
Փետրվարի 16-ին փոխպետքարտուղար Նուլանդը կայցելի Բաքու (Ադրբեջան)՝ հանդիպումներ ունենալու բարձրաստիճան պաշտոնյաների հետ և քննության առնելու առևտրի և ներդրումների, էներգետիկ դիվերսիֆիկացման, անվտանգության, հակաահաբեկչության, ժողովրդավարության ու քաղաքացիական հասարակության հետ կապված հարցերում երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդարացի ու տևական կարգավորմանն առնչվող հարցերի շուրջ աշխատանքը: Նա նաև հանդիպում կունենա քաղաքացիական հասարակության խմբերի ներկայացուցիչների հետ:
Փետրվարի 17-ին փոխպետքարտուղար Նուլանդը կայցելի Թբիլիսի (Վրաստան)՝ հանդիպումներ ունենալու բարձրաստիճան պաշտոնյաների, ընդդիմադիր քաղաքական գործիչների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ և քննության առնելու երկկողմ ու տարածաշրջանային հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ Վրաստանի եվրաինտեգրման ուղին ու Վրաստանի ջանքերն իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու հարցում:
Փետրվարի 18-ին փոխպետքարտուղար Նուլանդը կայցելի Երևան (Հայաստան)՝ հանդիպումներ ունենալու բարձրաստիճան պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության և երիտասարդական խմբերի հետ և քննության առնելու Հայաստանի հետ մեր քաղաքական, տնտեսական կապերը ամրապնդելու, ժողովուրդների միջև կապերը խորացնելու և Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդարացի ու տևական կարգավորմանն առնչվող հարցեր: