«ՔԿՃՄ ազդեցության հետեւանքով խոցվածների բժշկական օգնության կառավարում» դասընթացը

The Medical Management of CBRN Casualties Training

Զանգվածային ոչնչացման զենքի դեմ պայքարի ոլորտում համագործակցության ծրագրի շրջանակներում անցկացվեց «ՔԿՃՄ ազդեցության հետեւանքով խոցվածների բժշկական օգնության կառավարում» դասընթացը

2023 թ․-ի մարտի 2-10-ը ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալության (ՊՎՆԳ) Զանգվածային ոչնչացման զենքի դեմ պայքարի ոլորտում համագործակցության ծրագրի փորձագետները Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) Լուսակերտի ուսումնական կենտրոնում անցկացրեցին վեցօրյա դասընթաց՝ քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային (ՔԿՃՄ) ազդեցության հետևանքով խոցվածների բժշկական օգնության կառավարման վերաբերյալ։ Դասընթացն անցկացվեց ՆԳՆ-ի փրկարար ծառայության 24 աշխատակցի համար։

Դասընթացի նպատակն էր փոխանցել գիտելիքներ և հմտություններ՝ քիմիական և կենսաբանական սպառնալիքի գործոնները նույնականացնելու, քիմիական և կենսաբանական գործոնների հետևանքով խոցվածներին կառավարելու և արտակարգ իրավիճակներում կյանքի համար անհրաժեշտ հիմնական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ։ Տեսական մասից բացի, դասընթացը բաղկացած էր նաև զանգվածային խոցվածների սցենարի վրա հիմնված գործնական բաղադրիչից։ Սցենարի համար ՆԳՆ-ից լրացուցիչ 15 կամավորներ էին ընդգրկվել։ Գործնական վարժանքը հնարավորություն տվեց մասնակիցներին կիրառել անձնական պաշտպանության, տրիաժի (տեսակավորման), բուժման և քիմիական գործոնից խոցվածների ախտահանման սկզբունքները՝ օգտագործելով ՊՎՆԳ-ի կողմից տրամադրված ուսումնական հավաքածուները և սարքավորումները։