ԱՄՆ դեսպանը ծանոթանում է Հայաստանի հարավում Դեսպանության աջակցությամբ իրականացվող ծրագրերին

ԱՄՆ դեսպանը ծանոթանում է Հայաստանի հարավում Դեսպանության աջակցությամբ իրականացվող ծրագրերին Անգլերենի ուսուցում, հինավուրց որմնանկարներ և ձեռագործ պարագաներ. այս շաբաթ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Միլսը տիկնոջ Լի Քարթերի հետ Սյունիքի մարզում էր՝ ծանոթանալու  ԱՄՆ դեսպանության աջակցությամբ իրականացվող տարբեր ծրագրերին: «Երևանը շատ գեղեցիկ է, սակայն միշտ հաճելի է լինել մայրաքաղաքից այն կողմ և տեսնել, թե ինչ կարող է ...
Կարդալ ավելին»

Հայաստանի Ամերիկյան անկյուններում ընթերցանության մարաթոնի միջոցով նշվում է Ազգային գրադարանային շաբաթը

«Մութ ու փոթորկուն գիշեր էր»: Այսպես է սկսվում ամերիկացի ֆանտաստ գրող Մադլեն Լենգլի «Ժամանակի մի փոքրիկ ծալ» դասական երկը, որը Հայաստանի և ԱՄՆ-ի  Ազգային գրադարանային շաբաթվա միջոցառումների շարքում այսօր՝ ապրիլի 13-ին  բարձրաձայն  ընթերցվեց Հայաստանի բոլոր 5 Ամերիկյան անկյուններում: Մարաթոնին էին միացել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը և այլ ամերիկացի դիվանագետներ, մշակույթի 3 փոխնախարարներ, քաղաքապետարանի պաշտոնյաներ, ...
Կարդալ ավելին»

ԱՄՆ Խաղաղության կորպուսի 26-րդ խումբը ժամանեց Հայաստան

Երեկ երեկոյան Հայաստան ժամանեց ԱՄՆ խաղաղության կորպուսի կամավորների 26-րդ խումբը: Խումբը բաղկացած է 42 ամերիկացի կամավորներից: Ներկայումս Հայաստանում ապրում եւ աշխատում է 74 կամավոր. 42 նորեկները միանալու են նրանց։ Կամավորները Հայաստան են ժամանել երկու տարի ժամկետով՝ Հայաստանի տարբեր մարզերի գյուղերում և քաղաքներում որպես անգլերենի ուսուցիչներ և հասարակական կազմակերպություններում աշխատելու նպատակով: Մինչ Հայաստան ժամանելը կամավորները հասցրել ...
Կարդալ ավելին»

ԱՄՆ դեսպանատունը ներկայացնում է բեսթսելեր դարձած «Աղմկոտ լռություն» վեպի հայերեն հրատարակությունը

Լիարժեք ներառական կրթության անցնելու Հայաստանի ջանքերին աջակցելու ու հայ ընթերցողներին ամերիկյան գրականությունը ներկայացնելու ԱՄՆ դեսպանության նախաձեռնությունների շրջանակում այսօր ՀԲԸՄ-ում տեղի ունեցավ Շերոն Դրեյփերի «Նյու Յորք Թայմսի» բեսթսելեր դարձած «Աղմկոտ լռություն» վեպի  հայերեն հրատարակության շնորհանդեսը: Տ-ն Դրեյփերը անդրադարձ կատարեց իր ստեղծագործական գործընթացին, այն շարժառիթներին, որոնք հիմք դարձան հաշմանդամության հետևանքով հաղորդակցության դժվարություններ ունեցող 11-ամյա զարմանահրաշ աղջնակի՝ Մելոդիի ...
Կարդալ ավելին»

Միացյալ Նահանգների դեսպանությունը ՀՀ առողջապահության նախարարության հետ միասին բացում է հիվանդությունների կանխարգելմանն ուղղված մարզային լաբորատորիաներ

Այսօր Մարտունու, Կապանի և Վանաձորի բնակիչներն առավել ապահով են ի շնորհիվ վարակների վերահսկման, մշտադիտարկման և դրանց դեմ պայքարի համար կառուցված լաբորատորիաների: Երևանում ԱՄՆ դեսպանության կողմից կառուցված և նոր տեխնոլոգիաներով հագեցված ու սեյսմաանվտանգության ժամանակակից չափանիշներին համապատասխանող լաբորատորիաները հանդիսանում  են Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնաճյուղերը: 2017 թ.-ի հոկտեմբերի 16-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ ...
Կարդալ ավելին»

Արտոնյալ ռեժիմով հայաստանյան ապրանքների ԱՄՆ արտահանման հնարավորությունները՝ «Արտոնությունների ընդհանրացված համակարգի» միջոցով

Սեպտեմբերի 13-ին ԱՄՆ Առևտրի ներկայացուցչի առևտրային քաղաքականության ու տնտեսության գծով տեղակալ Էդ Գրիսերը Հայաստանից Միացյալ Նահանգներ կատարվող արտահանումների խթանման շուրջ քննարկումներ ունեցավ Հայաստանի պաշտոնատար անձանց և գործարարների հետ: Հայկական ընկերությունները, օգտվելով «Արտոնությունների ընդհանրացված համակարգ» (GSP) ծրագրից, կարող են արտոնյալ ռեժիմով՝ առանց մաքսատուրքի մուտք գործել ամերիկյան շուկա: Հայ-ամերիկյան առևտրային պալատի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության համատեղ ջանքերով ...
Կարդալ ավելին»

ԱՄՆ դեսպանատունը կազմակերպում է վերականգնվող էներգետիկայի զարգացման համաժողով ամերիկյան և հայկական ընկերությունների մասնակցությամբ

Էներգետիկայի ապագան վերականգնվող էներգիան է, և դրանից բխող առավելությունները Հայաստանի համար կարող են արդեն իսկ կիրառելի ու գրպանին հարմար լինել թե՛ այսօր, թե՛ ապագա սերունդների համար: Սա էր այն հիմնական ուղերձը, որ կարմիր թելով անցնում էր մեկօրյա համաժողովի ընթացքում, որը կազմակերպել էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության և Կոնտուր Գլոբալ ...
Կարդալ ավելին»

Միացյալ Նահանգների հայտարարությունը Հայաստանի ընտրությունների վերաբերյալ

ԱՄՆ դեսպանությունը շնորհավորում է Հայաստանի ժողովրդին ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների առիթով, որին նախորդել էր  կուսակցությունների ու քաղաքական դաշինքների միջև ընթացող մրցակցային պայքարը մի այնպիսի միջավայրում, որտեղ լրատվամիջոցները հասանելի էին բոլոր տեսակի դիրքորոշումների համար: Քվեարկությանը օրն ընդհանուր առմամբ հանգիստ էր ու կանոնավոր Հայաստանի ամբողջ տարածքում, և ընտրողները կարող էին ազատ իրացնել իրենց ձայնի իրավունքը: ԱՄՆ ...
Կարդալ ավելին»

Գեղարքունիք կատարած այցի ժամանակ ԱՄՆ դեսպանը կարևորել է Հայաստանի զարգացման գործում կանանց դերը

Երեվան, ՀՀ – Կարևորելով այն դերը, որ կանայք կարող են և պետք է խաղան Հայաստանի գյուղական համայնքների զարգացման գործում, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը մարտի 30-ին այցելեց Գեղարքունիքի մարզ և հանդիպեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ծրագրերի շահառուներ ու գործընկերներ հանդիսացող կին ֆերմերների, քաղաքացիական ակտիվիստների և քաղաքացիական հասարակության առաջնորդների հետ։ ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցում է ...
Կարդալ ավելին»

«Անսահմանափակ շարժում» ծրագիրը ի ցույց է դնում հաշմանդամություն ունեցող մարդկանց ներառման հարցը

Անցյալ տարվա ընթացքում «Անսահմանափակ շարժում»  ծրագիրը պարերի, ներկայացումների և ֆիլմերի միջոցով ցուցադրեց, թե ինչի կարելի է հասնել սոցիալական ներառման շնորհիվ: Երեք փուլից բաղկացած ծրագիրը սկսեց 2016թ. հոկտեմբերին Գաֆեսչյան կենտրոնի դիմաց՝ պրոֆեսինալ և սիրողական պարողների ֆլեշմոբով, որոնցից ոմանք հաշմանդամություն ունեցող մարդիկ էին: « Համախմբելով ֆիզիկական հաշմանդամություն ունեցող և չունեցող մարդկանց՝ մենք ամրապնդեցինք այն բարձունքները, որոնց կարող ...
Կարդալ ավելին»

Կիզակետում կինոարվեստն է. ԱՄՆ դեսպանատունը ներկայացնում է ամերիկյան ֆիլմերի ցուցաշար՝ «Մարդկային պատմությունների խճանկար»

Երբ լույսերը հանգում են ու կինոթատրոնի էկրանին սկսվում է ֆիլմը, մենք արագ տեղափոխվում ենք դեպի այլ ժամանակներ ու վայրեր: Ֆիլմերի միջոցով մենք կարող ենք տեսնել ուրիշների պատմություններն ու գնալ նրանց հետքերով: Շեշտադրելով ֆիլմերի ու կինոարվեստի փոխակերպող բնույթը՝ ԱՄՆ դեսպանատունը մեկնարկեց ամերիկյան ֆիլմերի ցուցաշար «Մարդկային պատմությունների խճանկար» խորագրի ներքո և առաջիկա երկու ամիսների ընթացքում հայ հանդիսատեսին ...
Կարդալ ավելին»

Դեսպան Միլսի ելույթը ՀԱԱՊ-ում

Մեծարգո նախարարներ, փոխնախարարներ, հարգելի Արա Հովսեփյան՝ Հայ-ամերիկյան առևտրային պալատի նախագահ, ՀԱԱՊ տնօրենների խորհրդի հարգելի անդամներ և հարգարժան հյուրեր, շնորհակալություն այստեղ ներկա գտնվելու համար: Հայ-ամերիկյան առևտրային պալատի առաջ գործունեության ծրագրերի ու ուղեգծերի մասին ելույթով հանդես գալը վերածվում է հաճելի ավանդույթի, մի ավանդույթ, որն արտացոլում է ՀԱԱՊ-ի հետ դեսպանության ամուր գործընկերությունը և մատնանշում մեր մեծ հարգանքն ու ...
Կարդալ ավելին»

ԱՄՆ դեսպանատունը Կանանց մենթորական ծրագրի շրջանակում դրես-կոդի վերաբերյալ միջոցառում է կազմակերպում

Երևան, Հայաստան. – Ս.թ. հունվարի 22-ին Հավանա ռեստորանային համալիրում տեղի ունեցավ դրես-կոդի՝ հագուստի կանոնակարգի վերաբերյալ միջոցառում, որը նպատակ ուներ օգնել հայ երիտասարդ կանանց գործնական նորաձևության աշխարհում իրենց դեգերումների ճանապարհին: Միջոցառումը կազմակերպվել էր կանանց մենթորական ծրագրի շրջանակում, որն անցկացվում է ԱՄՆ դեսպանատան հովանու ներքո՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի Քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների բաժնի և Կանանց և երիտասարդների ...
Կարդալ ավելին»
Ցուցադրել ավելին ∨