Մեծարգո նախարարներ, փոխնախարարներ, հարգելի Արա Հովսեփյան՝ Հայ-ամերիկյան առևտրային պալատի նախագահ, ՀԱԱՊ տնօրենների խորհրդի հարգելի անդամներ և հարգարժան հյուրեր, շնորհակալություն այստեղ ներկա գտնվելու համար: Հայ-ամերիկյան առևտրային պալատի առաջ գործունեության ծրագրերի ու ուղեգծերի մասին ելույթով հանդես գալը վերածվում է հաճելի ավանդույթի, մի ավանդույթ, որն արտացոլում է ՀԱԱՊ-ի հետ դեսպանության ամուր գործընկերությունը և մատնանշում մեր մեծ հարգանքն ու բարձր գնահատականը հայ-ամերիկյան երկկողմ կապերի զարգացմանն ուղղված ՀԱԱՊ-ի աշխատանքի վերաբերյալ: Թերևս հիշում եք, որ գործունեության ծրագրերի և ուղեգծերի մասին իմ առաջին խոշոր ելույթը ՀԱԱՊ-ի և ՀՀ կառավարության հարգարժան ներկայացուցիչների առաջ տեղի ունեցավ 2015թ. նոյեմբերին: Այդ ելույթում ես առանձնացրեցի այստեղ իմ պաշտոնավարման ժամանակահատվածում իմ և դեսպանության աշխատանքի 4 գերակա ուղղությունները:
15 ամիս առաջ ես հայտարարեցի այս չորս գերակա ուղղությունների մասին, քանզի ես ցանկանում էի թափանցիկ լինել Հայաստանի կառավարության և հասարակության հետ: Ես նաև խոստացա ներկայացնել այն աշխատանքները, որոնք դեսպանատունը կիրականացնի այս նպատակների կենսագործման ուղղությամբ և նաև իմ գնահատականը, թե դեսպանատան աշխատանքներն ինչքանով են նպաստել մեր նպատակների կենսագործմանը: Իսկ այսօր ես ուզում եմ հնչեցնել իմ գնահատականն այս ուղղություններով դեսպանատան ձեռնարկած քայլերի որակի ու ազդեցության վերաբերյալ և առաջարկել հետագա քայլեր՝ այս չորս գերակա ուղղություններով Հայաստանի կառավարության ու ժողովրդի հետ համատեղ մեր աշխատանքը շարունակելու համար:
Երբ հետադարձ հայացք եմ նետում վերջին 15 ամիսներին, այսինքն՝ այսօրվա և 2015թ. նոյեմբերին ՀԱԱՊ-ում իմ առաջին ելույթի միջև անցած ժամանակահատվածին, գիտակցում եմ, որ համեմատաբար կարճ ժամանակահատվածում մենք ականատես ենք եղել այնպիսի իրադարձությունների, որոնք փոխել են Հայաստանի քաղաքական և տնտեսական համայնապատկերը, ինչպես նաև ի ցույց դրել երկրի անընկճելիությունն աղետալի իրավիճակներում: Այս 15 ամիսների ընթացքում և, առավելապես, ապրիլյան ողբերգական բախումներից հետո ինձ համար պարզ դարձավ, թե Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման բացակայության պատճառով ինչքան շատ ռեսուրսներ, թանկարժեք ռեսուրսներ, որոնք ապահովվում են թե՛ հայերի, և թե՛ Հայաստանի միջազգային ու սփյուռքի բարեկամների կողմից, չեն ուղղվում մեր ընդհանուր նպատակներին, և այն գերակա ուղղություններին, որ ես և դեսպանատունը սահմանել ենք մեզ համար: Օրինակ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավորման բացակայությունը սնուցում է կոռուպցիան, քանի որ դրա պատճառով փակ են մնում Հայաստանի սահմանները, իսկ երբ սահմանները փակ են, ազդեցիկ գործարարների և մյուսների համար հեշտ է վերահսկել տնտեսական շուկաներն ու թույլ չտալ մրցակցություն:
Որպես իմ հետագա խոսքի նախաբան թույլ տվեք ընդգծել, որ դեսպանատունը, ԱՄՆ կառավարությունը և անձամբ ես, աշխատելով Մինսկի խմբի նոր ամերիկյան համանախագահ դեսպան Ռիչարդ Հոգլանդի հետ, շարունակում ենք Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորումը դիտարկել որպես առաջնահերթ և մեծ կարևորության հարց:
Վերստին վերադառնալով գերակա հռչակված իմ 4 ուղղություններին՝ ուզում եմ երկու հարցադրման պատասխանել. ի՞նչ է արված այդ ուղղություններով մեկ տարի անց և ի՞նչ հավելյալ քայլեր կարելի է ձեռնարկել: Դեսպանատան գերակա ուղղությունները բոլորն էլ միտված են երկարաժամկետ հեռանկարին ու մեկ տարում փոխակերպող փոփոխություններ չէին ակնկալվում, ուստի մենք փորձում ենք գտնել փոփոխության այն նշույլները, որոնք թույլ կտան գնահատել մեր ընթացքը և վերհանել առաջընթացը:
Իմ առաջին գերակայությունն էր բիզնես և առևտրային կապերի խորացումը մեր երկու երկրների միջև՝ Հայաստանի տնտեսական աճի հեռանկարների խթանման համատեքստում: Սա փաստացի այն ոլորտն է, որտեղ մենք ամենամեծ առաջընթացն ենք տեսել և լիահույս ենք, որ մեր ցանած բազմաթիվ սերմերը ոչ հեռու ապագայում արդեն իսկ պտուղներ կտան:
Քանզի այս փոխաբերությունը մեզ տեղափոխեց գյուղատնտեսության տիրույթ, նախ նշեմ գյուղատնտեսության զարգացմանն ուղղված մեր շարունակական քայլերը: Վերջին երկու տարիների ԱՄՆ ՄԶԳ գնահատումներով այս ոլորտում առկա է տնտեսական ու աշխատատեղերի ստեղծման նշանակալի ներուժ, և նաև այս ոլորտի զարգացումը գյուղական արտագաղթի կանխման ամենաարդյունավետ միջոցն է. սրանով նաև հիմնավորվում է հավելյալ միջոցների հատկացումն այս ոլորտին: Այսպիսով, ԱՄՆ ՄԶԳ օգնել է ստեղծել Գյուղատնտեսական ու անասնաբուժական ծառայությունների վեց նոր կենտրոններ, որտեղ տեղի ֆերմերները կարող են ծանոթանալ անասնապահության ու ֆերմերային տնտեսության զարգացման լավագույն փորձին: ԱՄՆ ՄԶԳ նաև ուղղակիորեն աջակցել է գյուղատնտեսական ապրանքներ արտադրողներին՝ աջակցելով նրանց մասնակցությանը տեղական ու միջազգային առևտրային էքսպո-ցուցահանդեսներին և փառատոններին, օգնելով ձևավորել գյուղատնտեսական կոոպերատիվներ, որոնք նպաստում են տեղական տնտեսության խթանմանը և աշխատատեղերի ստեղծմանը: Այս աշխատանքների շնորհիվ միայն անցած տարվա ընթացքում հիմնվել են 41 նոր ընկերություններ և բացի այդ, ԱՄՆ ՄԶԳ-ից հավելյալ ֆինանսավորում են ստացել 41 ստարտափ ընկերություններ, իսկ գյուղական բնակավայրերում ստեղծվել են ավելի քան 650 հիմնական ու ժամանակավոր աշխատատեղեր:
Դեսպանատունը հետամուտ է եղել նաև մի շարք նախաձեռնությունների ձեռնարկատիրության ու ԳՏՃՄ ոլորտներում. վստահ եմ, որ ներկաները գիտեն, որ այս հապավումը նշանակում է գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա: Օրինակ՝ անցած տարի ԱՄՆ ՄԶԳ-ը հայտարարեց, որ գործակցում է ԱյԲիԷմ ընկերության, Երևանի պետական համալսարանի և ՀՀ կառավարության հետ՝ ձևավորելու Նորարարական լուծումների ու տեխնոլոգիաների կենտրոնը (ՆԼՏԿ), որի միջոցով ՏՏ ոլորտի ամերիկյան բարձրակարգ համալսարանների ու Հայաստանի 9 բուհերի միջև կապ կձևավորվի՝ ՏՏ ոլորտի աշխատուժի կարողությունների զարգացման նպատակով: Բացի այդ, ամերիկահայ Հովնանյան ընտանիքի օժանդակությամբ դեսպանատունն անցած տարի մեկնարկեց նոր Ֆուլբրայթ-Հովնանյան ծրագիրը բարձր առաջադիմության տեր այն ուսանողների համար, ովքեր ցանկանում են ԳՏՃՄ ոլորտում իրենց մագիստրոսական կրթությունը ստանալ ԱՄՆ-ում, ապա վերադառնալ ու արտերկրում ձեռք բերած իրենց գիտելիքները ծառայեցնել Հայաստանի տնտեսությանը:
Տնտեսությանն ուղղված գերակա ուղղության շրջանակում ես առանձնացրել էի ուղղակի գործարար կապերի խորացումը Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև և ուրախությամբ ուզում եմ փաստել վերջին տարվա ընթացքում այստեղ գրանցված զգալի առաջընթացը: 2016թ. «Կոնտուր Գլոբալ» ընկերությունն ավարտին հասցրեց Որոտանի հիդրոկասկադի ակտիվների ձեռքբերման գործընթացը, և այժմ այն ամենախոշոր եզակի ամերիկյան մասնավոր ներդրումն է Հայաստանի ողջ պատմության ընթացքում և առաջին ամերիկյան ներդրումը Հայաստանի էներգահամակարգում: Բացի այդ, «Կոնտուր Գլոբալ» ընկերությունը պլանավորում է առաջիկա մի քանի տարիների ընթացքում ներդնել ավելի քան 70 միլիոն ԱՄՆ դոլար և նաև առաջիկայում ստեղծել մոտ 150 աշխատատեղ: Մինչ այդ, ԱՄՆ-ի հետ առնչվող մեկ այլ ընկերություն՝ «Լիդիան Ինթերնեյշնլը», 2016թ. սկսեց Ամուլսարի հանքավայրի շինարարական աշխատանքները: 2018թ. Ամուլսարը, թերևս, կլինի բաժնետիրական կապիտալում կատարված ամենախոշոր ամերիկյան ներդրումը Հայաստանում, իսկ 2016-18թթ. շինարարական աշխատանքներին կուղղվի շուրջ 370 միլիոն ԱՄՆ դոլար: Այդ աշխատանքների եռուն շրջանում մինչև 1.300 աշխատատեղեր կլինեն, իսկ ուղղակիորեն «Լիդիան Հայաստան» ընկերությունում հանքավայրի շահագործման 10 տարիների ընթացքում կաշխատի 700 հոգի: Ես ուրախությամբ ուզում եմ փաստել, որ առաջին անգամ Հայաստանում և հանքարդյունաբերության ոլորտում կատարվել է Բնապահպանական ու սոցիալական ազդեցության գնահատում Ամուլսարի վերաբերյալ, որը լիովին համապատասխանում է Համաշխարհային բանկի և Եվրոպական զարգացման ու վերակառուցման բանկի սահմանած ստանդարտներին: Առաջիկա մի քանի տարիներին «Կոնտուր Գլոբալի» և «Լիդիանի» կողմից ներդրումները կկազմեն կես միլիարդ ԱՄՆ դոլար: Երկու ընկերությունն էլ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության օրինակելի մոդել են՝ տեղական համայնքների հետ իրենց աշխատանքի միջոցով, և դրա հետ մեկտեղ նրանք նաև խրախուսել են այս մշակույթի զարգացմանը հայկական ընկերությունների շրջանում:
Ավելի շատ ներդրումներ ներգրավելու, գործարար կապերն առավել բազմազան դարձնելու համար դեսպանատունը կազմակերպել է նաև մի շարք դրական արձագանքի արժանացած կոմերցիոն ուղղվածության միջոցառումներ: Օրինակ՝ ընդամենը երկու ամիս առաջ, 2016թ. նոյեմբերին ՀՀ երկու նախարարությունների ու ԷյչԷսԲիՍի բանկի հետ համատեղ կազմակերպվեց գործարար համաժողով հանքարդյունաբերության հարցերի շուրջ, որը կապ ապահովեց հայաստանյան 35 հանքարդյունահանող ընկերությունների և 7 ամերիկյան առաջատար ընկերությունների միջև: Ընդհանուր առմամբ 2016թ. ընթացքում ԱՄՆ դեսպանատան կազմակերպած կոմերցիոն ուղղվածության ծրագրերի ու միջոցառումների շրջանակում Հայաստան են եկել 20 ամերիկյան ընկերություններ, որոնց մեծ մասը Fortune ամսագրի 500 հեղինակավոր ընկերությունների ցանկում են գտնվում: Այդ միջոցառումներին մասնակցել են Ջեներալ Էլեկտրիկը, ԱյԲիԷմ-ը, Հանիվելը, Կատերպիլարը, Դոուն, Օշկոշը և Օփեն Սիսթեմզ Ինթերնեյշնլը:
Ամերիկյան և հայ ձեռներեցների միջև կապերին ուղղված դեսպանատան աշխատանքներին նոր թափ հաղորդվեց 2015թ. նոյեմբերին կայացած Առևտրի ու ներդրումների հարցերով հայ-ամերիկյան խորհրդի անդրանիկ նիստից հետո: Խորհուրդը ձևավորվեց երկու երկրների միջև 2015թ. մայիսին ստորագրված Առևտրի ու ներդրումների մասին շրջանակային համաձայնագրի շրջանակում: Առևտրի ու ներդրումների հարցերով խորհուրդը և վերջինիս ներքո ձևավորված ութ աշխատանքային խմբերն այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են մտավոր սեփականության իրավունքը, պետական գնումները կամ մաքսային դաշտը, հարթակ են հանդիսանում հայ և ամերիկացի ոլորտային փորձագետների համար, որպեսզի բացահայտվեն երկու երկրների միջև առևտրին ու ներդրումներին խոչընդոտող խնդիրները, միջոցներ ձեռնարկվեն դրանց վերացման ուղղությամբ՝ ճանապարհ բացելով գործարար կապերի խորացման համար:
ԱՄՆ կառավարությունը պատրաստ է շարունակել ՀՀ կառավարության մեր գործընկերների հետ աշխատանքը՝ ուղղված ԱՄՆ-ի և Հայաստանի միջև առևտրային հնարավորությունների ընդլայնմանը, և մենք ցանկանում ենք հաջողություններ արձանագրել Առևտրի ու ներդրումների համաձայնագրի ներքո: Սակայն առավելագույն արդյունավետության և մեր երկրների միջև առևտրի ծավալները ընդլայնելու համար Առևտրի ու ներդրումների հարցերով խորհուրդը պետք է ավելի ակտիվ լինի: Գործարար համաժողովները ողջունելի են, անշուշտ, սակայն աշխատանքային խմբերը պետք է իրենց ձեռքը պահեն զարկերակին և իրապես քայլեր ձեռնարկեն առևտրի ու ներդրումների ճանապարհին առկա և դժվարություններ ստեղծող խոչընդոտները վերացնելու ուղղությամբ: Եթե դուք կամ ձեր ընկերությունը բախվել եք խոչընդոտի, տեղյակ պահեք մեզ: Համաձայնագիրը կլինի իրապես գործուն, եթե այն առաջ է մղվում բիզնեսի կողմից: Հավատացեք ինձ, չարժի օրակարգի ձևավորումը թողնել մի խումբ գրասենյակային աշխատողների:
Մի ոլորտ, որտեղ ես Հայաստանի կառավարությանը կխրախուսեի ավելի ակտիվ լինել, դա մաքսային ոլորտն է, քանի որ աշխարհի այլ երկրների հետ առևտրի ընդլայնման համար անհրաժեշտ նախապայման է Հայաստանում դյուրացված ու թափանցիկ իրականացվող մաքսային ընթացակարգերի ապահովումը: Ես հասկանում եմ, որ Հայաստանն իր մաքսային ու առևտրի դյուրացման մյուս ընթացակարգերը Եվրասիական տնտեսական միության հետ ներդաշնակեցման խնդիր ունի, սակայն Հայաստանի կառավարությունը խրախուսում եմ՝ տեսադաշտից դուրս չթողնել Առևտրի համաշխարհային կազմակերպության և մյուս միջազգային առևտրային գործընկերների հանդեպ պարտավորությունները: Ես մասնավորապես առաջարկում եմ ՀՀ կառավարությանը կրկին վերանայել կողմնորոշիչ գների կիրառման և արտերկրից ներկրված ապրանքների դասակարգման ընթացակարգերը, քանի որ սրանք կարող են խոչընդոտներ ստեղծել մեծածավալ միջազգային առևտրի հարցում և բացասաբար անդրադառնալ հայ սպառողների վրա:
Թույլ տվեք այժմ անդրադառնալ երկրորդ գերակա խնդրին, այն է` գործակցել հայաստանյան գործընկերների հետ կոռուպցիայի դեմ պայքարում: Մենք դրական արդյունքներ տեսել ենք, բայց անելիք դեռ շատ կա: Ուրախալի ու հուսադրող է, որ վարչապետ Կարապետյանը կոռուպցիայի դեմ պայքարն իր հրապարակային ելույթներում հիշատակում է որպես գերակա ուղղություն, ու ինձ գոտեպնդում է այն, որ Հայաստանում ավելի ու ավելի շատ մարդիկ շիտակ խոսում են այն մասին, թե ինչպես է կոռուպցիան անդրադառնում իրենց վրա:
Ոլորտներից մեկը, որտեղ նշանակալի առաջընթաց ենք տեսել և որի համար ուզում եմ շռայլ գովեստի խոսքեր ուղղել ՀՀ կառավարությանը, դա Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը (ԱՃԹՆ) անդամակցելու հանձնառությունն է: ԱՃԹՆ անդամակցության համար պահանջվում է, որ կառավարությունը, քաղաքացիական հասարակությունը և հանքարդյունաբերության ոլորտը միասին աշխատեն՝ նպաստելու հանքարդյունաբերության ոլորտում առավել մեծ թափանցիկության և մաքուր, պատասխանատու շահագործման ու կայուն զարգացման ապահովմանը: Կառավարությունն ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ աշխատել է անդամակցության թեկնածության փաթեթը ձևավորելու շուրջ՝ ստեղծելով արդյունահանող ընկերությունների, քաղաքացիական հասարակության և միջազգային գործընկերներից կազմված բազմաշահառու աշխատանքային խումբ, և իր անդամակցության դիմումը պաշտոնապես ներկայացրել է ԱՃԹՆ խորհրդին 2016թ. դեկտեմբերին: ԱՃԹՆ-ի անդամակցությամբ աշխատանքները չեն ավարտվում, բայց այն նշանակալի հանձնառություն է ուղղված թափանցիկության մեծացման ու հանքարդյունաբերության այդքան կարևոր ոլորտում միջազգային ստանդարտների ապահովմանը:
Վերջին մեկ տարվա ընթացքում դեսպանատունը գործակցել է կառավարության ու քաղաքացիական հասարակության հետ մի շարք հակակոռուպցիոն նախաձեռնությունների շրջանակում: Օրինակ՝ մենք աջակցել ենք տեղական լրատվամիջոցների ծրագրերին ուղղված հետաքննող լրագրողական հմտությունների զարգացմանը, որը լրատվական ոլորտին օգնում է իրականացնել իր առանցքային ժողովրդավարական գործառույթը, այն է` կառավարության ու պետական գործիչների հաշվետվողականության և քաղաքացիների իրազեկման ապահովում: Մեկ այլ օրինակ՝ ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող հակակոռուպցիոն ծրագրի շրջանակում գնահատվել են առողջապահության ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերը և մշակվել ու Առողջապահության նախարարությանն են ներկայացվել 55 առաջարկներ, որոնցից ցանկացածի իրագործմամբ շարքային քաղաքացիների համար կլինեն իրական օգուտներ:
Կոռուպցիայի ու տնտեսական զարգացման, կոռուպցիայի ու իրավունքիգերակայության միջև կապը միշտ ակնհայտ է եղել, սակայն վերջին շրջանում հաճախակի ենդարձել այն խոսակցությունները, որ կոռուպցիան կարող է անդրադառնալ ազգայինանվտանգության վրա ու վտանգել այն: Երբ 15 ամիս առաջ ՀԱԱՊ-ում իմ ելույթի ժամանակես նշեցի կոռուպցիայի ու ազգային անվտանգության շփման եզրերի մասին, շատերը դազարմանքով ընդունեցին, շատերն ուշադրություն չդարձրեցին: Չեմ ուզում ասել, որ այդմասին առաջինը ես խոսեցի, սակայն այժմ քաղաքական բանավեճերում այդ հարցին ավելիանկեղծ անդրադարձ է կատարվում, հնչում են կառավարության կողմից լուրջ քայլերձեռնարկելու առաջարկներ: Քառօրյա պատերազմի օրերին և հաջորդիվ հանրայինբանավեճերում ուրվագծվեց այն քայքայիչ ազդեցությունը, որ կոռուպցիան կարող էունենալ ազգային անվտանգության հարցերում և հանրության ուշադրությունը բևեռվեց այդխնդրին:
Այնուհանդերձ, կոռուպցիայի դեմ պայքարում բովանդակալի առաջընթացունենալու համար կառավարությունը պետք է հանդես բերի քաղաքական կամք:Կառավարությունը պետք է ամրապնդի ու լիազորություններ տա հանրայինհաստատություններին՝ բոլոր մակարդակներում և հստակ ուղերձ հղի վերևից, որկոռուպցիան այսուհետ չի հանդուրժվելու և որ ոչ ոք օրենքից վեր չէ: Քանի դեռ այսուղերձը չկա, իրապես փոխակերպող ազդեցությամբ փոփոխություն չի կարող տեղի ունենալ:
Կոռուպցիայի դեմ պայքարելու Վարչապետի հրապարակային հանձնառությամբոգեշնչված՝ ես ուզում եմ կառավարության քննությանը ներկայացնել երկու կոնկրետառաջարկ:
Նախ՝ առաջարկում եմ կառավարությանն ամրապնդել Բարձրաստիճանպաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի դերն ու պատասխանատվությունները՝ որպեսանկախ կառույց: Ես ողջունում եմ այս ուղղությամբ կառավարության վերջերս ձեռնարկածքայլը: Նշանակալի փոփոխություններ են եղել Վարչական իրավախախտումների օրենսգրքումև Քրեական օրենսգրքում՝ հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնողների համարսահմանելով պատժամիջոցներ տուգանքի, ազատազրկման և մինչև 3 տարի պետական պաշտոններզբաղեցնելու իրավունքից զրկելու տեսքով: Սակայն դեռ ավելին պետք է արվի: Լուծումներիցմեկը կարող է լինել այն, որ կառավարությունը հստակեցնի, որ պետական պաշտոնյաներիհնարավոր կոռուպցիոն գործունեության վերաբերյալ քննություն սկսելու համար պարտադիրչէ նրանց բռնացնել կաշառքի ստացման կամ «լավություն» անելու պահին, որ քննությունկարող է սկսվել եթե պետական պաշտոնյայի հայտարարագրած ակտիվները գնահատելիս դրանցմեծությունը դատախազի մոտ ողջամիտ կասկածներ առաջացնի: Հայկական լրատվամիջոցներըհայտարարագրերի լավ վերլուծություններ են ապահովում և կարողանում են վերհանել այնդեպքերը, երբ պաշտոնյայի հայտարարագրած ակտիվները 40, 50 կամ 100 անգամ ավելին են,քան նրանց պետական աշխատավարձերը, սակայն կառավարության կողմից դրանք հիման վրաքայլեր ձեռնարկելու միտումներ չկան:
Եվ երկրորդը՝ ամենայն հարգանքով առաջարկում եմ կառավարությանըքննության առնել ամբողջովին անկախ հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը. մարմին, որըկունենա քննություն ու քրեական հետապնդում իրականացնելու իրավասություն: Այսառաջարկը հնչեցվել է ԱՄՆ արդարադատության նախարարության հակակոռուպցիոն հարցերովգլխավոր խորհրդական պ-ն Փիթեր Այզենվորթի կողմից, ով դեսպանատան հրավերով անցածտարի երկու անգամ այցելեց Հայաստան՝ կառավարության ու քաղաքացիական հասարակությանհետ խորհրդակցությունների համար: Կարծում եմ՝ այժմ նպաստավոր պահ է, որպեսզիկառավարությունը քննության առնի այս առաջարկը, քանի որ Վարչապետը դիտարկում էգոյություն ունեցող Հակակոռուպցիոն խորհրդի վերակազմավորման և Խորհրդի ու հակակոռուպցիոնմանդատ ունեցող այլ կառույցների միջև կապերի ու իրավասությունների հստակեցմանհարցը:
Թույլ տվեք անդրադառնալ կոռուպցիայի դեմ պայքարում 2015թ. դեսպանատանգործողություններից մեկին, որը Հայաստանում շատերի կողմից միանշանակ չընդունվեց:Գիտեմ, որ Հակակոռուպցիոն խորհրդին ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ աջակցությունցուցաբերելու մեր որոշումը վերջին երկու տարիներին խիստ քննադատության էենթարկվում: Ի պատասխան մենք բազմիցս նշել ենք (նաև 2015թ. նոյեմբերի իմելույթում), որ պատրաստ ենք աշխատել հայաստանյան ցանկացած պետական հաստատությանհետ, որը հանդես է բերում կոռուպցիայի դեմ պայքարելու հանձնառություն, բայց դրահետ մեկտեղ մեր շարունակական աջակցությունը Հակակոռուպցիոն խորհրդին պայմանավորվածէր չափելի կամ շոշափելի արդյունքների ապահովմամբ: Քանի որ մինչ այժմ Հակակոռուպցիոնխորհուրդն առաջընթաց չի ունեցել, այս պահի դրությամբ վերջինիս աջակցելու համարնախատեսված միջոցների 2.5%-ից պակասն է փաստացի հատկացված: Հուսով եմ այս փաստը կփարատիբազմաթիվ մարդկանց այն կասկածները, որ ԱՄՆ ՄԶԳ-ն այս գումարը պորտֆելի մեջ դրածամբողջությամբ հանձնել է Խորհրդին. մենք ԱՄՆ կառավարությունն ենք ներկայացնում,մենք Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերի կերպարներ չենք: Մենք Վարչապետին հայտնել ենք, որ մենքկարիք ունենք տեսնել առաջընթաց Խորհրդի կողմից, և ես տեղյակ եմ, որ նա ուզում ենվերակազմավորել Խորհուրդը և վերանայել վերջինիս աշխատանքը: Վարչապետի հետ մերքննարկումներից հիման վրա մենք որոշում կկայացնենք հետագա քայլերի, այդ թվումԽորհրդին հետագա աջակցություն ցուցաբերելու կամ այդ միջոցներն այլ հակակոռուպցիոնմեխանիզմների ուղղելու վերաբերյալ:
Այժմ թույլ տվեք անցնել մեր երրորդգերակա ուղղությանը, այն է՝ ժողովրդավարական հաստատությունների, մարդուիրավունքների ու քաղաքացիական հասարակության ամրապնդում Հայաստանում: Մենքտարբեր ճակատներով ներգրավված ենք եղել այս ոլորտում: Չնայած որոշ առաջընթացին ումի քանի ուշագրավ հաջողված դեպքերին, որոնք հուսադրում են, մենք նաև նկատել ենքորոշակի անհանգստության տեղիք տվող միտումներ մարդու իրավունքների ու իրավունքիգերակայության ոլորտներում: Թույլ տվեք նշեմ Հայաստանի խիստ գովելիհաջողություններն այս ոլորտում: Նախ՝ ամենատպավորիչ փաստերից մեկն այն է, որՀայաստանը 4 տարի անընդմեջ ԱՄՆ պետքարտուղարության մարդկանց թրաֆիքինգի մասինզեկույցում տեղ է գտնում 1-ին խմբի երկրների շարքում, ինչն առավելապես միջգերատեսչականաշխատանքային խմբի շնորհիվ է, որը կառավարության ու քաղաքացիական հասարակությանհամագործակցության օրինակելի դեպք է: Սակայն, կուզենայի մեկ բան ավելացնել.որպեսզի մարդկանց թրաֆիքինգի կանխարգելմանն ուղղված ջանքերը շարունակվենարժանվույնս գնահատվել, ես կոչ եմ անում կառավարությանն անհապաղ վերականգնելԱշխատանքային տեսչությունը: Առանց գործունակ Աշխատանքային տեսչության չափազանցդժվար է պարզել ու կանխել աշխատանքային թրաֆիքինգի և, հատկապես, մանկականաշխատանքի դեպքերը: Մեկ այլ ձեռքբերում, որ գրանցվեց քաղաքացիական հասարակությանու դեսպանատան ջանքերով և որի համար մենք շնորհավորել ենք ՀՀ կառավարությանը, դաերկու շաբաթ առաջ ընդունված Հասարակական կազմակերպությունների մասին օրենքն էր,որը երկրում ՀԿ-ների համար բոլորովին նոր հնարավորություններ է ձևավորում՝ թույլտալով հասնել ավելի մեծ ֆինանսական անկախության և երկարաժամկետ կայունության: Մարդուիրավունքների ոլորտում շատ հուսադրող է Մարդու իրավունքների և բարեվարքությանկենտրոն ստեղծելու Պաշտպանության նախարարության նախաձեռնությունը, որին աջակցել էԱՄՆ դեսպանատունը. նաև նշեմ վերջին շրջանում Նախարարության կողմից թեժ գծի գործարկումըծնողների համար, ուր նրանք կարող են զանգել իրենց որդիների նկատմամբ զինված ուժերումցուցաբերվող վերաբերմունքի հետ կապված հարցերով ու մտահոգություններով:
Ուզում եմ նաև նշել, որ դեսպանատան փոքր դրամաշնորհների միջոցով միշարք ՀԿ-ներ կարողացել են իրականացնել իրական տեղաշարժ ապահովող ծրագրեր. «ՍՈՍԵկանանց հիմնահարցեր» ՀԿ-ը կազմակերպել է պտղի սեռով պայմանավորված հղիությանարհեստական ընդհատումների դեմ ուղղված շատ ուշագրավ արշավ սոցիալականհարթակներում. մի շարք ՀԿ-ներ, այդ թվում՝ «Կենդոյի ազգային ասոցիացիա», «Դասարան», «Հալեպ» ՀԿ-ներն իրականացրել են ծրագրերմիտված հաշմանդամություն ունեցող անձանց և սոցիալական ներառմանը:
Այս բոլոր հաջողությունները ցույց են տալիս, որ կան շատկազմակերպություններ և շատ մարդիկ կառավարության ու քաղաքացիական հասարակությանշարքերում, ովքեր խորապես հոգ են տանում այս հարցերի մասին և նվիրված են հայհասարակության ներսում իրական փոփոխությունների կատարման գործին:
Բայց ինչպես ասացի, մենք նաև անհանգստության տեղիք տվող միտումներիենք ականատես եղել վեջին 15 ամիսների ընթացքում:
2015թ. դեկտեմբերի սահմանադրական հանրաքվեի հետ կապված դեսպանատունըխորապես մտահոգ էր ընտրակեղծիքների մասին անկախ դիտորդների, լրատվամիջոցների ուքաղաքացիական հասարակության արժանահավատ հաղորդումներով: Հանրաքվեից կարճ ժամանականց մենք հանդես եկանք հրապարակային հայտարարությամբ՝ կոչ անելով կառավարությանըթափանցիկ քննություն ապահովել բոլոր այն գործերով, որտեղ առկա են կեղծումներիմասին արժանահավատ ապացույցներ, և օրենքի ողջ խստությամբ պատժել մեղավորներին: Հանրաքվեիցհետո դեսպանատունը հրապարակային հայտարարություն արեց և հստակ նշեց, որ հրապարակայինտեղեկություններում ներկայացված տվյալները կօգտագործի, որպեսզի ընտրախախտումներթույլ տված կամ ընտրություններին միջամտած անձինք հնարավորություն չունենանմասնակցել դեսպանատան ծրագրերին կամ միջոցառումներին: Թեպետ անձնական տվյալներիգաղտնիության նկատառումները թույլ չեն տալիս տեղեկություններ տրամադրել այն անձանցմասին, ովքեր այս որոշման հետևանքներն են կրում, սակայն կարող եմ վստահեցնել, որմենք այդ որոշմանը հետամուտ ենք եղել:
Սահմանադրական հանրաքվեից հետո ես ողջունեցի ընտրական գործընթացներինկատմամբ հանրության վստահությունը վերականգնելու վերաբերյալ նախագահ Սարգսյանիհրապարակային հանձնառությունը: Ես համամիտ եմ նախագահ Սարգսյանի այն բնութագրմանհետ, որ Հայաստանի վաղվա օրը պայմանավորված է առաջիկա ընտրություններով և հույժկարևոր է, որ դրանք լինեն ազատ, արդարացի և հասարակությունը վստահություն ունենաարդյունքների վերաբերյալ: Վստահության արժանի ընտրություններ անցկացնելուվերաբերյալ Հայաստանի կառավարության հրապարակավ ստանձնած հանձնառությունը կյանքիկոչելու հարցում օգնելու համար ԱՄՆ ՄԶԳ-ը՝ Եվրամիության, Մեծ Բրիտանիայի ևԳերմանիայի և ՄԱԿ-ի գրասենյակի հետ համատեղ ֆինանսական օժանդակություն էցուցաբերել քվեարկության նոր գործընթացների ու սարքավորումների ապահովման համար,որոնց շուրջ պայմանավորվածություն էր ձեռք բերվել ՀՀ կառավարության, քաղաքականընդդիմության և քաղաքացիական հասարակության միջև, ընդ որում՝ սա աննախադեպհամաձայնություն էր, որտեղ բոլոր կողմերը զիջումների էին գնացել: Այս միջոցներիշնորհիվ հնարավոր կդառնան ընտրողների նույնականացումը՝ քվեարկության օրը և ընտրություններիցհետո ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակումը:
Թույլ տվեք սակայն հստակեցնել, որ այս հավելյալ միջոցներն ինքին ազատու արդարացի ընտրությունների երաշխիք չեն: Դրանք կարող են գործընթացը դարձնելառավել թափանցիկ, առավել դժվարացնել կեղծիքներ թույլ տալը, սակայն ընտրություններնիրապես ազատ ու արդարացի կլինեն, երբ կառավարությունը դրսևորի քաղաքական կամք՝անցկացնելու նման ընտրություններ և երբ քաղաքական ընդդիմությունն ու քաղաքացիականհասարակությունը հանդես գան երաշխավորելու այդ գործընթացը: Դրա բեռը կառավարությանու դրա բաղադրիչ հանդիսացող կառույցների՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, իրավապահու դատական կառույցների ուսերին է, որպեսզի ձեռնարկեն համապատասխան միջոցներ ևնպաստեն այնպիսի մթնոլորտի ձևավորմանը, որտեղ մարդիկ կարող են քվեախցիկում ազատարտահայտել իրենց կամքը: Միաժամանակ, ազատ և արդարացի ընտրության համար պահանջվումէ նաև քաղաքացիական ներգրավվածություն ընտրական գործընթացներում՝ քաղաքականընդդիմության ու քաղաքացիական հասարակության կողմից, ինչի համար էլ մենք անցածտարի ուրախ էինք տեսնել նրանց կառավարության հետ աշխատելիս և հուսով ենք, որդրական ու կառուցողական համագործակցության այս ոգին կպահպանվի նաև ընտրություններիշրջանում և դրանից հետո:
Ազատ և արդարացի ընտրությունների կայացման համար կառավարությունը նաևպետք է ձևավորի այնպիսի մթնոլորտ, որտեղ լրատվամիջոցներն ու քաղաքացիական հասարակություննազատ են, անկախ ու առանց սահմանափակումների: Վերջերս մենք լսում ենքլրատվամիջոցների ու քաղաքացիական հասարակության վրա ճնշումները մեծացնելու մասինակնարկներ, որոնք, կարծես թե, միտված են ազատ արտահայտվելու իրավունքիսահմանափակմանը և գարնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջլրատվամիջոցներում քննադատական դիրքորոշումները մեղմելուն: Եթե դա այդպես է, ապաշատ մեծ անհանգստության տեղիք է այն տալիս և կարող է առավել խաթարել մամուլիազատության մասով Հայաստանի ցուցանիշը, որը գնահատվում է միջազգայինկազմակերպությունների կողմից: Մենք լսել ենք կառավարության խոստումն ազատ ևարդարացի ընտրություններ անցկացնելու, ինչպես նաև ընդդիմադիր կուսակցությունների ևքաղաքացիական հասարակության խոստումը գործընթացում կառուցողական դեր են խաղալուվերաբերյալ, և սա այն է, ինչին մենք համակ ուշադրությամբ կհետևենք առաջիկա մի քանիամիսներին:
Թույլ տվեք այժմ անդրադառնալ անցած տարվա հուլիսի Էրեբունու դեպքերին:Դիմակայության 15-օրյա ժամանակահատվածի մեծ մասում հայ իրավապահները կարողացան լավհավասարակշռություն ապահովել բնակչության և դեպքի վայրի շուրջ անվտանգությանապահովման հարցում՝ միաժամանակ ապահովելով Հայաստանի քաղաքացիների խաղաղ ցույցերանցկացնելու իրավունքը: Այնուհանդերձ, մեզ համար խորապես մտահոգիչ էին հուլիսի29-30-ին անզեն ցուցարարների ու լրագրողների նկատմամբ ոստիկանության կողմից ուժիանհամաչափ կիրառման մասին վստահելի հաղորդումները: Այդ ժամանակ մենք մերմտահոգությունները ներկայացրեցինք՝ նշելով, որ նման գործողությունները խախտում ենմամուլի ազատության ու Հայաստանի քաղաքացիների ազատ արտահայտվելու ու հանրահավաքներանցկացնելու իրավունքները: Թեպետ այդ օրվա գործողությունների համար որոշոստիկաններ պատժվել են, սակայն ավելին կարող էր արվել և պետք է արվեր: Հուլիսի29-ի լույս 30-ի գիշերը լուրջ հանցագործություններ են եղել և կարևոր է, որ մեղավորներըպատասխանատվության ենթարկվեն:
Մտահոգիչ է նաև մեկ այլ խնդիր, որն առավել շեշտադրվեց Էրեբունուդեպքերի համատեքստում. դա նախնական կալանքի օգտագործումն է կառավարության կողմից:Նախնական կալանքն օգտագործվում է աշխարհի շատ երկրների, այդ թվում ԱՄՆ-ի իրավականհամակարգում, սակայն դա պետք է կիրառվի որպես ծայրահեղ միջոց, երբ սպառված ենբոլոր այլընտրանքային միջոցները, որոնք կարող են ապահովել, որ կասկածյալը փախուստիչդիմի և չմիջամտի քննության ընթացքին: Այն երբեք չպիտի գործածվի որպես ազատ խոսքիու հանրահավաքների ազատության իրավունքի իրացումից քաղաքացիներին հետ պահելու պատժիչգործիք, իսկ երբ դատարանը սահմանում է նախնական կալանք, պետք է լիովին թափանցիկ ուիրավականորեն հիմնավորված պատճառներ լինեն: Անկեղծ ասած, Էրեբունու ու քաղաքականտեսանկյունից զգայուն գործերի հետ կապված, մեզ մտագոհում է նախնական կալանքի կիրառումըցույցերին մասնակցություն ունեցած և զինված խմբին ոչ-ուժային աջակցություն ցույցտալու մեջ կասկածվող մի շարք մեղադրյալների նկատմամբ, ովքեր առնչություն չենունեցել գնդի տարածքի գրավման կամ ոստիկանների մահվան հետ: Ուզում եմ հստակեցնել,որ այս գործերին ես անդրադարձ կատարելով նպատակ չունեմ որևէ դատողություն անելնրանց մեղավոր կամ անմեղ լինելու վերաբերյալ, այլ ուզում եմ սոսկ շեշտադրել, որնախնական կալանքը պետք է ամուր ու լիովին թափանցիկ իրավական հիմնավորում ունենա:Եվ բեռը կրկին պատկան մարմինների ուսերին է, որպեսզի հիմքերն ակնառու լինեն կամ էլհնարավորինս շուտ ապահովվի բաց դատաքննություն:
Իսկ այժմ, ես կանցնեմ մեր չորրորդ գերակայությանը, այն է` հայ հասարակությանն ամերիկյան արտաքին քաղաքականությունն առավել հանգամանալիորեն ներկայացնելը:Ես սա առանձնացրեցի որպեսգերակայություն, որովհետև շատ հայեր, ում հետ առիթ եմ ունեցել հանդիպելու, և մարդիկ,ովքեր նախկինում այցելել են Նահանգներ կամ ապրել այնտեղ, նշում էին, որ չեն հասկանումԱՄՆ քաղաքականությունը: Շատ առումներով սա հեշտ գործ չէ, եթե հաշվի առնենք հայաստանյանլրատվական դաշտի իրողությունները: Ամերիկյան ու արևմտյան լրատվական աղբյուրներից հայերըքիչ են օգտվում, ու թեպետ ինտերնետը տարեցտարի ավելի ու ավելի լայն տարածում է ստանում,սակայն ամերիկյան լրատվամիջոցներից օգտվելու համար շատերին խանգարում է անգլերենի չիմացությունը:Ես հանդիպումներ եմ ունեցել տարբեր խմբերի հետ, ինչպիսի օրինակ այս խումբն է, եղելեմ մի շարք համալսարաններում, դեսպանատան ամերիկացի անձնակազմը, մեր կրթական ծրագրերիշրջանավարտների հետ գործակցելով, արտաքին քաղաքականության տարբեր հարցերի են անդրադարձելԱմերիկյան անկյուններում, ես մի շարք հարցազրույցներ եմ տվել, ուղիղ ճեպազրույցներունեցել ֆեյսբուքում, ու նաև ակտիվ ենք եղել թվիթերյան ու ֆեյսբուքյան հարթակներում:Ինձ հետաքրքիր կլինի լսել ձեր գնահատականն այս ուղղությամբ մեր աշխատանքների մասինև առաջարկները, թե ինչպես կարող ենք ավելին անել: Եթե կարծում եք, որ արժե ավելի լավհասկանալ ԱՄՆ գործողություններն ու քայլերն աշխարհում, ապա հետևեք մեզ թվիթերյան ուֆեյսբուքյան հարթակներում, մեկնաբանություններ ներկայացրեք մեր հրապարակումների վերաբերյալու դրանք փոխանցեք ձեր շրջապատի մարդկանց:
Ամփոփելովնշեմ, որ ես հպարտ եմ այն աշխատանքներով, որ վերջին 15 ամիսների ընթացքում կատարելէ դեսպանատունը նախանշած չորս գերակա ուղղություններով: Կարծում եմ ուշադրությունըորոշակի ոլորտների բևեռելու մեր որոշումը շահավետ էր, քանի որ դա թույլ տվեց դեսպանատանըներկայացված տարբեր գերատեսչությունների ու գրասենյակների գործիքակազմն ու ռեսուրսներըմիավորել ու ձևավորել ստեղծարար ու փոխլրացնող ծրագրեր, որոնք կարող են տեղաշարժերապահովել այնպիսի ոլորտներում, որոնց ամեն օր առնչվում են շարքային քաղաքացիները: Մենքօգնել ենք ստեղծել աշխատատեղեր, ներգրավել նոր ներդրումներ, խոսակցություն սկսել հայև ամերիկացի գործարարների միջև, ամերիկացի փորձագետներ ենք հրավիրել՝ աշխատելու կառավարությանու այլ գործարարների հետ այն ոլորտներում, որտեղ ամերիկյան փորձը կարող է օգտակար լինել:Անշուշտ, մեր ընթացքը շարունակվում է և բարելավումների տեղ շատ կա:
Արդեն իմ երկար խոսքի ավարտին եմ մոտենում,բայց մինչ այդ ուզում եմ նշել, որ Միացյալ Նահանգները նոր նախագահ ունի, իսկ դա նշանակումէ, որ փոփոխությունների ու անցման ժամանակաշրջան է, սակայն փոփոխության հետ մեկտեղգալիս են նաև հնարավորություններ: Կարող եմ փաստել, որ ամեն անգամ, երբ նոր վարչակազմէ ձևավորվում, նոր թիմը միշտ շատ հարցեր է ունենում և Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը,աշխատելով պետքարտուղարության մեր վաշինգտոնյան գործընկերների հետ, պետք է ապահովիտեղեկություններ նոր վարչակազմին, որպեսզի նրանք կարողանան լիարժեք պատկերացնել հայ-ամերիկյանհարաբերությունների ուղեգծերն ու նրբությունները, մեր շահերի կարևորությունը ՀարավայինԿովկասում և մեր բարեկամությունն իր ողջ խորությամբ:
Շնորհակալ եմ ուշադրության համար, հետաքրությանև բարեկամության համար: Երեկոյի հաջորդ մասում կարծում եմ առիթ կունենամ անձամբ զրուցելձեզնից շատերի հետ: Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում ՀԱԱՊ-ին այս միջոցառումըկազմակերպելու ու մեզ հյուրընկալելու համար:
Շնորհակալություն: