Պետքարտուղար Բլինքենի հեռախոսազրույցը Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ

DoS Seal

14 հուլիսի 2021թ․
Մամուլի խոսնակի գրասենյակ

Երեկ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց ունեցավ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։ Պետքարտուղարը ջերմ շնորհավորանքներ հղեց Հայաստանի ժողովրդին հունիսի 20-ի ընտրությունների կապակցությամբ, որը ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի գնահատմամբ տեղի էր ունեցել ընտրողների հիմնարար իրավունքների ու ազատությունների նկատմամբ ընդհանուր հարգանքի պայմաններում, իսկ ընտրապայքարի դուրս եկած ուժերը կարողացել էին ազատորեն իրականացնել քարոզարշավը։ Նա հորդորեց շարունակել ժողովրդավարական բարեփոխումները։

Պետքարտուղարն ընդգծեց ԱՄՆ աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների գործընթացին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական քաղաքական կարգավորման հարցում։ Նա հորդորեց Հայաստանին կառուցողական մասնակցություն ունենալ ԵԱՀԿ-ում։ Պետքարտուղար Բլինքենը վերահաստատեց իր աջակցությունը Ադրբեջանում գտնվող հայ բոլոր գերիների շուտափույթ վերադարձի հարցում։