Ոչ ներգաղթային վիզան տրամադրվում է ԱՄՆ-ից դուրս մշտական բնակություն ունեցող քաղաքացիներին, ովքեր ցանկանում են ժամանակավոր հիմունքներով մուտք գործել ԱՄՆ (զբոսաշրջության, բուժման, գործնական այցի, ժամանակավոր աշխատելու և սովորելու նպատակով):
Արաբկիր բուժկենտրոնի տնօրեն Արա Բաբլոյանը և ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը Գավառի վերականգնողական կենտրոնումՓետրվարի 12-ին դեսպան Հեֆերնը այցելեց Գավառ քաղաքում Արաբկիր բուժկենտրոնի կողմից հիմնադրված Գավառի երեխաների զարգացման վերականգնողական կենտրոն, ինչպես նաև Արաբկիր բուժկենտրոնի և “Բարի Հույս” ՀԿ-ի ստեղծած Ռեսուրս Կենտրոնը։ Լինելով իր տեսակի մեջ առաջինը Հայաստանում, այս ուսուցողական ծրագիրը և հաշմանդամ երեխաների ծնողներին ցուցաբերած աջակցությունը հնարավորություն են ընձեռնում մանուկներին ապրել ընտանիքում այլ ոչ թե հատուկ բուժհաստատություններում։ Ծրագրի հովանավորներն են ԱՄՆ ՄԶԳ-ն և ԱՄՆ Խաղաղության Կորպուսը, իսկ նախաձեռնողը՝ Խաղաղության Կորպուսի կամավոր։ Արաբկիր բուժկենտրոնի տնօրեն Արա Բաբլոյանը ևս ներկա էր միջոցառմանը։