ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպեց Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին

U.S. Ambassador Lynne M. Tracy met with the President of Armenia Armen Sargsyan

Ս․թ․ նոյեմբերի 19-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպեց Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ քննության առնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ևՀայաստանի ընթացիկ քաղաքական դրությունը։ Դեսպանը շեշտեց ժողովրդավարական նորմերի ու արժեքների կարևորությունը, դատապարտեց քաղաքական բռնությունը և բոլոր շահագրգիռ կողմերին խրախուսեց պահպանել իրավունքի գերակայությունը։ Դեսպանն ընդգծեց, որ ՄիացյալՆահանգները  պատրաստ է շարունակել իր աջակցությունը Հայաստանի բարեփոխումներին՝ հայ ժողովրդի կամքի համաձայն։ Դեսպան Թրեյսին նաև վերահաստատեց, որ Միացյալ Նահանգները լիարժեք ներգրավված է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը տևական ու կայուն քաղաքական լուծում ապահովելու աշխատանքներում և պատրաստ է աջակցել Հայաստանին հակամարտության հետևանքով ի հայտ եկած մարտահրավերներին դիմակայելու հարցում։