Պետքարտուղար Բլինքենի հեռախոսազրույցը Հայաստանի Հանրապետության վարչապետ Փաշինյան հետ

DoS Seal

5 ապրիլի 2022թ․

Մամուլի խոսնակ Նեդ Փրայսը հայտնում է հետևյալը․

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր խոսել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Պետքարտուղարը դատապարտեց Կրեմլի պատերազմական ոճրագործությունները և նշեց, որ Միացյալ Նահանգների և գործընկերները շարունակում են հավատարիմ մնալ Ուկրաինայի դեմ սանձազերծած անխոհեմ ու ոչնչով չհրահրված պատերազմի համար Ռուսաստանին և վերջինիս գործողություններին նպաստողներին պատժելու իրենց հանձնառությանը։ Պետքարտուղարն ընդգծեց, որ հիմա տարածաշրջանում նոր սրացումների ժամանակը չէ։ Պետքարտուղարը խրախուսելի է համարում խաղաղության բանակցությունների շարունակումը Հայաստանի և Ադրբեջանի միջև, այդ թվում ապրիլի 6-ին նախատեսվող՝ Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Եվրախորհրդի նախագահ Միշելի հետ։ Նա վերահաստատեց, որ Միացյալ Նահանգները պատրաստ է տևական համապարփակ խաղաղության հասնելու հարցում օգնել երկրներին՝ երկկողմ ձևաչափում և աշխատելով նույնակերպ մտածող գործընկերների հետ, այդ թվում նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ։