Դեսպան Քվինի ճառը ԱՄՆ անկախության տոնի կապակցությամբ

Բարի երեկո։ Ազգային օրհներգերի հոյակապ կատարման համար շնորհակալություն եմ հայտնում Հասմիկ Բաղդասարյանին՝ «Նաղաշ անսամբլից»։ Այս երեկոյի գեղեցիկ երաժշտության համար շնորհակալություն եմ հայտնում Կանզասի Ազգային գվարդիայի ցամաքային ուժերի հետևակային կվինտետին,  «Հարդ ռոք» սրճարանի «Նես» բենդին։ Եվ նաև շնորհակալություն մեր ծովահետևակային ջոկին դրոշների հանդիսավոր արարողության համար։    Փոխվարչապետ Գրիգորյան, նախարարներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ՀՀ կառավարության անդամներ, գործընկերներ, …

Կարդալ ավելին»

Կրոնական ազատությունների մասին միջազգային զեկույց 2022 Հայաստան

Ներբեռնեք PDF տարբերակը (PDF 243 KB) 15 մայիսի 2023թ․ Ամփոփիչ ակնարկ Սահմանադրությամբ ամրագրված է, որ յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի եւ կրոնի ազատության իրավունք: Այն ճանաչում է Հայաստանյայց առաքելական եկեղեցին (ՀԱԵ) որպես ազգային եկեղեցի եւ ազգային ինքնության պահպանող, բայց նաեւ սահմանում է, որ «կրոնական կազմակերպություններն» անջատ են պետությունից: Օրենքն արգելում է, սակայն չի սահմանում հոգեորսությունը, որ կարող է օգտագործվել հարկադիր կրոնափոխություն …

Կարդալ ավելին»

Դեսպան Քվինի ելույթը Ժողովրդավարության 2-րդ հայկական ֆորումում

ք․ Երևան, 31 մայիսի 2023թ․ Տիկնա՛յք և պարոնա՛յք, մեծարգո՛ Նախագահ, մեծարգո՛ Վարչապետ, Ցանկանում եմ Ժողովրդավարության 2-րդ հայկական ֆորումը կազմակերպելու կապակցությամբ շնորհավորել «Ֆրիդոմ հաուս» (Freedom House)  և «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպություններին: Նաև ուզում եմ գովեստի խոսքեր ասել Հայաստանի ժողովրդին, որը, ի հեճուկս դժվարին անվտանգային մարտահրավերների, անշեղորեն հետամուտ է ժողովրդավարական բարեփոխումների իր հանձնառությանը։ Ժողովրդավարության հանդեպ այդ հանձնառությամբ …

Կարդալ ավելին»

ՔՈՎԻԴ19-ին առնչվող տեղեկություններ

Մուտքի և ելքի պահանջներ ՔՈՎՒԴ-ին առնչվող երկիր մուտքի կամ երկրից ելքի պահանջներ կա՞ն ԱՄՆ քաղաքացիների համար։ ՈՉ Մուտքի համար պահանջվո՞ւմ է ՔՈՎԻԴ19 բացասական թեստ (ՊՇՌ կամ շիճուկաբանական)։ ՈՉ Օդանավակայաններում ու սահմանային անցակետերում գործո՞ւմ են բժշկական զննման ընթացակարգեր։ ՈՉ Հավելյալ տեղեկություններ կարող եք գտնել Հայաստանի կառավարության կայքում՝ https://www.gov.am/en/covid-travel-restrictions/ ՔՈՎԻԴ19 թեստավորում Կարո՞ղ են ԱՄՆ քաղաքացիները Հայաստանում ՊՇՌ և/կամ …

Կարդալ ավելին»

Հաղորդագրություն Հայ-ադրբեջանական խաղաղության բանակցությունների մասին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Ջ․ Բլինքեն 4 մայիսի 2023թ․ Այս շաբաթ ես Ջորջ Շուլցի արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում երկկողմ խաղաղության բանակցությունների նպատակով հյուրընկալեցի Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին և Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։ Երկկողմ և եռակողմ քննարկումների ինտենսիվ ու կառուցողական շարքից հետո կողմերը նշանակալի առաջընթաց արձանագրեցին դժվարին հարցերի լուծման ուղղությամբ։ Կողմերը երկուստեք …

Կարդալ ավելին»

Մամուլի ազատության համաշխարհային օրվան նվիրված ընդունելություն ԱՄՆ դեսպանությունում․

Ս․թ․ մայիսի 4-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ ընդունելություն էր կազմակերպել Հայաստանի մեդիաոլորտի ներկայացուցիչների և շահագրգիռ կողմերի համար։ Իր ելույթում դեսպան Քվինն ընդգծեց ազատ մամուլի կարևորագույն դերակատարումը ժողովրդավարական հասարակությունում քաղաքացիներին իրազեկելու և կառավարության ու իշխանություն ունեցողների հաշվետվողականության ապահովման հարցերում։ «Մամուլը կարևորագույն դեր է խաղում տեղեկությունների ու մտքերի բաց փոխանակմանը նպաստելու, …

Կարդալ ավելին»

Դեսպան Քվինն Հանձնում է Հավատարմագրերը

Այսօր դեսպան Քրիստինա Քվինն իր հավատարմագրերը հանձնեց Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին։ «Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան լինելը առանձնահատուկ պատիվ է ինձ համար։ Միացյալ Նահանգները խիստ արժևորում է ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա խարսխված գործընկերությունը Հայաստանի հետ։ Ակնկալում եմ սերտորեն աշխատել Հայաստանի կառավարության հետ երկկողմ հարաբերությունների խորացման ուղղությամբ և աջակցել  Հայաստանի և հարավկովկասյան տարածաշրջանի խաղաղ ու բարեկեցիկ …

Կարդալ ավելին»

Ամերիկայի Միացյալ Նահանգները տոնում է Անկախության օրը

2022թ. հունիսի 30-ին ԱՄՆ դեսպանությունում տեղի ունեցավ Միացյալ Նահանգների անկախության 246-րդ տարեդարձին նվիրված տոնական երեկո՝ զուգորդված գեղեցիկ երաժշտությամբ, ամերիկյան հյուրասիրությամբ ու հրավառությամբ: Հյուրերին ուղղված իր խոսքում ԱՄՆ դեսպան Թրեյսին վերահաստատեց Միացյալ Նահանգների աջակցությունն Հայաստանի ժողովրդավարական զարգացումներին։ «Մեր փոխգործակցության դաշտն ընդգրկում է ժողովրդավարական հաստատությունները, քաղաքացիական հասարակությունը, ազատ և արդարացի լրագրությունը, տնտեսական աճը, էներգետիկ բազմազանեցումը, ներառական կրթությունը, …

Կարդալ ավելին»

ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտը սարքավորումներ է նվիրաբերել ՀՀ ԱԻ նախարարությանը

Հայաստանի և Միացյալ Նահանգների կառավարությունների միջև հաստատված երկարատև գործընկերության շրջանակներում, ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալությունը (ՊՎՆԳ) Զանգվածային ոչնչացման զենքի դեմ պայքարի ոլորտում համագործակցության ծրագրի ներքո ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը նվիրաբերել է ավելի քան 1 մլն. ԱՄՆ դոլար արժողությամբ քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային (ՔԿՃՄ) վտանգներին արձագանքման սարքավորումներ։ ՊՎՆԳ-ը կազմակերպել է նաև դասընթացներ՝ ՔԿՃՄ արձագանքման …

Կարդալ ավելին»

Նախագահ Բայդենի ուղերձը Հայկական հիշատակման օրվա կապակցությամբ

24 ապրիլի 2022թ․ 1915 թվականի ապրիլի 24-ին օսմանյան իշխանությունները Կոստանդնուպոլսում ձերբակալեցին հայ մտավորականների և համայնքի առաջնորդների։ Այսպես սկսվեց Հայոց ցեղասպանությունը՝ 20-րդ դարի վատթարագույն զանգվածային վայրագություններից մեկը։ Այսօր մենք հիշատակում ենք մեկ ու կես միլիոն հայերին, որոնք բնաջնջման արշավի ընթացքում տեղահանվել են, կոտորվել կամ մահվան երթի ուղարկվել, և սգում ենք այդքան շատ կյանքերի ողբերգական կորուստը: Խորհելով …

Կարդալ ավելին»

Հայաստանին տրամադրվել է 306 հազար դեղաչափ «Պֆայզեր» պատվաստանյութ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտնում է, որ մարտի 14-ին Հայաստան է հասել COVID-19-ի «Պֆայզեր» պատվաստանյութի 306 հազար դեղաչափ։ Սա ԱՄՆ կառավարության նվիրատվությունն է Հայաստանին Բայդեն-Հարիսի վարչակազմի՝ «Պատվաստանյութերը գլոբալ հասանելի դարձնելու նախաձեռնության» շրջանակում։ «Պֆայզեր» պատվաստանյութից զատ, ԱՄՆ կառավարությունը COVID-19 համավարակի ազդեցության մեղմացման նպատակով ՀՀ կառավարությանը տրամադրել է ավելի կամ 15 միլիոն ԱՄՆ դոլարի օժանդակություն, մասնավորապես՝ 12 հազար …

Կարդալ ավելին»

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը և բրիգադային գեներալ Էդվարդ Վոհնը մասնակցեցին 665.000 ԱՄՆ դոլար արժողությամբ բժշկական սարքավորումների նվիրատվության արարողությանը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Մ․ Թրեյսին և ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Պլանավորման, քաղաքականության, ռազմավարության ու պատրաստականության հարցերով տնօրենի տեղակալ, ԱՄՆ օդուժի բրիգադային գեներալ Էդվարդ Վոհնը 2022թ․ հունվարի 19-ին մասնակցեցին Կենտրոնական զինվորական հոսպիտալում տեղի ունեցած արարողությանը՝  հանձնելու շարժական հոսպիտալի համար նախատեսված 665.000 դոլար արժողությամբ բժշկական սարքավորումներ ԱՄՆ Գլոբալ խաղաղարար գործողությունների նախաձեռնության շրջանակում։  Սարքավորումները ներառում են դեֆիբրիլյատորներ, ռենտգեն …

Կարդալ ավելին»

ԱՄՆ դեսպանն այցելում է Սպիտակի բժշկական կենտրոն մասնակցելու բուժսարքավորումների նվիրատվությանը

Երևան, Հայաստան – Ս․թ․ սեպտեմբերի 7-ին ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այցելեց Լոռու մարզ, որտեղ նա ներկա գտնվեց Սպիտակի բժշկական կենտրոնին թվային ճառագայթագրման ու ֆլյուրոսկոպիայի սարքի նվիրաբերման արարողությանը։ Բժշկական պատկերագրման այս սարքը, որի արժեքն է 255.000 ԱՄՆ դոլար, ներառված է նոր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին աջակցելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությանը տրամադրվող  770.000 ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ …

Կարդալ ավելին»

Պետքարտուղար Բլինքենի հեռախոսազրույցը Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ

14 հուլիսի 2021թ․ Մամուլի խոսնակի գրասենյակ Երեկ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց ունեցավ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։ Պետքարտուղարը ջերմ շնորհավորանքներ հղեց Հայաստանի ժողովրդին հունիսի 20-ի ընտրությունների կապակցությամբ, որը ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի գնահատմամբ տեղի էր ունեցել ընտրողների հիմնարար իրավունքների ու ազատությունների նկատմամբ ընդհանուր հարգանքի պայմաններում, իսկ ընտրապայքարի դուրս եկած ուժերը …

Կարդալ ավելին»

Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի քայլերը 

Պետքարտուղար Բլինքենի հայտարարությունը 11 հունիսի 2021թ․ Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի քայլերը Միացյալ Նահանգները ողջունում է Ադրբեջանի կողմից 15 հայ գերեվարված անձանց ազատ արձակումն ու վերադարձը տուն։ Մենք նաև ողջունում ենք Հայաստանի որոշումը Ադրբեջանին տրամադրել կարևոր տեղեկատվություն, որը կօգնի մարդասիրական ականազերծման աշխատանքներին ու թույլ կտա խուսափել հետագա դժբախտ պատահարներից։ Մենք երախտապարտ են վարչապետ …

Կարդալ ավելին»

ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը COVID-19 — ի վերաբերյալ

Աշխատողների ու այցելուների առողջությունը և անվտանգությունը ԱՄՆ դեսպանատան համար թիվ մեկ գերակայություն են։ Թեպետ դեսպանատունը դեռ շարունակում է աշխատել, սակայն մենք ձեռնարկում ենք համապատասխան նախազգուշական միջոցներ՝ առաջնորդվելով Հիվանդությունների կանխարգելման կենտրոնի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումներով։ Այդ միջոցները ներառում են մարդաշատ միջոցառումներին մասնակցելուց կամ այդպիսի միջոցառումներ կազմակերպելուց զերծ մնալը, սոցիալական շփումը նվազեցնելու նպատակով որոշ աշխատողների համար …

Կարդալ ավելին»

“Կամրջելով պատմություններ II” ցուցահանդեսը մեկտեղում է հայ և թուրք լուսանկարիչների 2-րդ խմբի ֆոտոպատումները

Ուրբաթ օրը՝ 2020թ․ հունվարի 24-ին դեսպան Թրեյսիի մասնակցությամբ Երևանում բացվեց հայ և թուրք լուսանկարիչների նոր համագործակցության արդյունքում ձևավորված  լուսանկարների ցուցահանդեսը։ Այս հավաքածուն կազմված է 20 հայ և թուրք ֆոտոլրագրողների աշխատանքներից, որոնք 4 ամիս զարգացրել են իրենց ֆոտոլրագրողական գիտելիքներն ու հմտությունները և որսացել են այնպիսի պահեր, որոնք լավագույնս ներկայացնում են իրենց կենցաղը և շեշտում են աշխարհի …

Կարդալ ավելին»

ԱՄՆ դեսպանությունը կազմակերպում է համաժողով արդարադատությունում կանանց դերի վերաբերյալ

Այսօր ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը բացման խոսքով հանդես եկավ արդարադատության համակարգում կանանց դերին նվիրված համաժողովում, որը կազմակերպվել է ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի կողմից: Համաժողովը նպատակ ունի դատավորների, փաստաբանների, քննիչների և իրավապահ աշխատակիցների մասնակցությամբ քննության առնել արդարադատության համակարգին առնչվող մշակութային խոչընդոտները և դրանց հաղթահարման ուղիները: Համաժողովում իրավական ու իրավապահ …

Կարդալ ավելին»
Ցուցադրել ավելին ∨