ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ողջունում է սենատոր Գերի Փիթերսի (դեմոկրատ, Միչիգան նահանգ) գլխավորած կոնգրեսական պատվիրակությանը Հայաստանում։ Ս․թ․ սեպտեմբերի 22-25-ը Հայաստան կատարած այցի ընթացքում սենատոր Փիթերսը կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի և այլ շահագրգիռ անձանց հետ՝ քննարկելու հայ-ամերիկյան հարաբերությունները և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 23 Սեպտեմբերի, 2023 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ
Երևան, Հայաստան – ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը Երևանում ողջունում է 10-րդ լեռնային դիվիզիայի հրամանատար գեներալ-մայոր Գրեգորի Անդերսոնին և ԱՄՆ ցամաքային ուժերի Եվրոպայի և Աֆրիկայի շտաբի պետի օպերատիվ գծով տեղակալ բրիգադային գեներալ Պատրիկ Էլիսին։ Գեներալ-մայոր Անդերսոնը և բրիգադային գեներալ Էլիսը դեսպան Քվինի հետ միասին «Զառ» ուսումնական կենտրոնում դիտարկեցին «Արծիվ գործընկեր» զորավարժության ընթացքը։ «Արծիվ գործընկերը» խաղաղապահների համար նախատեսված …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 15 Սեպտեմբերի, 2023 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ
«Գրին քարտի» կամ խաղարկային վիզաների ծրագրով Միացյալ Նահանգներ ներգաղթի ցածր ցուցանիշներ ունեցող երկրների քաղաքացիներին հնարավորություն է տրվում մասնակցել խաղարկությանը, ստանալ ներգաղթային վիզայի համար դիմելու հնարավորություն։ Տարեկան տրամադրվում է 55․000 ներգաղթային վիզա։ 1990թ․ ի վեր գործող այս ծրագիրը շարունակաբար նպաստել է Միացյալ Նահանգներում բազմազանության խթանմանն ու պահպանմանը։ 2023թ․ սեպտեմբերի 6-ի դրությամբ ԱՄՆ պետքարտուղարությունն արդեն իսկ հատկացրել …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 7 Սեպտեմբերի, 2023 | Կատեգորիաներ: Լուրեր, Հյուպատոսական հարցեր, Մամլո հաղորդագրություններ, Վիզաներ
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարության Պատժամիջոցների համակարգման գրասենյակի ղեկավար դեսպան Ջեյմս Օ՛Բրայենը և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության երկրների և զարգացման նախարարության Էկոնոմիկայի, գիտության և տեխնոլոգիաների հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Կումար Այերը ս․թ․ հունիսի 29-30-ին այցելեցին Հայաստան՝ իրենց գնահատանքը հայտնելու պատժամիջոցների շրջանցումը թույլ չտալու հարցում Հայաստանի կողմից ցուցաբերվող հանձնառության համար։ Նրանց …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 6 Հուլիսի, 2023 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ
Բարի երեկո։ Ազգային օրհներգերի հոյակապ կատարման համար շնորհակալություն եմ հայտնում Հասմիկ Բաղդասարյանին՝ «Նաղաշ անսամբլից»։ Այս երեկոյի գեղեցիկ երաժշտության համար շնորհակալություն եմ հայտնում Կանզասի Ազգային գվարդիայի ցամաքային ուժերի հետևակային կվինտետին, «Հարդ ռոք» սրճարանի «Նես» բենդին։ Եվ նաև շնորհակալություն մեր ծովահետևակային ջոկին դրոշների հանդիսավոր արարողության համար։ Փոխվարչապետ Գրիգորյան, նախարարներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ՀՀ կառավարության անդամներ, գործընկերներ, …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 30 Հունիսի, 2023 | Կատեգորիաներ: Exclude All, Բացառել, Լուրեր, Մամլո հաղորդագրություններ | Tags: ԱՄՆ դեսպան, ԱՄՆ դեսպանատուն
ք․ Երևան, 26 հունիսի 2023թ․ — ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ողջունում է ԱՄՆ պետքարտուղարության Միջազգային անվտանգության և չտարածման բյուրոյի ավագ խորհրդական Ջասթին Ֆրիդմանի այցը Հայաստան։ Ս․թ․ հունիսի 26-27-ի այցի ընթացքում ավագ խորհրդական Ֆրիդմանը կհանդիպի ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների և ոլորտային փորձագետների հետ՝ քննարկելու Հայաստանի անվտանգ ու ապահով էներգետիկ ապագայի հարցում հայ-ամերիկյան համագործակցության հեռանկարները։
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 26 Հունիսի, 2023 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ
ք․ Երևան, 21 հունիսի 2023թ․ — ՀՀ—ում ԱՄՆ դեսպանությունը հունիսի 22-23-ը Երևանում կհյուրընկալի ԱՄՆ Կանզաս նահանգի նահանգապետ Լորա Քելիին։ Նահանգապետի այցի նպատակը Հայաստանի և Կանզասի միջև փոխգործակցության 20-ամյա հոբելյանի նշանավորումն է և Կանզաս նահանգի ու Հայաստանի միջև կապերի հետագա ամրապնդումը։ Նահանգապետ Քելիին ուղեկցում է ԱՄՆ բրիգադային գեներալ Մայքլ Վեներդին, որը Կանզասի Ազգային գվարդիայի հրամանատարի պաշտոնը …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 22 Հունիսի, 2023 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ
ք․ Երևան, 31 մայիսի 2023թ․ Տիկնա՛յք և պարոնա՛յք, մեծարգո՛ Նախագահ, մեծարգո՛ Վարչապետ, Ցանկանում եմ Ժողովրդավարության 2-րդ հայկական ֆորումը կազմակերպելու կապակցությամբ շնորհավորել «Ֆրիդոմ հաուս» (Freedom House) և «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպություններին: Նաև ուզում եմ գովեստի խոսքեր ասել Հայաստանի ժողովրդին, որը, ի հեճուկս դժվարին անվտանգային մարտահրավերների, անշեղորեն հետամուտ է ժողովրդավարական բարեփոխումների իր հանձնառությանը։ Ժողովրդավարության հանդեպ այդ հանձնառությամբ …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 2 Հունիսի, 2023 | Կատեգորիաներ: Exclude All, Բացառել, Լուրեր, Մամլո հաղորդագրություններ
30 մայիսի 2023թ․ – ԱՄՆ դեսպանության և Խոհարարական դիվանագիտության ծրագրի < https://www.culinarydiplomacyproject.org/ > համատեղ նախաձեռնության շրջանակում ս․թ․ հունիսի 1-ից 6-ը Հայաստան կայցելի ամերիկյան հանրահայտ շեֆ-խոհարար, «Chopped < https://www.foodnetwork.com/shows/chopped >» («Կտրատած») խոհարարական հեռուստաշոուի աստղ Ամանդա Ֆրայթագը` մասնակցելու կայուն սննդային շղթայի ու խոհարարական ձեռներեցության խթանմանը միտված խոհարարական դիվանագիտության ծրագրին։ Ամանդա Ֆրայթագը ծնվել և հասակ է առել Նյու Ջերսիում, աշխատել …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 30 Մայիսի, 2023 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ
Ս․թ հունիսի 1-6-ը համերգային շրջագայությամբ Հայաստանում է լինելու Ամերիկյան Black Alley բենդը, որի այցը կազմակերպվել է ԱՄՆ պետքարտուղարության «Ամերիկյան երաժշտությունը արտերկրում» ( American Music Abroad ) ծրագրի շրջանակում։ Այս ծրագրի ներքո իրականացվող համերգային շրջագայությունների ընթացքում ԱՄՆ երաժշտական դեսպանների նոր ու բազմազան սերունդը հնարավորություն է ստանում հանդես գալ տարբեր բեմերում և շփվել այլ երկրների հանդիսատեսի ու երաժիշտների հետ։ Բենդերն ընտրվում են …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 25 Մայիսի, 2023 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ
ԱՄՆ պետքարտուղարությունն ամբողջ աշխարհում նախատեսում է 2023թ․ մայիսի 30-ից բարձրացնել ոչ ներգաղթային վիզաների որոշ տեսակների համար նախատեսված վճարի չափը։ Բիզնեսի կամ զբոսաշրջության համար նախատեսված B1/B2 տեսակի վիզաների և առանց միջնորդագրի տրվող ոչ ներգաղթային վիզաների՝ ուսանողական, փոխանակման այցելուների վիզաների համար նախատեսված վճարը 160 ԱՄՆ դոլարի փոխարեն այժմ կլինի 185 ԱՄՆ դոլար։ Միջնորդագրի վրա հիմնված ոչ ներգաղթային …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 24 Մայիսի, 2023 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Ջ․ Բլինքեն 4 մայիսի 2023թ․ Այս շաբաթ ես Ջորջ Շուլցի արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում երկկողմ խաղաղության բանակցությունների նպատակով հյուրընկալեցի Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին և Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։ Երկկողմ և եռակողմ քննարկումների ինտենսիվ ու կառուցողական շարքից հետո կողմերը նշանակալի առաջընթաց արձանագրեցին դժվարին հարցերի լուծման ուղղությամբ։ Կողմերը երկուստեք …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 8 Մայիսի, 2023 | Կատեգորիաներ: Exclude All, ԱՄՆ գերատեսչություններ, Բացառել, Լուրեր, Մամլո հաղորդագրություններ
Բարի երեկո, հարգարժա՛ն հյուրեր։ Ուրախ եմ ընդունել Ձեզ Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ։ Ազատ, բազմազան և անկախ մամուլը հաջող ժողովրդավարության հիմնարար սյուներից է։ Ազատ մամուլի դերը շատ ավելին է, քան տեղեկատվության ապահովումը, չնայած դա ինքնին արդեն իսկ շատ կարևոր է։ Ազատ մամուլը իշխանություն ունեցողներից հաշվետվողականություն է պահանջում և ձայն է ապահովում նրանց համար, որոնք իշխանություն …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 5 Մայիսի, 2023 | Կատեգորիաներ: Դեսպան, Լուրեր, Մամլո հաղորդագրություններ
Ս․թ․ մայիսի 4-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ ընդունելություն էր կազմակերպել Հայաստանի մեդիաոլորտի ներկայացուցիչների և շահագրգիռ կողմերի համար։ Իր ելույթում դեսպան Քվինն ընդգծեց ազատ մամուլի կարևորագույն դերակատարումը ժողովրդավարական հասարակությունում քաղաքացիներին իրազեկելու և կառավարության ու իշխանություն ունեցողների հաշվետվողականության ապահովման հարցերում։ «Մամուլը կարևորագույն դեր է խաղում տեղեկությունների ու մտքերի բաց փոխանակմանը նպաստելու, …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 5 Մայիսի, 2023 | Կատեգորիաներ: Exclude All, Բացառել, Լուրեր, Մամլո հաղորդագրություններ
2023 թ.-ի ապրիլի 10-14-ը, ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալության (ՊՎՆԳ) Զանգվածային ոչնչացման զենքի դեմ պայքարի համագործակցային ծրագրի հովանու ներքո ՀՀ ներքին գործերի նախարարության Քիմիական, կենսաբանական և ճառագայթային (ՔԿՃ) իրավիճակների մոնիթորինգի բաժնի տասը մասնագետներ այցելեցին ԱՄՆ Կանզաս նահագի Քաղաքացիական աջակցության թիմին (ՔԱԹ)։ Այցի շրջանակներում ՔԿՃ բաժնի աշխատակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու ՔԱԹ հրամանատարության հետ, ՔԱԹ գործունեությանը …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 18 Ապրիլի, 2023 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ
Հարգելի՛ փոխվարչապետ, պաշտոնյաներ, ՀԱԱՊ նախագահ, ՀԱԱՊ տնօրենների խորհրդի անդամներ, հարգարժա՛ն հյուրեր, անչափ ուրախ եմ այստեղ գտնվել։ ՀԱԱՊ-ը առևտրի և տնտեսական աճի խթանման հարցերում դեսպանատան լավագույն գործընկերն է, և ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀԱԱՊ-ին այս միջոցառման համար։ Ընդամենը 5 շաբաթ է, ինչ գտնվում եմ Հայաստանում և շատ ուրախ եմ, որ տնտեսական ոլորտում իմ առաջնահերթությունների մասին …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 29 Մարտի, 2023 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ
Զանգվածային ոչնչացման զենքի դեմ պայքարի ոլորտում համագործակցության ծրագրի շրջանակներում անցկացվեց «ՔԿՃՄ ազդեցության հետեւանքով խոցվածների բժշկական օգնության կառավարում» դասընթացը 2023 թ․-ի մարտի 2-10-ը ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալության (ՊՎՆԳ) Զանգվածային ոչնչացման զենքի դեմ պայքարի ոլորտում համագործակցության ծրագրի փորձագետները Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) Լուսակերտի ուսումնական կենտրոնում անցկացրեցին վեցօրյա դասընթաց՝ քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային (ՔԿՃՄ) ազդեցության …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 10 Մարտի, 2023 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը Երևանում կընդունի Կովկասյան հարցերով ավագ խորհրդատու Լու Բոնոյին։ Մարտի 7-ին Լու Բոնոն կհանդիպի ՀՀ պաշտոնատար անձանց և այլոց հետ՝ քննարկելու Միացյալ Նահանգների աջակցությունը՝ միտված համապարփակ խաղաղության հասնելու ուղղությամբ հայ-ադրբեջանական բանակցություններին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական քաղաքական լուծմանը։ Որպես Կովկասյան հարցերով ավագ խորհրդատու՝ պ-ն Բոնոն աշխատում է տարածաշրջանային առաջնորդների հետ՝ զբաղվելով Հայաստանի …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 8 Մարտի, 2023 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ
Այսօր դեսպան Քրիստինա Քվինն իր հավատարմագրերը հանձնեց Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին։ «Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան լինելը առանձնահատուկ պատիվ է ինձ համար։ Միացյալ Նահանգները խիստ արժևորում է ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա խարսխված գործընկերությունը Հայաստանի հետ։ Ակնկալում եմ սերտորեն աշխատել Հայաստանի կառավարության հետ երկկողմ հարաբերությունների խորացման ուղղությամբ և աջակցել Հայաստանի և հարավկովկասյան տարածաշրջանի խաղաղ ու բարեկեցիկ …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 21 Փետրվարի, 2023 | Կատեգորիաներ: Exclude All, Բացառել, Լուրեր, Մամլո հաղորդագրություններ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ողջունում է Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական դեսպան Ֆիլիպ Ռիքերին Երևանում։ Դեկտեմբերի 1-4 այցի ընթացքում դեսպան Ռիքերը կհանդիպի պետական պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և այլոց հետ՝ քննարկելու Միացյալ Նահանգների աջակցությունը տևական խաղաղության հասնելուն միտված հայ-ադրբեջանական ուղիղ բանակցություններին։
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 1 Դեկտեմբերի, 2022 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունն ուրախ է Երևանում հյուրընկալել ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ռազմավարության, պլանավորման և քաղաքականության հարցերով տնօրեն գեներալ-մայոր Դանիել Լասիկային։ Նոյեմբերի 16-17-ին նախատեսվող այցի ընթացքում գեներալ-մայոր Լասիկան ծաղկեպսակ կնդի Անհայտ զինվորի գերեզմանին և Հայոց ցեղասպանության հուշահամալիրում, կհանդիպի ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանին և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին՝ քննարկելու հայ-ամերիկյան …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 16 Նոյեմբերի, 2022 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ողջունում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած կոնգրեսական պատվիրակության այցը Երևան։ Հոկտեմբերի 17-ին մեկնարկած երկօրյա այցի շրջանակներում պատվիրակությունը ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության հուշահամալիրում։ Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումներին կքննարկվեն հայ-ամերիկյան հարաբերությունները։ Պատվիրակությունը խորհրդակցություններ կանցկացնի նաև քաղաքական տարբեր շրջանակներ ներկայացնող խորհրդարանականների …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 17 Հոկտեմբերի, 2022 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ
Խոսնակ Փելոսիի ելույթի ամբողջական սղագրությունը Երևան, 18 սեպտեմբերի 2022թ․ Խոսնակ Փելոսի․ Շնորհակալություն, տ-ն Դեսպան։ Շնորհակալություն ինձ ներկայացնելու համար։ Եվ առավել կարևոր է, իհարկե, շնորհակալություն այստեղ Հայաստանում ամերիկյան ժողովրդին ու ամերիկյան արժեքները ներկայացնելու գործում ձեր գերազանց առաջնորդման և աշխատանքի համար։ Ձեզ ամենայն հաջողություն Ձեր հաջորդ նշանակման ընթացքում։ Եվ շնորհակալություն հանուն ժողովրդավարության և ամերիկյան արժեքների ձեր երկարամյա …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 23 Սեպտեմբերի, 2022 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ
Խոսնակ Փելոսի․ Շնորհակալություն, մեծարգո ԱԺ նախագահ։ Շնորհակալ ենք կոնգրեսական պատվիրակությանն ընդունելու և մեր երկու երկրների և մեր խորհրդարանների միջև կապերն ամրապնդելու ձեր հանձնառության համար։ Ինչպես ընդգծեցիք, մեր այցի կարևոր մասերից մեկը մեր խոսակցությունները շարունակելն է։ Այս տարի ավելի վաղ ինձ համար պատիվ էր ընդունել ԱԺ նախագահին Կապիտոլիումում՝ ԱՄՆ խորհրդարանում, որտեղ մենք քննարկեցինք Հայաստանում ժողովրդավարության և …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 23 Սեպտեմբերի, 2022 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ
ԱՄՆ դեսպանությունն այսօր Երևանում սպասում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած կոնգրեսական պատվիրակությանը ։ Խոսնակ Փելոսիի օրակարգում է Հայաստանի և Միացյալ Նահանգների ամուր փոխգործակցությունը, որի հիմքում ընդհանուր ժողովրդավարական արժեքներն են և մեր ժողովուրդների երկարամյա կապերը։ Պատվիրակության կազմում են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Էներգետիկ և կոմերցիոն հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆրանկ Փալոնեն և Ներկայացուցիչների պալատի անդամներ …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 17 Սեպտեմբերի, 2022 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ
Նեդ Փրայս, ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Միացյալ Նահանգները խիստ մտահոգված է Լեռնային Ղարաբաղի շուրջ ինտենսիվ մարտական գործողությունների, ինչպես նաև վիրավորների ու զոհերի մասին հաղորդումներով և ուշադիր հետևում է իրավիճակին։ Մենք կոչ ենք անում անհապաղ միջոցներ ձեռնարկել լարվածությունը թուլացնելու և էսկալացիան կանխելու ուղղությամբ։ Լարվածության մեծացումը վերջին շրջանում ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 4 Օգոստոսի, 2022 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ
2022թ. հունիսի 30-ին ԱՄՆ դեսպանությունում տեղի ունեցավ Միացյալ Նահանգների անկախության 246-րդ տարեդարձին նվիրված տոնական երեկո՝ զուգորդված գեղեցիկ երաժշտությամբ, ամերիկյան հյուրասիրությամբ ու հրավառությամբ: Հյուրերին ուղղված իր խոսքում ԱՄՆ դեսպան Թրեյսին վերահաստատեց Միացյալ Նահանգների աջակցությունն Հայաստանի ժողովրդավարական զարգացումներին։ «Մեր փոխգործակցության դաշտն ընդգրկում է ժողովրդավարական հաստատությունները, քաղաքացիական հասարակությունը, ազատ և արդարացի լրագրությունը, տնտեսական աճը, էներգետիկ բազմազանեցումը, ներառական կրթությունը, …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 1 Հուլիսի, 2022 | Կատեգորիաներ: Exclude All, Բացառել, Լուրեր, Մամլո հաղորդագրություններ
Դեսպան Թրեյսիի ելույթը Անկախության օրվան նվիրված տոնակատարություն ԱՄՆ դեսպանատուն 30 հունիսի 2022թ․ Մեծարգո փոխվարչապետ, հարգարժան հյուրեր, բարեկամներ, ամերիկացի հայրենակիցներ, անասելի ուրախ եմ ողջունել բոլորիդ մեր հուլիսչորսյան տոնակատարությանը։ Վերջին երեք տարվա ընթացքում մենք առաջին անգամ հնարավորություն ունենք տոնը առերես նշել։ Երախտագիտությանս խոսքն եմ ուզում ուղղել մեր հովանավորներին, որոնց աջակցությամբ տեղի է ունենում մեր այսօրվա ընդունելությունը։ Եվ …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 1 Հուլիսի, 2022 | Կատեգորիաներ: Դեսպան, Լուրեր, Հասարակայնության հետ կապեր, Մամլո հաղորդագրություններ
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ողջունում է Եվրոպական և եվրասիական հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Քերին Դոնֆրիդին Երևանում։ Այցի ընթացքում՝ հունիսի 18-ին, փոխպետքարտուղար Դոնֆրիդը կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և այլ պաշտոնատար անձանց հետ: Կքննարկվի ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև տևական խաղաղության հաստատման դիվանագիտական ջանքերին։ Կդիտարկվեն ընդհանուր արժեքների վրա հիմնված մեր ամուր փոխգործակցության հարցերը և մեր երկուստեք ստանձնած հանձնառությունը՝ …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 18 Հունիսի, 2022 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ
Հունիսի 8-ից 9-ը Հայաստանում կլինի Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Կառա ՄաքԴոնալդը, որը հանդիպումներ կունենա պաշտոնատար անձանց և ժողովրդավարության, ազատ խոսքի ու մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անձանց հետ։ Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել Հայաստանի հետ երկկողմ փոխգործակցության ամրապնդման շուրջ, որի հիմքում մեր ընդհանուր արժեքներն են, այդ թվում՝ հարգանքը մարդու իրավունքների ու …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 8 Հունիսի, 2022 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ
Հայաստանի և Միացյալ Նահանգների կառավարությունների միջև հաստատված երկարատև գործընկերության շրջանակներում, ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալությունը (ՊՎՆԳ) Զանգվածային ոչնչացման զենքի դեմ պայքարի ոլորտում համագործակցության ծրագրի ներքո ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը նվիրաբերել է ավելի քան 1 մլն. ԱՄՆ դոլար արժողությամբ քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային (ՔԿՃՄ) վտանգներին արձագանքման սարքավորումներ։ ՊՎՆԳ-ը կազմակերպել է նաև դասընթացներ՝ ՔԿՃՄ արձագանքման …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 6 Մայիսի, 2022 | Կատեգորիաներ: Exclude All, Բացառել, Լուրեր, Մամլո հաղորդագրություններ | Tags: ԱՄՆ դեսպանատուն, ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտ, ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալությունը (ՊՎՆԳ)
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն ընդունել է Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հրամանատար (ադյուտանտ գեներալ) Դեյվիդ Վայսհաարին, որն այս պաշտոնում նշանակվելուց հետո իր առաջին այցով գտնվում է Երևանում։ Գեներալ-մայոր Վայսհաարը Կանզասի ազգային գվարդիայի այլ ղեկավարների հետ միասին կհանդիպի ՀՀ պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Նա կայցելի 12-րդ խաղաղապահ բրիգադ, Զինվորական հոսպիտալ, …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 3 Մայիսի, 2022 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ
Վաշինգտոն, 2 մայիսի 2022թ․ Պետքարտուղար Բլինքեն․ Ողջունում եմ բոլորին։ Մեծ սիրով այստեղ՝ Միացյալ Նահանգների պետքարտուղարությունում ողջունում եմ Հայաստանի արտգործնախարարին։ Արարատ, ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ՝ Ձեզ հետ և Ձեր ողջ թիմի հետ։ Մենք շատ լավ երկխոսություն, մտքերի փոխանակում ունեցանք, ինչը մեծապես նպատակ ունի վերականգնել հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսությունը, որը ՔՈՎԻԴ-ով պայմանավորված կասեցվել էր։ Սա շատ …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 3 Մայիսի, 2022 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ
ԱՄՆ պետքարտուղարություն Մամուլի խոսնակի գրասենյակ 2 մայիսի 2002թ․ Այսօր Միացյալ Նահանգները և Հայաստանը ստորագրեցին քաղաքացիական միջուկային բնագավառում ռազմավարական համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր, որը հնարավորություն կտա խորացնել ռազմավարական համագործակցությունը՝ հիմնվելով ԱՄՆ-Հայաստան ռազմավարական երկխոսության ձեռքբերումների վրա։ Փոխըմբռնման այս հուշագիրը բարելավում է մեր համագործակցությունը էներգետիկ անվտանգության ոլորտում և ամրապնդում է մեր դիվանագիտական և տնտեսական հարաբերությունները: Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 3 Մայիսի, 2022 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ
ԱՄՆ պետքարտուղարություն Մամուլի խոսնակի գրասենյակ 2 մայիսի 2022թ․ Մամուլի խոսնակ Նեդ Փրայսը հայտնում է․ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր Վաշինգտոնում հանդիպեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին՝ մեկնարկելու ԱՄՆ-Հայաստան ռազմավարական երկխոսությունը։ Պետքարտուղարը հանձնառու է ամրապնդել ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված երկկողմ հարաբերությունները և շարունակել համագործակցությունը Հայաստանի բարեփոխումների օրակարգի շուրջ։ Հանդիպման ընթացքում պետքարտուղարը և արտգործնախարարը ստորագրեցին միջուկային …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 3 Մայիսի, 2022 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ
24 ապրիլի 2022թ․ 1915 թվականի ապրիլի 24-ին օսմանյան իշխանությունները Կոստանդնուպոլսում ձերբակալեցին հայ մտավորականների և համայնքի առաջնորդների։ Այսպես սկսվեց Հայոց ցեղասպանությունը՝ 20-րդ դարի վատթարագույն զանգվածային վայրագություններից մեկը։ Այսօր մենք հիշատակում ենք մեկ ու կես միլիոն հայերին, որոնք բնաջնջման արշավի ընթացքում տեղահանվել են, կոտորվել կամ մահվան երթի ուղարկվել, և սգում ենք այդքան շատ կյանքերի ողբերգական կորուստը: Խորհելով …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 25 Ապրիլի, 2022 | Կատեգորիաներ: Exclude All, Բացառել, Լուրեր, Մամլո հաղորդագրություններ
Ս․թ․ ապրիլի 8-ին Հայաստանի 5 ամերիկյան անկյունները ընթերցանության հերթական մարաթոնով նշանավորեցին Ազգային գրադարանային շաբաթը։ Երևանի, Գյումրու, Վանաձորի, Չարենցավանի և Կապանի ամերիկյան անկյուններում ընթերցում էին Փիթեր Բալաքյանի մրցանակակիր ստեղծագործություններից մեկը՝ «Ճակատագրի սև շունը» հուշագրությունը։ Միջոցառման մասնակիցներից յուրաքանչյուրը մոտ 5 րոպե ընթերցում էր գրքից մի հատված՝ անգլերեն կամ հայերեն։ Գրքից հատվածներ ընթերցեցին դեսպան Թրեյսին, տասնյակ համայնքային առաջնորդներ, …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 11 Ապրիլի, 2022 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ | Tags: ԱՄՆ դեսպան, ԱՄՆ դեսպանատուն
5 ապրիլի 2022թ․ Մամուլի խոսնակ Նեդ Փրայսը հայտնում է հետևյալը․ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր խոսել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Պետքարտուղարը դատապարտեց Կրեմլի պատերազմական ոճրագործությունները և նշեց, որ Միացյալ Նահանգների և գործընկերները շարունակում են հավատարիմ մնալ Ուկրաինայի դեմ սանձազերծած անխոհեմ ու ոչնչով չհրահրված պատերազմի համար Ռուսաստանին և վերջինիս գործողություններին նպաստողներին պատժելու իրենց հանձնառությանը։ …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 6 Ապրիլի, 2022 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտնում է, որ մարտի 14-ին Հայաստան է հասել COVID-19-ի «Պֆայզեր» պատվաստանյութի 306 հազար դեղաչափ։ Սա ԱՄՆ կառավարության նվիրատվությունն է Հայաստանին Բայդեն-Հարիսի վարչակազմի՝ «Պատվաստանյութերը գլոբալ հասանելի դարձնելու նախաձեռնության» շրջանակում։ «Պֆայզեր» պատվաստանյութից զատ, ԱՄՆ կառավարությունը COVID-19 համավարակի ազդեցության մեղմացման նպատակով ՀՀ կառավարությանը տրամադրել է ավելի կամ 15 միլիոն ԱՄՆ դոլարի օժանդակություն, մասնավորապես՝ 12 հազար …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 14 Մարտի, 2022 | Կատեգորիաներ: Exclude All, Բացառել, Լուրեր, Մամլո հաղորդագրություններ
Ամբողջ աշխարհն աղոթում է Ուկրաինայի ժողովրդի համար, որն այսօր չհրահրված և չարդարացված հարձակման է ենթարկվել Ռուսաստանի զինված ուժերի կողմից։ Նախագահ Պուտինն ընտրել է կանխամտածված պատերազմը, որը մարդկային կյանքերի աղետալի կորուստների ու տառապանքների կհանգեցնի։ Այս պատերազմի հետևանքով կորսվող կյանքերի ու ավերածությունների միակ պատասխանատուն Ռուսաստանն է, և Միացյալ Նահանգները և իր Դաշնակիցներն ու գործընկերները միասնական ու վճռական …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 24 Փետրվարի, 2022 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ
Էնթոնի Բլինքեն, պետքարտուղար Մենք խստորեն դատապարտում ենք այսպես կոչված «Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններն» «անկախ» ճանաչելու մասին նախագահ Պուտինի որոշումը։ Ինչպես Դումայի կողմից առաջին անգամ այս առաջարկը ներկայացնելու ժամանակ մենք նշել էինք, այս որոշումը Մինսկի համաձայնագրերով Ռուսաստանի ստանձնած պարտավորությունների լիակատար մերժում է հանդիսանում, ուղղակիորեն հակասում է դիվանագիտական ճանապարհով գործելու Ռուսաստանի պահանջին և ակնհայտ հարձակում է …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 22 Փետրվարի, 2022 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Մ․ Թրեյսին և ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Պլանավորման, քաղաքականության, ռազմավարության ու պատրաստականության հարցերով տնօրենի տեղակալ, ԱՄՆ օդուժի բրիգադային գեներալ Էդվարդ Վոհնը 2022թ․ հունվարի 19-ին մասնակցեցին Կենտրոնական զինվորական հոսպիտալում տեղի ունեցած արարողությանը՝ հանձնելու շարժական հոսպիտալի համար նախատեսված 665.000 դոլար արժողությամբ բժշկական սարքավորումներ ԱՄՆ Գլոբալ խաղաղարար գործողությունների նախաձեռնության շրջանակում։ Սարքավորումները ներառում են դեֆիբրիլյատորներ, ռենտգեն …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 20 Հունվարի, 2022 | Կատեգորիաներ: Exclude All, Բացառել, Լուրեր, Մամլո հաղորդագրություններ
11 հունվարի 2022թ. ԱՄՆ և ՀՀ իրավապահների, դատախազների շարունակական համագործակցության և ամուր գործընկերության արդյունքում 2022թ․ հունվարի 10-ին Հայաստանի կողմից Միացյալ Նահանգներին փոխանցվեց հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ մի քաղաքացի։ Ինտերպոլի կողմից «կարմիր» միջազգային հետախուզում հայտարարելուց հետո հիշյալ ԱՄՆ քաղաքացին 2021թ․ օգոստոսին ձերբակալվել էր Երևանում՝ ՀՀ ոստիկանության կողմից։ Սա հնարավոր էր դարձել Պետքարտուղարության դիվանագիտական անվտանգության ծառայության քննչական գործողությունների շնորհիվ։ …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 11 Հունվարի, 2022 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ
Երևան, Հայաստան – Ս․թ․ դեկտեմբերի 9-ին ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանի հետ մասնակցեց Ամերիկյան հետազոտությունների կենտրոնի բացմանը և Երևանի պետական համալսարանում «Ամերիկագիտություն» առաջին մագիստրոսական կրթական ծրագրի պաշտոնական մեկնարկին նվիրված միջոցառմանը։ 2019թ․, դրամաշնորհ ստանալով ԱՄՆ դեսպանության հանրային դիվանագիտության գրասենյակից, ԵՊՀ-ը ձեռնամուխ եղավ Ամերիկյան հետազոտությունների կենտրոնի և «Ամերիկագիտություն» մագիստրոսական կրթական ծրագրի …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 10 Դեկտեմբերի, 2021 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ
Վաշինգտոն/Մոսկվա/Փարիզ 7 դեկտեմբերի, 2021թ․ «ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լե Դրիանը, որոնք ներկայացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, իրենց աջակցությունն են հայտնում Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության վերսկսմանը: Համանախագահող երկրները կողմերին կոչ են անում շարունակել սեպտեմբերի նյույորքյան …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 8 Դեկտեմբերի, 2021 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ
Մենք բարձր ենք գնահատում հայ ժողովրդի մասնակցությունը հոկտեմբերի 17-ին, նոյեմբերի 14-ին և դեկտեմբերի 5-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, գնահատանքի է արժանի նաև Հայաստանի` ժողովրդավարական ուղուն հետևելու հայ ժողովրդի ցուցաբերած շարունակական նվիրվածությունը։ Դեսպանատան ոչ մեծ թվով աշխատակիցներ դիտարկել են ընտրությունները՝ որպես այցելուներ։ Ուրախ ենք արձանագրելու, որ ընտրությունները ընդհանուր առմամբ անցել են հանգիստ, խաղաղ մթնոլորտում և …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 7 Դեկտեմբերի, 2021 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ
Այսօր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցող ռազմական գործողությունների մասին հաղորդումները խորապես մտահոգում են Միացյալ Նահանգներին։ Մենք երկու կողմերին էլ կոչ ենք անում անհապաղ ձեռնարկել կոնկրետ քայլեր՝ լարվածությունը թուլացնելու ու հետագա սրացումից խուսափելու համար։ Կողմերին նաև հորդորում ենք ուղղակի ու կառուցողական ներգրավմամբ կարգավորել դեռևս չլուծված հարցերը, այդ թվում՝ սահմանազատման հարցը։ Ինչպես նշված էր Մինսկի խմբի …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 17 Նոյեմբերի, 2021 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ
ԵՐԵՎԱՆ — Նոյեմբերի 13-ին ՔՈԱՖ-ի անգլերենի «Աքսես» ծրագրի ավարտական միջոցառմանը Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը, Հայաստանում Ամերիկայի դեսպան Լին Մ․ Թրեյսին և ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ստորագրեցին եռամյա փոխըմբռնման հուշագիր՝ ուղղված «Անգլախոս գյուղական դպրոցներ» պիլոտային նախաձեռնության տարածմանը։ Նախաձեռնության նպատակը անգլերենի ուսուցումը Հայաստանի Լոռու մարզի 22 գյուղական համայնքների 24 դպրոցներում խրախուսելն …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 13 Նոյեմբերի, 2021 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ
Փարիզ, 11 նոյեմբերի 2021թ․ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), Իգոր Խովաևը (ՌԴ), Բրիս Ռոքֆոյը (Ֆրանսիա) հանդես են եկել հետևյալ հայտարարությամբ։ Համանախագահները նոյեմբերի 10-ին Փարիզում առանձին հանդիպել են Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ Տեղի է ունեցել համանախագահների և երկու արտգործնախարարների համատեղ հանդիպում, որը բացել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 12 Նոյեմբերի, 2021 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ
8 նոյեմբերի 2021թ․ Այս շաբաթ Միացյալ Նահանգների և միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է Հարավային Կովկասում հայկական և ադրբեջանական ուժերի միջև տեղի ունեցած 44-օրյա թեժ ռազմական գործողությունների ավարտը ազդարարած հրադադարի մասին հայտարարության ստորագրման մեկ տարի։ Մենք խորապես ցավակցում և մեր զորակցությունն ենք հայտնում անցած տարվա ռազմական գործողությունների զոհերի ու վիրավորների ընտանիքներին։ Մենք կոչ ենք անում վերադարձնել …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 9 Նոյեմբերի, 2021 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ
2 նոյեմբերի 2021թ. Հայաստան է ժամանում ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Օլսոնը ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գործերով նորանշանակ փոխտեղակալ Էրիկա Օլսոնը կայցելի Հայաստան, Ադրբեջան և Վրաստան՝ տարածաշրջանային համագործակցությունը խթանելու և երկկողմ հարցեր քննարկելու նպատակով։ Երևանում գտնվելու ընթացքում պետքարտուղարի փոխտեղակալ Օլսոնը նոյեմբերի 2-4-ը կմասնակցի հարավկովկասյան տարածաշրջանի ԱՄՆ առաքելությունների ղեկավարների համաժողովին։ Համաժողովին մասնակցում են Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 2 Նոյեմբերի, 2021 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ
Մեծարգո վարչապետ, Ամերիկյան ժողովրդի անունից Ձեզ և հայ ժողովրդին մաղթում եմ ուրախ ու ապահով Անկախության օր։ Մեր երկու երկրները միավորված են պատմական, ընտանեկան, բարեկամական կապերով, այդ թվում՝ 1.5 միլիոն ամերիկահայերով, որոնք իրենց ներդրումն են ունենում մեր երկկողմ կապերը հարստացնելու ու ամրապնդելու հարցում։ Այս տարի մենք կտոնենք մեր երկու երկրների երկկողմ հարաբերությունների 30 տարին։ Մենք պատրաստ …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 21 Սեպտեմբերի, 2021 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ
21 սեպտեմբերի 2021թ. Լին Մ․ Թրեյսի, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ուղիղ երեսուն տարի առաջ հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը քվեարկեց Խորհրդային Միության կազմից դուրս գալու օգտին՝ կատարելով առաջին քայլը անկախ ինքնիշխան պետության կարգավիճակի վերականգնման հարցում։ Այսօր, երբ նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության երեսնամյա հոբելյանը, ես տեսնում եմ հայ ժողովրդի ուժն ու տոկունությունը և ավելի լավ ապագա կառուցելու …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 21 Սեպտեմբերի, 2021 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ
Երևան, Հայաստան – Ս․թ․ սեպտեմբերի 7-ին ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այցելեց Լոռու մարզ, որտեղ նա ներկա գտնվեց Սպիտակի բժշկական կենտրոնին թվային ճառագայթագրման ու ֆլյուրոսկոպիայի սարքի նվիրաբերման արարողությանը։ Բժշկական պատկերագրման այս սարքը, որի արժեքն է 255.000 ԱՄՆ դոլար, ներառված է նոր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին աջակցելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությանը տրամադրվող 770.000 ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 8 Սեպտեմբերի, 2021 | Կատեգորիաներ: Exclude All, Բացառել, Լուրեր, Մամլո հաղորդագրություններ | Tags: ԱՄՆ դեսպան, ԱՄՆ դեսպանատուն, ԱՄՆ Պետքարտուղարություն, ԱՄՆ օժանդակություն
ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալությունն (ՊՎՆԳ) իր վաղեմի գործընկեր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հետ նախաձեռնեց առաջին աշխատաժողովը քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային (ՔԿՃՄ) անվտանգության ոլորտում համագործակցության ծրագրի շրջանակներում: Կողմերը երկուստեք ստանձնեցին հանձնառություն` իրականացնել ՔԿՃՄ պատրաստվածության և արձագանքման վերաբերյալ խորացված վերապատրաստումների ծրագիր: Համաճարակով պայմանավորված հետաձգումներից հետո, ՔԿՃՄ թիմը Հայաստանում իրականացրեց զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 3 Սեպտեմբերի, 2021 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ | Tags: ԱՄՆ դեսպանատուն, Զանգվածային ոչնչացման զենք, զանգվածային ոչնչացման զենքերի
Հաշվի առնելով անվտանգության հետ կապված վատթարացող իրավիճակը՝ մենք աջակցում ենք ու աշխատում անվտանգ պայմաններում ապահովել օտարերկրացիների ու երկրից հեռանալ ցանկացող աֆղանստանցիների անվնաս ու կազմակերպված մեկնումը և կոչ ենք անում կողմերին հարգանք հանդես բերել ու նպաստել այս քայլերին։ Աֆղանստանում իշխանական լծակներին տիրապետող բոլոր անձինք պարտավորություն ունեն ու պատասխանատու են մարդկանց կյանքի ու ունեցվածքի պաշտպանության և ուղղակիորեն …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 16 Օգոստոսի, 2021 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ
2021 թ․-ի մարտի 1-ին Հայաստանում մեկնարկեց Դաշտային համաճարակաբանության ուսումնական ծրագիրը։ Այն կազմակերպվել է ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության (ՊՎՆԳ) Կենսաբանական վտանգների նվազեցման ծրագրի (ԿՎՆԾ) շրջանակներում։ Դասընթացին բացման խոսքով հանդես եկան ՀՀ առողջապահության նախարարության (ՀՀ ԱՆ) Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (ՀՎԿԱԿ) գլխավոր տնօրենի տեղակալ տիկին Լ․Ավետիսյանը, ՀՀ կառավարության Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավար …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 23 Հուլիսի, 2021 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունն ուրախությամբ հայտարարում է Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) միջազգային հարաբերությունների գծով «ամերիկագիտություն» մասնագիտացմամբ նոր մագիստրոսական ծրագրի մեկնարկի մասին։ Մինչև ս․թ․ օգոստոսի 20-ը ԵՊՀ Ամերիկյան հետազոտությունների կենտրոնը ընդունում է ընդունելության դիմումներ այս նոր երկամյա մագիստրոսական ծրագրի համար, որն իրականցվում է Արիզոնայի համալսարանի հետ համագործակցությամբ և ԱՄՆ դեսպանության ֆինանսավորմամբ։ Դասերը կմեկնարկեն 2021թ․ սեպտեմբերից, լավագույն ուսանողների համար հնարավոր է ուսման վարձի մասնակի փոխհատուցում։ ԵՊՀ-ը մշակել է այս միջառարկայական ուսումնական ծրագիրը, որով կուսուցանվեն …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 21 Հուլիսի, 2021 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ | Tags: ԱՄՆ դեսպանատուն, ԱՄՆ Պետքարտուղարություն, Արիզոնայի նահանգի համալսարան, Երևանի պետական համալսարան
15 հուլիսի 2021թ․ ՍիվիլՆեթ-ի հարցազրույցը ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ ԷՄԻԼԻՈ ԿՐԻԿԻՈ․ Բարի գալուստ ՍիվիլՆեթ: Այսօր մեր հյուրն է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին։ Դեսպան Թրեյսին աշխատել է մի շարք երկրներում, մասնավորապես՝ Ռուսաստանում, Թուրքմենստանում, Պակիստանում և Ղազախստանում։ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնը ստանձնել է 2019թ․։ Տիկին դեսպան, շնորհակալություն, որ ժամանակ գտաք մեր զրույցի …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 15 Հուլիսի, 2021 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ
14 հուլիսի 2021թ․ Մամուլի խոսնակի գրասենյակ Երեկ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց ունեցավ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։ Պետքարտուղարը ջերմ շնորհավորանքներ հղեց Հայաստանի ժողովրդին հունիսի 20-ի ընտրությունների կապակցությամբ, որը ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի գնահատմամբ տեղի էր ունեցել ընտրողների հիմնարար իրավունքների ու ազատությունների նկատմամբ ընդհանուր հարգանքի պայմաններում, իսկ ընտրապայքարի դուրս եկած ուժերը …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 15 Հուլիսի, 2021 | Կատեգորիաներ: Exclude All, Բացառել, Լուրեր, Մամլո հաղորդագրություններ
Միացյալ Նահանգները ողջունում է Ադրբեջանի կողմից հուլիսի 3-ին 15 հայ գերիների ազատ արձակումը և նրանց վերադարձը Հայաստան։ Մենք նաև ողջունում ենք մարդասիրական ականազերծումը դյուրացնելու նպատակով Ադրբեջանին տեղեկություններ փոխանցելու Հայաստանի որոշումը։ Այս գործողությունները հաջորդեցին հունիսի 12-ին Ադրբեջանի կողմից հայ գերիների ազատ արձակմանը և մարդասիրական ականազերծումը դյուրացնելու նպատակով տեղեկություններ տրամադրելու Հայաստանի որոշմանը։ ԱՄՆ աջակցությամբ իրականացված այս քայլով, …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 6 Հուլիսի, 2021 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ
Միացյալ Նահանգները շնորհավորում է Հայաստանի ժողովրդին հունիսի 20-ի խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ։ Մենք ողջունում ենք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Ընտրական դիտողական առաքելության ընդհանուր դրական գնահատականը։ Ուրախալի է, որ ԺՀՄԻԳ-ի նախնական եզրակացություններով ընդհանուր առմամբ ապահովվել է հարգանք ընտրողների մարդու իրավունքների ու հիմնարար իրավունքների նկատմամբ, մրցապայքարի դուրս եկած ուժերը կարողացել են ազատ քարոզչություն իրականացնել , և ԺՀՄԻԳ-ը դրական է գնահատել քվեարկության …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 22 Հունիսի, 2021 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ
Այս կիրակի հայ ժողովուրդը նոր խորհրդարան ընտրելու նպատակով մասնակցելու է ընտրությունների: Մենք՝ միջազգային հանրության գործընկերներս, խրախուսում ենք բոլոր մասնակիցներին ապահովել, որ ընտրությունները բավարարեն կամ գերազանցեն նախորդ՝ 2018 թ․ ընտրություններին սահմանված ընդհանուր բարձր նշաձողը: Այդ նպատակով մենք շարունակում ենք տեխնիկական աջակցություն ցուցաբերել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին և այլ համապատասխան մարմիններին՝ աջակցելու արժանահավատ ընտրական գործընթացի խթանմանը՝ թափանցիկ, արհեստավարժ …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 18 Հունիսի, 2021 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ
Պետքարտուղար Բլինքենի հայտարարությունը 11 հունիսի 2021թ․ Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի քայլերը Միացյալ Նահանգները ողջունում է Ադրբեջանի կողմից 15 հայ գերեվարված անձանց ազատ արձակումն ու վերադարձը տուն։ Մենք նաև ողջունում ենք Հայաստանի որոշումը Ադրբեջանին տրամադրել կարևոր տեղեկատվություն, որը կօգնի մարդասիրական ականազերծման աշխատանքներին ու թույլ կտա խուսափել հետագա դժբախտ պատահարներից։ Մենք երախտապարտ են վարչապետ …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 12 Հունիսի, 2021 | Կատեգորիաներ: Exclude All, Բացառել, Լուրեր, Մամլո հաղորդագրություններ | Tags: ԱՄՆ դեսպանատուն, ԱՄՆ Պետքարտուղարություն
Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը հունիսի 6-13-ը կայցելի Թբիլիսի (Վրաստան), Բաքու (Ադրբեջան) և Երևան (Հայաստան)՝ երկկողմ և տարածաշրջանային առաջնահերթությունների խթանման և տարածաշրջանի ժողովրդավարական ու տնտեսական զարգացման հարցերում ԱՄՆ աջակցությունն արտահայտելու նպատակով։ Վրաստանում փոխպետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ռիքերը կհանդիպի Վրաստանի կառավարության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության առաջնորդների հետ՝ քննարկելու Վրաստանի կուսակցությունների ապրիլի 19-ի համաձայնագրի …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 5 Հունիսի, 2021 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ
ԱՄՆ պետքարտուղարություն Մամլո խոսնակի գրասենյակ 27 մայիսի 2021թ․ Միացյալ Նահանգները մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանի երկայնքով տեղի ունեցող վերջին զարգացումներով, այդ թվում՝ ադրբեջանական ուժերի կողմից մի քանի հայ զինծառայողների գերեվարմամբ։ Մենք երկու կողմերին կոչ ենք անում անհապաղ ու խաղաղ կերպով լուծել այս միջադեպը։ Միաժամանակ, մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանին անմիջապես ազատ արձակել …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 27 Մայիսի, 2021 | Կատեգորիաներ: Դեսպանատուն, Լուրեր, Մամլո հաղորդագրություններ
Ամեն տարի այս օրը մենք հիշատակի տուրք ենք մատուցում այն անձանց, որոնք զոհ են գնացել Օսմանյան ժամանակաշրջանում տեղի ունեցած Հայկական ցեղասպանությանը և վերստին հանձնառություն ենք ստանձնում կանխել և երբևէ թույլ չտալ նմանօրինակ ոճրագործության կրկնություն։ 1915թ․ ապրիլի 24-ից սկսած՝ օսմանյան իշխանությունների կողմից Կոստանդնուպոլսում հայ մտավորականության և համայնքի առաջնորդների ձերբակալություններից հետո, մեկուկես միլիոն հայեր տեղահանվեցին, կոտորվեցին կամ …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 25 Ապրիլի, 2021 | Կատեգորիաներ: Դեսպանատուն, Լուրեր, Մամլո հաղորդագրություններ | Tags: ԱՄՆ դեսպանատուն, ԱՄՆ Նախագահ, ԱՄՆ Պետքարտուղարություն
Այս շաբաթ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին Սյունիքի մարզում էր` տեղի պաշտոնյաներից և ԱՄՆ դեսպանության ծրագրերի գործընկերներից անձամբ տեղեկանալու համավարակի և պատերազմի կրկնակի հարվածների հետևանքով ստեղծված իրավիճակի մասին։ Դեսպանը հանդիպել է նաև ԱՄՆ կառավարության դրամաշնորհային ծրագրերի շահառուներին և քննարկել համագործակցության շարունակականությունը ապահովելու ուղիներն՝ ի աջակցություն Սյունիքի վերականգմանն ու զարգացմանը: Ապրիլի 18-ից 22-ը տևած այցի ընթացքում …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 22 Ապրիլի, 2021 | Կատեգորիաներ: Դեսպանատուն, Լուրեր, Մամլո հաղորդագրություններ | Tags: ԱՄՆ դեսպան, ԱՄՆ դեսպանատուն
Ուրբաթ օրը՝ 2021թ․ ապրիլի 9-ին «Ընթերցանության մարաթոն» էր Հայաստանի բոլոր 5 Ամերիկյան անկյուններում։ Այն կազմակերպվել էր ԱՄՆ և ՀՀ ազգային գրադարանային շաբաթների շրջանակում։ Մարաթոնային ընթերցանության համար ընտրվել էր ամերիկացի գրող Ռ․Ջ․ Պալացիոյի «Հրաշքը» վեպը, որն ընթերցողին սովորեցնում է հարգել ու արժևորել դիմացինին և, արտաքին տարբերությունները մի կողմ թողնելով, գնահատել այն, ինչ միավորում է մեզ բոլորիս որպես բանական էակների։ Մարաթոնին մասնակցեցին դեսպան …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 13 Ապրիլի, 2021 | Կատեգորիաներ: Դեսպանատուն, Լուրեր, Մամլո հաղորդագրություններ | Tags: Ամերիկյան Անկյուններ, ԱՄՆ դեսպան, ԱՄՆ դեսպանատուն
Միացյալ Նահանգների դեսպանությունը ուշադրությամբ հետևում է հայաստանյան ընթացիկ զարգացումներին, այդ թվում՝ համապատասխան շահագրգիռ կողմերի հայտարարություններին։ Մենք բոլոր կողմերին խրախուսում ենք հանդես բերել հանգստություն, զսպվածություն և խաղաղ ու առանց բռնության թուլացնել լարվածությունը։ Միացյալ Նահանգները, մեր ընդհանուր արժեքներին համահունչ սատարելով Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին, շեշտում է ժողովրդավարական հաստատությունների և գործընթացների կարևորությունը քաղաքական տարաձայնությունները երկխոսությամբ կարգավորելու ճանապարհին։
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 25 Փետրվարի, 2021 | Կատեգորիաներ: Դեսպանատուն, Լուրեր, Մամլո հաղորդագրություններ | Tags: ԱՄՆ դեսպանատուն
Սույն թվականի հունվարի 20-ին ՝ Վաշինգթոնի ժամանակով ժամը 12-ից րոպեներ առաջ Ջոզեֆ Բայդենը երդման հանդիսավոր արարողությամբ ստանձնեց Միացյալ Նահանգների 46-րդ նախագահի պաշտոնը։ Կամալա Հարիսը նույնպես երդվեց՝ դառնալով ոչ միայն առաջին կին, այլև առաջին սևամորթ և հնդկական արմատներով փոխնախագահը։ Իր երդման խոսքում նախագահ Բայդենն ասաց․ «Մենք կրկին հասկացանք, ընկալեցինք, որ ժողովրդավարությունն անգին է։ Ժողովրդավարությունը փխրուն է։ …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 22 Հունվարի, 2021 | Կատեգորիաներ: Դեսպան, Դեսպանատուն, Լուրեր, Մամլո հաղորդագրություններ
Գերագույն դատարանի նախագահ Ռոբերտս, փոխնախագա՛հ Հարիս, Ներկայացուցիչների պալատի խոսնա՛կ Փելոսի, մեծամասնության առաջնո՛րդ Շումեր, մեծամասնության առաջնո՛րդ Մք Քոնել, փոխնախագա՛հ Փենս, մեծարգո՛ հյուրեր, սիրելի՛ հայրենակիցներ․ Այսօր Ամերիկայի օրն է։ Այսօր ժողովրդավարության օրն է։ Այսօր պատմական օր է, հույսի, վերածննդի ու վճռականության օր է։ Դարերի մաքառումներից հետո Ամերիկան նորից փորձության է ենթարկվել ու Ամերիկան կանգնել է մարտահրավերներին դեմ …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 21 Հունվարի, 2021 | Կատեգորիաներ: ԱՄՆ գերատեսչություններ, Լուրեր, Մամլո հաղորդագրություններ | Tags: ԱՄՆ Պետքարտուղարություն, Նախագահ Բայդեն, Սպիտակ Տուն
Ս․թ․ նոյեմբերի 19-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպեց Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ քննության առնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ևՀայաստանի ընթացիկ քաղաքական դրությունը։ Դեսպանը շեշտեց ժողովրդավարական նորմերի ու արժեքների կարևորությունը, դատապարտեց քաղաքական բռնությունը և բոլոր շահագրգիռ կողմերին խրախուսեց պահպանել իրավունքի գերակայությունը։ Դեսպանն ընդգծեց, որ ՄիացյալՆահանգները պատրաստ է շարունակել իր աջակցությունը Հայաստանի բարեփոխումներին՝ հայ ժողովրդի կամքի համաձայն։ …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 21 Նոյեմբերի, 2020 | Կատեգորիաներ: Դեսպան, Լուրեր, Մամլո հաղորդագրություններ
Այսօր՝ 2020թ․ նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում ընտրություններ են․ 18 եւ բարձր տարիքի բոլոր քաղաքացիների քվեարկությամբ այսօր ընտրվում է ոչ միայն ԱՄՆ հաջորդ նախագահը, այլ նաեւ ընտրվում են կոնգրեսականներ, նահանգային ու տեղական պաշտոնյաներ։ Այսօր ամերիկացիներն ընտրելու են ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամներին եւ սենատի 100 անդամներից 30-ին։ Բազմաթիվ ամերիկացիներ համակ ուշադրությամբ հետեւում են նաեւ տեղական ընտրություններին, քանի …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 3 Նոյեմբերի, 2020 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ
21 սեպտեմբերի 2020թ․ Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից շնորհավորում եմ հայ ժողովրդին Անկախության օրվա առթիվ, որը նշանավորում է անկախության հռչակումն ու Խորհրդային Միության կազմից դուրս գալը։ Միացյալ Նահանգները հանձնառու է շարունակել երկկողմ գործընկերությունը՝ ամրապնդելու մեր ժողովուրդների կապերը, որոնք խարսխվում են ընդհանուր ժողովրդավարական արժեքների և խաղաղության ու բարեկեցության ցանկությունների շուրջ։ Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի շարունակական հանձնառությունն …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 21 Սեպտեմբերի, 2020 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ
ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալությունը (ՊՎՆԳ) Հայաստանում COVID-19 բռնկման առաջին օրվանից եղել է իր գործընկերների կողքին: Վարակի տարածման և օրեցօր աճող COVID-19 վարակվածության դեպքերի հետևանքով, ՀՀ կառավարությունը բախվեց երկրում լաբորատորիաների ամենօրյա հետազոտության կարողությունների հզորացման անհրաժեշտությանը: Ինչպես բազմաթիվ երկրներ, այնպես էլ Հայաստանը կանգնեց համաճարակի պայմաններում մեծ պահանջարկ ունեցող լաբորատոր սարքավորումների գնման խոչընդոտի առջև: Պատրաստակամորեն արձագանքելով …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 25 Օգոստոսի, 2020 | Կատեգորիաներ: Լուրեր
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը դատապարտում են խաղաղ հավաքների ու ցույցերի համընդհանուր սկզբունքներին ոչ համահունչ բռնության դրսևորումները։ Միացյալ Նահանգներն ամենայն լրջությամբ է վերաբերում դիվանագիտական շինությունների պաշտպանության իր պարտավորությանը, և դրա ապահովման նպատակով մենք աշխատում ենք տվյալ վայրի իրավապահների հետ։ Խոսքի ազատությունն ու խաղաղ հավաքների իրավունքը պաշտպանված են ԱՄՆ Սահմանադրությամբ, սակայն բռնության դեպքերում համարժեք …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 25 Հուլիսի, 2020 | Կատեգորիաներ: Լուրեր
Երկուշաբթի, հունիսի 22-ին նախագահ Թրամփը ստորագրել է հռչակագիր , որը կասեցնում է մուտքը Միացյալ Նահանգներ որոշ ներգաղթյալների և ոչ-ներգաղթյալների, ովքեր վտանգ են ներկայացնում ԱՄՆ աշխատաշուկայի համար կորոնավիրուսի բռնկումից հետո: Հռչակագիրը երկարաձգում է որոշ ներգաղթյալների մուտքը կասեցնող 10014 Նախագահական Հռչակագիր ը մինչև 2020թ.-ի դեկտեմբերի 31-ը: Հռչակագրում նշված նոր սահմանափակումները ուժի մեջ են մտել չորեքշաբթի, հունիսի 24-ին, 08:01-ին և լրանում են …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 24 Հունիսի, 2020 | Կատեգորիաներ: Բացառել, Լուրեր, Մամլո հաղորդագրություններ, Միջոցառումներ
Նոր կորոնավիրուսի համավարակի ամենաառաջին օրերից Միացյալ Նահանգները ռեսուրսներ ու օժանդակություն է ապահովել աշխարհի մեր գործընկեր պետություններին, այդ թվում՝ Հայաստանին։ Այս պահի դրությամբ ՔՈՎԻԴ19-ի դեմ պայքարի նպատակով Հայաստանին հատկացված նոր օժանդակությունը կազմում է 5,4 միլիոն ԱՄՆ դոլար։ Բացի այդ, ՔՈՎԻԴ19-ի հետևանքները մեղմելու նպատակով մենք վերաուղղորդել ենք միջոցներ ընթացիկ օժանդակությունից, և դրանով ՔՈՎԻԴ19-ին ուղղված մեր օժանդակության ընդհանուր …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 22 Մայիսի, 2020 | Կատեգորիաներ: Լուրեր | Tags: ԱՄՆ դեսպանատուն, ԱՄՆ Պետքարտուղարություն, ԱՄՆ օժանդակություն
Ամերիկայի Միացյալ Նահանգները պատիվ ունի համագործակցել իր գործընկեր երկրների հետ՝ ձգտելով փրկել կյանքեր, ապահովելով, որ մենք հավաքական ուժերով ավելի լավ պատրաստված լինենք հայտնաբերել նոր և ի հայտ եկող պաթոգեններով պայմանավորված հիվանդությունները և հաղորդել դրանց մասին, ինչպես նաև հաղթահարել մահացու բռնկումները, ինչպես օրինակ COVID-19 բռննկումը: Աջակցելով ՀՀ կառավարությանը COVID-19 բռնկման դեմ պայքարում՝ ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի Վտանգների …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 22 Մայիսի, 2020 | Կատեգորիաներ: Լուրեր | Tags: ԱՄՆ դեսպանատուն, ԱՄՆ Պետքարտուղարություն, ԱՄՆ օժանդակություն, ՊՎՆԳ
24 ապրիլի 2020թ․ Այսօր մենք միանում մարդկությանը՝ հիշատակի տուրք մատուցելու Մեծ Եղեռնի՝ 20-րդ դարի վատթարագույն զանգվածային վայրագություններից մեկի զոհերին։ Օսմանյան կայսրության վերջին տարիներին՝ 1915թ․ սկսած, տեղահանություններին, կոտորածներին ու մահվան երթերին զոհ են գնացել մեկուկես միլիոն հայեր։ Հիշատակի այս օրը մենք հարգանքի տուրք ենք մատուցում մաքառումների ուղով անցած ու իրենց կյանքը կորցրած զոհերին և, միաժամանակ, փաստում մեր հանձնառությունն ի նպաստ առավել մարդասիրական …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 24 Ապրիլի, 2020 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ
Ոգեշնչող պատմություն կորոնավիրուսային դարաշրջանում 31-ամյա Էլիզաբեթ Մորգանը Հայաստանում ծառայող 70 ամերիկացի կամավորներից մեկն էր, ով ստիպված էր COVID-19-ի տարածման պատճառով վաղաժամկետ ընդհատել իր ծառայությունը Սիսիանում և վերադառնալ ԱՄՆ։ Վարակի տարածման, չվերթների սահմանափակման, դպրոցների և կազմակերպությունների գործունեության դադարեցման հետևանքով, ԱՄՆ Խաղաղության կորպուսը մարտ ամսին որոշում կայացրեց տարհանել երկրում ծառայող բոլոր կամավորներին։ Կամավորներն անվտանգ վերադարձան ԱՄՆ, որպեսզի …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 17 Ապրիլի, 2020 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ
Այսօր ԱՄՆ փոխդեսպանի պաշտոնակատար Լիա Միլերը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի և «Փրոջեքթ Հարմոնի ինթերնեյշընլ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարիամ Մարտիրոսյանի հետ միասին, ներկա գտնվեց Ամերիկյան գրադարանի և դասընթացների կենտրոնի բացման պաշտոնական արարողությանը։ Իջևանում տեղակայված այս կենտրոնը գիտելիքների հարստացման մի նոր օջախ է, որը ձևավորվել է ԱՄՆ դեսպանության աջակցությամբ Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի տարածքում։ Ամերիկյան …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 20 Փետրվարի, 2020 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ, Միջոցառումներ | Tags: ԱՄՆ դեսպանատուն, ԱՄՆ Պետքարտուղարություն, Իջևան, Լիա Միլլեր, Տավուշ
Ուրբաթ օրը՝ 2020թ․ հունվարի 24-ին դեսպան Թրեյսիի մասնակցությամբ Երևանում բացվեց հայ և թուրք լուսանկարիչների նոր համագործակցության արդյունքում ձևավորված լուսանկարների ցուցահանդեսը։ Այս հավաքածուն կազմված է 20 հայ և թուրք ֆոտոլրագրողների աշխատանքներից, որոնք 4 ամիս զարգացրել են իրենց ֆոտոլրագրողական գիտելիքներն ու հմտությունները և որսացել են այնպիսի պահեր, որոնք լավագույնս ներկայացնում են իրենց կենցաղը և շեշտում են աշխարհի …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 29 Հունվարի, 2020 | Կատեգորիաներ: Exclude All, Բացառել, Դեսպան, Լուրեր, Մամլո հաղորդագրություններ
Երևանում ԱՄՆ դեսպանատան հյուպատոսական բաժինը ԱՄՆ մուտքի արտոնագրի դիմորդներին տեղեկացնում է դեսպանության տարածք մուտք գործելու ընթացակարգերում տեղի ունեցած փոփոխությունների մասին։ Անձնական մեծ չափսերի պայուսակներն այլևս թույլատրելի չեն։ ԱՄՆ դեսպանատուն մուտք գործելիս ձեզ հետ կարող եք ունենալ միայն ձեռքի փոքր պայուսակ։ Ավելի մեծ իրեր ունենալու դեպքում ձեզ թույլ չեն տա մուտք գործել դեսպանատուն և դուք չեք կարողանա ձեր իրերը թողնել անվտանգության աշխատակիցների մոտ կամ բլրի …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 7 Հունվարի, 2020 | Կատեգորիաներ: Լուրեր
ԱՄՆ Էներգետիկայի դեպարտամենտի/նախարարության Չտարածմանն ուղղված միջազգային արտահանման վերահսկման ծրագիրը (INECP) գործակցում է Հայաստանի Հանրապետության հետ Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) Ռազմավարական առևտրի վերահսկման և մաքսային կիրարկման ուղեցույցի (STCE Guide) հայերեն թարգմանության ապահովման հարցում։ Այս ուղեցույցն օգնում է ՀՄԿ անդամ պետություններին ռազմավարական առևտրի վերահսկման գործընթացների մշակման ու վերանայման, ինչպես նաև համակարգերի արդյունավետության մեծացման ուղիներ նախանշելու հարցերում։ Նախկինում …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 15 Դեկտեմբերի, 2019 | Կատեգորիաներ: Լուրեր
«Ամերիկյան խորհուրդներ» կազմակերպությունն ԱՄՆ դեսպանատան հետ համատեղ կազմակերպեցին երկօրյա աշխատաժողով, որի նպատակն էր ԱՄՆ կառավարության շրջանավարտների շրջանում խթանել գործարար կապերի ստեղծումն ու նորարարությունը։ Աշխատաժողովի ընթացքում մասնակիցները շփվեցին միմյանց հետ և ստեղծեցին կապեր՝ միաժամանակ բարձրացնելով ծրագրի մասին իրենց իրազեկվածությունը։ Նրանք նաև հնարավորություն ունեցան՝ զարգացնել կապերի հաստատման հմտությունները և սովորել, թե ինչպես կարելի է ԱՄՆ փոխանակման ծրագրերի …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 13 Դեկտեմբերի, 2019 | Կատեգորիաներ: Դեսպան, Լուրեր, Մամլո հաղորդագրություններ
Նշանավորելով Ձեռներեցության համաշխարհային շաբաթը՝ դեսպան Թրեյսին ուրբաթ օրը փակման խոսքով հանդես եկավ Դեսպանության հովանու ներքո Երևանի «Կոնգրես» հյուրանոցում ընթացող Կարիերայի և ձեռնարկատիրության երրորդ տոնավաճառին, որը եռօրյա Կարիերայի ճամբարի եզրափակիչ միջոցառումն էր։ ԱՄՆ առաջնորդ այցելուների ծրագրի շրջանավարտ Հայկուհի Գևորգյանի կազմակերպած ճամբարի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան մասնակցել աշխատարանների ու քննարկումների, որոնց ընթացքում արծարծվեցին ապագա աշխատատեղերի ու ապագա հմտությունների հարցերը, կենսագրական պատրաստելու և աշխատանքային հարցազրույց …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 23 Նոյեմբերի, 2019 | Կատեգորիաներ: Դեսպան, Լուրեր, Մամլո հաղորդագրություններ | Tags: ԱՄՆ դեսպան, ԱՄՆ դեսպանատուն
ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալությունը ս․թ․-ի հոկտեմբերի 31-ից մինչև նոյեմբերի 1-ն անցկացրեց Կենսահաբեկչության համատեղ հետաքննության միջազգային հնգօրյա սեմինար։ Սեմինարին մասնակցեցին հանրային առողջապահության, անասնաբուժության և իրավապահ ոլորտների միջին օղակի 24 պաշտոնյաներ տարբեր գերատեսչություններից՝ ՀՀ առողջապահության նախարարությունից, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ՀՀ պաշտպանության նախարարությունից, ՀՀ ոստիկանությունից, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, ՀՀ ազգային …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 8 Նոյեմբերի, 2019 | Կատեգորիաներ: Լուրեր | Tags: ԱՄՆ դեսպանատուն, ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտ
ԱՄՆ դեսպանությունը հայտնում է, որ 2019թ․ ընթացքում ԱՄՆ կառավարության աջակցությունը Հայաստանին շարունակել է ավելանալ։ Այս տարի այն կազմել է 60 միլիոն ԱՄՆ դոլար, որը նախորդ տարվա համեմատ 40 տոկոսով ավելի է։ Այս ֆինանսավորումն ԱՄՆ պետքարտուղարության ու ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից տնօրինվող ծրագրերից զատ, ներառում է նաև ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի, ԱՄՆ անտառային ծառայության և ԱՄՆ …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 4 Նոյեմբերի, 2019 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ | Tags: ԱՄՆ դեսպանատուն, ԱՄՆ Պետքարտուղարություն
ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ – Իր առաջին միջազգային ուղևորության շրջանակում այս շաբաթ Հայաստան կժամանի Միացյալ Նահանգների պատմության մեջ ամենաերկարատև հեռարձակվող սոցիալական գովազդի կերպարը՝ Սմոքի արջը` շարունակելու անցանկալի, տեխնածին հրդեհների մասին իրազեկման իր առաքելությունը: Սկսած 1944 թվականից՝ Սմոքի արջը մեկնարկել է անտառային հրդեհների կանխարգելման արշավ, ինչը զգալի ազդեցություն է ունեցել ԱՄՆ-ում: Ինչպես Սմոքի արջի քաջածանոթ կերպարը (գլխին՝ ռենջերի գլխարկ, հագին՝ գոտիով կապույտ ջինս, ձեռքին՝ բահ), այնպես էլ նրա միակ հստակ ուղերձը («Միայն դու կարող ես կանխել անտառային հրդեհները») հաղթահարել են յոթ …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 21 Հոկտեմբերի, 2019 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ | Tags: ԱՄՆ անտառային ծառայություն, ԱՄՆ դեսպան, ԱՄՆ դեսպանատուն, Սմոքի արջ
Այս երեկո ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Քրիսթոֆեր Սմիթը Երևանի Ստանիսլավսկու անվան թատրոնի բեմից հայտնեց ԱՄՆ դեսպանատան հովանու ներքո անցկացվող «Ամերիկյան պարն արտերկրում» ծրագրի «FOCUS: USA» նախաձեռնության մեկնարկի մասին։ Ծրագրին աջակցելու նպատակով ԱՄՆ դեսպանությունը հատկացրել է 50․000 ԱՄՆ դոլար։ Հայաստան են ժամանել և ՀԱՅ ՖԵՍԹ միջազգային թատերական փառատոնի շրջանակում հայ հանդիսատեսի առաջ հանդես կգան ամերիկյան երեք հայտնի …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 4 Հոկտեմբերի, 2019 | Կատեգորիաներ: Դեսպան, Լուրեր, Մամլո հաղորդագրություններ
Ս․թ․ սեպտեմբերի 25-ին Երևանում ԱՄՆ դեսպանատանը դեսպան Թրեյսիի, ամերիկյան և եվրոպական փոխանակման ծրագրերի շրջանավարտների, ինչպես նաև մի շարք դիվանագիտական առաքելությունների և ՀՀ արտգործնախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած միջոցառումն ազդարարեց հայ-ամերիկյան և տրանսատլանտյան ընդհանուր արժեքները նշանավորելու նպատակով իրականացված խորհրդանշական նախագծի ավարտի մասին, որի ներքո նկարազարդվել էր դեսպանատան Գիլմորի դաշտի 100 մետր երկարությամբ պատը։ Բեռլինի պատի անկման …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 27 Սեպտեմբերի, 2019 | Կատեգորիաներ: Դեսպան, Լուրեր, Մամլո հաղորդագրություններ
2019թ․ սեպտեմբերի 17-ին ՀՀ-ում դեսպան Լին Մ. Թրեյսիի, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանի, Սյունիքի մարզային և Մեղրու համայնքային իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ամփոփվեց Մեղրիում ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ իրականացված մշակութային պահպանության ծրագիրը։ ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը երեք տարի առաջ մեկնարկած այս ծրագրի իրականացման նպատակով տրամադրել է 510․000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ։ Սա Հիմնադրամի կողմից …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 19 Սեպտեմբերի, 2019 | Կատեգորիաներ: Դեսպան, Լուրեր, Մամլո հաղորդագրություններ
2019թ. հուլիսի 2-ին ԱՄՆ դեսպանությունը տոնեց Միացյալ Նահանգների անկախության 243-րդ տարեդարձը, որը նշանավորվեց մոթաուն երաժշտության գեղեցիկ երեկոյով՝ զուգորդված ամերիկյան խոհանոցին բնորոշ հյուրասիրությամբ ու հրավառությամբ: Հյուրերին ուղղված իր խոսքում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեբորա Գրիսերը վերահաստատեց Միացյալ Նահանգների աջակցությունն Հայաստանի ժողովրդավարական զարգացումներին՝ նշելով. «Լինելով Հայաստանում՝ վերջին տարվա ընթացքում ուրախությամբ հետևել եմ, թե ինչպես է հայ …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 3 Հուլիսի, 2019 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ
Հայաստանի կառավարությունն ամբողջությամբ չի բավարարում թրաֆիքինգի վերացման նվազագույն չափանիշներին, սակայն նշանակալի աշխատանքներ է իրականացնում այդ ուղղությամբ: Նախորդ հաշվետու ժամանակահատվածի համեմատ ի ցույց են դրվել ավելի մեծ ջանքեր. այնուհանդերձ, Հայաստանը մնացել է 2-րդ խմբի երկրների շարքում: Զեկույցի ամբողջական տեքստը հասանելի է https://am.usembassy.gov/wp-content/uploads/sites/92/tip2019_arm.pdf հղումով։
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 2 Հուլիսի, 2019 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ
Ինձ համար պատիվ է ներկայացնել Միացյալ Նահանգները Հայաստանում: Այստեղ գտնվելու իմ առաջին 2.5 ամիսները շատ հագեցած են եղել: Կարծում եմ արդեն ծանոթացել եմ բոլոր նախարարների հետ, ինչպես նաև ՀՀ կառավարության ու խորհրդարանի բազմաթիվ ներկայացուցիչների հետ: Նաև հանդիպել եմ քաղաքացիական հասարակության խմբերի, ուսանողների, ինչպես նաև ՀԱԱՊ անդամների հետ: Այս հանդիպումներն ինձ օգնեցին, նախ և առաջ, պատկերացում …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 16 Մայիսի, 2019 | Կատեգորիաներ: Դեսպան, Լուրեր, Մամլո հաղորդագրություններ | Tags: ԱՄՆ դեսպան, ԱՄՆ դեսպանատուն, Հայ-Ամերիկյան առեւտրային պալատ
Երեվան, ՀՀ – Ս․թ․ մայիսի 8-ին Երևանում կայացած ԱՄՆ-Հայաստան ռազմավարական երկխոսության նիստի ավարտին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) և Հայաստանի կառավարությունը ստորագրեցին երկու փաստաթուղթ՝ երկարացնելով 2013 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև կնքված օժանդակության համաձայնագրերի ժամկետները՝ հօգուտ Հայաստանում մասնավոր հատվածի և ժողովրդավարության զարգացման: ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտնօրենի …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 10 Մայիսի, 2019 | Կատեգորիաներ: Դեսպան, Լուրեր, Մամլո հաղորդագրություններ | Tags: ԱՄՆ դեսպանատուն, ԱՄՆ ՄԶԳ
Ս.թ. մայիսի 7-ին Երևանում տեղի ունեցած Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության ընթացքում Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության կառավարությունները վերահաստատեցին հարաբերությունների հետագա ամրապնդման իրենց հանձնառությունները: Ամերիկյան պատվիրակությանը ընդունեց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: Հայկական պատվիրակության ղեկավարն էր ՀՀ փոխարտգործնախարար Գրիգոր Հովհաննիսյանը, մասնակցում էր նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը: Ամերիկյան պատվիրակության ղեկավարն էր Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 8 Մայիսի, 2019 | Կատեգորիաներ: Դեսպան, Լուրեր, Մամլո հաղորդագրություններ | Tags: ԱՄՆ դեսպան, ԱՄՆ դեսպանատուն
2019թ. ապրիլի 30-ին ՀՀ-ում դեսպան Լին Մ. Թրեյսին ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանի հետ միասին նշանավորեցին Դաշտադեմի ամրոցի պահպանության ծրագրի ավարտը: Ծրագիրը, որը ֆինանսավորվել էր ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի կողմից 143.175 ԱՄՆ դոլար դրամաշնորհի միջոցով, ներառել է պեղումներ և Դաշտադեմ ամրոցի համալիրի մասնակի վերականգնում: Լինելով Կովկասում պահպանված ամենամեծ ամրոցներից մեկը՝ Դաշտադեմը մեծ պատմական …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 30 Ապրիլի, 2019 | Կատեգորիաներ: Դեսպան, Լուրեր, Մամլո հաղորդագրություններ
ք. Երևան, Հայաստան՝ 2019 թվականի ապրիլի 22-ին ԱՄՆ ՄԶԳ-ն՝ Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամի ու գործընկերների հետ համատեղ նշանավորեց Հայաստանում «Գյուղական տնտեսական զարգացում — նոր տնտեսական հնարավորություններ» (ԳՏԶ ՆՏՀ) ծրագրի պաշտոնական մեկնարկը: Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին, ՀՀ Կառավարության ներկայացուցիչներ հանդես եկան բացման խոսքով: Դեսպան Թրեյսին շեշտեց գյուղական տնտեսական և գյուղատնտեսական ոլորտի զարգացման կարևորությունը՝ …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 22 Ապրիլի, 2019 | Կատեգորիաներ: ԱՄՆ գերատեսչություններ, Դեսպան, Լուրեր, Մամլո հաղորդագրություններ | Tags: ԱՄՆ դեսպան, ԱՄՆ դեսպանատուն, ԱՄՆ ՄԶԳ
Ուրբաթ օրը, ապրիլի 12-ին ԱՄՆ դեսպանատան 5 Ամերիկյան անկյուններում ընթերցանության մարաթոնով նշանավորվեց ազգային գրադարանային շաբաթը, որն այս օրերին նշվում է թե՛ Հայաստանում, թե՛ Միացյալ Նահանգներում: Մարաթոնին ընթերցելու համար ընտրվել էր ամերիկյան դասական երկերից մեկը՝ Ռեյ Բրեդբերիի «Մարսյան քրոնիկոնը»: Դիվանագետների, պատգամավորների, պետական պաշտոնյաների, ակադեմիական օղակների ներկայացուցիչների, գրական գործիչների, գրադարանավարների, ընթերցասերների հետ մեկտեղ մարաթոնին մասնակցեցին ՀՀ-ում ԱՄՆ …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 13 Ապրիլի, 2019 | Կատեգորիաներ: Դեսպան, Լուրեր, Մամլո հաղորդագրություններ | Tags: Ամերիկյան Անկյուններ, ԱՄՆ դեսպան, ԱՄՆ դեսպանատուն
Այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը պաշտոնապես բացեցին Երևանի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում ձևավորված նոր Տեխնոլաբը: Այս տեխնոլոգիական կենտրոնը ձևավորվել է ԱՄՆ դեսպանության և Երևանի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի երկարամյա և հաջող համագործակցության արդյունքում և ներառված է Երևանի ամերիկյան անկյան կազմում: Տեխնոլաբը հագեցված է համակարգիչներով, եռաչափ տպիչներով, եռաչափ …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 9 Ապրիլի, 2019 | Կատեգորիաներ: Դեսպան, Լուրեր, Մամլո հաղորդագրություններ | Tags: Ամերիկյան Անկյուններ, ԱՄՆ դեսպան, ԱՄՆ դեսպանատուն, Հայկ Մարության, Տեխնոլաբ
Նախորդ գիշեր Հայաստան է ժամանել Ամերիկայի միացյալ նահանգների Խաղաղության կորպուսի կամավորների 37 հոգուց բաղկացած նոր խումբը: Հայաստան ժամանած բոլոր կամավորները Ամերիկայի միացյալ նահանգների քաղաքացիներ են, որոնք որոշում են կայացրել իրենց կյանքի երկու տարիներն անցկացնել Հայաստանում և ծառայել հայ ժողովրդին: Կամավորները կապրեն Հայաստանի տարբեր մարզերի գյուղերում և քաղաքներում, կդասավանդեն անգլերեն տեղի դպրոցների հայ ուսուցիչների հետ միասին …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 21 Մարտի, 2019 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ | Tags: ԱՄՆ դեսպանատուն, ԱՄՆ Խաղաղության Կորպուս
ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակը 2019թ. փետրվարի 25-ից Մարտի 1-ը-ը կազմակերպել էր կոռուպցիոն և թմրամիջոցների գործերը քննելու վերաբերյալ երկու դասընթաց՝ միտված Հայաստանի իրավապահ մարմինների կարողությունների զարգացմանը: Հատուկ քննչական ծառայությունից, Քննչական կոմիտեից, Ազգային անվտանգության ծառայությունից և Պետական եկամուտների կոմիտեից թվով 10 քննիչ ուսուցանեցին ինչպես քննել և քրեական հետապնդում իրականացնել կոռուպցիայի և փողերի …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 7 Մարտի, 2019 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ | Tags: ԱՄՆ դեսպանատուն, ԹՊԻՀ
Երևան, Հայաստան. Այսօր Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխության ընթացքում Հայաստանում մարդու իրավունքների, խոսքի ազատության, հանդուրժողականության, ժողովրդավարության, թափանցիկության, իրավական բարեփոխումների և հավասար իրավունքների խթանման դիրքերից հանդես եկող անհատներին իրենց գնահատանքը հայտնեցին ԱՄՆ դեսպանությունը, Եվրամիության պատվիրակությունը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանությունը, Եվրախորհրդի հայաստանյան գրասենյակը և Շվեդիայի դեսպանությունը: Նույն միջոցառման ընթացքում Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանությունները …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 21 Փետրվարի, 2019 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ | Tags: ԱՄՆ դեսպան, ԱՄՆ դեսպանատուն
Հունվարի 18-ին պաշտոնապես ամփոփվեց «Աբովյան ՔԿՀ. վերականգնման, արդյունավետության և թափանցիկության մշակույթի հիմնում» 6-ամսյա ծրագիրը, որն իրականացվում էր Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ-ի կողմից: 121.000 ԱՄՆ դոլար բյուջեով այս ծրագիրն աջակցել է «Աբովյան» ՔԿՀ-ում (Հայաստանի կանանց և անչափահասների միակ քրեակատարողական հիմնարկում) դատապարտյալների պայմանների բարելավմանը՝ ապահովելով ուսուցումներ ու հմտություններ միտված նրանց հոգեկան և ֆիզիկական բարօրությանը և կարողություններ, որոնց շնորհիվ …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 11 Փետրվարի, 2019 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ | Tags: ԱՄՆ դեսպանատուն, ԱՄՆ օժանդակություն, ԹՊԻՀ
Վաշինգտոն. Այսօր ԱՄՆ գանձապետարանի Օտարերկրյա ակտիվների վերահսկման գրասենյակը պատժամիջոցների ցանկում ընդգրկեց Իրանի հովանու ներքո Սիրիայում գործող և օտարերկրյա քաղաքացիներից կազմված 2 ուժերի, պատժամիջոցների ցանկում ներառված իրանական Մահան Էյր ավիաընկերության և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Կոդս ջոկատային ուժերի հետ կապ ունեցող իրանական մի ավիաընկերության, և Մահան Էյր ավիաընկերության վաճառքի գործակալ հայաստանյան մի ընկերության նկատմամբ: Ֆաթեմիյուն դիվիզիան, որի …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 25 Հունվարի, 2019 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ
Այսօր ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը բացման խոսքով հանդես եկավ արդարադատության համակարգում կանանց դերին նվիրված համաժողովում, որը կազմակերպվել է ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի կողմից: Համաժողովը նպատակ ունի դատավորների, փաստաբանների, քննիչների և իրավապահ աշխատակիցների մասնակցությամբ քննության առնել արդարադատության համակարգին առնչվող մշակութային խոչընդոտները և դրանց հաղթահարման ուղիները: Համաժողովում իրավական ու իրավապահ …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 11 Դեկտեմբերի, 2018 | Կատեգորիաներ: Exclude All, Բացառել, Լուրեր, Մամլո հաղորդագրություններ
Հայաստանի 2018թ. խորհրդարանական ընտրությունների մասին Միացյալ Նահանգները շնորհավորում է Հայաստանի քաղաքացիներին դեկտեմբերի 9-ին անցած խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ: Մենք ողջունում ենք ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի դիտորդների գնահատականը, համաձայն որի Հայաստանում անցած ընտրությունները մրցակցային էին եւ թեկնածուներին հնարավորություն էր տրված ազատ քարոզչություն վարել: Միացյալ Նահանգները միանում է ԵԱՀԿ-ի նախնական գնահատականին, համաձայն որի ընտրական գործընթացը …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 11 Դեկտեմբերի, 2018 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ
Հանձնաժողովի մեծարգո նախագահ, սենատոր Մենենդեզ և հարգարժան հանձնաժողովականներ, ինձ համար պատիվ է այսօր կանգնել ձեր առաջ որպես նախագահ Թրամփի կողմից առաջադրված թեկնածու Հայաստանում Միացյալ Նահանգների հաջորդ դեսպանի պաշտոնը զբաղեցնելու համար: Շնորհակալ եմ Նախագահին և պետքարտուղար Պոմպեոյին իմ հանդեպ ունեցած վստահության համար: Հաստատվելու դեպքում՝ ես սերտորեն կաշխատեմ Հանձնաժողովի և բոլոր կոնգրեսականների հետ ԱՄՆ շահերը Հայաստանում ներկայացնելու …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 7 Դեկտեմբերի, 2018 | Կատեգորիաներ: Դեսպան, Լուրեր, Մամլո հաղորդագրություններ | Tags: ԱՄՆ դեսպան, ԱՄՆ դեսպանատուն, ԱՄՆ Պետքարտուղարություն
Նոր կայքը ներկայացնում է պատմություններ 1988 թվականի երկրաշարժից 1988 թ. երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ Խաղաղության կորպուսի ամերիկացի կամավորները հայ կամավորների հետ միասին նախաձեռնել են «Պատմություններ ավերակներից անդին» նախագիծը: Հայ և ամերիկացի կամավորները ստեղծել են կայք՝ https://www.storybeyondtheruins.com/ , որտեղ հայերեն և անգլերեն լեզուներով ներկայացված են պատմություններ 1988 թվականի հայաստանյան երկրաշարժից։ Պատմություններն այն մարդկանց մասին են, ովքեր վերապրել …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 7 Դեկտեմբերի, 2018 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ | Tags: ԱՄՆ դեսպան, ԱՄՆ դեսպանատուն, Խաղաղության կորպուս
Այս շաբաթ ԱՄՆ դեսպանությունը սիրով ընդունեց Միացյալ Նահանգների Կանզաս նահանգից ժամանած պատվիրակությանը, որը ղեկավարում էին նահանգապետ Ջեֆ Քոլյերը և Կանզասի ազգային գվարդիայի հրամանատար գեներալ-մայոր Լի Թաֆանելին: Պատվիրակությունը մասնակցեց Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին՝ իր հարգանքի տուրքը մատուցելով հայ ժողովրդին: Նահանգապետ Քոլյերը ՀՀ կառավարությանը փոխանցեց հռչակագրեր , որոնցով դեկտեմբերի 6-ը Կանզաս նահանգում հռչակվում է որպես …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 7 Դեկտեմբերի, 2018 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ | Tags: Սպիտակի երկրաշարժ
Ս.թ. նոյեմբերի 21-ին ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Դեբորա Գրիսերը հանդիպում ունեցան ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ: Կողմերը քննության առան դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրություններին ընդառաջ ապահովվող ԱՄՆ աջակցությունը և համագործակցությունը ՀՀ կառավարության հետ, այդ թվում 2018թ. սեպտեմբերին ստորագրված 8 միլիոն …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 21 Նոյեմբերի, 2018 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ
ԱՄՆ պետքարտուղարության և գանձապետարանի միջգերատեսչական փորձագիտական խումբը նոյեմբերի 15-16-ին Երևանում էր՝ հայաստանյան կառավարության ու բիզնեսի գործընկերների հետ քննության առնելու Իրանի դեմ ուղղված պատժամիջոցների քաղաքականությունը: Նմանօրինակ այցերի միջոցով աշխարհի տարբեր պետությունների համար հստակեցվում ու պարզաբանվում է ամերիկյան քաղաքականությունը՝ Իրանի դեմ պատժամիջոցների մասով: Պատվիրակությունը հանդիպեց արտաքին գործերի, էներգետիկայի, տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարարների պաշտոնակատարների, կառավարության աշխատակազմի և …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 16 Նոյեմբերի, 2018 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ | Tags: Իրանյան պատժամիջոցներ
Նշանավորելով Գլոբալ ձեռնարկատիրության շաբաթը՝ ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը բացման խոսքով հանդես եկավ դեսպանության հովանու ներքո կազմակերպված կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառում, որը տեղի ունեցավ ուրբաթ օրը՝ նոյեմբերի 16-ին Երևանի «Մարիոթ» հյուրանոցում: Միջոցառումն համակարգում էր ԱՄՆ կառավարության ծրագրերի շրջանավարտ Հայկուհի Գևորգյանը: Տեղի ունեցան աշխատաժողովներ, քննարկումներ այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են՝ բիզնես ստարտափները, մեդիա գրագիտությունը, և …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 16 Նոյեմբերի, 2018 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ | Tags: ԱՄՆ գործերի հավատարմատար, Գլոբալ ձեռնարկատիրության շաբաթ
Հրայր Թամրազյան. — Պարոն Բոլթոն, մենք գիտենք, որ Դուք հենց նոր հադիպեցիք Հայաստանի վարչապետի հետ։ Ինչո՞վ կարող եք կիսվել մեզ հետ, ի՞նչ է քննարկվել, ինչպիսի՞ն է Ձեր տպավորությունը նոր կառավարությունից։ Ջոն Բոլթոն. — Քննարկեցինք հարցերի շատ լայն շրջանակ: Վարչապետին ասացի, որ սա ակնհայտորեն շատ ոգևորիչ ժամանակ է Հայաստանի համար՝ գարնանը տեղի ունեցած փոփոխություններից հետո և դեկտեմբերին սպասվող …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 26 Հոկտեմբերի, 2018 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ | Tags: Ջոն Բոլթոն, Սպիտակ Տուն
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական դեսպան Ջոն Բոլթոնի մամուլի ասուլիսը Հայաստանում ք. Երևան, 25 հոկտեմբերի, 2018թ. Դեսպան Բոլթոն — Շնորհակալություն, Սառա: Շատ ուրախ եմ այստեղ լինել և շնորհակալ եմ ներկաներին այսօր գալու համար: Ինչքան հասկանում եմ, 1997թ. ի վեր ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով առաջին խորհրդականն եմ, որ այցելում է Հայաստան: Շատ ուրախ եմ այստեղ …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 26 Հոկտեմբերի, 2018 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ | Tags: ԱՄՆ դեսպան, ԱՄՆ դեսպանատուն
Թմրանյութերի դեմ պայքարի և իրավական համագործակցության բաժնի հովանավորությամբ` մի խումբ հայ քննիչներ ՀՀ քննչական կոմիտեից և ՀՀ պետական եկամուտների կոմիտեից (ՊԵԿ) մասնակցեցին իրավապահ մարմինների աշխարհում խոշորագույն տարեկան հավաքին` Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի (IACP) համաժողովին, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 6-9-ը Օրլանդոյում: Բացի ԱՄՆ-ի, Վրաստանի և Կոսովոյի գործընկերների հետ շփվելուց` հայկական պատվիրակությունը քննարկումներ ունեցավ զեկուցողների հետ իրենց …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 19 Հոկտեմբերի, 2018 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ
Դեսպան Միլսի ելույթը Հայ-ամերիկյան առևտրային պալատում երեքշաբթի, 9 հոկտեմբերի, 2018 Այս երեկոն մի տեսակ հուզախառն է ինձ համար: Ուրախ եմ, որ կրկին Հայ-ամերիկյան առևտրի պալատի հրավերով այստեղ եմ գտնվում, բայց սա վերջին անգամն է, քանի որ Հայաստանում որպես դեսպան պաշտոնավարելու իմ ժամկետը հապշտապ մոտենում է իր ավարտին: Մեկնելուց առաջ մշտապես կա գայթակղություն անդրադարձ կատարել անցյալին …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 11 Հոկտեմբերի, 2018 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ | Tags: ԱՄՆ դեսպան, ԱՄՆ դեսպանատուն, հայ֊ամերիկյան հարաբերություններ
Այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարեց Հայաստանին ուղղվող ԱՄՆ աջակցության ծավալների ավելացման մասին: Վերջերս Միացյալ Նահանգները քաղաքական անցման հետ կապված հայաստանյան նախաձեռնություններին աջակցելու նպատակով 14 միլիոն ԱՄՆ դոլարի հավելյալ արտաքին աջակցության միջոցներ է տրամադրել Հայաստանին, իսկ առաջիկա տարվա ընթացքում Միացյալ Նահանգները մտադիր է տրամադրել ավելի քան 26 միլիոն ԱՄՆ դոլար` 2018 ֆինանսաբյուջետային տարվա արտաքին …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 10 Հոկտեմբերի, 2018 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ | Tags: ԱՄՆ դեսպան, ԱՄՆ դեսպանատուն, ԱՄՆ օժանդակություն
Վաշինգտոն, 20 սեպտեմբերի, 2018թ. Միացյալ Նահանգների կառավարության անունից սիրով շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին պետական անկախության հռչակման և վերականգնման պատմական հանրաքվեի 27 ամյակի առթիվ: Այս տարին առանձնահատուկ կարևոր է, քանզի այն նշանավորում է նոր պատմության շրջանում Հայաստանի առաջին հանրապետության հարյուրամյակը, ինչպես նաև հայ-ամերիկյան բարեկամության 100 տարին: Այս տարի Հայաստանում ակնառու փոփոխություններ եղան: Խաղաղ ժողովրդական շարժումը, որ …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 21 Սեպտեմբերի, 2018 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ | Tags: ԱՄՆ դեսպան, ԱՄՆ դեսպանատուն, ԱՄՆ Պետքարտուղարություն
Այսօր Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը Դեսպանության Ռազմական համագործակցության գրասենյակի ներկայացուցիչների հետ միասին այցելեց Ծիածան և Ամբերդ համայնքների դպրոցներ՝ նվիրաբերելով ընդհանուր առմամբ 80.000 ԱՄՆ դոլար արժողությամբ նոր դպրոցական գույք, ուսումնական պարագաներ, կահույք, մարզասարքեր և խոհանոցային սարքավորումներ: Այս դպրոցները ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի հավելյալ գույքի ծրագրի շահառու էին ընտրվել 2015թ. դեսպան Միլսի այցելությունից հետո, երբ նա առիթ …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 19 Սեպտեմբերի, 2018 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ | Tags: ԱՄՆ դեսպան, ԱՄՆ դեսպանատուն, ԱՄՆ օժանդակություն
Ս.թ. սեպտեմբերի 5-ին Երևանում ԱՄՆ դեսպանատունը և ԱՄՆ կոմերցիոն ծառայության Մոսկվայի գրասենյակը՝ ԱյԴի բանկի հետ համատեղ, կազմակերպել էին մեկօրյա համաժողով, որը նվիրված էր ֆրենչայզինգի ընձեռած գործարար հնարավորություններին: Այս համաժողովը հայ-ամերիկյան առևտրաներդրումային կապերի խթանմանն ուղղված շարունակական նախաձեռնություններից մեկն էր, որը մասնակիցներին տվեց եզակի ու արժեքավոր հնարավորություն հնարավորինս վաղ իմանալ այն հայտնի ամերիկյան բրենդերի մասին, որոնք հետաքրքրված …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 5 Սեպտեմբերի, 2018 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ | Tags: ԱՄՆ դեսպան, ԱՄՆ դեսպանատուն
14 օգոստոսի, 2018թ. Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել՝ Քերոլ Դանկոյին, հեռ. (202) 304-3726 էլ. փոստ՝ Carol.Danko@opic.gov Երևան, Հայաստան. ԱՄՆ կառավարությանն առընթեր Արտասահմանում մասնավոր կապիտալ ներդրումների կորպորացիայի (OPIC) գործադիր փոխնախագահ Դեյվիդ Բոհիգյանը մի շարք այլ պաշտոնյաների ուղեկցությամբ ժամանել է Երևան՝ ամերիկյան ներդրումները Հայաստանում խթանելու նպատակով: Պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ բարձրաստիճան պետական պաշտոնյաների հետ, տեղում գործող ամերիկյան առաջատար բիզնեսների …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 14 Օգոստոսի, 2018 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ | Tags: ԱՄՆ դեսպան, ԱՄՆ դեսպանատուն
Գլոբալ շուկան անընդհատ սեղմվում ու նեղանում է, և մեր օրերում բուհն ավարտելուց հետո ցանկացած մասնագիտական ոլորտում աշխատանքի անցնելու համար անհրաժեշտ է, որ շրջանավարտները կարողանան առնչվել արտասահմանի և տարբեր մշակույթների հետ: Հենց այս նպատակով էլ ԱՄՆ պետքարտուղարության Արտասահմանյան ուսուցման ծրագիրը ամերիկացի ուսանողներին հնարավորություն է տալիս շփվել այլ մշակույթների հետ: Այս տարի ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հովանավորել է …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 8 Օգոստոսի, 2018 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ
Անգլերենը դռներ է բացում: Տիրապետելով անգլերենին՝ կարող ես ուսանել ԱՄՆ-ում, օգտվել ուսումնակրթական հետազոտական ռեսուրսներից, խոսել հնարավոր պատվիրատուների հետ, ծանոթանալ տարբեր լրատվամիջոցների լրահոսներին և ընդլայնել քո մտահորիզոնը: Սա է պատճառը, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը մեկտեղել է ջանքերը ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի հետ Հայաստանի մարզերում անգլերենի խորացված ուսուցման կազմակերպման հարցում: Հուլիսի 25-ին՝ …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 25 Հուլիսի, 2018 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ | Tags: Հայաստանի մանուկներ
Սերը սպորտի հանդեպ բնորոշ է թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Հայաստանի համար, և Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը, սպորտային դիվանագիտության ոգով, Հայաստան էր հրավիրել պրոֆեսիոնալ բասկետբոլի երկու լեգենդների՝ Ռուտի Բոլտոնին և Շարի Սեմին, ովքեր այստեղ վարեցին մի շարք պարապմունքներ ու ուսումնական ճամբարներ՝ օգնելու բասկետբոլով զբաղվող հայ երիտասարդներին ու մարզիչներին կատարելագործել իրենց խաղային և առաջնորդման հմտությունները: Երկու աստղերն էլ Բասկետբոլի …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 20 Հուլիսի, 2018 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ | Tags: Բասկետբոլ, ՈՆԲԱ
Հայ փորձագետներին թվային փորձագիտական նյութեր քաղելու, պահպանելու և վերլուծելու հարցում օգնելու ու առավել արդարացի դատաքննություններ ապահովելու նպատակով Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը վերջերս ՀՀ ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրոյին (ՓԱԲ) նվիրաբերեց թվային իրեղեն ապացույցների հետազոտման ծրագրային ապահովում և գործիքներ՝ շուրջ 17.000 ԱՄՆ դոլար արժողությամբ: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ/INL) գրասենյակի այս նվիրատվությամբ ապահովված …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 14 Հուլիսի, 2018 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ | Tags: ԱՄՆ դեսպանատուն, ԹՊԻՀ
Այս տարվա հունիսին ԱՄՆ դեսպանությունը Հայաստան հրավիրեց դասընթացավարների ԱՄՆ Կոլորադո նահանգի Քրեակատարողական վարչության Միջազգային քրեակատարողական կառավարման ուսումնական կենտրոնից /ICMTC/՝ կիսվելու բանտերի կառավարման լավագույն փորձով: Սա Կոլորադոյի և Հայաստանի գործընկերների միջև մտքերի փոխանակման շարունակական պրոցեսի մի մասն է: 2017թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի, Քրեակատարողական ծառայության և Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի ներկայացուցիչներից բաղկացած …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 9 Հուլիսի, 2018 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ | Tags: ԱՄՆ դեսպանատուն, ԹՊԻՀ
Այս տարի ԱՄՆ դեսպանատունը Միացյալ Նահանգների անկախության օրը տոնում է զայդեկո երաժշտության բացօթյա անվճար համերգով. հուլիսի 4-ին ժամը 20:00-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզում իր կենսուրախ ու ինքնատիպ երաժշտությամբ հանդես կգա Դուեյն Դոպսի և Զայդեկո Հելռեյզերս խումբը: Զայդեկո երաժշտությունը սկիզբ է առել Լուիզիանայում, որտեղ տեղի կրեոլ ֆրանսիացիների մշակույթն ու ավանդույթները միախառնվել են աֆրոամերիկացիների բլյուզի ու ջազի հետ: …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 7 Հուլիսի, 2018 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ | Tags: ԱՄՆ դեսպան, ԱՄՆ դեսպանատուն, Դուեյն Դոպսի, Զայդեկո
Հուլիսի 3-ին ԱՄՆ դեսպանատունը տոնեց Միացյալ Նահանգների անկախության 242 ամյակը՝ զայդեկո երաժշտությամբ, հյուրասիրությամբ ու հրավառությամբ զուգորդված մի գեղեցիկ ամառային միջոցառմամբ, որը տեղի ունեցավ դեսպանատան տարածքում: Միջոցառման ընթացքում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը և միջոցառման պատվավոր հյուր, ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը իրենց գոհունակությունը հայտնեցին Հայաստանի և Միացյալ Նահանգների սերտ գործընկերության վերաբերյալ: Իր խոսքում դեսպան Միլսը նշեց, …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 3 Հուլիսի, 2018 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ | Tags: ԱՄՆ դեսպան, ԱՄՆ դեսպանատուն, Անկախության օր, դեսպան Միլս
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ/INL) գրասենյակը մեկնարկել է նոր ծրագիր, որը կտրամադրի կառավարման և մասնագիտական տեխնիկական աջակցություն «Աբովյան» ՔԿՀ-ին: Վեց ամիս տևողությամբ «Աբովյան ՔԿՀ. թափանցիկության, արդյունավետության և վերականգնման մշակույթի ստեղծում» ծրագիրը կիրականացնի Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ-ն: Ծրագրի գործունեությունը նպատակաուղղված կլինի Աբովյան ՔԿՀ-ի ազատազրկված խոցելի բնակչությանը, նրանց մտավոր և ֆիզիկական բարեկեցության …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 26 Հունիսի, 2018 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ | Tags: ԱՄՆ դեսպանատուն, ԹՊԻՀ
14 հունիսի, 2018թ., Երևան. — ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը, ովքեր ծանոթացման այցով հունիսի 12-14-ը Երևանում էին գտնվում, հանդիպումներ ունեցան արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Համանախագահները և հայաստանյան պաշտոնյաները …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 14 Հունիսի, 2018 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ | Tags: ԵԱՀԿ Մինսկի խմբի
Արվեստը թույլ է տալիս արտահայտել մեր զգացմունքները, հաղորդակից դարձնել մեր մտքերին և ներկայացնել մեր մշակույթը: Դա է պատճառը, որ տարիներ շարունակ ԱՄՆ դեսպանությունը հպարտությամբ արվեստագետներին ու արվեստի առաջատար գործիչներին ներգրավել է ԱՄՆ-ում իրականացվող փոխանակման ծրագրերում: Այժմ այս ծրագրերի շրջանավարտները, համատեղ ջանքերով և ԱՄՆ դեսպանության աջակցությամբ, փորձում են հայաստանյան վառ արվեստը ներկայացնել նոր լույսի ներքո մի …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 12 Հունիսի, 2018 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ | Tags: Շնչող արվեստ
Շարունակելով 2014թ. մեկնարկած «ՀՐԱՇՔ-ով լի կյանք» արշավը, երբ հայերեն թարգմանվեց «Հրաշքը» վիպակը և մշակվեց առարկայական ծրագիր ավելի քան 50 դպրոցներում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման հարցերի մասին ուսուցում ապահովելու համար, այժմ ԱՄՆ դեսպանությունը կազմակերպում է այդ գրքի մոտիվներով նկարահանված համանուն հոլիվուդյան ֆիլմի ցուցադրումը «Մոսկվա» կինոթատրոնում հունիսի 11-ին և 12-ին ժամը 19:00: Մուտքն ազատ է: Ֆիլմը …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 11 Հունիսի, 2018 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ | Tags: Հաշմանդամություն, Հրաշք
Ս.թ. հունիսի 1-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի (ՀԱԱՊ) և ԱՄՆ-ի Արտասահմանում մասնավոր կապիտալ ներդրումների պետական կորպորացիայի (ՕՊԻՔ) հետ համատեղ կազմակերպել էր քննարկում դեպի Հայաստան ամերիկյան ներդրումներ ներգրավելու վերաբերյալ: Աշխատաժողովի ընթացքումհիմնականում ներկայացվեց, թե ներդրողներն ու ընկերություններն ինչպես կարող են աշխատել ՕՊԻՔ-ի հետ, իսկ այդ կառույցի Հայաստան ժամանած ներկայացուցիչները ներկաներին բացատրեցին իրենց աշխատանքը: ՕՊԻՔ-ը …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 1 Հունիսի, 2018 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ | Tags: ՕՊԻՔ
Անցած տարի լեփ-լեցուն դահլիճներում անցած ֆիլմերի ցուցադրումներից հետո ԱՄՆ դեսպանատունը հպարտ է կրկին վերադառնալ Ամերիկյան ֆիլմերի ցուցաշարով: 2018թ. փառատոնի կարգախոսն է «Քաջալերի՛ր, զորացրո՛ւ, ոգեշնչի՛ր» և ներկայացվելու են մի շարք վավերագրական ֆիլմեր, որոնք ի ցույց են դնում անհատի ուժը՝ աշխարհը փոխելու հարցում: Ֆիլմերի ցուցադրումները կլինեն հունիս 4-ից 10-ը. մուտքն ազատ է: «Ֆիլմերը մի աննկարագրելի ուժ ունեն. …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 1 Հունիսի, 2018 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ | Tags: ամերիկյան ֆիլմերի ցուցաշար, Դարիուշ Դերախշանի
Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրիջիթ Բրինքը մայիսի 27-28-ին ժամանել էր Հայաստան՝ հանդիպումներ ունենալու նոր կառավարության և քաղաքացիական հասարակության հետ: Վարչապետ Փաշինյանի հետ իր առաջին հանդիպման ընթացում տ-ն Բրինքը շնորհավորեց նրան այդ պաշտոնում ընտրվելու և իշխանության խաղաղ փոխանցման համար: Նա ողջունեց Վարչապետի ստանձնած հանձնառությունը՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, և առաջարկեց ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 29 Մայիսի, 2018 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ | Tags: ԱՄՆ Պետքարտուղարություն, Բրիջիթ Բրինք
Ապրիլի 23-24-ը ԱՄՆ Պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցութհան բյուրոն (ԹՊԻՀ) հովանավորել է առանցքային գերատեսչություննրից տասը ներկայացուցիչների մասնակցությունը Վիենայում ԵԱՀԿ քարտուղարության կողմից կազմակերպած 18-րդ համաժողովին՝ «Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի դաշինք» խորագրով: Այս տարվա միջոցառումն ուղղված էր խթանելու ակտիվ համագործակցության գործընթացը` տեղական, ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում թրաֆիքինգի դեմ պայքարի ջանքերի հետագա ամրապնդման և համագործակցության …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 24 Մայիսի, 2018 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ | Tags: Թրաֆֆիքինգ
Ապրիլի 17-20ը ԱՄՆ Դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակի օժանդակությամբ ԱՄՆ Ներքին անվտանգության դեպարտամենտի պատվիրակությունը ֆինանսական հանցագործությունների քրեական հետապնդման վերաբերյալ երկու դասընթաց անցկացրեց քննիչների, Ֆինանսական դիտարկումների կենտրոնի աշխատակիցների, դատախազների և դատավորների համար: Դասընթացի ընթացքում մասնակիցներին ներկայացվեց ֆինանսական հանցագործությունների և փողերի լվացման արդի վտանգներն ու դրսևորումները: Դասընթացը ինտերակտիվ էր և ապահովվեց ԱՄՆ-ի և …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 20 Մայիսի, 2018 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ | Tags: ԱՄՆ դեսպանատուն, ԹՊԻՀ
ԱՄՆ դեսպանը ծանոթանում է Հայաստանի հարավում Դեսպանության աջակցությամբ իրականացվող ծրագրերին Անգլերենի ուսուցում, հինավուրց որմնանկարներ և ձեռագործ պարագաներ. այս շաբաթ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Միլսը տիկնոջ Լի Քարթերի հետ Սյունիքի մարզում էր՝ ծանոթանալու ԱՄՆ դեսպանության աջակցությամբ իրականացվող տարբեր ծրագրերին: «Երևանը շատ գեղեցիկ է, սակայն միշտ հաճելի է լինել մայրաքաղաքից այն կողմ և տեսնել, թե ինչ կարող է …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 7 Մայիսի, 2018 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ, Միջոցառումներ | Tags: ԱՄՆ դեսպան, ԱՄՆ դեսպանատուն, Սյունիք
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նոյերթի հայտարարությունը Հայաստանի իրավիճակի վերաբերյալ Միացյալ Նահանգները շարունակում է ուշադիր հետևել Հայաստանում տիրող իրավիճակին: Որպես Հայաստանի բարեկամ մենք բոլոր կողմերին հորդորում ենք իրականացնել բարեխիղճ բանակցություններ` Սահմանադրության հիման վրա նոր կառավարության ձևավորման շուրջ և հասնել այնպիսի հանգուցալուծման, որը կարտացոլի ՀՀ բոլոր քաղաքացիների շահերը: Մենք պաշտպանում ենք բոլոր կողմերի միջև երկխոսությանը նպաստելուն ուղղված …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 29 Ապրիլի, 2018 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ
Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի աշխատակազմը և ԱՄՆ դեսպանությունը ցավով նշում են, որ այսօր կառավարության աշխատակազմի կողմից ներկայացված մամլո հաղորդագրության մեջ դեսպան Միլսին վերագրվող խոսքը Դեսպանի մեկնաբանությունների ու ԱՄՆ կառավարության դիրքորոշման սխալ թարգմանություն է: Ինչպես ԱՄՆ դեսպանատունը նախկինում նշել է, Հայաստանի ժողովրդի խաղաղ հավաքների և ազատ արտահայտման իրավունքը երաշխավորվում է ՀՀ սահմանադրությամբ: Մենք համոզված ենք, որ այս …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 25 Ապրիլի, 2018 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ | Tags: ԱՄՆ դեսպան, ԱՄՆ դեսպանատուն
Այսօր մենք հիշատակում ենք Մեծ Եղեռնը՝ 20-րդ դարի վատթարագույն զանգվածային վայրագություններից մեկը, երբ Օսմանյան Կայսրության վերջին տարիներին 1.5 միլիոն հայեր զոհ գնացին տեղահանություններին, կոտորածներին և մահվան երթերին: Մենք հիշում ենք 1915թ. սոսկալի իրադարձությունները՝ ցավ ապրելով կորսված կյանքերի ու տառապանքների բովով անցածների համար: Մենք նաև այս առիթն օգտագործելով՝ հիշում ենք այն խիզախ անհատներին, ովքեր ջանում էին …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 25 Ապրիլի, 2018 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ, Նախագահ Դոնալդ Թրամփ | Tags: Նախագահ Թրամփ
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նոյերթի հայտարարությունը 24 ապրիլի, 2018թ Հայաստանի ժողովրդի և նրա ընտրված առաջնորդների համար առաջիկա օրերը, երբ նրանք ձեռնամուխ են լինում նոր կառավարության ձևավորմանը, պատմական են: Մենք բոլոր կողմերին հորդորում ենք ՀՀ սահմանադրության իրավական շրջանակում կառուցողական մասնակցություն ունենալ՝ ապահովելու իշխանության խաղաղ անցում իրավունքի գերակայության ապահովմամբ: Մենք պատրաստ ենք սերտորեն աշխատել նոր կառավարության հետ …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 25 Ապրիլի, 2018 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ոստիկաններին և ցուցարարներին խստորեն հորդորում է հետևել հավաքների ազատության խաղաղ, իրավական միջոցներին, որոնք սահմանված են ՀՀ սահմանադրությամբ: Մենք կոչ ենք անում կառավարությանը հանդես բերել զսպվածություն` թույլ տալով խաղաղ ցույցեր, իսկ նրանց, ովքեր իրացնում են հավաքների ազատության իրենց իրավունքը, կոչ ենք անում դա անել պատասխանատու կերպով, խուսափել բռնությունից և կանխել լարվածության սրացումը: Մեզ …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 22 Ապրիլի, 2018 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ
«Մութ ու փոթորկուն գիշեր էր»: Այսպես է սկսվում ամերիկացի ֆանտաստ գրող Մադլեն Լենգլի «Ժամանակի մի փոքրիկ ծալ» դասական երկը, որը Հայաստանի և ԱՄՆ-ի Ազգային գրադարանային շաբաթվա միջոցառումների շարքում այսօր՝ ապրիլի 13-ին բարձրաձայն ընթերցվեց Հայաստանի բոլոր 5 Ամերիկյան անկյուններում: Մարաթոնին էին միացել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը և այլ ամերիկացի դիվանագետներ, մշակույթի 3 փոխնախարարներ, քաղաքապետարանի պաշտոնյաներ, …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 13 Ապրիլի, 2018 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ | Tags: ընթերցանության մարաթոն
ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակն մեկնարկում է նոր ծրագիր` աջակցելու Հայաստանում քննիչների, դատախազների, դատավորների վերապատրաստումների համար կայուն կրթական ծրագրերի մշակման գործում: Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական կառավարման ազգային ակադեմիան (NAPA) Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) հետ համատեղ իրականացնում է մեկամյա համաձայնագիր, որի շրջանակներում Հայաստանի Արդարադատության ակադեմիաի համար կմշակվեն շարունակական կրթության որակյալ …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 3 Ապրիլի, 2018 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ | Tags: ԱՄՆ դեսպանատուն, ԹՊԻՀ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հրավերով Հայաստան է ժամանում կիրառական ժողովրդավարության միջազգայնորեն հայտնի փորձագետ Նենսի Բոքսկորը, ով կվարի երկու մեկ-օրյա աշխատաժողովներ: Առաջինը, որը տեղի կունենա ապրիլի 7-ին, նվիրված է ֆոնդհայթայթման հարցերին և նախատեսված է քաղաքացիական, կրթական, մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչների համար, իսկ երկրորդը, որը տեղի կունենա ապրիլի 8-ին, կարծարծի առաջնորդության հետ կապված հարցերը: Ֆոնդհայթայթման հարցերին նվիրված աշխատաժողովը, որ …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 2 Ապրիլի, 2018 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ | Tags: Նենսի Բոքսկոր
ԱՄՆ դեսպանության 2018թ. Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար, որն ընթանում է «Քաջալերի՛ր, զորացրո՛ւ, ոգեշնչի՛ր» կարգախոսի ներքո, ապրիլի 27-ից մայիսի 3-ը «Մոսկվա» կինոթատրոնում կներկայացնի 13 ամերիկյան վավերագրական լիամետրաժ ֆիլմ: Ինչպես անցած տարի, այս անգամ ևս այս փառատոնը չի եզրափակվում միայն ֆիլմերի ցուցադրմամբ, այլ նաև նախատեսվում են վարպետության դասեր հայ երիտասարդ կինոգործիչների համար: Այս տարի դասընթացը ֆիլմերի տեսաէֆեկտների մասին …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 30 Մարտի, 2018 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ | Tags: ամերիկյան ֆիլմեր ցուցաշար, ԱՄՆ դեսպանատուն
Բյուջեի մասին համաձայնագիրը, որ վերջերս ստորագրեց նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է ֆինանսավորում արտաքին աջակցության ծրագրերի, այդ թվում և Հայաստանում իրականացվող ծրագրերի համար: Վերջերս տեղ գտած հրապարակումներն այն մասին, թե այս բյուջեով Հայաստանին արտաքին աջակցություն չի տրամադրվում, սխալ են և դրանց հիմքում ԱՄՆ բյուջետային գործընթացի վերաբերյալ թյուընկալումներն են: ԱՄՆ սահմանադրությամբ իշխանության ճյուղերի հստակ տարանջատման փաստն հաշվի …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 28 Մարտի, 2018 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ | Tags: Բյուջե
Վերջերս ԱՄՆ Դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյաի օժանդակությամբ հայ իրավապահ մարմինների 10 կին ներկայացուցիչ մասնակցեց Թբիլիսի քաղաքում տեղի ունեցած տարեկան «Կանայք ոստիկանությունում» 7-րդ համաժողովին: Այս միջոցառումը հնարավորություն է ընձեռում կին սպաներին ծանոթանալ և փորձի փոխանակում իրականացնել իրենց օտարերկրյա գործընկերների հետ, ձեռք բերել նոր հմտություններ և գիտելիքներ, ինչպես նաև շփվել ԱՄՆ ոստիկաների …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 27 Մարտի, 2018 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ | Tags: ԱՄՆ դեսպան, ԱՄՆ դեսպանատուն, ԹՊԻՀ
Երեկ երեկոյան Հայաստան ժամանեց ԱՄՆ խաղաղության կորպուսի կամավորների 26-րդ խումբը: Խումբը բաղկացած է 42 ամերիկացի կամավորներից: Ներկայումս Հայաստանում ապրում եւ աշխատում է 74 կամավոր. 42 նորեկները միանալու են նրանց։ Կամավորները Հայաստան են ժամանել երկու տարի ժամկետով՝ Հայաստանի տարբեր մարզերի գյուղերում և քաղաքներում որպես անգլերենի ուսուցիչներ և հասարակական կազմակերպություններում աշխատելու նպատակով: Մինչ Հայաստան ժամանելը կամավորները հասցրել …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 22 Մարտի, 2018 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ | Tags: Կամավորներ
ՀՀ գլխավոր դատախազությունը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը համագործակցել են ԱՄՆ-ի կողմից հետախուզվող անձին հանձնելու հարցում ԱՄՆ-ի կողմից հետախուզվող անձի արագ հայտնաբերումը, ձերբակալումն ու հանձնումը հնարավոր եղավ ապահովել ՀՀ գլխավոր դատախազության և ՀՀ իրավապահ մարմինների աշխատակիցների հետ ԱՄՆ իրավասու մարմինների սերտ համագործակցության արդյունքում: Այս առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլս …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 5 Մարտի, 2018 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ | Tags: ԱՄՆ դեսպանատուն
Ս.թ. մարտի 2-ին Երևանի Ավ. Իսահակյանի անվան քաղաքային կենտրոնական գրադարանի զարգացման գործում ունեցած իր ներդրման համար Ավետիք Իսահակյանի հուշամեդալ ստանալու արարողության ընթացքում Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարեց Երևանի Ամերիկյան անկյան ընդլայնման ծրագրերի մասին: «Թեպետ այս պարգևն ես եմ ստանում, սակայն այն հիրավի պատկանում է շատ ու շատ նվիրյալներին, ովքեր մեր գործընկերության այս տարիների ընթացքում …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 3 Մարտի, 2018 | Կատեգորիաներ: Դեսպան, Լուրեր, Մամլո հաղորդագրություններ | Tags: Դոկտոր Սյուս, Երևանի Ամերիկյան Անկյուն
ԱՄՆ քաղաքացի Ստելլա Բոյաջյանին և ՀՀ քաղաքացիներ Դիանա Գրիգորյանին, նույն ինքը՝ Դինա Ակոպովնային և Հրաչյա Աթոյանին վերջերս մեղադրանք առաջադրվեց ԱՄՆ դաշնային երդվյալների հանձնաժողովի կողմից մուտքի վիզաների հետ կապված խարդախության համար, ըստ որի նրանք շահույթ ստանալու նպատակով Հայաստանի քաղաքացիներին անօրինական ճանապարհով բերել էին ԱՄՆ: Մեղադրական եզրակացությամբ նրանց առաջադրվում է մեղադրանք հանցավոր համաձայնության, մուտքի վիզաների հետ կապված …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 1 Մարտի, 2018 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ | Tags: Մոտքի վիզաներ
Ս. Թ. փետրվարի 5-9 Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակը /ԹՊԻՀ կամ INL/ կազմակերպել էր Թմրամիջոցների գործերով քննչական անձնակազմի խորացված դասընթաց, որը անցկացրեցին ԱՄՆ Թմրամիջոցների դեմ պայքարի վարչության /DEA/ մասնագետները: Հայաստանի իրավապահ չորս մարմինների ներկայացուցիչներ մասնակեցին այս հինգօրյա դասընթացին, որը ներառում էր դեպքերի ուսումնասիրություններ և լսարանային վարժություններ՝ թմրամիջոցների հետաքննության տարբեր մեթոդների և լավագույն փորձի …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 26 Փետրվարի, 2018 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ | Tags: DEA, INL, ԱՄՆ դեսպանատուն, ԹՊԻՀ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին, Էնդրյու Շոֆերը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ միասին փետրվարի 7-ին Բաքվում հանդիպել են նախագահ Իլհամ Ալիևին և փետրվարի 9-ին Երևանում նախագահ Սերժ Սարգսյանին: Երկու մայրաքաղաքներում նրանք խորհդակցություններ են անցկացրել արտաքին գործերի նախարարների հետ: Համանախագահները փետրվարի 9-11-ին եղել են նաև Լեռնային Ղարաբաղում, հանդիպել են դե …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 12 Փետրվարի, 2018 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ
ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի /ԹՊԻՀ/ և ԱՄՆ ներքին անվտանգության դեպարտամենտի պատվիրակության համագործակցության արդյունքում նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 1-ը տեղի ունեցավ վերապատրաստում մտավոր սեփականության իրավունքի խախտման գործերի քննությունների վերաբերյալ, որին մասնակցեցին հայ դատավորներ, դատախազներ և քննիչներ: Դասընթացի ժամանակ քննարկվեց մտավոր սեփականության իրավունքի խախտումների և անդրազգային կազմակերպված հանցավորության և ազգային անվտանգության միջև կապը, …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 25 Հունվարի, 2018 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ | Tags: Մտավոր Սեփականություն
ԱՄՆ դեսպանատան Պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) ծրագրի ֆինանսավորմամբ 2017թ. նոյեմբերի 13-ին մեկնարկեց նոր ծրագիր, որը կնպաստի անչափահասների արդարադատության զարգացմանը: «Իրավական կրթություն և ակտիվ մասնակցություն» (ԻԿԱՄ) ծրագիրը կիրականացվի մեկ տարվա ընթացքում Փրոջեքթ Հարմոնի (PH) հասարակական կազմակերպության կողմից: Այս ծրագիրը կնպաստի համայնքահեն սոցիալական արդարության զարգացմանը երիտասարդության և իրավապահների դրական համագործակցության միջոցով: Ծրագիրը նաև …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 9 Հունվարի, 2018 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ | Tags: ԱՄՆ դեսպան, ԱՄՆ դեսպանատուն, ԹՊԻՀ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է Հայաստանում գտնվող սիրիացի փախստականներին, որ վերջիններիս ԱՄՆ ներգաղթի կեղծ սխեմաների մեջ ներքաշելու փորձեր են արվում: Այս ծուղակում արդեն հայտնվել են ԱՄՆ տեղափոխվելու մտադրություն ունեցող սիրիացիների մի քանի ընտանիքներ, որոնց ԱՄՆ-ում բնակվող մի ոմն անձնավորություն խոստացել է որոշակի գումարի դիմաց ԱՄՆ դեսպանատնից նրանց համար ստանալ տեղափոխման և փախստականի ճամփորդական փաստաթղթեր: Հարկ …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 4 Հունվարի, 2018 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ | Tags: Սիրիացի փախստականներ
Երևանում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության /ԹՊԻՀ/ գրասենյակը ընտրեց չորս հայ մասնակցի՝ «Բաց աշխարհ» փոխանակման ծրագրին մասնակցելու համար, որը ծանոթացնում է Միացյալ Նահանգներում դատաիրավական համակարգին: ԹՊԻՀ- ը նաև աջակցեց ծրագրի մշակման հարցում, որը տեղի ունեցավ Վաշինգտոնում և Վիրջինիա նահանգի Նորֆոլկ քաղաքում: Պատվիրակության կազմում ընդգրկած էր մեկ ՀՀ հանրային պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 28 Դեկտեմբերի, 2017 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ | Tags: Բաց աշխարհ
Հոկտեմբերի 22-27 Երևանում ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակը հովանավորել է ՀՀ արդարադատության նախարարության երկու ներկայացուցիչների մասնակցությունը Լոնդոնում անցկացվող Միջազգային քրեակատարողական հիմնարկների և կալանավայրերի ասոցիացիայի (ICPA) 19-րդ ամենամյա կոնֆերանսին: . Այս ամենամյա կոնֆերանսն իր տեսակի խոշորագույն միջազգային հավաքն է, որը միավորում է աշխարհի քրեակատարողական հիմնարկներից և կալանավայրերից ավելի քան 700 մասնագետ: Այս տարվա …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 22 Դեկտեմբերի, 2017 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ | Tags: ԹՊԻՀ, միջազգային կոնֆերանս
ԱՄՆ դեսպանության հովանու ներքո կազմակերպված «Ձմեռային հրաշք» համերգային ծրագիր, որտեղ տաղանդաշատ հայ երաժիշտների, երգիչ-երգչուհիների և բենդերի կատարմամբ հնչում էին տոներին և Սուրբ Ծննդին նվիրված հայկական և ամերիկյան երգեր, արժանացավ հայ հանդիսատեսի ջերմ ընդունելությանը: Այս տոնական միջոցառմամբ, որով մենք երգով, պարով, խինդ ու ծիծաղով թևակոխում ենք դեպի Նոր տարի, եզրափակվեց անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետության հետ …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 20 Դեկտեմբերի, 2017 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ | Tags: հայ-ամերիկյան բարեկամության 25 տարի
Այսօր Հայաստանում իր աշխատանքային այցն է ավարտում ԱՄՆ անտառային ծառայության հակահրդեհային հարցերով բնապահպան-փորձագետ Ջենիֆեր Քրոֆթը, ով աշխատելով ՀՀ բնապահպանության ու արտակարգ իրավիճակների նախարարությունների հետ, աջակցեց իրականացնել վայրի բնության հրդեհներին արձագանքելու ասպարեզում Հայաստանի կարողությունների գնահատում, ինչը կօգնի առավել բարելավել Հայաստանի պատրաստվածությունը վայրի բնության հրդեհների դեմ պայքարում: Այցի ընթացքում տ-ն Քրոֆթը հանդիպումներ ունեցավ պաշտոնատար անձանց, հասարակական կազմակերպությունների …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 15 Դեկտեմբերի, 2017 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ | Tags: ԱՄՆ անտառային ծառայություն, Հետհրդեհային աջակցություն, Ջենիֆեր Քրոֆթ
ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակը կազմակերպել էր «Սոցիալական ցանցերի և բաց աղբյուրների օգտագործումը» թեմայով 3-օրյա դասընթաց ՀՀ Հատուկ քննչական ծառայության, ՀՀ Քննչական կոմիտեի և ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննիչների, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչների համար: Այս համատեղ միջոցառումն անցկացվել է ՀՀ արդարադատության ակադեմիայում` ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) փորձագետի …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 15 Դեկտեմբերի, 2017 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ | Tags: ՀԴԲ, ՀՀ Քննչական կոմիտե
Երևան, Հայաստանի Հանրապետություն. ԱՄՆ դեսպանությունը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունը, Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանությունը, Ֆրանսիայի Հանրապետության դեսպանությունը, Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակը և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակը այսօր տեղի ունեցած Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխության ընթացքում իրենց գնահատանքը հայտնեցին այն անձանց և կազմակերպություններին, ովքեր հանդես են գալիս Հայաստանում մարդու իրավունքների, խոսքի …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 12 Դեկտեմբերի, 2017 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ | Tags: իրավունքների պաշտպաններին, Պյոտր Ա. Սվիտալսկի
Դեկտեմբերի 3-ին նշվեց հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը, և այդ առիթով Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ցանկանում է անդրադարձ կատարել այն ձեռքբերումներին ու ներդրմանը, որ ունեցել են Հայաստանի հաշմանդամություն ունեցող քաղաքացիները հասարակությունն առավել արդար ու հավասար դարձնելու հարցում: Նրանց ներդրումը հասարակության մեջ դրսևորվում է տարբեր ձևերով: Նրանք խորհրդարանականներ են, քաղաքացիական հասարակության առաջնորդներ, ուսուցիչներ, իրավաբաններ, արվեստագետներ, աշխարհի չեմպիոն …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 4 Դեկտեմբերի, 2017 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ | Tags: Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր
Լիարժեք ներառական կրթության անցնելու Հայաստանի ջանքերին աջակցելու ու հայ ընթերցողներին ամերիկյան գրականությունը ներկայացնելու ԱՄՆ դեսպանության նախաձեռնությունների շրջանակում այսօր ՀԲԸՄ-ում տեղի ունեցավ Շերոն Դրեյփերի «Նյու Յորք Թայմսի» բեսթսելեր դարձած «Աղմկոտ լռություն» վեպի հայերեն հրատարակության շնորհանդեսը: Տ-ն Դրեյփերը անդրադարձ կատարեց իր ստեղծագործական գործընթացին, այն շարժառիթներին, որոնք հիմք դարձան հաշմանդամության հետևանքով հաղորդակցության դժվարություններ ունեցող 11-ամյա զարմանահրաշ աղջնակի՝ Մելոդիի …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 29 Նոյեմբերի, 2017 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ | Tags: Աղմկոտ լռություն, Շերոն Դրեյփեր
Նոյեմբերի 25-ին աշխարհը նշում է կանանց դեմ ուղղված բռնության վերացման միջազգային օրը: Այս օրը նշանավորվում է նաև իրազեկվածության բարձրացման համաշխարհային քարոզարշավի մեկնարկով, որն իրենից ներկայացնում է գենդերային պատկանելությամբ պայմանավորված բռնության դեմ ուղղված 16-օրյա ակտիվ գործունեություն և անցկացվում է յուրաքանչյուր տարի նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 10-ը: Յուրաքանչյուր կին և աղջիկ ունի բռնությունից ազատ կյանք վարելու իրավունք: Այդուհանդերձ, …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 28 Նոյեմբերի, 2017 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ | Tags: ԱՄՆ դեսպանատուն, Կանանց Դեմ Ուղղված Բռնության
Հոկտեմբերի 21-24-ը ԱՄՆ Պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակը աջակցեց հայ բարձրաստիճան իրավապահների մասնակցությանը Ոստիկանապետերի միջազգային ասոցիացիայի (IACP) 124-րդ ամենամյա համաժողովին: IACP- ն այն կազմակերպությունն է, որը կերտում է մասնագիտությունը, ձևավորում է իրավապահ ղեկավարներին, տրամադրում է կրթական և մասնագիտական գործընկերության հնարավորությունները ԱՄՆ-ի և այլ երկրների իրավապահների համար: Մասնակիցները գիտելիքներ ձեռք բերեցին մի …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 24 Նոյեմբերի, 2017 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ | Tags: Ոստիկանապետերի միջազգային ասոցիացիա
Ձեռներեցության համաշխարհային շաբաթվան նվիրված ամփոփիչ միջոցառումը, որը ԱՄՆ դեսպանության աջակցությամբ կազմակերպել էին Հայկուհի Գևորգյանը՝ ի դեմս Career Lab-ի և Արաքսյա Մարտիրոսյանը՝ ի դեմս IAB Բիզնեսի միջազգային ակադեմիայի, կարիերայի և ձեռներեցության տոնավաճառ էր, որի շրջանակում հանդիպելու հնարավորություն ստացան աշխատանք փնտրողներն ու աշխատանք առաջարկողները: Միջոցառումը տեղի ունեցավ Մարիոթ հյուրանոցում: Կարիերայի տոնավաճառի մասնակիցները խորհուրդներ ստացան կենսագրական կազմելու վերաբերյալ, …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 17 Նոյեմբերի, 2017 | Կատեգորիաներ: Դեսպան, Լուրեր, Մամլո հաղորդագրություններ | Tags: կարիերայի և ձեռներեցության տոնավաճառ
Ս.թ. սպտեմբերին ԱՄՆ պետդեպարտամենտի Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակը կազմակերպեց դասընթաց ՀՀ ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրոյի աշխատակիցների համար: Դասընթացը նվիրված էր հաստատության կայունության, որակի ապահովման և կառավարման ամրապնդմանը, որը նպաստում է ՀՀ իրավապահ մարմինների արդիականացմանը և անդրազգային հանցավորության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին: Դասընթանցը վարեցին ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի Միջազգային քրեական հետաքննությունների …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 15 Նոյեմբերի, 2017 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ | Tags: Փորձագիտական լաբորատորիայ, Փորձաքննությունների ազգային բյուրո
Ս.թ. նոյեմբերի 1-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը գործակցելով ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի հետ կազմակերպել էր գործարար համաժողով նվիրված գյուղատնտեսությանը: Նպատակը ոլորտի հայկական ընկերություններին ամերիկյան հայտնի «Վալմոնտ» և «Մոնսանտո» ընկերությունների փորձի, ապրանքների ու տեխնոլոգիաների ներկայացումն էր ու կապերի ձևավորումը: Համաժողովը միտված էր ամրապնդել Միացյալ Նահանգների և Հայաստանի կոմերցիոն կապերը ագրոբիզնեսի ոլորտի ամերիկյան ու հայկական …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 1 Նոյեմբերի, 2017 | Կատեգորիաներ: Դեսպան, Լուրեր, Մամլո հաղորդագրություններ | Tags: արտաքին կոմերցիոն ծառայություն
ԹՊԻՀ գրասենյակը Հայաստան էր հրավիրել ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի Մերիլենդ նահանգի հանրային անվտանգության և քրեակատարողական ծառայության (MPSCS) փորձագետների հակակոռուպցիոն դասընթաց ներկայացնելու նպատակով: Դասընթացը կոչված էր խթանելու հայ իրավապահների կարողությունները՝ հայտնաբերել, քննել և կանխարգելել կոռուպցիոն դեպքերը ՔԿՀ-ներում: Այն ներկայացվեց երկու փուլով՝ երկու փուլում էլ ուսուցանվում եին ՔՀԿ-ների աշխատողները և նախարարության աշխատակիցներ: Առաջին փուլում խոսվեց ակտիվ կառավարման ռազմավարության …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 23 Հոկտեմբերի, 2017 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ | Tags: ԹՊԻՀ, Հակակոռուպցիոն
Երևան, Հայաստան – ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարում է խաղարկային վիզաների կամ գրին քարտի խաղարկության 2019թ. ծրագրով հայտերի ընդունման մեկնարկը: Գրանցման նոր շրջանը կսկսի 2017թ. հոկտեմբերի 18-ի կեսօրին՝ արևելյան ամառային ժամանակով և կավարտվի 2017թ. նոյեմբերի 22-ի կեսօրին՝ արևելյան ստանդարտ ժամանակով: Տեխնիկական խնդիրներով պայմանավորված 2019թ. խաղարկային վիզաների ծրագրով մասնակիցների գրանցումը սկսվում է նորից, և բոլոր նրանք, ովքեր խաղարկության …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 18 Հոկտեմբերի, 2017 | Կատեգորիաներ: Լուրեր, Հյուպատոսական հարցեր, Մամլո հաղորդագրություններ, Ներգաղթային վիզաներ, Պաշտոնական զեկույցներ | Tags: 2019թ. Խաղարկային վիզաներ, ԱՄՆ դեսպանատուն
Տեխնիկական խնդիրներով պայմանավորված 2019թ. խաղարկային վիզաների կամ գրին քարտի խաղարկության ծրագրով մասնակիցների գրանցումը սկսվում է նորից, և բոլոր նրանք, ովքեր խաղարկության մասնակցության համար գրանցվել են մինչև 2017թ. հոկտեմբերի 18-ը, պետք է ևս մեկ անգամ գրանցվեն, որպեսզի հայտը մասնակցի խաղարկությանը: Հասկանում ենք, որ սա անհարմարություն է ստեղծում արդեն իսկ գրանցված անձանց համար, սակայն գործընթացի ամբողջականությունն ու …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 16 Հոկտեմբերի, 2017 | Կատեգորիաներ: Լուրեր, Հյուպատոսական հարցեր, Մամլո հաղորդագրություններ, Ներգաղթային վիզաներ, Պաշտոնական զեկույցներ | Tags: 2019թ. Խաղարկային վիզաներ, ԱՄՆ դեսպանատուն
Այսօր Մարտունու, Կապանի և Վանաձորի բնակիչներն առավել ապահով են ի շնորհիվ վարակների վերահսկման, մշտադիտարկման և դրանց դեմ պայքարի համար կառուցված լաբորատորիաների: Երևանում ԱՄՆ դեսպանության կողմից կառուցված և նոր տեխնոլոգիաներով հագեցված ու սեյսմաանվտանգության ժամանակակից չափանիշներին համապատասխանող լաբորատորիաները հանդիսանում են Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնաճյուղերը: 2017 թ.-ի հոկտեմբերի 16-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 16 Հոկտեմբերի, 2017 | Կատեգորիաներ: Դեսպան, Լուրեր | Tags: Առողջապահության նախարարություն, ՊՎՆԳ
ԱՄՆ դեսպանատունը կրկին ուղևորվում է դեպի մարզեր, այս անգամ ներկայացնելու ֆիլմեր, պարարվեստ և գրականություն և նշանավորելու 25-ամյա գործունեությունը Հայաստանում: Մշակութային ու գործընկերային այս շրջագայությունը, որ կոչվում է «Եվս մեկ ամերիկյան մշակութային շրջագայություն», մեկնարկում է հոկտեմբերի 14-ին և կշարունակվի մինչև նոյեմբերի վերջ: «Այս ամռանը «Ամերիկյան մշակութային շրջագայությամբ» մենք եղանք խոշոր մարզային քաղաքներում: Այժմ ուղևորվում ենք դեպի …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 13 Հոկտեմբերի, 2017 | Կատեգորիաներ: Դեսպանատուն, Լուրեր, Հասարակայնության հետ կապեր | Tags: Եվս մեկ ամերիկյան մշակութային շրջագայություն
Հարգելի բարեկամներ և գործընկերներ, Ինձ համար մեծ պատիվ է ղեկավարել Հայաստանում ԱՄՆ ՄԶԳ առաքելությունը: 1992 թվականից ԱՄՆ ՄԶԳ-ն համագործակցել է Հայաստանի կառավարության և քաղաքացիների հետ՝ մի շարք մարտահրավերների առճակատելու հարցում: 25 տարվա ընթացքում ԱՄՆ ՄԶԳ-ի օժանդակությունը, ինչպես նաև ԱՄՆ ՄԶԳ-ի և Հայաստանի կառավարության գործընկերությունը զարգացել է՝ արձագանքելով Հայաստանի փոփոխվող կարիքներին՝ ժամանակակից ժողովրդավարական հասարակություն և ազատ …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 12 Հոկտեմբերի, 2017 | Կատեգորիաներ: ԱՄՆ գերատեսչություններ, Դեսպանատուն, Լուրեր, Միջոցառումներ | Tags: ԱՄՆ օժանդակություն, ՄԶԳ
Այս շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը կկատարի իր առաջին պաշտոնական այցը Երևան և Բաքու՝ հանդիպելու տեղի պաշտոնատար անձանց և տեղում ծանոթանալու իրավիճակին: Տարածաշրջանում գտնվելու ընթացքում պ-ն Շեֆերը Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին նաև կմասնակցի բարձր մակարդակի հանդիպումների: ԱՄՆ-ը պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը և կշարունակի ակտիվորեն աշխատել կողմերի …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 2 Հոկտեմբերի, 2017 | Կատեգորիաներ: Լուրեր, Հիմնական պաշտոնյաներ, Մամլո հաղորդագրություններ | Tags: Էնդրյու Շեֆեր
Փակ սահմանի երկու կողմերում ապրող հայ և թուրք երիտասարդ լուսանկարիչների ներկայացրած առօրյա կյանքի ու ընդհանուր հիշողությունների դրվագները տեղ են գտել լուսանկարների մի ազդեցիկ ժողովածուի մեջ, որը վերնագրված է «Կամրջելով պատմությունները»: Սեպտեմբերի 26-ին Երևանում տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը, որին մասնակցում էին ժողովածուում ընդգրկված լուսանկարների երիտասարդ հեղինակներից մի քանիսը և նրանց ավագ գործընկեր-խորհրդատուները՝ մենթորները: Սա ԱՄՆ դեսպանության …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 26 Սեպտեմբերի, 2017 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ | Tags: Կամրջելով պատմությունները, հավատարմատար, Ռաֆիկ Մանսուր
Նորավանքի ճանապարհով իջնելիս լեռների մեջ ծվարած մի քարանձավ կա, որն հայտնի է Արենի-1 անվամբ: Մարդիկ անցնելիս գուցե չնկատեն այն, բայց երբ հնագետները սկսեցին այստեղ աշխատանքներ իրականացնել, շատ կարևոր բացահայտումներ եղան. այստեղ գտնվեց աշխարհի ամենահին կոշիկը և աշխարհի առաջին գինու հնձանը: Սա համամարդկային ժառանգություն է, որ միավորում է բոլորիս որպես մեկ ժողովուրդ՝ մի կողմ թողնելով սահմանները: …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 19 Սեպտեմբերի, 2017 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ | Tags: Արենի, Դեսպանի Մշակութային արժեքների հիմնադրամ, քարանձավ
Սեպտեմբերի 13-ին ԱՄՆ Առևտրի ներկայացուցչի առևտրային քաղաքականության ու տնտեսության գծով տեղակալ Էդ Գրիսերը Հայաստանից Միացյալ Նահանգներ կատարվող արտահանումների խթանման շուրջ քննարկումներ ունեցավ Հայաստանի պաշտոնատար անձանց և գործարարների հետ: Հայկական ընկերությունները, օգտվելով «Արտոնությունների ընդհանրացված համակարգ» (GSP) ծրագրից, կարող են արտոնյալ ռեժիմով՝ առանց մաքսատուրքի մուտք գործել ամերիկյան շուկա: Հայ-ամերիկյան առևտրային պալատի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության համատեղ ջանքերով …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 13 Սեպտեմբերի, 2017 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ | Tags: արտահանման հնարավորություններ, Էդ Գրիսեր
Հայաստանում է գտնվում ԱՄՆ անտառային ծառայության փորձագիտական խումբը, որն աշխատում է ՀՀ բնապահպանության նախարարության հետ՝ աջակցելու այնպիսի որոշումների կայացմանը, թե որտեղ, երբ և ինչպես պետք է կիրառել հետհրդեհային արդյունավետ միջոցներ, որոնք կմեղմեն հողերի էրոզիայի, հեղեղումների վտանգները և երկարաժամկետ հեռանկարում կնպաստեն ջրբաժանների առողջացմանը և բուսածածկի վերականգնմանը Խոսրովի ու Արտավանի անտառների հրդեհից հետո: Թիմը, որի կազմում ընդգրկված …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 9 Սեպտեմբերի, 2017 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ | Tags: անտառային ծառայության, բնապահպանության նախարարության
Սեպտեմբերի 2-ին գնդապետ Բրյուս Մերֆին և ԱՄՆ դեսպանատան Պաշտպանության դեպարտամենտի աշխատակիցները Սասնաշենի բնակիչների հետ միասին հարգանքի տուրք մատուցեցին ԱՄՆ ռազմաօդային ուժերի C-130 ինքնաթիռի կործանման 59-րդ տարելիցի կապակցությամբ: Ինքնաթիռը խոցվել էր սովետական կործանիչների կոցմից հայկական հողի վրա: 1958թ տեղի ունեցած ավիավթարի արդյունքում զոհվեցին ԱՄՆ Ռազմաօդային ուժերի բոլոր 17 զինծառայողները, որոնք գտնվում էին ինքնաթիռում: Արարողությունը տեղի ունեցավ …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 6 Սեպտեմբերի, 2017 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ | Tags: ինքնաթիռ, ռազմական կցորդ, Սասնաշեն
Ուրբաթ օրը Հայաստանի ռազմական ոլորտի, տարբեր նախարարությունների, կազմակերպությունների և գերատեսչությունների ներկայացուցիչներ, որոնք Ջորջ Մարշալի անվան անվտանգության հետազոտությունների կենտրոնի շրջանավարտներ են, մասնակցեցին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին նվիրված համաժողովին։ 1995թ-ից ի վեր ավելի քան 240 հայ է մասնակցել Ջորջ Մարշալի կենտրոնում անցկացվող դասընթացներին և համաժողովներին։ Սա Գերմանիայի Գարմիշ քաղաքում գտնվող անվտանգության և պաշտպանության հարցերի ուսումնասիրությամբ զբաղվող ամերիկա-գերմանական …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 1 Սեպտեմբերի, 2017 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ | Tags: Մարշալ
Օգոստոսի 30-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչներն այցելեցին ՀՀ արդարադատության ակադեմիա, որտեղ ամերիկյան պատվիրակությունն իրավական գրականություն նվիրաբերեց Ակադեմիայի գրադարանին: Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունեց ամերիկյան պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված էին ԱՄՆ պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ/INL) բյուրոյի վաշինգտոնյան գրասենյակի Հայաստանում և Վրաստանում ծրագրերի համակարգող Շարայա Հեյդենհայնը (Վաշինգտոն) և ԹՊԻՀ …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 30 Օգոստոսի, 2017 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ | Tags: ԱՄՆ դեսպանատուն, արդարադատության ակադեմիա, ԹՊԻՀ
Հրապարակվել է ԱՄՆ պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների ու աշխատանքի բյուրոյի կողմի 15 օգոստոսի, 2017թ. Ամփոփիչ ակնարկ Սահմանադրությունը բոլորին շնորհում է մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք: Պաշտամունքի ազատության հետ մեկտեղ սահմանադրությունը սահմանում է, որ կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից: Այն ճանաչում է Հայաստանյայց առաքելական եկեղեցին որպես ազգային եկեղեցի և ազգային ինքնության պահպանող: Քրիստոնեական փոքրամասնական կրոնական …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 16 Օգոստոսի, 2017 | Կատեգորիաներ: Զեկույցներ, Լուրեր, Փաստեր և տվյալներ | Tags: Կրոնական, Կրոնական Ազատությունների Մասին Միջազգային Զեկույց 2016
(Մեդիսոն) Վիսկոնսինի նահանգային Հանրային պաշտպանի գրասենյակը իր փորձն է կիսում Հայաստանի հանրային պաշտպանության համակարգի զարգացման նպատակով: Վիսկոնսինի Հանրային պաշտպանի գրասենյակը շարունակում է այլ երկրներում և այլ իրավական համակարգերում գործող հանրային պաշտպաններին աջակցության իր բարի ավանդույթը: Հարկ է նշել, որ այս գործունեությունը ֆինանսավորվում է Պետդեպարտամենտի Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) բյուրոյի կողմից: Հուլիսին կայացած …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 8 Օգոստոսի, 2017 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ | Tags: Հանրային պաշտպան, Վիսկոնսին
Կանզասի ազգային գվարդիայի մի խումբ ներկայացուցիչներ գտնվում են Հայաստանում` հայ հրշեջների հետ առաջին օգնության, փրկարարական մեթոդների կիրառման և վտանգավոր նյութերի հետ աշխատելու ուղղությամբ ուսուցում անցկացնելու նպատակով: Կանզասի ազգային գվարդիայի ներկայացուցիչներին են միացել Մեծ Բրիտանիայի Զինված ուժերի ռազմաբժշկական կորպուսի և Բրիտանական բանակի 6-րդ հրաձգային գումարտակի ներկայացուցիչները: Մինչև հուլիսի 28-ը նրանք համատեղ դասընթացներ կանցկացնեն Շիրակի մարզի վեց …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 21 Հուլիսի, 2017 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ | Tags: Ազգային Գվարդիա, Կանզաս
Հայաստանի կառավարությունն ամբողջությամբ բավարարում է թրաֆիքինգի վերացման նվազագույն չափանիշներին: Հաշվետու ժամանակահատվածում կառավարությունը շարունակել է լուրջ և կայուն ջանքեր գործադրել. հետևաբար Հայաստանը կրկին տեղ է գտել 1-ին խմբում: Կառավարությունը լուրջ և կայուն ջանքեր գործադրել՝ բացահայտելով ավելի շատ զոհերի, ընդունելով գործողությունների ազգային ծրագիր և հիմնելով ու միջոցներ հատկացնելով թրաֆիքինգի զոհերի փոխհատուցման հիմնադրամին: Թեպետ Կառավարությունը բավարարում է նվազագույն …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 7 Հուլիսի, 2017 | Կատեգորիաներ: Զեկույցներ, Լուրեր, Փաստեր և տվյալներ | Tags: Զեկույց Մարդկանց Թրաֆիքինգի Մասին
Երևան, Հայաստան. Հունիսի 30-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը տոնեց Միացյալ Նահանգների անկախության 241-րդ տարեդարձը և հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունները հաստատման 25-ամյա հոբելյանը: Դեսպան Ռիչարդ Միլսը և միջոցառման պատվավոր հյուր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը բարձր գնահատական տվեցին Հայաստանի և Միացյալ Նահանգների սերտ գործընկերությանը: Իր խոսքում դեսպան Միլսը նշեց, որ այս տարվա միջոցառմամբ ԱՄՆ դեսպանատունը երկու առիթ է նշանավորում, …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 30 Հունիսի, 2017 | Կատեգորիաներ: Դեսպան, Լուրեր, Միջոցառումներ | Tags: ԱՄՆ դեսպան, ԱՄՆ դեսպանատուն, Անկախության օր
Հայաստանի իրավապահները թմրամիջոցների դեմ պայքարի նոր հմտություններ են ձեռք բերել՝ մասնակցելով Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակի և ԱՄՆ Թմրամիջոցների դեմ պայքարի վարչության (DEA) համատեղ ջանքերով կազմակերպված դասընթացին, որը կայացավ 2017թ. մայիսին Թբիլիսիում (Վրաստան): Տեղեկատվության ու տվյալների վերլուծության այս խորացված դասընթացին Հայաստանից մասնակցեցին ՀՀ ոստիկանության թմրամիջոցների դեմ պայքարի վարչության 2 աշխատակիցներ: Գործնական պարապմունքներով …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 19 Հունիսի, 2017 | Կատեգորիաներ: Լուրեր | Tags: ԱՄՆ դեսպանատուն
Լավագույն փորձը ներկայացնելու ու միջազգային մասնագիտական կապերի ձևավորման նպատակով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը «Բաց աշխարհ» փոխանակման ծրագրի շրջանակում 2017թ. ապրիլին ճանաչողական այց էր կազմակերպել Հայաստանից 5 դատավորների համար: Դատավորների խումբը ԱՄՆ-ում եղավ մայրաքաղաք Վաշինգտոնում և Լուիզիանա նահանգի Շրիվպորտ քաղաքում: Լուիզիանայի նահանգն ընտրվել էր, քանի որ այն առանձնանում է իր «հիբրիդային» դատական համակարգով, որում պահպանված են ֆրանսիական …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 13 Հունիսի, 2017 | Կատեգորիաներ: Լուրեր | Tags: դատական համակարգ, դատավորներ
ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակը հովանավորել է ՀՀ գլխավոր դատախազության 4 և ՀՀ քննչական կոմիտեի 1 աշխատակցի մասնակցությունը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի իրավական նախաձեռնությունների ինստիտուտի (CEELI) կողմից կազմակերպված կոռուպցիայի դեմ պայքարին նվիրված համաժողովին, որը կայացավ 2017թ. ապրիլին: Դատախազների, դատավորների ու քննիչների համար նախատեսված այս 5-օրյա ինտերակտիվ դասընթացը դիտարկում էր պաշտոնեական …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 6 Հունիսի, 2017 | Կատեգորիաներ: Լուրեր | Tags: ԱՄՆ դեսպանատուն, ԹՊԻՀ, Հակակոռուպցիոն
Այսօր Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան պրն. Ռիչարդ Միլսը անցկացրեց ԱՄՆ Խաղաղության կորպուսի 42 նոր կամավորների երդման հանդիսավոր արարողությունը: Նոր կամավորները շուտով կմեկնեն Հայաստանի տարբեր շրջաններ, որտեղ նրանք գալիք երկու տարիների ընթացքում կաշխատեն տեղի դպրոցների, համալսարանների և հասարակական կազմակերպությունների հետ՝ որպես Անգլերենի ուսուցիչներ և Համայնքի և երիտասարդության ծրագրի կամավորներ: Կամավորները Ամերիկայի քաղաքացիներ են, որոնք գալիս են …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 2 Հունիսի, 2017 | Կատեգորիաներ: Դեսպան, Լուրեր, Մամլո հաղորդագրություններ | Tags: ԱՄՆ դեսպան, ԱՄՆ դեսպանատուն, Խաղաղության կորպուս
Վերջին 5 տարիների ընթացքում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակի աջակցությամբ ՀՀ ոստիկանության ու ՀՀ քննչական կոմիտեի ավելի քան 60 կին աշխատակիցներ մասնակցել են Վրաստանում անցկացվող կին իրավապահների ամենամյա համաժողովին: Համաժողովը կին ոստիկաններին, քննիչներին ոգեշնչում է, ներկայացնում հնարավորություններն ու հեռանկարները, ինչպես նաև փոխանցում գործնական գիտելիքներ: Այստեղ միջազգային գործընկերները հանդես են գալիս …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 30 Մայիսի, 2017 | Կատեգորիաներ: Լուրեր
2017թ. մարտ-ապրիլ ամիսներին ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակի ֆինանսական աջակցությամբ անցկացվեց անչափահասների գործերի քննության հարցերին նվիրված 6-շաբաթյա դասընթաց Հայաստանի իրավապահների համար: Դասընթացին մասնակցում էին Քննչական կոմիտեի 21 քննիչներ, ովքեր մասնագիտանում են անչափահասների իրավունքների ու այնպիսի հանցագործությունների քննության հարցերում, որոնցում ներգրավված են անչափահաս իրավախախտներ կամ անչափահաս տուժողներ: Դասընթացի շրջանակում իրավական, սոցիալական …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 24 Մայիսի, 2017 | Կատեգորիաներ: Լուրեր | Tags: ԱՄՆ դեսպանատուն, ԹՊԻՀ
Էներգետիկայի ապագան վերականգնվող էներգիան է, և դրանից բխող առավելությունները Հայաստանի համար կարող են արդեն իսկ կիրառելի ու գրպանին հարմար լինել թե՛ այսօր, թե՛ ապագա սերունդների համար: Սա էր այն հիմնական ուղերձը, որ կարմիր թելով անցնում էր մեկօրյա համաժողովի ընթացքում, որը կազմակերպել էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության և Կոնտուր Գլոբալ …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 17 Մայիսի, 2017 | Կատեգորիաներ: Դեսպան, Լուրեր | Tags: վերականգնվող էներգետիկա
ԱՄՆ պետքարտուղարության Էդմունդ Մասքիի կրթական փոխանակման ծրագրի շուրջ 450 հայաստանյան շրջանավարտներին ողջունելով ԱՄՆ դեսպանատանը՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը նշեց, որ մեծ պատիվ է լինել ակտիվ քաղաքացիների նման պատկառելի խմբի շրջապատում: «Երբ այս սրահում շուրջս եմ նայում, ուղղակի աչք է շոյում, որ այստեղ հավաքվել են այսքան շատ մարդիկ, տարբեր ոլորտների ու բնագավառների այսքան շատ նվիրյալ …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 16 Մայիսի, 2017 | Կատեգորիաներ: Դեսպան, Լուրեր, Շրջանավարտներ | Tags: ԱՄՆ դեսպան, ԱՄՆ դեսպանատուն, Մասքի, շրջանավարտ, շրջանավարտներ
Մայիսի 13-ին կյանքը մի փոքր ավելի վառ գույներ ստացավ Խարբերդի մանկատանը, երբ մի խումբ մարդիկ ԱՄՆ դեսպանատնից, Ագրոբիզնեսի հետազոտությունների ու կրթության միջազգային կենտրոնից (ICARE) և Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնից (CARD) եկան բարեկարգելու մանկատան այգին ու թարմացնելու նստարանների ներկը: Միջոցառումը կազմակերպիչը ԱՄՆ դեսպանատան Կանաչ թիմն էր՝ կամավորական մի խումբ, որը շրջակա միջավայրի պահպանության նախաձեռնություններ է …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 13 Մայիսի, 2017 | Կատեգորիաներ: Դեսպան, Լուրեր | Tags: Ագրոբիզնես, Նաիրա Խաչատրյան
Այժմ տարվա այն ժամանակն է, երբ ամբողջ աշխարհում, այդ թվում և Հայաստանում, ուսանողներն ու աշակերտները կայացնում են որոշումներ ու ձեռնարկում քայլեր, որոնք ցցուն հետք են թողնում նրանց ողջ ապագայի վրա: Բակալավրիատի ուսանողներն ուսումը շարունակելու կամ աշխատաշուկա մուտք գործելու մասին են մտածում, ավագ դպրոցի աշակերտները դիտարկում են առկա տարբերակները՝ բուհի ու մասնագիտության ընտրության մասով: Միաժամանակ, ուսուցիչներն …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 4 Մայիսի, 2017 | Կատեգորիաներ: Դեսպան, Ելույթներ, Լուրեր | Tags: խմբագրական
Այսօր մենք հիշում և ոգեկոչում ենք 20-րդ դարի վատթարագույն զանգվածային վայրագություններից մեկի՝ Մեծ Եղեռնի տառապանքների բովով անցածներին: 1915թ. սկսած՝ Օսմանյան կայսրության վերջին տարիների ընթացքում, մեկ ու կես միլիոն հայեր զոհ են գնացել տեղահանություններին, կոտորածներին ու մահվան երթերին: Ես միանում եմ Ամերիկայի հայկական համայնքին և աշխարհասփյուռ հայությանը՝ սգալու կորսված մարդկային անմեղ կյանքերի ու կրած բազում տառապանքների …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 24 Ապրիլի, 2017 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ, Նախագահ Դոնալդ Թրամփ | Tags: Հայկական հիշատակի օր, Մեծ եղեռն
Ապրիլի 18-ին Հայաստանի հինգ Ամերիկյան անկյունները, որոնք գործում են Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Կապանում և Չարենցավանում, միանալով Հայաստանի ազգային գրադարանային շաբաթվա միջոցառումներին, կազմակերպեցին Մարկ Տվենի «Թոմ Սոյերի արկածները» դասական վեպի մարաթոնյան ընթերցանություն, որին մասնակցում էին մարդիկ երկրի բոլոր ծայրերից: Դեսպան Միլսի և նրա տիկնոջ՝ Լի Քարթերի հետ, ով, ի դեպ, նախկինում գրադարանավար է եղել, մարաթոնյան ընթերցանությանը …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 18 Ապրիլի, 2017 | Կատեգորիաներ: Դեսպան, Լուրեր | Tags: Ազգային գրադարանային շաբաթ, Թոն Սոյեր
Երեվան, ՀՀ – Կարևորելով այն դերը, որ կանայք կարող են և պետք է խաղան Հայաստանի գյուղական համայնքների զարգացման գործում, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը մարտի 30-ին այցելեց Գեղարքունիքի մարզ և հանդիպեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ծրագրերի շահառուներ ու գործընկերներ հանդիսացող կին ֆերմերների, քաղաքացիական ակտիվիստների և քաղաքացիական հասարակության առաջնորդների հետ։ ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցում է …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 1 Ապրիլի, 2017 | Կատեգորիաներ: Դեսպան, Լուրեր | Tags: Գեղարքունիք, կանայք, կին
Երեվան, ՀՀ – Կանանց զբաղվածության աճը կարող է մեծ ներուժ հանդիսանալ Հայաստանի տնտեսության առաջխաղացման համար: Ներկայում կանայք կազմում են Հայաստանի տնտեսապես ոչ ակտիվ բնակչության 67 տոկոսը, իսկ նրանց գործազրկության մակարդակը տղամարդկանց գործազրկության մակարդակի գրեթե կրկնակին է (համապատասխանաբար` 51,5 և 21,8 տոկոս): Համաշխարհային բանկի գնահատումների համաձայն, զբաղվածության և ձեռներեցության ասպարեզում կանանց մասնակցության անհավասար հնարավորությունների արդյունքում Հայաստանը …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 1 Ապրիլի, 2017 | Կատեգորիաներ: Դեսպան, Լուրեր | Tags: ԱՄՆ դեսպան, ԱՄՆ դեսպանատուն, դեսպան Միլս
Վերջին մեկ տարվա ընթացքում Եվրոպական Միությունը, Միացյալ Նահանգները, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ընտրական գործընթացների հետ կապված Հայաստանին նշանակալի ֆինանսական ու տեխնիկական օժանդակություն են ապահովել, այդ թվում՝ սարքավորումներ, որոնք կօգնեն ազատ ու արդարացի խորհրդարանական ընտրությունների անցկացմանն ապրիլի 2-ին: Մենք գոհ ենք կիրակի օրը կայանալիք ընտրությունների համար նախատեսված ընտրողների նույնականացման սարքավորումների վերջին փորձարկումների արդյունքներից: Ուզում ենք գովեստով …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 30 Մարտի, 2017 | Կատեգորիաներ: Լուրեր, Մամլո հաղորդագրություններ | Tags: ընտրություն, ընտրություններ
Անցյալ տարվա ընթացքում «Անսահմանափակ շարժում» ծրագիրը պարերի, ներկայացումների և ֆիլմերի միջոցով ցուցադրեց, թե ինչի կարելի է հասնել սոցիալական ներառման շնորհիվ: Երեք փուլից բաղկացած ծրագիրը սկսեց 2016թ. հոկտեմբերին Գաֆեսչյան կենտրոնի դիմաց՝ պրոֆեսինալ և սիրողական պարողների ֆլեշմոբով, որոնցից ոմանք հաշմանդամություն ունեցող մարդիկ էին: « Համախմբելով ֆիզիկական հաշմանդամություն ունեցող և չունեցող մարդկանց՝ մենք ամրապնդեցինք այն բարձունքները, որոնց կարող …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 21 Մարտի, 2017 | Կատեգորիաներ: Դեսպան, Լուրեր | Tags: Անսահմանափակ շարժում, մատչելի
Երբ լույսերը հանգում են ու կինոթատրոնի էկրանին սկսվում է ֆիլմը, մենք արագ տեղափոխվում ենք դեպի այլ ժամանակներ ու վայրեր: Ֆիլմերի միջոցով մենք կարող ենք տեսնել ուրիշների պատմություններն ու գնալ նրանց հետքերով: Շեշտադրելով ֆիլմերի ու կինոարվեստի փոխակերպող բնույթը՝ ԱՄՆ դեսպանատունը մեկնարկեց ամերիկյան ֆիլմերի ցուցաշար «Մարդկային պատմությունների խճանկար» խորագրի ներքո և առաջիկա երկու ամիսների ընթացքում հայ հանդիսատեսին …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 13 Փետրվարի, 2017 | Կատեգորիաներ: Դեսպան, Լուրեր | Tags: ամերիկյան ֆիլմեր ցուցաշար, Դագ Բլաշ, փառատոն
Մեծարգո նախարարներ, փոխնախարարներ, հարգելի Արա Հովսեփյան՝ Հայ-ամերիկյան առևտրային պալատի նախագահ, ՀԱԱՊ տնօրենների խորհրդի հարգելի անդամներ և հարգարժան հյուրեր, շնորհակալություն այստեղ ներկա գտնվելու համար: Հայ-ամերիկյան առևտրային պալատի առաջ գործունեության ծրագրերի ու ուղեգծերի մասին ելույթով հանդես գալը վերածվում է հաճելի ավանդույթի, մի ավանդույթ, որն արտացոլում է ՀԱԱՊ-ի հետ դեսպանության ամուր գործընկերությունը և մատնանշում մեր մեծ հարգանքն ու …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 1 Փետրվարի, 2017 | Կատեգորիաներ: Դեսպան, Ելույթներ, Լուրեր | Tags: ամերիկյան առևտրային պալատ, ԱՄՆ դեսպանատուն, դեսպան Միլս, ՀԱԱՊ
Ս.թ. հունվարի 24-ին Երևանում Նորարար փորձառական արվեստի կենտրոնի (ՆՓԱԿ-ի) հարկի ներքո բացվեց լուսանկարների նոր ցուցահանդես, որտեղ ներկայացված են 5-ամսյա համատեղ նախագծի շրջանակում հայ և թուրք լուսանկարիչների կողմից արված լուսանկարներ: Ցուցահանդեսում ընդգրկված են 24 հայ և թուրք ֆոտոլրագրողների աշխատանքներ, ովքեր հինգ ամիսների ընթացքում լուսանկարել են ուշագրավ դրվագներ, որոնք ներկայացնում են իրենց կյանքն ու առօրյան՝ շեշտադրելով առկա …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 24 Հունվարի, 2017 | Կատեգորիաներ: Դեսպան, Լուրեր | Tags: ՆՊԱԿ, ցուցահանդես
Երևան, Հայաստան. – Ս.թ. հունվարի 22-ին Հավանա ռեստորանային համալիրում տեղի ունեցավ դրես-կոդի՝ հագուստի կանոնակարգի վերաբերյալ միջոցառում, որը նպատակ ուներ օգնել հայ երիտասարդ կանանց գործնական նորաձևության աշխարհում իրենց դեգերումների ճանապարհին: Միջոցառումը կազմակերպվել էր կանանց մենթորական ծրագրի շրջանակում, որն անցկացվում է ԱՄՆ դեսպանատան հովանու ներքո՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի Քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների բաժնի և Կանանց և երիտասարդների …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 22 Հունվարի, 2017 | Կատեգորիաներ: Լուրեր | Tags: դռես-կոդ, Հավանա, մենթորական ծրագիր
2017թ. հունվարից դեսպան Ռիչարդ Հոգլանդը ժամանակավորապես կստանձնի ԱՄՆ համանախագահի պաշտոնը Եվրոպայի Անվտանգության ու համագործակցության կազմակերպության Մինսկի խմբում: Նա կփոխարինի դեսպան Ջեյմս Ուորլիքին, ով դեկտեմբերի 31-ից այլևս չի զբաղեցնի այդ պաշտոնը Դեսպան Հոգլանդն ունի ավելի քան 30 տարվա դիվանագիտական գործունեության փորձ: Նա եղել է ԱՄՆ դեսպանը Տաջիկստանում 2003-2006թթ., ԱՄՆ դեսպանը Ղազախստանում 2008-2011թթ. և ԱՄՆ փոխդեսպանը Պակիստանում …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 30 Դեկտեմբերի, 2016 | Կատեգորիաներ: Լուրեր | Tags: ԱՄՆ դեսպան, Հոգլանդ
երեվան, հհ. Վերջին տարիների ընթացքում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) սերտորեն աշխատել է ՀՀ ֆինանսների նախարարության հետ` բարեփոխելու Հայաստանի հարկային կանոնակարգերն ու վարչարարությունը` ոլորտում թափանցիկության բարձրացման միտումով: Քառամյա արդյունավետ աշխատանքից հետո ավարտին է մոտենում ԱՄՆ ՄԶԳ-ի Հարկային բարեփոխումների ծրագիրը: Այն մեկնարկել էր 2012 թվականին և ուղղված էր Հայաստանի հարկային ենթակառուցվածքի արդիականացմանը` բիզնեսներին ավելի որակյալ …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 30 Դեկտեմբերի, 2016 | Կատեգորիաներ: Լուրեր | Tags: ԱՄՆ ՄԶԳ, Հարկային Բարեփոխումների Ծրագիր
1948թ. այս օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվեց Մարդու իրավունքների մասին համընդհանուր հռչակագիրը՝ շրջադարձային փաստաթուղթ, որտեղ առաջին անգամ առանձնացվեցին մարդու հիմնարար իրավունքները, որոնք պետք է պաշտպանվեն բոլոր երկրներում, բոլոր պետությունների կողմից: Չնայած հռչակագրի ստորագրմանը հաջորդած 68 տարիների ընթացքում արձանագրված հսկայական առաջընթացին, դեռևս շատ անելիք կա, քանի որ աշխարհի շատ քաղաքացիների դեռևս մերժվում են այն հիմնարար …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 10 Դեկտեմբերի, 2016 | Կատեգորիաներ: Ելույթներ, Լուրեր | Tags: Մարդու իրավունքներ
Ս.թ. դեկտեմբերի 2-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ միասին Գյումրում էին՝ նշանավորելու հայնի նկարիչ Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարի վերականգնման ու պահպանման աշխատանքների ավարտը: Որմնանկարի վերականգնումը իրականացվել է ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի ֆինանսավորմամբ: Տրամադրված ֆինանսական միջոցների հաշվին այս որմնանկարը դուրս է բերվել լքված գործարանի շենքից, իրականացվել են վերականգնման …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 2 Դեկտեմբերի, 2016 | Կատեգորիաներ: Լուրեր | Tags: Արմեն Ամիրյան, որմնանկար
ԱՄՆ կառավարությունը ողջունում է ՀՀ կառավարության և խորհրդարանական քաղաքական խմբակցությունների միջև հայաստանյան ընտրական գործընթացների անաչառության ու վստահարժանության ամրապնդման հարցի շուրջ հունիսին և սեպտեմբերին ձեռք բերված համաձայնությունները, որում ներդրում են ունեցել նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Մենք այս համաձայնությունը համարում ենք բովանդակալի քայլ Հայաստանում ընտրական գործընթացների նկատմամբ վստահության վերականգնման ու հաշվետվողականության ապահովման ուղղությամբ: Հիմք ընդունելով 2015թ. դեկտեմբերին …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 28 Նոյեմբերի, 2016 | Կատեգորիաներ: Լուրեր | Tags: ընտրական, ֆինանսական
Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը, որը սկսել է իր գործունեությունը 2014 թվականից, այսօր՝ նոյեմբերի 10-ին բացեց իր դռները նոր տարածքում՝ Երևանի պետական համալսարանի 7-րդ մասնաշենքի 6-րդ հարկում, որտեղ զբաղեցնում է շուրջ 1000 քառակուսի մետր տարածք` հագեցած գերժամանակակից տեխնիկայով: Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը ՀՀ կառավարության, IBM-ի, ԱՄՆ ՄԶԳ-ի, Երևանի պետական համալսարանի և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 23 Նոյեմբերի, 2016 | Կատեգորիաներ: Լուրեր | Tags: Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն
Երեվան, ՀՀ. Հայաստանի ավելի քան 700 հազար քաղաքացիների համար սոցիալական պաշտպանության համակարգը դարձել է ավելի մատչելի՝ շնորհիվ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագրի, որը նոյեմբերի 9-ին նշեց իր գործունեության ավարտը։ Քառամյա ծրագիրը սերտ համագործակցում էր Հայաստանի կառավարության և ոլորտին առնչվող այլ կազմակերպությունների հետ՝ երկրի սոցիալական պաշտպանության համակարգը ավելի արդյունավետ, …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 23 Նոյեմբերի, 2016 | Կատեգորիաներ: Լուրեր
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից իրականացված ծրագրի շնորհիվ այս տարի Դավթաշենի թիվ 59-ը մանկապարտեզը ավելի շատ երեխաների առաջ է բացել իր դռներն ու ավելի լավ պայմաններ է ապահովում նրանց համար: Վերջերս մանկապարտեզում ավարտվեցին վերանորոգման աշխատանքները, որը ֆինանսավորվում էր ԱՄՆ դեսպանատան Ռազմական համագործակցության գրասենյակի կողմից: Այս աշխատանքների համար հատկացվել էր 285.000 ԱՄՆ դոլար, իսկ 2009թ.-ից ի վեր …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 17 Նոյեմբերի, 2016 | Կատեգորիաներ: Լուրեր
Ս.թ. նոյեմբերի 16-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ու ԷյչԷսԲիՍի բանկի հետ համատեղ կազմակերպել էր մեկօրյա բիզնես-համաժողով՝ կենսունակ հանքարդյունաբերության հարցերի շուրջ: Համաժողովի նպատակը կապերի ձևավորումն էր Հայաստանի հանքարդյունաբերողների ու ամերիկյան հայտնի ընկերությունների միջև, որոնք առաջարկում են այնպիսի ապրանքներ ու ծառայություններ, որ մեծացնում են հանքարդյունաբերության արդյունավետությունը, …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 16 Նոյեմբերի, 2016 | Կատեգորիաներ: Լուրեր | Tags: հանքաարդյունաբերություն
Նոյեմբերի 9-ին վաղ առավոտյան պետական պաշտոնյաների, քաղաքական գործիչների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ուսանողների, դասախոսների, լրագրողների մի բազմազան խումբ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ միասին հետևում էին ԱՄՆ նախագահական ընտրություններին: Մինչ Միացյալ Նահանգներից ուղիղ հեռարձակմամբ ներկայացվում էին նախագահական ու կոնգրեսական ընտրությունների արդյունքները, դեսպանության ամերիկացի անձնակազմը և հայ հյուրերը հետևում էին տեղամասերի փակման ու ողջ երկրով մեկ …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 9 Նոյեմբերի, 2016 | Կատեգորիաներ: Լուրեր | Tags: հայ֊ամերիկյան հարաբերություններ, Նախագահական ընտրություններ
Ս.թ նոյեմբերի 2-3-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զանգվածային ոչնչացման զենքերի (ԶՈԶ) տարածումը կանխելու հարցում ֆինանսական հաստատությունների դերակատարման վերաբերյալ իրազեկության մեծացման նպատակով կազմակերպել էր երկօրյա աշխատաժողով, որին մասնակցում էին ՀՀ պետական պաշտոնյաներ, հայկական բանկերի ներկայացուցիչներ և ԱՄՆ կառավարության փորձագետներ: Աշխատաժողովի ընթացքում հայկական բանկերի 39 ներկայացուցիչներ հնարավորություն ունեցան ԱՄՆ պետքարտուղարության, գանձապետական և արդարադատության դեպարտամենտների, ինչպես նաև ՀԴԲ-ի ներկայացուցիչների …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 8 Նոյեմբերի, 2016 | Կատեգորիաներ: Լուրեր | Tags: զանգվածային ոչնչացման զենքերի
Ս.թ. նոյեմբերի 2-ին աշխատանքային այցով Հայաստանում էր գտնվում ԱՄՆ պաշտպանության փոխքարտուղարի տեղակալ դ-ր Մայքլ Քարփենթերը, ով հանդիպումներ ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ինչպես նաև պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանի հետ: Բացի Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներից նա նաև տեղում ծանոթացավ հայ-ամերիկյան ռազմական գործակցության շրջանակում իրականացվող ծրագրերին: Նա հանդիպեց այն ամերիկացի զինծառայողներին, ովքեր աջակցում են …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 3 Նոյեմբերի, 2016 | Կատեգորիաներ: Լուրեր
Հոկտեմբերի 18-19-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը կազմակերպել էր երկօրյա աշխատաժողով, որին մասնակցում էին Հայաստանի և Վրաստանի պետական պաշտոնյաներ ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ մտքեր փոխանակելու զանգվածային բնաջնջման զենքերի, սպառազինությունների փոխադրման համակարգերի և սովորական սպառազինությունների հոսքի նկատմամբ վերահսկողության իրականացման լավագույն փորձի վերաբերյալ: Աշխատաժողովի ընթացքում, որի կազմակերպիչը ԱՄՆ դեսպանության Արտահանման վերահսկողության և սահմանների անվտանգության (EXBS) ծրագիրն էր, երկու երկրների …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 21 Հոկտեմբերի, 2016 | Կատեգորիաներ: Լուրեր | Tags: Արտահանման վերահսկողություն, Վրաստան
ԱՄՆ-ի կողմից անցկացված Սահմանագծային անվտանգության և կանխարգելման դասընթացի շնորհիվ Հայաստանի սահմանապահ զորքերն ավելի լավ են վերապատրաստված՝ զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) ապօրինի տեղափոխմանն ու տարածմանը հակազդելու համար: Տասնօրյա դասընթացի ծրագիրը ԱՄՆ-ի և Հայաստանի միջև իրականացվող նախագծի ամենավերջին մասն է, որն ուղղված է մաքսանենգության դեմ Հայաստանի կարողությունների բարելավմանը: Հայ-վրացական սահմանին ծառայող 27 հայ սահմանապահներ մասնակցեցին հոկտեմբերի 10-21-ը …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 21 Հոկտեմբերի, 2016 | Կատեգորիաներ: Լուրեր | Tags: Զանգվածային ոչնչացման զենք, ԶՈԶ
Երևան, Հայաստան. ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնում է, որ մեկնարկել է 2018թ. շնորհվելիք ներգաղթային վիզաների խաղարկային ծրագրով կամ «գրին քարտի» խաղարկության մասնակցության հայտերի ներկայացումը: Հայտերի ընդունման ժամկետն է. 2016թ. հոկտեմբերի 4-ից, արևելյան ստանդարտ ժամանակով ժամը 12:00-ից (Գրիվնիչ — 4) մինչև 2016թ. նոյեմբերի 7-, արևելյան ստանդարտ ժամանակով ժամը 12:00 (Գրիվնիչ — 5): Մասնակցության հայտը լրացվում է առցանց www.dvlottery.state.gov կայքում …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 7 Հոկտեմբերի, 2016 | Կատեգորիաներ: Լուրեր | Tags: Բազմազանության արտոնագիր, Գրին քարտ
ԱՄՆ Հիվանդությունների վերասհկման և կանխարգելման կենտրոնը (ՀՎԿԿ) իր տարածաշրջանային հարավկովկասյան գրասենյակի օժանդակությամբ 2016 թ.-ի սեպտեմբերի 26-29 Երևանում իրականացրեց չորսօրյա ուսուցողական սեմինար լաբորատորիաների կառավարման ոլորտում: Սեմինարին մասնակցեցին լաբորատոր ոլորտի 27 հայ մասնագետներ՝ լաբորատորիաների տնօրեններ, որակի մենեջերներ, Առողջապահության և Գյուղատնտեսության նախարարությունների տեխնիկական անձնակազմը: Սեմինարի նպատակն էր մասնագետներին փոխանցել համապատասխան գիտելիքներ և գործիքներ՝ հիվանդությունների հսկողության, բռնկումների հայտնաբերման, ռեֆերենս …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 29 Սեպտեմբերի, 2016 | Կատեգորիաներ: Լուրեր
Ջորջ Մարշալի անվան անվտանգության հետազոտությունների կենտրոնը 2016թ. սեպտեմբերի 29-ին Երևանում հյուրընկալեց շրջանավարտների միջոցառում: Մարշալի անվան կենտրոնի ներկայացուցիչների կողմից վարվող այս միջոցառմանը մասնակցեցին երեսուն շրջանավարտներ և հյուրեր Հայաստանի տարբեր հաստատություններից: Միջոցառման ընթացքում «Կոռուպցիան որպես ազգային անվտանգությանը սպառնալիք» թեմայի շուրջ իրենց տեսակետները ներկայացրեցին կենտրոնի երկու առաջատար շրջանավարտներ՝ Հայարփի Մխիթարյանը Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդից և Ելիզավետա Մարգարյանը ՀՀ …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 29 Սեպտեմբերի, 2016 | Կատեգորիաներ: Լուրեր | Tags: շրջանավարտներ, Ջորջ Մարշալ
Պետքարտուղար Քերի ԱՄՆ պետքարտուղարություն Մամուլի խոսնակի գրասենյակ 19 սեպտեմբերի, 2016թ. Նախագահ Օբամայի ու Միացյալ Նահանգների ժողովրդի անունից շնորհավորանքներս եմ հղում հայ ժողովրդին անկախության 25-ամյակի առթիվ, որը կնշվի սեպտեմբերի 21-ին: Միացյալ Նահանգները խորապես արժևորում է Հայաստանի և Ձեր բոլորի հետ իր ջերմ բարեկամությունը: Վերջին քառորդ դարում Հայաստանը մեծ առաջընթաց է ունեցել, և իմ երկրի կառավարությունը պատրաստ է շարունակել …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 19 Սեպտեմբերի, 2016 | Կատեգորիաներ: Լուրեր | Tags: ՀՀ անկախության տարեդարձ, Պետքարտուղար Քերի
Ս.թ. սեպտեմբերի 16-ին ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն ու ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանը համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեցին հայկական մշակույթի գոհարներից մեկի՝ Մեղրիի Սուրբ Սարգիս եկեղեցու պահպանության ու վերականգնման համար ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի նոր ծրագրով հատկացվող ֆինանսավորման մասին: Սուրբ Սարգիս եկեղեցին հայ-պարսկական ճարտարապետական ոճի ինքնատիպ կառույց է: Այն եզակի է ու …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 16 Սեպտեմբերի, 2016 | Կատեգորիաներ: Լուրեր | Tags: Հասմիկ Պողոսյան, Մեղրի, Սուրբ Սարգիս
Արտերկրում ուսանելու ցանկություն ունեցող ամերիկացի ուսանողներին Հայաստանը շատ բան ունի առաջարկելու. երեքշաբթի օրը հենց այս մասին էին խոսում Ամերիկյան խորհուրդների կազմակերպած երկօրյա աշխատաժողովի մասնակիցները: ԱՄՆ պետքարտուղարության վերջերս ստեղծված «Ուսանիր արտերկրում» գրասենյակի կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակում կազմակերպված այս աշխատաժողովի ընթացքում զեկուցողները՝ Ամերիկյան խորհուրդներից և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից, շեշտադրեցին, որ Հայաստանն ունի ավելի շատ թվով ամերիկացի ուսանողներ …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 13 Սեպտեմբերի, 2016 | Կատեգորիաներ: Լուրեր | Tags: Ամերիկյան խորհուրդներ, Ուսանիր արտերկրում
Գավառի և Հրազդանի բժշկական կենտրոններում այս օրերին լրացուցիչ օգնական ձեռքեր են հայտնվել. այստեղ են ԱՄՆ-ից ժամանած մի խումբ բուժաշխատողներ, ովքեր հայ գործընկերների հետ կողք-կողքի աշխատում են և փրկում կյանքեր, մեղմում ցավը և բուժում հիվանդությունները: Կանզաս նահանգի օդուժի ազգային գվարդիայի 184-րդ բժշկական անձնակազմի մոտ 40 բուժաշխատողներից կազմված խումբը (բժիշկներ, բուժքույրեր, բուժակներ և տեխնիկական անձնակազմ), որի հիմնական …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 12 Օգոստոսի, 2016 | Կատեգորիաներ: Լուրեր | Tags: բժշկական, Գավառ, Հրազդան
ԱՄՆ դեսպանատունը խորապես մտահոգված է հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը ցուցարարներին ցրելու նպատակով ոստիկանության կողմից բռնության ու բիրտ ուժի կիրառման մասին ցնցող պատկերներով ու արժանահավատ հաղորդումներով:Մենք նույնքան մտահոգ ենք այն արժանահավատ հաղորդումներով, որ գործողությունների ընթացքում ոստիկանների համար թիրախ ենհանդիսացել լրագրողները և նրանց սարքավորումները, ինչը մամուլի ազատության ակնհայտ խախտման տպավորություն է ստեղծում: Կոչ ենք անում ՀՀ …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 30 Հուլիսի, 2016 | Կատեգորիաներ: Լուրեր
Երևան, Հայաստան — Հուլիսի 20-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալությունը, «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» Ընկերությունը և ՀՀ բնապահպանության նախարարությունը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, որի նպատակն է բարելավել ջրային ռեսուրսների կառավարումը Հայաստանի ամբողջ տարածքում՝ մասնավորապես նպաստելով Արարատյան դաշտում ջրային ռեսուրսների պահպանությանը, արդյունավետ օգտագործմանն ու կառավարմանը: Գործակցության ընթացքում կողմերը կաջակցեն ԱՄՆ ՄԶԳ «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 20 Հուլիսի, 2016 | Կատեգորիաներ: Լուրեր
2016 թվականի հուլիսի 14-ին՝ հինգշաբթի օրը Գյումրիում բացվեց ԱՄՆ կառավարության կողմից վերազինված կենսաանվտանգության հերթական մարզային լաբորատորիան։ Գյումրիի լաբորատորիան վերանորոգվել է ԱՄՆ կառավարության և վերջինիս գործընկեր Հայաստանի կառավարության համագործակցության արդյունքում՝ վտանգավոր ախտածինների հետագծումն ու անվտանգ պահպանումը երկրում արդյունավետ կերպով կազմակերպելու նպատակով։ Ծրագիրն ամրապնդում է Հայաստանի՝ հիվանդությունների հետագծման կարողությունները, ապահովելով արագ արձագանքումը մարդկանց կամ կենդանիների համար վտանգավոր …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 14 Հուլիսի, 2016 | Կատեգորիաներ: Լուրեր | Tags: Գյումրի, լաբորատորիա
Հայաստանն այսօր պատրաստ է վտանգավոր ախտածինների, կենսաբանական զենքերի և հիվանդությունների մոնիթորինգին, հետագծմանը, հետազոտմանն ու կասեցմանը՝ շնորհիվ ԱՄՆ-ի կողմից իրականացված մի շարք լաբորատորիաների վերազինման և արդիականացման։ Այդ թվում՝ 2016 թվականի հուլիսի 13-ին՝ չորեքշաբթի օրը տեղի ունեցավ կենտրոնացված համատեղ ազգային կառույցի բացումը Երևանում՝ Առողջապահության նախարար դր. Արմեն Մուրադյանի, Գյուղատնտեսության նախարար պրն. Սերգո Կարապետյանի և Հայաստանում ԱՄՆ դեսպան …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 13 Հուլիսի, 2016 | Կատեգորիաներ: Լուրեր
Հինգշաբթի օրը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հրապարակեց աշխարհում մարդկանց թրաֆիքինգի մասին 2016թ. զեկույցը, որտեղ երևում է, թե ինչպես են 188 երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, 2015թ. ընթացքում պայքարել այս լուրջ հանցագործության դեմ: Հայաստանն արդեն 4-րդ տարին անընդմեջ տեղ է գրավում 1-ին խմբի, այսինքն` այն երկրների շարքում, որոնք լիարժեք ու բավարար ջանքեր են գործադրում թրաֆիքինգի դեմ պայքարում: 188 …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 1 Հուլիսի, 2016 | Կատեգորիաներ: Լուրեր | Tags: թրաֆիքինգ
Երևան, Հայաստան: Միացյալ Նահանգների Պաշտպանության դեպարտամենտը, Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) և Հայաստանի Սահմանապահ զորքերը (ՀՍԶ) 2016թ. հունիսի 22-ին արարողություն անցկացրեցին՝ նվիրված երկու տարի տևողություն ունեցած և 9.35 մլն ԱՄՆ դոլար արժեցած համատեղ ծրագրի ավարտին, որի թիրախն էր հանդիսանում զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) տարածման վտանգի նվազեցումը և Վրաստանի հետ Հայաստանի հյուսիսային սահմանի երկայնքով դրան առնչվող …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 22 Հունիսի, 2016 | Կատեգորիաներ: Լուրեր
Այսօր ԱՄՆ կառավարության ու ՀՀ կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ Միջուկային ու ռադիոակտիվ նյութերի մաքսանենգության դեմ պայքարի շուրջ ԱՄՆ և ՀՀ կառավարությունների միջև 2008թ. ստորագրված գործողությունների համատեղ ծրագրի հերթական վերանայումը: Միջուկային ու ռադիոակտիվ նյութերի մաքսանենգ փոխադրումների միջադեպերը աշխարհի տարբեր մասերում շեշտադրում են համակարգված միջազգային ջանքերի նկատմամբ պահանջարկը, որպեսզի այս վտանգավոր նյութերը հուսալիորեն պահպանվեն և չհայտնվեն …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 21 Հունիսի, 2016 | Կատեգորիաներ: Լուրեր | Tags: մաքսանենգություն, միջուկային
Վերջին մեկ ամսվա ընթացքում դեսպան Ռիչարդ Միլսի ուշադրության կենտրոնում էին մարդու իրավունքներին վերաբերող հարցերը և այս հարցերի ուղղությամբ իրականացվող աշխատանքներին ծանոթանալու նպատակով Լուռու մարզ կատարած իր այցի շրջանակում, որտեղ նա հանդիպումներ ունեցավ մարդու իրավունքների հարցերով զբաղվող մի շարք կառույցների հետ, դեսպանն այցելեց նաև Վանաձորի մանկատուն: Դեսպանը ծանոթացավ մանկատան պայմաններին, զրուցեց Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 20 Հունիսի, 2016 | Կատեգորիաներ: Լուրեր | Tags: դեսպան, մանկատուն, Վանաձոր
Փարիզ, 3 հունիսի, 2016թ. — ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (դեսպան Իգոր Պոպովը Ռուսաստանի Դաշնությունից, դեսպան Ջեյմս Ուորլիքը Ամերիկայի Միացյալ Նահանգներից և դեսպան Պիեռ Անդրյոն Ֆրանսիայից) մայիսի 31-ին Բրյուսելում հանդիպում ունեցան Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովի հետ, իսկ հունիսի 2-ին Փարիզում հանդիպեցին Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանի հետ՝ քննության առնելու մայիսի 16-ին Վիեննայում կայացած բարձր մակարդակի հանդիպման որոշումների իրականացումը: Հանդիպումներին …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 3 Հունիսի, 2016 | Կատեգորիաներ: Լուրեր | Tags: Paris, ԵԱՀԿ, համանախագահներ, Մինսկ
Երեվան, ՀՀ. Հայաստանը փոքր, դեպի ծով ելք չունեցող երկիր է, որը խոցելի է կլիմայական փոփոխությունների տեսակետից` իր կիսաանապատային հատկանիշների պատճառով: Հայաստանի արժեքավոր ջրի հիմնական օգտագործողներից մեկը` գյուղատնտեսությունը նաև երկրի կարևորագույն ոլորտներից մեկն է: Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի 40 տոկոսը ապահովում է Արարատյան դաշտավայրը, որտեղ բնակվում է երկրի բնակչության 18 տոկոսը: Վերջին մի քանի տարիների ընթացքում դաշտավայրի …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 27 Մայիսի, 2016 | Կատեգորիաներ: Լուրեր | Tags: Իդեաթոն, Ջուր
Մայիսի 10-ից սկսած Երևանի տարեցների խնամքի թիվ 1 կենտրոնում ընթանում էին վերանորոգման աշխատանքներ, որոնք իրականացվում էին ԱՄՆ Ջորջիա նահանգի Ռոբինս Օդային բազայի տասնյակ քաղաքացիական ինժեներների ու շինարարների կողմից: Վերանորոգման աշխատանքների արդյունքում բարելավվել են պայմանները 12 սենյակներում ու խնամքի կենտրոնի ընդհանուր օգտագործման տարածքներում: Ջորջիայի Ազգային գվարդիայի Ռազմաօդային ուժերի 116-րդ քաղաքացիական ինժեներական էսկադրիլիայի զինծառայողները Հայաստանում են գտնվում …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 25 Մայիսի, 2016 | Կատեգորիաներ: Լուրեր | Tags: զինծառայողները, տարեցների խնամքի կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարության և Հրայր ու Աննա Հովնանյան հիմնադրամի միջև ձևավորված նոր գործընկերության շնորհիվ հայ ուսանողները ավելի շատ հնարավորություններ են ձեռք բերում՝ մասնակցելու Ֆուլբրայթի ծրագրին, որը ուսանողների, երիտասարդ մասնագետների համար միջազգային մագիստրոսական կոչում ստանալու, խորացված հետազոտական աշխատանքներ իրականացնելու և բուհերում դասավանդելու հնարավորություն ընձեռող կրթական փոխանակման ամենախոշոր ամերիկյան ծրագիրն է: 2017-18 ուսումնական տարվանից Ֆուլբրայթ-Հովնանյան կրթական փոխանակման ծրագրով …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 20 Մայիսի, 2016 | Կատեգորիաներ: Լուրեր | Tags: Հովնանյան, Ֆուլբրայթ
“Թերթելով էջերը: Էլեկտրոնային գրքերի մշակույթը Հայաստանում” եռամսյա ծրագիրն իրականացվեց Armenian eBooks նախաձեռնության կողմից՝ Ամերիկյան անկյունների հետ համատեղ և Հայաստանում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ՝ ԱՄՆ շրջանավարտների դրամաշնորհային ծրագրի շրջանակներում: Ծրագիրը նպատակ ունի տարածել էլեկտրոնային գրքերի մշակույթը Հայատանում՝ այն հասանելի դարձնելով առավել լայն շրջանակների: Ծրագիրի ընթացքում գործնական սեմինար պարապմունքներ են կազմակերպվել Երևանի, Չարենցավանի, Վանաձորի, Գյումրիի և Կապանի ամերիկյան …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 19 Մայիսի, 2016 | Կատեգորիաներ: Լուրեր | Tags: Էլեկտրոնային գրքեր, Շրջանավարտների Ասսոցիացիա
Ռուսաստանյան Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին ու Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրը, ներկայացնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, այսօր Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցով հանդիպում ունեցան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Նրանք վերահաստատեցին, որ հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ: Համանախագահները …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 18 Մայիսի, 2016 | Կատեգորիաներ: Լուրեր | Tags: Դեզիր, Լավրով, Քերի
Ամերիկյան գործարարների համար հայկական շուկայում կապերի հաստատմամբ ձևավորվում է մի այնպիսի իրավիճակ, որտեղ շահում են բոլորը: Գործարար ոլորտը մշտապես փնտրում է ներդրումային հնարավորություններ, իսկ ավելի շատ ընկերությունների մուտքը Հայաստան` ամրապնդում ու առավել բազմազան է դարձնում երկրի տնտեսությունը: Այս նոր կապերը դյուրացնելու համար ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը, Հայ-ամերիկյան առևտրային պալատը, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և Կոնվերս բանկը կազմակերպել …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 18 Մայիսի, 2016 | Կատեգորիաներ: Լուրեր | Tags: գործակցություն, Գործարար
Վիեննա, 12 մայիսի, 2016թ. — ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ դեսպան Իգոր Պոպովը (Ռուսաստանի Դաշնություն), դեսպան Ջեյմս Ուորլիքը (Ամերիկայի Միացյալ նահանգներ) և դեսպան Պիեռ Անդրյոն (Ֆրանսիա) շարունակում են լիարժեք կերպով հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորման հարցում որպես միջնորդ հանդես գալու իրենց հանձնառությանը: Հաշվի առնելով վերջին շրջանի բռնությունները և շփման գծում լարվածությունը մեղմելու հրատապությունը՝ մենք …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 12 Մայիսի, 2016 | Կատեգորիաներ: Լուրեր | Tags: ԵԱՀԿ, Մինսկի Խումբ
Չորեքշաբթի օրը՝ մայիսի 11-ին տեղի ունեցավ կոլեկտիվ հեղինակային իրավունքի հարցերին նվիրված աշխատաժողով պետական քաղաքականության փորձագետների, մտավոր սեփականության հարցերով իրավագետների և մասնավոր հատվածի փորձագետների մասնակցությամբ, որ կազմակերպվել էր ԱՄՆ դեսպանության կողմից: Մեկօրյա աշխատաժողովը նպատակ ուներ դիտարկել հեղինակային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպությունների դերը մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության հարցում: Հեղինակային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպություններն այն կառույցներն …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 11 Մայիսի, 2016 | Կատեգորիաներ: Լուրեր | Tags: աշխատաժողով, հեղինակային իրավունքներ
ԱՄՆ կառավարության հովանավորությամբ իրականացված կրթական ծրագրերի մի խումբ շրջանավարտների երեքշաբթի օրը շնորհվեց դրամաշնորհ ԱՄՆ պետքարտուղարության Շրջանավարտների ներգրավվածության նորարարական հիմնադրամի (AEIF) 2016թ. ծրագրի շրջանակում: Շրջանավարտների հայկական թիմի շահող ծրագիրը, որը կոչվում է «Անսահմանափակ տեղաշարժ», միտված է այն մարտահրավերների ու խնդիրների լուծմանը, որոնց բախվում են հաշմանդամություն ունեցող անձինք: Հիմնադրամը մրցութային հիմունքներով շուրջ 1.25 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 5 Մայիսի, 2016 | Կատեգորիաներ: Լուրեր | Tags: Դրամաշնորհ, կրթական փոխանակում, շրջանավարտ
Այսօր մենք լրջագույնս խորհրդածում ենք 20-րդ դարի առաջին զանգվածային վայրագությունների՝ Հայկական Մեծ Եղեռնի մասին, երբ Օսմանյան կայսրության վերջին օրերի տեղահանություններին, կոտորածներին ու մահվան երթերին զոհ գնացին մեկ ու կես միլիոն հայեր: Հիշատակի տուրք մատուցելով նրանց, ովքեր տառապել են 1915թ.-ին սկիզբ առած դժնդակ օրերին, պարտավորվելով դասեր քաղել այս ողբերգությունից, որպեսզի այն երբևիցե չկրկնվի՝ մենք նաև արժանին …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 22 Ապրիլի, 2016 | Կատեգորիաներ: Լուրեր | Tags: Եղեռն, Օբամա
2016թ.-ի ապրիլի 6-ին, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մ.Միլսը և ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մասնակցեցին Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Տավուշի մարզի տարածաշրջանային լաբորատորիայի բացմանը: Պարոն Լանս Բրուքսը ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալությունից (ՊՎՆԳ) նույնպես մասնակցեց բացման արարողությանը: Իջևանում գտնվող լաբորատորիան վերանորոգվել է ՊՎՆԳ-ի կողմից Հայաստանում իրականացվող Կենսաբանության ոլորտում ներգրավման համագործակցային …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 6 Ապրիլի, 2016 | Կատեգորիաներ: Լուրեր
Մենք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Բելառուս, Ֆինլանդիա, Գերմանիա, Իտալիա, Շվեդիա, Թուրքիա) ինչպես նաև ԵԱՀԿ նախագահությունը ստանձնող Ավստրիայի (2017թ.) և ԵԱՀԿ գործող նախագահ Սերբիայի (2015թ.) ներկայացուցիչներս, խստիվ դատապարտում ենք շփման գծի երկայնքով տեղ գտած աննախադեպ բռնությունները: Մենք ցավակցում ենք բոլոր տուժած ընտանիքներին: Մենք կողմերին հորդորում ենք անհապաղ դադարեցնել ուժի կիրառումը: Այս հակամարտությունը ռազմական …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 5 Ապրիլի, 2016 | Կատեգորիաներ: Լուրեր
Միացյալ Նահանգները խստագույնս դատապարտում է Լեռնային Ղարաբաղի շփման գծում հրադադարի լայնամասշտաբ խախտումները, որոնց հետևանքով գրանցվել են զոհեր, այդ թվում քաղաքացիական: Մենք ցավակցում ենք բոլոր տուժողների ընտանիքներին: Կոչ ենք անում կողմերին հանդես բերել զսպվածություն, խուսափել հետագա էսկալացիայից և խստիվ պահպանել հրադադարը: Տեղում տիրող անկայուն իրավիճակը մատնանշում է, թե ինչու կողմերը հակամարտության համակողմանի կարգավորման նպատակով պետք է …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 2 Ապրիլի, 2016 | Կատեգորիաներ: Լուրեր
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (դեսպան Իգոր Պոպովը Ռուսաստանյան Դաշնությունից, դեսպան Ջեյմս Ուորլիքը Ամերիկայի Միացյալ Նահանգներից և դեսպան Պիեռ Անդրիուն Ֆրանսիայից) լուրջ մտահոգություն են հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում տեղի ունեցող հրադադարի լայնամասշտաբ խախտումների մասին հաղոդումների հետ կապված: Մենք խստիվ դատապարտում ենք ուժի կիրառումը և ցավ ենք ապրում անիմաստ կորսված մարդկային կյանքերի համար, որոնց շարքում …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 2 Ապրիլի, 2016 | Կատեգորիաներ: Լուրեր
Ս.թ. մարտի 30-ին տ-ն Լի Քարթերը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի կինը Հայաստանի ամերիկյան համալսարանում անցկացվող մամուլի ասուլիսի ընթացքում ազդարարեց ԱՄՆ դեսպանության կանանց մենթորական ծրագրի չորրորդ ամենամյա շրջափուլի մեկնարկը: 2016-17թթ. ծրագիրն իրականացվում է Հայաստանի ամերիկյան համալսարանի Քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների բաժնի և Կանանց և երիտասարդների աջակցման և զարգացման կենտրոնի հետ միասին: Ծրագրի մեկնարկը զուգադիպում է …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 30 Մարտի, 2016 | Կատեգորիաներ: Լուրեր
Վայրի բնության համաշխարհային օրը, որն ամեն տարի նշվում է մարտի 3-ին, նպատակ ունի վայրի բնության՝ կենդանական ու բուսական աշխարհի վերաբերյալ տեղեկացվածության բարձր մակարդակ ապահովել հանրության շրջանում և անդրադառնալ «Ոչնչացման վտանգի տակ գտնվող ֆաունայի և ֆլորայի վայրի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի կարևոր դերակատարմանը վայրի բնության պահպանման հարցում՝ այս և ապագա սերունդների համար: 2013թ. ՄԱԿ-ի բանաձևը, …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 3 Մարտի, 2016 | Կատեգորիաներ: Լուրեր
Thank you for your warm welcome. It is always a pleasure to visit AUA, and I especially appreciate the opportunity to talk with young Armenian students. Unlike your parents, you have lived your entire lives in an independent Armenia. For you, Soviet Armenia – and the dark days following the breakup of the Soviet Union …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 21 Փետրվարի, 2016 | Կատեգորիաներ: Լուրեր
Փետրվարի 19-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը Երևանի Ամերիկյան անկյունում պաշտոնապես ներկայացրեց Դեյվիդ Բորնսթայնի «Ինչպես փոխել աշխարհը. Սոցիալ-ձեռներեցներ և նոր գաղափարների ուժը» գրքի հայերեն հրատարակությունը: Գրքի հայերեն հրատարարակության թարգմանության և հրատարակման հարցում դեսպանատան գործընկերն է եղել «Անտարես մեդիա հոլդինգը»: Գիրքն ընթերցողին խրախուսում է սոցիալ-ձեռներեցության միջոցով նորարարական լուծումներ տալ սոցիալական և տնտեսական խնդիրներին՝ առավել նպաստելով Հայաստանում սոցիալ-ձեռներեցության խթանմանը: …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 19 Փետրվարի, 2016 | Կատեգորիաներ: Լուրեր
Thank you for your warm welcome, and for inviting me to join you today. You may have heard that one of my top priorities as the U.S. Ambassador to Armenia is to do my best to make sure that Armenians of all backgrounds have the opportunity to better understand U.S. foreign policy. For that reason, …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 12 Փետրվարի, 2016 | Կատեգորիաներ: Լուրեր
Փետրվարի 10-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) նշեց «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագրի պաշտոնական մեկնարկը: Եռամյա այս ծրագիրը միտված է նվազեցնելու Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների ջրառի ծավալները ու ապահովելու ռեսուրսների կայուն պահպանությունը: Միջոցառմանը ներկա էին ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը, ՀՀ բնապահպանության նախարարի առաջին …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 10 Փետրվարի, 2016 | Կատեգորիաներ: Լուրեր
Հունվարի 27-ի պաշտոնական արարողության ժամանակ NASDAQ OMX Արմենիան նշեց Հայաստանում առաջին ապահովված պարտատոմսերի թողարկման հաջող մեկնարկը և հայտարարեց այդ պարտատոմսերի ցուցակման մասին՝ բորսայում երկրորդական շուկայական առևտրի համար: Այս շրջադարձային գործարքը հնարավոր դարձավ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ), Կապիտալ Ինվեստմընթս-ի և ունիվերսալ վարկային կազմակերպությունների համատեղ ջանքերի շնորհիվ: Միջոցառմանը ներկա էին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 27 Հունվարի, 2016 | Կատեգորիաներ: Լուրեր
Այսօրվանից ԱՄՆ-ը սկսել է իրագործել առանց վիզայի ԱՄՆ մուտքի թույլտվության ծրագրի փոփոխության կիրառումը՝ համաձայն 2015 թ. ԱՄՆ մուտքի թույլտվության ծրագրի բարեփոխման և ահաբեկիչ ճանապարհորդների կանխման օրենքի: (այսուհետ՝ Օրենք): ԱՄՆ մաքսային և սահմանապահ ծառայությունը ամեն օր երկիր է ընդունում միլիոնավոր ուղևորներ և միտված է ապահովելու օրինական ուղևորություն, միևնույն ժամանակ պահպանելով անվտանգության և սահմանի պաշտպանության բարձր չափանիշները: …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 22 Հունվարի, 2016 | Կատեգորիաներ: Լուրեր
Մենք ափսոսանքով ընդունեցինք ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրաժարականի որոշումը: Նա անխոնջ ու արդյունավետ առաջամարտիկ էր պաշտպանությունից զուրկ մարդկանց համար. այն մարդկանց համար, ովքեր վախենում էին, որ իրենց ձայները կլռեցվեն, եթե իրենք հնչեցնեն անհաճո ուղերձներ, և ցանկացած ՀՀ քաղաքացու համար, ով պայքարում էր, որպեսզի իր իրավունքները հարգվեն: Մենք ամենայն հաջողություն ենք մաղթում նրան իր …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 20 Հունվարի, 2016 | Կատեգորիաներ: Լուրեր
Ս.թ. հունվարի 14-ին ԱՄՆ նախագահի հատուկ հարցերով խորհրդական և Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի գործելով պատասխանատու տնօրեն դ-ր Չարլզ Կուպչանը գտնվում էր Հայաստանում և հանդիպումներ ունեցավ նախագահ Սերժ Սարգսյանի, արտգործնախարար Նալբանդյանի, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի, Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովի մի շարք պատգամավորների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Քննարկումներ տեղի ունեցան այն …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 15 Հունվարի, 2016 | Կատեգորիաներ: Լուրեր
ԱՄՆ դեսպանությունը շարունակում է հետևել դեկտեմբերի 6-ի հանրաքվեի հետ կապված քվեների վերահաշվարկի ընթացքին: Ավելի վաղ մենք լուրջ մտահոգություն էինք հայտնել հանրաքվեի ընթացքում տեղ գտած խախտումների մասին, որոնց վերաբերյալ արժանահավատ հաղորդումներ էին հնչեցվում ոչ-կուսակցական դիտորդների ու Հայաստանի տարբեր քաղաքական կուսակցությունների կողմից: Մենք ողջունում են ՀՀ կառավարության պաշտոնյաների,՝ մասնավորապես գլխավոր դատախազի և մարդու իրավունքների պաշտպանի հրապարակային հանձնառությունը …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 14 Դեկտեմբերի, 2015 | Կատեգորիաներ: Լուրեր
Ս.թ. դեկտեմբերի 11-ին հայ և ամերիկացի իրավապահները՝ այլ պետական պաշտոնյաների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ անցկացրեցին մեկօրյա աշխատանքային քննարկում ընտանեկան բռնության դեմ պայքարի ուղիների վերաբերյալ, մի խնդիր, որ արդիական է բազմաթիվ ընտանիքների համար Հայաստանում: «Այն երկրները, որտեղ կանայք ունեն լիարժեք ու հավասար իրավունքներ և հաջողության հասնելու հնարավորություններ, ավելի բարեկեցիկ են ու ավելի խաղաղ, — ասաց …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 11 Դեկտեմբերի, 2015 | Կատեգորիաներ: Լուրեր
Գոհունակություն ենք հայտնում ՀՀ ժողովրդին ու կառավարությանը բաց բանավեճից հետո դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի խաղաղ անցկացման կապակցությամբ: Նոր սահմանադրությունից բխող կառավարման համակարգի փոփոխությունը զգալի է: Քաղաքական կուսակցությունների ու անկուսակցական դիտորդների արժանահավատ հաղորդումներն ընտրախախտումների վերաբերյալ, այնուամենայնիվ, մտահոգիչ են և պետք է լիարժեք հետաքննվեն՝ համոզելու հայ ժողովրդին, որ հանրաքվեի արդյունքները վստահելի են և լեգիտիմ: Մենք …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 8 Դեկտեմբերի, 2015 | Կատեգորիաներ: Լուրեր
«Մենք ուժեղ ենք համախմբման դեպքում»։ Այս խոսքերը հնչեցին Մեկ առողջություն վարպետության դասի շրջանակներում, որը կազմակերպվել էր ԱՄՆ կառավարության կողմից և անցկացվել Երևանում՝ 2015 թվականի դեկտեմբերի 1-ին և 2-ին։ Երկօրյա սեմինարը հյուրընկալել էր ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (ՀՎԿԿ) և Պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալության (ՊՎՆԳ) փորձագետներին, որոնք Հայաստանի բժշկական և գիտական ոլորտների պաշտոնյաների հետ …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 2 Դեկտեմբերի, 2015 | Կատեգորիաներ: Լուրեր
Գյումրիի մի շարք անապահով ընտանիքների երեխաներ այժմ կունենան ավելի լավ ապրելու պայմաններ ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող ծրագրի շնորհիվ: Նոյեմբերի 25-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզ Կրտսերը ներկա գտնվեց Գյումրիում վերանորոգված Երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 հաստատության բացման արարողությանը: Այս նախաձեռնության արժեքն էր 360.000 ԱՄՆ դոլար, որը տրամադրվեց ԱՄՆ դեսպանատան Ռազմական համագործակցության գրասենյակի կողմից: Նախագիծը …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 25 Նոյեմբերի, 2015 | Կատեգորիաներ: Լուրեր
Հայաստանի գյուղական բնակավայրերում տնտեսության զարգացման հարցերին նվիրված միամսյակի ընթացքում դեսպան Ռիչարդ Միլսը երեքշաբթի օրն այցելեց Նոր Երզնկայի արևային չորանոց, մի ծրագիր, որին իր օժանդակությունն էր բերել ԱՄՆ դեսպանությունը: Դեսպանը շրջեց չորանոցի տարածքում և զրուցեց այգեգործների հետ, ովքեր այս չորանոցի շնորհիվ այժմ իրենց բերքը շուկա հասցնելու ավելի լայն հնարավորություններ ունեն: «Ուրախալի է տեսնել, որ բանիմաց ու …
Կարդալ ավելին»
Հեղինակ U.S. Mission Armenia | 25 Նոյեմբերի, 2015 |