Հակակոռուպցիոն հարցերին նվիրված միջազգային ուսուցում դատախազների և քննիչների համար

INL Seal

ՀակակոռուպցիոնԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակը հովանավորել է ՀՀ գլխավոր դատախազության 4 և ՀՀ քննչական կոմիտեի 1 աշխատակցի մասնակցությունը  Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի իրավական նախաձեռնությունների ինստիտուտի (CEELI) կողմից կազմակերպված կոռուպցիայի դեմ պայքարին նվիրված համաժողովին, որը կայացավ 2017թ. ապրիլին:

Դատախազների, դատավորների ու քննիչների համար նախատեսված այս 5-օրյա ինտերակտիվ դասընթացը դիտարկում էր պաշտոնեական կոռուպցիայի գործերի քննության ու դատական կարգով հետապնդման հարցերը: Հայաստանից բացի դասընթացին մասնակցում էին ներկայացուցիչներ Բոսնիա-Հերցոգովինայից, Մոնտենեգրոյից, Ուկրաինայից և Ռուսաստանից:

Նման դասընթացները նպատակ ունեն աջակցել Հայաստանին քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին՝ օգնելով ձևավորել իրավունքի գերակայության այնպիսի միջավայր, որտեղ օրենքը կիրառվում է հետևողական ու արդարացի կերպով: Հայաստանի դատական համակարգի կարողությունների ու անկախության ամրապնդումը և կազմակերպված հանցավորության ու կոռուպցիայի դեմ պայքար ծավալելու ՀՀ կառավարության հնարավորությունների ու կամքի մեծացումը թույլ է տալիս բարելավել գործարար միջավայրը երկրում:

Միջազգային հանցավորության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և արտերկրում անկայունության հակազդման միջոցով մարդկանց համար ավելի ապահով ու անվտանգ միջավայր ապահովելուն ուղղված ԹՊԻՀ գործունեության մասին ավելին կարող եք իմանալ  այստեղ: