Հայ Վրացական Կենդանիների առողջության պատվիրակության այցը Միացյալ Նահանգներ

delegation of people
Հայ Վրացական կենդանիների առողջության պատվիրակությունը Սան Դիեգոյում դաընթացից առաջ

Կոլորադոյի նահանգային համալսարանի Կենդանիների առողջության (ԿԱ) մասնագետների առաջնորդությամբ, Հայաստանի և Վրաստանի  ԿԱ տարբեր բնագավառի մասնագետների պատվիրակությունը մասնակցում էր երկշաբաթյա դաընթացի Միացյալ Նահանգների ԿԱ համակարգում:  Խումբն այցելեց կաթի արտադրության տնտեսություն՝ Հյուսիսային Կալիֆորնիայում, սիբիրախտի լաբորատորիա՝ Կալիֆորնիայի Դեվիսի համալսարանում, և անասնաբուժական մասնավոր կլինիկա մինչ Սան Դիեգո մեկնելը, որտղ նրանք մասնակցում էին ԱՄՆ Կենդանիների առողջության ասոցիացիայի ամենամյա 117րդ համաժողովին:  Այցելությունը պատվիրակության համար նոր հեռանկարների, ինչպես նաև ԱՄՆ-ում ԿԱ բնագավառի խնդիրների քննարկումների՝ մասնավոր և հասարակական սեկտորի ԱՄՆ կոլեգաների հետ անմիջական շփման հնարավորություն ընձեռնեց:  Այցելության վերջում Մերիլենդի տարածաշրջանային քոլեջի անասնաբուժության կենտրոնի տնօրեն Դր. Վալերի Ռագանը, Կոլորադոյի նահանգային համալսարանի անասնաբույժ Դր. Դեբի Ռեյնլդզը և Դր. Մո Սալմանը անցկացրեցին դասընթաց.  ինչպես կարելի է իրականացնել սիբիրախտի վերահսկողության կոնկրետ իրավիճակի ուսումնասիրություն:

Հայկական պատվիրակությունը դասընթացի արդյունքում արձանագրում է զգալի առաջընթաց:  Նրանք նշում են այլ երկրների անասնաբուժական փորձին, աշխատանքի կուլտուրային  ծանոթանալու կարևորությունը, իրչպես նաև հարևան երկրի՝ Վրաստանի հետ համագործակցության անհրաժեշտությունը:  Հայաստանի պատվիրակները ընդգծում են անասնաբուժության տարբեր կառույցների (ներառյալ անասնաբույժների և ախտորոշիչ լաբորատորիաների),  գործընկերների և ղեկավարության համագործակցության և միսնական աշխատանքի կարևորությունը:  Նրանք նշում են, որ իրենց աշխատանքի ճանաչման հետ միասին բարելավվել է համագործակցությունը հարևան Վրաստանի գործընկերների հետ՝ նախարարությունների  և տարածաշրջանային մակարդակով:  ԱՄՆ ԳԴ Անասնաբուժական ծրագրերի ղեկավար Լինդսի Մալեկան նշեց, որ <այս ուսումնական ուղևորությունը հիանալի հնարավորություն էր երկու պատվիրակությունների համար դիտարկելու կենդանիների առողջության վերաբերյալ քաղաքականության ձևաավորման գործընթացը Միացյալ Նահանգներում, և թույլ կտա նրանց կիրառել այդ կարևոր դասերը իրենց համապատասխան երկրներում:  Սա հնարավորություն էր նաև համատեղելու ջանքերը, և միասին պայքարելու Հայաստանում և Վրաստանում կենդանիների առողջության ոլորտի մտահոգիչ խնդիրների դեմ:

Այս այցելությունն ու դասընթացը իրականացվել է ԱՄՆ ԳԴ Արտաքին գյուղատնտեսական ծառայության և ՀՀ Գյուղատնտեսության նախարարության շարունակական համագործակցության շրջանակներում, և ֆինանսավորվել ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից: Ծրագրի նպատակը կարողությունների բարելավումն է,  և աջակցությունը ՀՀ կառավարության պատասխանատուներին՝ միջոցներ ձեռնարկելու կենդանիների առողջության կրիտիկական խնդիրների լուծման ուղղությամբ, որոնք ազգային անվտանգության խնդիր են ներկայացնում՝ սպառնալով տնտեսությանն ու հանրության առողջությանը: