ։ Ըստ հայտարարության՝ ՄԻՊ գրասենյակի կողմից մշտադիտարկված բոլոր դեպքերում բուժառուների հիվանդության պատմագրերում բացակայել են ոչ հոժարակամ բուժում սկսելու իրավական հիմքերը։ Ստացիոնար բուժման կամ բուժման համար առհասարակ պատշաճ կերպով իրազեկ համաձայնություն ձեռք բերելու փոխարեն հիվանդանոցը դատարան է ներկայացրել տիպային դիմումներ՝ առանց կոնկրետ բուժառուի հոսպիտալացումը հիմնավորող բավարար փաստարկների։ Հատկապես մտահոգիչ էր, որ վաղուց ի վեր «հոժարակամ» բուժվող մի խումբ բուժառուներ անհասկանալի հանգամանքներում ի վերջո դարձել էին «խիստ վտանգավոր իրենց և շրջապատի համար», ինչը սակայն որևէ կերպ չէր հիմնավորվում վերջիններիս հիվանդության պատմագրերում։ Ըստ ՄԻՊ-ի՝ դատավորների մոտ տարակուսանքի տեղիք չեն տվել ոչ հոժարակամ բուժում սկսելու վերաբերյալ միջնորդությունները և դրանք առանց հիմնավորող փաստարկների հիմք են ծառայել դատական ակտ ընդունելու համար։

Չնայած հանրակրթության մասին օրենքը սահմանում է, որ մինչև 2025թ. հաշմանդամություն ունեցող երեխաների համար ընդհանուր կրթությունից անցում է կատարվելու դեպի ներառական կրթություն, իրավասու մարմինները շարունակում էին ցուցաբերել մասնատված ու խտրական գործելակերպեր, որը չէր հանգեցնում կրթական համակարգի կամ սոցիալական նորմերի լայնամասշտաբ և կայուն փոփոխությունների։ Շատ ՀԿ-ներ շարունակում էին հայտնել,  որ  ներառական  դպրոցներն  անմատչելի  էին  հաշմանդամություն  ունեցող երեխաների համար, հասանելի չէին ուսումնական նյութերը և քիչ ջանքեր էին գործադրվում խելամիտ հարմարեցումներ ապահովելու ուղղությամբ: Հաղորդումներ են եղել հատուկ կարիքներ ունեցող երեխաների հանդեպ խտրականության դրսևորումների մասին՝ ուսուցիչների և համադասարանցիների ծնողների կողմից։ Տեսալսողական խնդիրներով երեխաները շարունակում էին կրթություն ստանալ առանձին հաստատություններում, իսկ հանրային դպրոցներում չկային բրայլյան լեզվով դասագրքեր, այլ տեխնիկական սարքավորումներ և համապատասխան մասնագետներ։ Հաշմանդամություն ունեցող ուսանողներիհամար անհասանելի էրմնում բարձրագույն հետբուհական ու մասնագիտական կրթությունը։

Բոլոր տեսակի հաշմանդամություն ունեցողանձիք խտրականության ենբախվել կյանքի բոլոր ոլորտներում՝ այդ թվում՝ բուժօգնության, սոցիալ-հոգեբանական վերականգնողական, կրթության, տրանսպորտի, հաղորդակցության, զբաղվածության, սոցիալական պաշտպանվածության և մշակութային միջոցառումների ու համացանցի օգտագործման հասանելիության հարցերում: Տեղեկատվության ու հաղորդակցության հասանելիության խնդիրն առավել մեծ էր տեսալսողական խնդիրներ ունեցողների համար: Առավել մեծ է եղել խտրականությունը հաշմանդամություն ունեցողկանանց նկատմամբ, այդ թվում սոցիալական ներառման, բուժօգնության ու վերարտադրողական ծառայությունների, զբաղվածության և կրթության հասանելիության մասով: 2021թ․ հոկտեմբերին կառավարությունը որոշում ընդունեց, որով մանկատների շրջանավարտների համար նախատեսված բնակարանի գնման վկայագիր ստանալուծրագրի շահառուների շրջանակից դուրս մնացին ինքնասպասարկման ապահովման ունակություններ չունեցող անձիք։ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները պաշտպանող ՀԿ-ներն այս որոշումը, որը հանրային քննարկման չէր դրվել, բնորոշեցին որպես խտրական, նշելով որ+ այն հիմք է տալիս մերժել (չհաստատել) բնակարանի վկայագրի տրամադրումն այն ստանալու բոլոր պահանջները բավարարող հաշմանդամություն ունեցող անձին սոսկ հաշմանդամություն ունենալու պատճառով։

Հուլիսի 15-ին Առողջապահության նախարարությունը հրապարակեց մի հակասական նախագիծ «կամավոր» բժշկական ամլացում իրականացնելու նոր ընթացակարգերի ու պայմանների մասին։ «Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան» և ՄԻՊ-ը մտահոգություն հայտնեցին որոշման այն դրույթների վերաբերյալ, որոնք թույլ էին տալիս բժշկական ցուցումներով և դատարանի որոշմամբ ամլացում կիրառել դատարանի կողմից անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձանց նկատմամբ: Ըստ Կոալիցիայի՝ շուրջօրյա հաստատություններում գտնվող անձիք առավելապես խոցելի են այս որոշման տեսանկյունից, քանի որ դրա ընդունման դեպքում հնարավոր կդառնա նրանց հարկադրել ամլացման։ Տարեվերջի դրությամբ նախագիծը դեռ ընդունված չէր։

Անմատչելի հասարակական շինությունները հաճախ ընտրությունների ժամանակ կիրառվել են որպես ընտրատեղամաս, ինչը խոչընդոտել է հաշմանդամություն ունեցող անձանց քվեարկությանը։ Ըստ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության՝ 2021թ․ հունիսի 20-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձանց համար անմատչելի են եղելտեղամասերի 67 տոկոսը, իսկ տեղամասերի 32 տոկոսում տեղամասը հարմար ձևով կազմակերպված չի եղել հաշմանդամություն ունեցող ընտրողների համար։ 2021թ․ տեղական ընտրություններին ընդառաջ կառավարությունը մատչելիության բարելավման միջոցներ է ձեռնարկել։ 2021թ․ տեղական ընտրություններին ընդառաջ հաղորդումներ եղան 105 տեղամասերի մատչելիության բարելավման վերաբերյալ և 53 տեղամասում մասնակի կամ ամբողջական մատչելիություն ապահովվեց ընտրությունների օրվա դրությամբ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտին հասցրեց ու գործարկեց ընտրատեղամասերի մատչելիության տվյալների բազան՝ ապահովելով թարմ տեղեկությունների հասանելիությունը հաշմանդամություն ունեցող ընտրողների համար։

Բռնության և խտրականության այլ դրսևորումներ հասարակության կողմից

Ըստ իրավապաշտպան խմբերի՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի առումով խոցելի համարվող անձանց, մասնավորապես՝ սեռական աշխատողների (այդ թվում՝ տրանսգենդեր սեռական աշխատողներ) և թմրամիջոցներ օգտագործողների նկատմամբ կա խտրականության ու բռնության դրսևորում հասարակության կողմից, ինչպես նաև ոչ իրավաչափ վերաբերմունք ոստիկանության   կողմից:   ՀԿ-ների   «Խտրականության դեմ   պայքարի   և հանուն հավասարության կոալիցիան» նշում էր, որ ՄԻԱՎ ունեցող անձիք շարունակել են խոչընդոտների  բախվել առողջապահական ծառայությունների հասանելիության  հարցում։

«Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի 2021թ․ զեկույցի համաձայն բազմակի դեպքեր են եղել, երբ բուժանձնակազմը, իմանալով անձի ՄԻԱՎ ունենալու մասին, հրաժարվել է մատուցել բժշկական ծառայություններ (այդ թվում՝ վերարտադրողական բուժօգնություն)։ ՄԻԱՎ ունեցող անձիք նաև խտրականության են բախվել բուժհաստատություններում՝ կապված գաղտնիության հետ։ Բուժանձնակազմի կողմից բուժառուի ՄԻԱՎ ունենալու հանգամանքի բացահայտումը հանգեցրել է այնպիսի իրավիճակի, երբ ՄԻԱՎ ունեցող անձիք հրաժարվել են բուժօգնությունից և միայն անհետաձգելի դեպքերում են բուժօգնության դիմել։ Երեխաների, տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական խնամքի վերաբերյալ Կառավարության սահմանած կանոնակարգերում ՄԻԱՎ դրական լինելը հիմք է սոցիալական խնամքի տրամադրումը մերժելու համար։ Արդյունքում, այս խմբերում գտնվող ՄԻԱՎ ունեցող անձիք, որոնք ակամա դարձել են գործազուրկ, անտուն և աղքատ, չեն կարող ստանալ պետական աջակցություն, որը թույլ կտա համարժեք կենսամակարդակ ունենալ։ ՄԻԱՎ ունեցող անձիք նաև խտրականության են բախվել սոցիալական ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից։ Սոցիալական պաշտպանության գերատեսչությունների աշխատակիցները խտրական վերաբերմունք են հանդես բերել ՄԻԱՎ ունեցողների նկատմամբ և անգամ հրաժարվել են տրամադրել օրենքով սահմանված սոցիալական աջակցությունը։

ՄԱՍ 7. ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ

ա) Միավորումներ կազմելու ազատությունը և կոլեկտիվ պայմանագիր կնքելու իրավունքը

Օրենքը պաշտպանում է անկախ միավորումներ կազմելու և դրանց անդամակցելու բոլոր աշխատողների իրավունքը` բացառությամբ բանակում ոչ քաղաքացիական ծառայողների և իրավապահ մարմինների աշխատակիցների: Օրենքը նաև սահմանում է գործադուլների իրավունք` նույն բացառություններով, և թույլատրում է կոլեկտիվ պայմանագրերի կնքում: Օրենքը սահմանում է, որ գործադուլ սկսելուց առնվազն 7 օր առաջ պետք է այդ մասին ծանուցել գործատուին և մինչ այդ պետք է պարտադիր հաշտեցման գործընթաց լինի, ինչպես նաև աշխատողների 2/3-ի համաձայնությունը՝ արտահայտված գաղտնի քվեարկության միջոցով: Օրենքը նախատեսում է, որ միություններին անդամակցելու պատճառով աշխատողի իրավունքները չեն կարող սահմանափակվել: Աշխատանքային օրենսգրքում ներկայացվում են այն հիմնավոր պատճառները, որոնց հիման վրա աշխատողին կարող են հեռացնել աշխատանքից, և այդ շարքում միութենական գործունեությունն ընդգրկված չէ:

Կառավարությունն արդյունավետ կերպով չի պաշտպանել միավորումներ կազմելու ազատությունը, կոլեկտիվ պայմանագրի և գործադուլների իրավունքը։ Փորձագետները նշում էին, որ թեպետ սահմանադրությամբ ամրագրված է գործադուլների իրավունքը, սակայն այն դժվար է իրացնել առկա հաշտեցման ու քվեարկելու պահանջներով։ Խախտումների համար նախատեսված տուգանքները համեմատելի էին քաղաքացիական իրավունքի մերժման այլ տուգանքների հետ։ Միավորումներ կազմելու ու կոլեկտիվ պայմանագրի մասով խախտումների դեպքում տուգանքներ հազվադեպ են կիրառվել։ Երկրում գործատուների դիմադրության, գործազրկության բարձր մակարդակի և վատ տնտեսական պայմանների պատճառով աշխատավորական կազմակերպությունները մնացել են թույլ: Գործադուլների իրավունքի հետ կապված՝ այն խախտողների նկատմամբ տուգանքների կիրառման մասին հաղորդումներ չեն եղել։

Հունիսի 24-ին «Չաարատ Կապան» հանքարդյունահանող ընկերության 300 հանքագործ (աշխատուժի մոտ մեկ երրորդը) գործադուլ արեց՝ աշխատավարձերի բարձրացման, վտանգավոր աշխատանքի համար ավելի բարձր վարձատրության և բժշկական ապահովագրության պահանջով։ Ընկերությունը սպառնաց փակել հանքը և գործողությունը որակեց որպես սաբոտաժ՝ հիմնավորմամբ, որ այն չէր համապատասխանում իրավական պահանջներին։ Հանքագործները 4 օր անց վերադարձան աշխատանքի այն բանից հետո, երբ ընկերությունը բավարարեց նրանց պահանջների մի մասը կապված բժշկական ապահովագրության և աշխատանքային պայմանների մասով։

բ) Հարկադիր կամ ստրկական աշխատանքի արգելում

 

Օրենքով արգելվում են և քրեորեն պատժելի են համարվում հարկադիր և պարտադիր աշխատանքը։ Հոկտեմբերի 5-ին կառավարությունն աշխատանքային օրենսգրքով տվեց հարկադիր և պարտադիր աշխատանքի սահմանումը։ Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը, որպես աշխատանքային օրենսդրության կիրառումն ապահովող մարմին կարող է բացահայտել հարկադիր աշխատանքի դեպքերն ու տուգանքներ նշանակել, սակայն հարկադիր աշխատանքի մասին օրենսդրության կիրառումն ապահովում են իրավապահ մարմինները։ Կառավարությունն արդյունավետ կերպով չի ապահովել օրենքի կիրառումը։ Քրեական հետապնդումներում նախաձեռնողականություն հանդես չի բերվել և մեծ է եղել զոհերի ինքնաբացահայտմանն ապավինելու աշխատաոճը։ Տարվա ընթացքում կառավարությունը հաղորդել է հարկադիր աշխատանքի հետ կապված երկու դատապարտումների մասին։ Չկային համարժեք ռեսուրսներ, ստուգումներ ու լուծումներ, որպեսզի բացահայտվեր հարկադիր աշխատանքի դեպքերի ողջ շրջանակը։ Տեղի էր ունենում երեխաների հարկադիր աշխատանք (տես՝ Մաս 7․գ)։

Տես   նաև   Մարդկանց  թրաֆիքինգի   մասին   Պետքարտուղարության  զեկույցը՝ https://www.state.gov/trafficking-in-persons-report:

գ) Երեխայի աշխատանքի արգելում և աշխատելու նվազագույն տարիք

Տես՝ ԱՄՆ աշխատանքի դեպարտամենտի Մանկական աշխատանքի վատթարագույն ձևերի մասին բացահայտումները https://www.dol.gov/agencies/ilab/resources/reports/child- labor/findings էջում:

դ) Աշխատանքային և մասնագիտական խտրականություն

Սահմանադրությամբ ու աշխատանքային օրենսգրքով արգելվում է խտրականությունը կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամսոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծննդից, հաշմանդամությունից, տարիքից և անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից: Այլ օրենքներով ու կանոնակարգերով արգելվում է կոնկրետ աշխատանքային և  մասնագիտական խտրականությունն ըստ  սեռի:  Կառավարությունն արդյունավետորեն չի ապահովել համապատասխան օրենքների կիրառումը և չեն եղել արդյունավետ իրավական մեխանիզմներ ապահովելու համապատասխան կանոնակարգերի կիրառումը։ Աշխատանքային ու մասնագիտական խտրականության դրսևորումները պայմանավորված են սեռով, տարիքով, հաշմանդամության առկայությամբ, սեռական կողմնորոշմամբ, ՄԻԱՎ կամ ՁԻԱՀ ունենալու հանգամանքով և կրոնական պատկանելությամբ, թեև վիճակագրություն այսօրինակ խտրականության ծավալների վերաբերյալ չի եղել: Խախտումների համար սահմանված տուգանքներն աշխատանքային իրավունքի մերժման հետ կապված այլ խախտումների համար սահմանված տուգանքներին համահունչ են եղել։

Ընդհանուր առմամբ կանայք չեն ունեցել մասնագիտական կամ աշխատավարձային նույն հնարավորությունները, ինչ տղամարդիկ, և հաճախ կատարել են որակավորում չպահանջող կամ ավելի ցածր վարձատրվող աշխատանքներ: Չնայած աշխատանքային օրենսգրքով աշխատանքային  հարաբերությունների  բոլոր   կողմերի  համար  սահմանվում  է «իրավահավասարություն», սակայն այն հավասար աշխատանքի համար հավասար վարձատրություն ապահովելու հստակ պահանջ չի դնում: Արժույթի միջազգային հիմնադրամը նշում էր, որ աշխատավարձերի գենդերային խզվածքը երկրում շեշտակի մեծ էր։ Մարյան Պետրեսկու և Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հետազոտությունը, որը 2020թ․ հրապարակվել էր «ՄԱԿ կանայք» կազմակերպության կողմից, մատնանշում էր, որ վարձատրության գենդերային ճշգրտված խզվածքը (անհատական, աշխատանքային բնութագրերի հիման վրա ճշգրտումներից հետո) գնահատվում է մոտ 10 տոկոս, ցուցանիշ որը կարող է վերագրվել աշխատանքի շուկայում խտրականությանը և չդիտարկելի գործոնների ազդեցությանը: Բացի այդ, աշխատավարձ ստացողների ամենաբարձր 1 տոկոսը բախվում էր Հայաստանի աշխատաշուկայում վարձատրության գենդերային խզվածքի, որը գնահատվում է մոտ 19 տոկոս։ «ԵՄ-ն հանուն գենդերային հավասարության․ բարեփոխումների օգնության պատուհան» ծրագրի շրջանակում պատրաստված և 2021թ․ օգոստոսին հրապարակված՝ Հայաստանի գենդերային իրավիճակի բնութագրում նշվում էր, որ կանանց մասնակցության ցուցանիշն աշխատուժում տղամարդկանց համեմատ ավելի ցածր է հիմնականում այն պատճառով, որ կանայք ներգրավված են կենցաղավարման չվճարվող աշխատանքներում։ Ընդհանուր առմամբ 15-75 տարեկան տղամարդկանց 72, իսկ կանանց 48 տոկոսն է աշխատանքով ապահովված կամ աշխատանք փնտրող։ Գործատուների շրջանում կար մեծ գենդերային խզվածք․ նրանց 86 տոկոսը տղամարդիկ էին, 14-ը՝ կանայք։ Թեպետ կանանց ներկայացվածությունը բարձր էր տեղեկատվական  և  հաղորդակցության  տեխնոլոգիաների  ոլորտում,  սակայն  նրանք բավարար կերպով ներկայացված չէին ղեկավար պաշտոններում և այս ոլորտում առավել սրված էր աշխատավարձերի տարբերության հարցը՝ պայմանավորված գենդերային հիմքով։ Ամուսնական կարգավիճակն աշխատանքի հարցում դիտարկվում էր որպես գործոն։ Աշխատող կանանց գերակշիռ մասն ամուսնալուծված կանայք էին, մինչդեռ տղամարդկանց շրջանում մեծամասնությունն ամուսնացածներն էին (տես՝ Մաս 6․ Կանայք)։

Շատ գործատուներ, ըստ հաղորդումների, խտրականություն են դրսևորում ըստ տարիքի և սեռի՝ հաճախակի թափուր տեղերի համար առաջադրելով պահանջներ սեռի, տարիքի ու արտաքին տվյալների վերաբերյալ: Թեպետ խտրականության այս դրսևորումը բավական լայն տարածում ուներ, սակայն չկային հուսալի հետազոտություններ և իշխանությունները քայլեր չէին ձեռնարկում խնդիրը մեղմելու համար: Աշխատավայրում սեռական ոտնձգությունների վերաբերյալ իրազեկության ցածր մակարդակը և դրա մասշտաբները մատնացույց անող համակողմանի հաղորդումներ չկային, սակայն լրատվական հրապարակումները փաստում էին, որ այդ ոտնձգությունները սովորական երևույթ էին։ Լայն տարածում ունեին թափուր տեղերի մասին հայտարարությունները, որտեղ պահանջվում էին երիտասարդ, բարետես կանայք: Գործազուրկ դարձած աշխատողները, հատկապես` կանայք, 40 տարեկանից հետո շատ քիչ հնարավորություն ունեն իրենց կրթությանն ու հմտություններին համարժեք աշխատանք գտնել: ԼԳԲՏՔԻ+ անձինք, հաշմանդամություն ունեցող անձինք և հղի կանայք զբաղվածության հարցերում նույնպես հանդիպել են խտրականության: Կրոնական փոքրամասնությունների նկատմամբ ըստ հաղորդումների խտրականություն է եղել պետական հիմնարկներում աշխատելու հարցում:

ե) Աշխատանքի ընդունելի պայմաններ

Աշ խատավարձի և աշխատաժամերի մասին օրենքներ․ Ամսական նվազագույն աշխատավարձն աղքատության շեմից բարձր է: Օրենքով աշխատանքային շաբաթվա տևողությունը 40 ժամ է, և սահմանված է տարեկան 20 օր պարտադիր վճարովի արձակուրդ, ինչպես նաև փոխհատուցում արտաժամյա և գիշերային աշխատանքի դիմաց: Օրենքով նաև սահմանվում է, որ պարտադիր արտաժամյա աշխատանքը երկու հաջորդական օրվա ընթացքում չի կարող գերազանցել 4 ժամը, իսկ տարվա ընթացքում` 180 ժամը:

Մասնավոր ընկերությունների, հատկապես սպասարկման և մանրածախ ծառայությունների ոլորտի շատ աշխատակիցներ չէին կարողանում օգտվել վճարովի արձակուրդից և օրվա ընթացքում աշխատում էին ութ ժամից ավել, աշխատում էին շաբաթ-կիրակի և տոն օրերին՝ առանց հավելյալ վարձատրության։

Հունվարի 3-ին Առողջապահությանև աշխատանքի տեսչական մարմինը սուպերմարկետների ցանցերի դեմ աշխատանքային իրավունքի խախտումների համար վարչական վարույթներ սկսեց՝ հիմնվելով «Հետք մեդիա գործարանի» կողմից 2021թ․ դեկտեմբերի հրապարակման վրա։ Տեսչական մարմինը սուպերմարկետների ցանցերից պահանջեց վերացնել խախտումները և վարչական տուգանքներ նշանակեց։ Այնուհանդերձ, «Ասպարեզ» լրագրողական ակումբի հունիսի 8-ի հրապարակմամբ արձանագրվել էին բազմաթիվ բողոքներ այս ոլորտի աշխատողներից՝ կապված ժամեր շարունակ ոտքի վրա լինելու ու առանց ընդմիջումների աշխատելու հետ։ Իրավական միջոցների ձեռնարկումն աշխատողների կողմից քիչ հավանական էր, քանի որ աշխատանքի շուկան սահամանափակ է։

Փետրվարի 4-ին Հանրային ՀԸ-ն ներկայացրեց «Պրիզմայի» կողմից 2021թ․ կատարված հետազոտությունը, որն անցկացվել էր երկրի տարբեր մասերի 550 աշխատողների հետ․ հետազոտությամբ պարզվել էր, որ հարցվածների 22 տոկոսը պայմանագիր չի ունեցել, հատկապես՝ շինարարության, գյուղատնտեսության, հյուրընկալության և մեծածախ ու մանրածախ առևտրի ոլորտներում զբաղվածները։ Պայմանագրերի բացակայությունն առավել տարածված էր ամենաերիտասարդ (17-25 տարեկան) և ամենատարիքով (66-75 տարեկան) հարցվածների շրջանում, ինչպես նաև կրթական ցածր մակարդակ ունեցողների շրջանում։

Փետրվարի 17-ին «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ-ը հրապարակեց զեկույց Հայաստանում աշխատանքային իրավունքների պաշտպանության իրավիճակիվերաբերյալ՝ հիմք ընդունելով երկրի տարբեր մասերում 1062 աշխատողների հետ անցկացված հարցազրույցները։ Զեկույցը վերհանեց խնդիրներ՝ պայմանագրերի բացակայութան, արտաժամյա աշխատանքի չափից շատ օգտագործման, գիշերային ժամերին և տոն օրերին կատարած աշխատանքի դիմաց վարձատրություն չապահովելու, ինչպես նաև աշխատավայրի խնդիրների, մասնավորապես՝ աշխատողների առողջության, խտրականության և անչափահասների աշխատանքի հետ կապված։ Ըստ հետազոտության՝ հարցվածների կեսից քիչը գիտեր, թե ինչպես և երբ կարող են օգտվել վճարովի ամենամյա արձակուրդից, իսկ հարցվածների 85.7 տոկոսը միավորվելու ու գործատուի մոտ իրենց իրավունքները պաշտպանելու որևէ փորձառություն չունեին, չնայած նրանց 28 տոկոսն անդամակցում էր արհեստակցական միություններին։

Մարտի 30-ին «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը» հրապարակեց «Աշխատանքային փոխհարաբերությունների հիմնախնդիրները մեդիա ոլորտում» զեկույցը, որտեղ բացահայտվում էր մեդիաոլորտի աշխատողների աշխատանքային իրավունքների թույլ պաշտպանվածությունը։ Մոտ 100 լրագրողի շրջանում անցկացված հարցումը բացահայտել էր, որ թեպետ նրանց գերակշիռ մասը տեղյակ էին իրենց պայմանագրերով նախատեսվող աշխատանքայինիրավունքների դրույթներիմասին, սակայն դրանքչէին օգնել խախտումների դեպքում պաշտպանել իրենց իրավունքները, օրինակ՝ արտաժամյա աշխատանքի դիմաց չվարձատրվելու դեպքում կամարձակուրդ վերցնելու հնարավորություն չունենալու դեպքում։ Հետազոտությունը նաև բացահայտել էր, որ գործատուները սովորաբար չեն ստորագրում աշխատանքային պայմանագրերը, հատկապես՝ նորավարտ մասնագետների հետ, որոնք հաճախ երեք ամիս կամ ավել անվճար փորձաշրջան են անցել։

Աշ խատողների առողջություն և անվտանգություն․ Աշխատողների առողջության ու անվտանգության ստանդարտները սահմանված են կառավարության որոշմամբ, սակայն շատ հարցերում առողջության ու անվտանգության նորմերը չեն համապատասխանում ստանդարտներին։ Օրինակ՝ գյուղատնտեսության ոլորտում բարձր ջերմաստիճանի կամ պեստիցիդների հետ կապված հարցերը որևէ կերպ արծարծված չեն։ Ըստ պաշտոնական տեղեկատվության տարվա ընթացքում աշխատավայրերում արձանագրվել է մահացու ելքով 10 պատահար: Օգոստոսի 14-ին պայթյուն տեղի ունեցավ «Սուրմալու» առևտրի կենտրոնի հրավառության պարագաների համար նախատեսված պահեստում, որին զոհ գնաց 17 հոգի, այդ թվում՝ աշխատողներ, տաղավարների սեփականատերեր և հաճախորդներ։ Հաշվի առնելով գործազրկության բարձր մակարդակը երկրում՝ աշխատողները սովորաբար դուրս չէին գալիս իրենց առողջությունը կամ անվտանգությունը վտանգող իրավիճակներից և հազիվ թե բողոքեին իրենց իրավունքների խախտումների մասին։ Աշխատավայրի ոչ անվտանգ իրավիճակների բացահայտման պատասխանատուներն են Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը և գործատուները։

Հունիսի 1-ին «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել էր երկրի ամենախոշոր գործատուներից ու հարկ վճարողներից մեկի՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատանքների արդյունքում առաջացող փոշեաղտոտվածության վիճակը։ Անդրադարձ էր կատարվել նաև կոմբինատի՝ ստանդարտներին չհամապատասխանող աշխատանքային պայմաններին ու փոշու բացասական ազդեցությանը հանքի աշխատակիցների ու մոտակա վայրերի բնակիչների առողջության վրա։ Ըստ ուսումնասիրության կոմբինատում չեն պահպանվում անվտանգության և սանիտարահիգիենիկ նորմերը, իսկ աշխատակիցները չեն կրում պաշտպանիչ սաղավարտներ կամ օդը ֆիլտրող դիմակներ։

Աշխատավարձի, աշխատաժամերի, աշխատողների առողջության և անվտանգության պահանջների ապահովում․ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը պատասխանատու է աշխատավարձի և աշխատաժամերի մասին օրենքների կիրառման համար։ Մարտի 10-ին կառավարությունը հաստատեց միասնական ստուգաթերթերը, որոնց հիման վրա ստուգվում է համապատասխանությունը 2021թ․ հուլիսի աշխատանքային օրենսգրքի պահանջներին, և ավելի մեծ լիազորություններ տրվեցին Տեսչական մարմնին համապատասխանության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու հարցում։ Աշխատանքի միջազգային կազմակերպության հանձնարարականների համաձայն տեսուչների քանակը բավարար էր այդ պահանջների հետ համապատասխանությունն ապահովելու համար։ Տեսուչները չէին կարող չհայտարարված տեսչական ստուգումներ անցկացնել, սակայն կարող էին պատժամիջոցներ նախաձեռնել։ Իրավասու մարմինների կողմից աշխատանքային ստանդարտների կիրառումն արդյունավետորեն չի ապահովվել ֆորմալ, ինչպես նաև ոչ ֆորմալ ոլորտներում։ Աշխատավարձերի և աշխատաժամերի խախտումների համար տուգանքները համահունչ են եղել նմանօրինակ այլ արարքների համար սահմանված տուգանքներին։ Խախտում թույլ տվողների նկատմամբ կանոնավոր կերպով տուգանքներ են կիրառվել։

Իրենց իրավունքների վերականգնման համար սակավաթիվ աշխատողներ են ընտրում դատական ճանապարհը՝ պայմանավորված իրավական ծախսերով, հայց ներկայացնելու գործընթացի խրթինությամբ և դատական համակարգի նկատմամբ անվստահությամբ։ Պարզ չէր՝ արդյոք կկարողանային գերծանրաբեռնված դատարաններն այսօրինակ վեճերին լուծում տալ սահմանված եռամսյա ժամկետում։

Ոչ ֆորմալ ոլորտ․ Ըստ Ֆրանսիական զարգացման գործակալության և Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի համատեղ ուսումնասիրության, որը հրապարակվեց ապրիլին, ոչ ֆորմալ զբաղվածությունը՝ չհաշված գյուղատնտեսության ոլորտի, կազմում էր ընդհանուր զբաղվածության 15 տոկոսը։ Որոշ աշխարհագրորեն աղքատ բնակավայրերում հիմնական գործատու հանդիսացող ձեռնարկությունների կառավարիչները, հաճախ օգտվելով այլ աշխատանք չլինելու հանգամանքից, չեն ապահովել համարժեք վարձատրություն, աշխատանքի անվտանգ պայմաններ և քայլեր չեն ձեռնարկել բնապահպանական մտահոգությունների հետ կապված: Համաշխարհային բանկի 2019թ․ մի զեկույցում նշվում էր, որ երկրի վարձու աշխատողների մոտ 13 տոկոսը չունեին գրավոր պայմանագրեր և չէին օգտվում այնպիսի արտոնություններից, ինչպիսիք են՝ վճարովի արձակուրդը, երեխայի խնամքի և անաշխատունակության արձակուրդը։ Ոչ ֆորմալ ոլորտի աշխատողների վրա տարածվում են աշխատավարձի, աշխատաժամերի և աշխատողների առողջության և անվտանգության մասին օրենքները, սակայնտեսչականստուգումներընրանց վրա չեն տարածվել։ Երկրի տնտեսության գյուղատնտեսական ուղղվածությունն առաջ էր մղում ոչ ֆորմալ զբաղվածությունը։

Հունվարի 18-ին խորհրդարանն օրենք ընդունեց, որով պահանջվում էր ամբողջ երկրում աստիճանաբար անցում կատարել աշխատավարձերի անկանխիկ վճարումներին։ Երևան քաղաքում անկանխիկ վճարումների պահանջը սկսել է գործել հուլիսի 1-ից․ մարզկենտրոններում այն նախատեսվում է կիրառել 2023թ․ հուլիսից և մնացած բոլոր բնակավայրերում՝ 2024 թ․ հուլիսից։ Դիպվածային հաղորդումներ են եղել, որ այս փոփոխություններից հետո գործատուները նվազեցրել են զուտ աշխատավարձը, քանի որ պետք է հայտարարագրեին ու հարկեր վճարեին ողջ աշխատավարձից, իսկ փոքր բիզնեսը բողոքում էր անկանխիկ վճարումների կատարման համար բանկերի կողմից գանձվող բարձր սպասարկման վճարներից։