Հայաստանի փրկարար ծառայության ներկայացուցիչներն այցելում են Քաղաքացիական աջակցության թիմին

The Armenian Rescue Service Visits the Kansas Civil Support Team

2023 թ.-ի ապրիլի 10-14-ը, ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալության (ՊՎՆԳ) Զանգվածային ոչնչացման զենքի դեմ պայքարի համագործակցային ծրագրի հովանու ներքո ՀՀ ներքին գործերի նախարարության Քիմիական, կենսաբանական և ճառագայթային (ՔԿՃ) իրավիճակների մոնիթորինգի բաժնի տասը մասնագետներ այցելեցին ԱՄՆ Կանզաս նահագի Քաղաքացիական աջակցության թիմին (ՔԱԹ)։

Այցի շրջանակներում ՔԿՃ բաժնի աշխատակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու ՔԱԹ հրամանատարության հետ, ՔԱԹ գործունեությանը և կառուցվածքին։ Հայ գործընկերները հնարավորություն ստացան նաև մասնակցելու դաշտային վարժանքին և կիրառելու քիմիական և ճառագայթային վտանգավոր նյութերի հայտնաբերման և դրանց արձագանքման իրենց հմտությունները։ ՔԿՃ թիմն ունեցավ եզակի հնարավորություն դիտելու դաշտային պայմաններում Կանզաս նահանգի հրշեջ վարչության սիմուլյացիոն գործողությունները և հրշեջ վարչության անձնակազմի հետ միասին, հիմնվելով սցենարի վրա, կիրառեց իր հմտությունները ռադիոակտիվ տարրերի հայտնաբերման ու  նույնականացման և ՔԿՃ անձնակազմի պատշաճ ախտահանման ոլորտներում։ Այս այցն ամրապնդեց գործընկերային հարաբերությունները Հայաստանի փրկարար ծառայության և Կանզաս նահանգի ՔԱԹ-ի միջև և ապագա համագործակցությունը Պետական գործընկերության ծրագրի շրջանակներում: