
Երդմնակալության արարողություն 6 փետրվարի, 10:00
Շնորհակալություն, Էրիկ, շռայլ խոսքերի համար: Որպես ԱՄՆ նորանշանակ դեսպան , ինձ համար հաճելի է կրկին լինել Պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդի կողմից ղեկավարվող Եվրոպական եւ Եվրասիական գործերի բյուրոյի նշանավոր թիմի անդամ:
Եվ, իհարկե, իմ անկեղծ երախտիքն եմ ցանկանում հայտնել դատավոր Բերգին Անիտայի հետ Վաշիգտոն գալու և երդմնակալության արարողությունը անցկացնելու համար: Մեր բարեկամության ընթացքում Թերիի և Անիտայի նվիրվածությունը հանրային ծառայությանը և Դեթրոիթում իրենց համայնքը շենացնելու ձգտումները ինձ միշտ ոգեշնչել են: Ահա թե ինչու է ձեր երկուսի ներկայությունն այսօր այդքան իմաստալից ինձ համար:
Դեսպան Սարգսյան, տիկին Սարգսյան, արքեպիսկոպոս Վիգեն Հայկազյան, ընկերներ և հարազատներ, հայ-ամերիկյան համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև պետքարտուղարության և ԱՄՆ կառավարության իմ գործընկերներ.
Ես խորապես երախտապարտ եմ Նախագահին, Պետքարտուղար Քերիին Երևանում ԱՄՆ դեսպանատունը ղեկավարելու հնարավորությունն ինձ վստահելու համար: Ինձ համար պատիվ է ստանձնել այս պարտականությունը և զարգացնել իմ նախորդի՝ դեսպան Ջոն Հեֆերնի նվաճումները:
Հայաստանի մասով մեր քաղաքականությունը հստակ է. ազատ ու բարեկեցիկ Հայաստան, խաղաղություն հարևանների հետ: Այս նպատակին հասնելու համար ես աջակցելու եմ ՀՀ կառավարությանն ու ժողովրդին ամրապնդելու ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը, ազատականացնելու տնտեսությունն ու ընդլայնելու առևտրային հարաբերությունները գործընկերների , այդ թվում՝ Միացյալ Նահանգների հետ:
Իմ և դեսպանատան օրակարգում առանձնանում են ևս երկու անհետաձգելի խնդիրներ: Դրանցից առաջինը տարածաշրջանային խաղաղությունն է: Վերջին տարվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի շփման գծում կտրուկ աճ գրանցած բռնություններն ու զոհերը խորապես մտահոգիչ են և չեն բխում և ոչ մի ժողովրդի շահերից: Միացյալ Նահանգները գնահատում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու Հայաստանի հանձնառությունը: Միացյալ Նահանգները պատրաստ է օգնել կողմերին հասնելու խնդրի խաղաղ կարգավորմանը բանակցությունների միջոցով և Միսնկի խմբի գործընթացի շրջանակում: Երևանում գտնվելու ժամանակ ինձ համար գերակա խնդիր կլինի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքի հետ իմ և դեսպանատան ջանքերի համակարգումն` ուղղված բռնության մտահոգիչ աճի ճնշմանն ու խնդրի լուծում գտնելուն:
Երկրորդ կարևորագույն խնդիրը Երևանում աշխատանքս ստանձնելու պահին լինելու է 20-րդ դարասկզբին իրագործված վատթարագույն նախճիրի 100-րդ տարելիցը: Հայ համայնքին ցանկանում եմ տեղեկացնել, որ գիտակցում եմ այն առանձնահատուկ պարտականությունը, որ բաժին է հասնելու Երևանի դեսպանատանը առաջիկա ամիսներին այս տարելիցի շրջանակներում: Հետևյալ խոսքս ցանկանում եմ ուղղել համայնքին հայերենով.
Այս տարին՝ 1915թվականը մեծ ու հատուկ նշանակություն ունի ողջ աշխարհի համար: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը կաշխատի ցույց տալ, որ Միացյալ Նահանգներն ու ամերիկյան ժողովուրդը այս կարևոր պահին իրենց համերաշխությունն են հայտնում հայ ժողովրդին և երբեք, երբեք չեն մոռանա այս ողբերգությունը, որին զոհ են գնացել մեկ միլիոնից ավել հայեր:
Ընկերներ, հարազատներ, գործընկերներ.
Այստեղ՝ Վաշինգթոնում, Յունիոն երկաթուղային կայարանի մուտքի երկայնքով փորագրված է դարձվածք, որի մասին ես վերջին մի քանի շաբաթների ընթացքում շատ եմ մտածել: Գրառումը հետևյալն է. «Ով ցանկանում է իր տուն բերել Հնդկաստանի գանձերը, պետք է իր մեջ կրի Հնդկաստանի գանձերը»:
Որպես ՀՀ-ում ԱՄՆ դեսպան, գանձերը, որ ես ակնկալում եմ հետ բերել ինձ հետ, նյութական չեն, այլ ուսուցողական: Հայ ժողովրդից մեր ազգը կարող է սովորել քաղաքակականապես և սոցիալապես վերածնվել ապրած ողբերգությունից հետո, ինչպես նաև դասեր քաղել հայկական հարուստ և հյուրընկալ մշակույթից, որը ձևավորվել է Եվրոպայի և Ասիայի խաչմերուկներում: Հուսով եմ հավատարիմ լինել նաև ամերիկյան ազգային շահին և աջակցել հայ ժողովրդին կառուցել ազատ, բարեկեցիկ և ապահով ապագա՝հիմք ընդունելով ընդհանուր ներքին արժեքները:
Եթե ինձ հաջողվի տուն բերել գանձերը, ըստ այս փորագրության ես կլինեմ ճամփորդը, ով իր մեջ է կրում Հնդկաստանի գանձերը, այն է այս սենյակում գտնվող բոլոր մարդկանց աջակցությունը, առաջնորդությունը և ընկերասիրությունը:
Կան բազմաթիվ մարդիկ, ում ես կցանկանայի այսօր շնորհակալություն հայտնել Օսկարի մրցանակակրի նման ես էլ գիտեմ, որ ցանկացած պահի երաժշտությունը կարող է սկսվել: Թույլ թվեք այսօր Վաշինգտոն եկած բոլոր ընկերներիս և բարեկամներիս ասել, թե որքան զգացված եմ, որ այստեղ եք և իմ ու Լիի հետ կիսում եք այս պահը:
Ձեզնից ոմանց՝ Քեն և Էն Միլլերներին Դետրոիտից, ես ճանաչում եմ տարրական դպրոցից, մյուսներին՝ Բրայան Րինկին, ով այստեղ է եկել Սան Ֆարնցիսկոյից՝քոլեջից: Ես այսօր այստեղ կանգնած չէի լինի առանց վերջիններիս ամուր աջակցության ու քաջալերման:
Իմ քրոջ՝ Մալիսի ճշտի և սխալի խորը ընկալումն ու շիտակությունը ոգեշնչել են ինձ քառասուն տարիների ընթացքում: Քառասուն տարիների շարունակ փորձել եմ ընդօրինակել իմ եղբոր Ռենդիի ինքնավստահությունն ու կյանքի բարդություններին հումորով վերաբերելու կարողությունը: Երկուսիցդ էլ շնորհակալ եմ այսօր այստեղ գտնվելու համար:
Առանց ծնողներիս խելամիտ խորհուրդների և անսահման սիրո ես այստեղ կանգնած չէի լինի: Նրանք երբեք կասկածի տակ չեն առել Միացյալ Նահանգները և վերջինիս արժեքները արտերկրում առաջ մղելուն ուղղված իմ մասնագիտական ուղին՝ նույնիսկ երեք տարի իրավաբանական կրթությանս համար վճարելուց հետո:
Մայրիկ, հայրիկ, ներկայիս նվաճումներիս համար ձեզ եմ պարտական, ապագա նվաճումներս էլ ձեզ եմ ձոնելու:
Այժմ կարևորի մասին: Գիտեմ ձեզնից շատերը՝ հատկապես պետքարտուղարության իմ գործընկերները, մտածում են. «Ո՞վ կմտածեր, որ Ռիք Միլլսը դեսպան կնաշանակվի»: Լիի դեսպան դառնալու շանսերն ավելի մեծ էին: Այո մեծ էին, ես նույնիսկ կարծում էի որ Լին կդառնա դեսպան, իսկ ես թոշակի կանցնեմ:
Բայց Լին գիտեր, որ խնջույքից հեռանալու լավագույն պահը վայելքի պահն է: Նա ընտրեց այդ պահը և տարիներ առաջ ավարտեց իր դիվանագիտական գործունեությունը՝ նոր ուղղով ընթանալու ակնկալիքով: Ես գիտեմ նաև որ կանգնած եմ այն տեղում, որտեղ ցանկության դեպքում կարող էր նա կանգնած լինել: Եվ, ամենակարևորը, ինչպես շատերը այս սենյակում, այնպես էլ ես գիտակցում եմ, որ այստեղ կանգնած չէի լինի, եթե Լին վերջին քսանհինգ տարիներին կողքիս չլիներ:
Բայց գանձերի թվում, որոնք ճամփորդս տանելու է իր հետ օվկիանոսից այն կողմ, ամենաարժեքավորը հմտություններն են, առաջնորդության դասերը և վստահությունը, որ ձեռք եմ բերել պետքարտուղարության և ԱՄՆ կառավարության այլ գործակալությունների հետ աշխատելով: Ծառայել եմ և սովորել եմ կառավարության լավագույն նվիրյալներից՝ քացաքացիական, դիվանագիտական, ռազմական ծառայողներից, աշխարհի տարբեր մասերում գտնվող դեսպանատների տեղացի աշխատակիցներից:
Հատուկ շնորհակալություն եմ ցանկանում հայտնել երկու դեսպաններից՝ Մալթայում նախկին դեսպան Դուգլաս Կմեից և Լիբանանում նախկին դեսպան Մորա Քոնելից, ում օրոք ես ծառայել եմ որպես փոխդեսպան: Երկուսն էլ այստեղ են ասյօր:
Շատ մարդկանց ջանքեր պահանջվեցին ինձ երևանյան իմ նոր աշխատանքին պատրաստելու համար: Հարգանքներիս հավաստիքը Հայաստանի գրասենյակի պատասխանատու Ջեյսն Փիթերսոնին, ում ես խորապես երախտապարտ եմ: Նույնը կասեմ Կովկասի գրասենյակի իմ գործընկերներին, ովքեր շատ օգտակար և համբերատար են եղել վերջին մի քանի ամիսների ընթացքում: Երախտիքի խոսքեր եմ պարտք նաև Քիմ Մագիին և Միշել Սանչեսին այս միջոցառման կազմակերպման դժվարին աշխատանքը վերահսկելու համար:
Եվ վերջապես, շնորհակալություն հայերենի իմ համբերատար ուսուցչուհի Կարինե Սապոնջյանից: Երբեք ավելի լավ լեզվի ուսուցիչ չեմ ունեցել:
Եզրափակելով խոսքս, թույլ տվեք կրկին շնորհակալություն հայտնել նախագահից ԱՄՆ հարաբերությունները Հայաստանի հետ ամրապնդելու, պատմական ազգին օգնելու իրենց արժանի ապահով, խաղաղ և բարեկեցիկ ապագա ապահովելու հնարավորության համար:
Շնորհակալություն