Հայաստանի քննիչները մասնակցեցին ոստիկանապետերի 2018թ. համաժողովին.

Թմրանյութերի դեմ պայքարի և իրավական համագործակցության բաժնի հովանավորությամբ` մի խումբ հայ քննիչներ ՀՀ քննչական կոմիտեից և ՀՀ պետական ​​եկամուտների կոմիտեից (ՊԵԿ) մասնակցեցին իրավապահ մարմինների աշխարհում խոշորագույն տարեկան հավաքին` Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի (IACP) համաժողովին, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 6-9-ը Օրլանդոյում: Բացի ԱՄՆ-ի, Վրաստանի և Կոսովոյի գործընկերների հետ շփվելուց` հայկական պատվիրակությունը քննարկումներ ունեցավ զեկուցողների հետ իրենց ...
Կարդալ ավելին»

Դեսպան Միլսի ելույթը Հայ-ամերիկյան առևտրային պալատում

Դեսպան Միլսի ելույթը Հայ-ամերիկյան առևտրային պալատում երեքշաբթի, 9 հոկտեմբերի, 2018 Այս երեկոն մի տեսակ հուզախառն է ինձ համար: Ուրախ եմ, որ կրկին Հայ-ամերիկյան առևտրի պալատի հրավերով այստեղ եմ գտնվում, բայց սա վերջին անգամն է, քանի որ Հայաստանում որպես դեսպան պաշտոնավարելու իմ ժամկետը հապշտապ մոտենում է իր ավարտին: Մեկնելուց առաջ մշտապես կա գայթակղություն անդրադարձ կատարել անցյալին ...
Կարդալ ավելին»

Միացյալ Նահանգները հայտարարում է Հայաստանին ուղղվող աջակցության ծավալների ավելացման մասին

Այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարեց Հայաստանին ուղղվող ԱՄՆ աջակցության ծավալների ավելացման մասին: Վերջերս Միացյալ Նահանգները քաղաքական անցման հետ կապված հայաստանյան նախաձեռնություններին աջակցելու նպատակով 14 միլիոն ԱՄՆ դոլարի հավելյալ արտաքին աջակցության միջոցներ է տրամադրել Հայաստանին, իսկ առաջիկա տարվա ընթացքում Միացյալ Նահանգները մտադիր է տրամադրել  ավելի քան 26 միլիոն ԱՄՆ դոլար` 2018 ֆինանսաբյուջետային տարվա արտաքին ...
Կարդալ ավելին»

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի ուղերձը Հայաստանի անկախության օրվա առթիվ

Վաշինգտոն, 20 սեպտեմբերի, 2018թ. Միացյալ Նահանգների կառավարության անունից սիրով շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին պետական անկախության հռչակման և վերականգնման պատմական հանրաքվեի 27 ամյակի առթիվ: Այս տարին առանձնահատուկ կարևոր է, քանզի այն նշանավորում է նոր պատմության շրջանում Հայաստանի առաջին հանրապետության հարյուրամյակը, ինչպես նաև հայ-ամերիկյան բարեկամության 100 տարին: Այս տարի Հայաստանում ակնառու փոփոխություններ եղան: Խաղաղ ժողովրդական շարժումը, որ ...
Կարդալ ավելին»

ԱՄՆ դեսպանությունը Ծիածանի և Ամբերդի դպրոցներին նվիրաբերում է 80.000 ԱՄՆ դոլարի գույք

Այսօր Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը Դեսպանության Ռազմական համագործակցության  գրասենյակի ներկայացուցիչների հետ միասին այցելեց Ծիածան և Ամբերդ համայնքների դպրոցներ՝ նվիրաբերելով ընդհանուր առմամբ 80.000 ԱՄՆ դոլար արժողությամբ նոր դպրոցական գույք, ուսումնական պարագաներ, կահույք, մարզասարքեր և խոհանոցային սարքավորումներ: Այս դպրոցները ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի հավելյալ գույքի ծրագրի շահառու էին ընտրվել 2015թ.  դեսպան Միլսի այցելությունից հետո, երբ նա առիթ ...
Կարդալ ավելին»

ԱՄՆ դեսպանության ֆրենչայզինգի համաժողովը կապեր է ստեղծում ամերիկյան գործարարների և հայ ներդրողների միջև

Ս.թ. սեպտեմբերի 5-ին Երևանում ԱՄՆ դեսպանատունը և ԱՄՆ կոմերցիոն ծառայության Մոսկվայի գրասենյակը՝  ԱյԴի բանկի հետ համատեղ, կազմակերպել էին մեկօրյա համաժողով, որը նվիրված էր ֆրենչայզինգի ընձեռած գործարար հնարավորություններին: Այս համաժողովը հայ-ամերիկյան առևտրաներդրումային կապերի խթանմանն ուղղված շարունակական նախաձեռնություններից մեկն էր, որը մասնակիցներին տվեց եզակի ու արժեքավոր հնարավորություն հնարավորինս վաղ իմանալ այն հայտնի ամերիկյան բրենդերի մասին, որոնք հետաքրքրված ...
Կարդալ ավելին»

Պատվիրակություն OPIC-ից՝ Հայաստանում ամերիկյան ներդրումների խթանման նպատակով

14 օգոստոսի, 2018թ. Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել՝ Քերոլ Դանկոյին, հեռ. (202) 304-3726 էլ. փոստ՝  Carol.Danko@opic.gov   Երևան, Հայաստան. ԱՄՆ կառավարությանն առընթեր Արտասահմանում մասնավոր կապիտալ ներդրումների կորպորացիայի (OPIC) գործադիր փոխնախագահ Դեյվիդ Բոհիգյանը մի շարք այլ պաշտոնյաների ուղեկցությամբ ժամանել է Երևան՝ ամերիկյան ներդրումները Հայաստանում խթանելու նպատակով: Պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ բարձրաստիճան պետական պաշտոնյաների հետ, տեղում գործող ամերիկյան առաջատար բիզնեսների ...
Կարդալ ավելին»

Կամուրջներ երկու ժողովուրդների միջև. ԱՄՆ դեսպանության ջանքերով ամերիկացի ուսանողներն աշխատանքային պրակտիկա են անցնում Հայաստանում

Գլոբալ շուկան անընդհատ սեղմվում ու նեղանում է, և մեր օրերում բուհն ավարտելուց հետո ցանկացած մասնագիտական ոլորտում աշխատանքի անցնելու համար անհրաժեշտ է, որ շրջանավարտները կարողանան առնչվել արտասահմանի և տարբեր մշակույթների հետ: Հենց այս նպատակով էլ ԱՄՆ պետքարտուղարության Արտասահմանյան ուսուցման ծրագիրը ամերիկացի ուսանողներին հնարավորություն է տալիս շփվել այլ մշակույթների հետ: Այս տարի ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հովանավորել է ...
Կարդալ ավելին»

ԱՄՆ դեսպանությունը միանում է ՀՀ ԿԳ նախարարությանը և «Հայաստանի մանուկներ» հիմնադրամին՝ խորացնելու անգլերենի ուսուցումը Հայաստանի մարզերում

Անգլերենը դռներ է բացում: Տիրապետելով անգլերենին՝ կարող ես ուսանել ԱՄՆ-ում, օգտվել ուսումնակրթական հետազոտական ռեսուրսներից, խոսել հնարավոր պատվիրատուների հետ, ծանոթանալ տարբեր լրատվամիջոցների լրահոսներին և ընդլայնել քո մտահորիզոնը: Սա է պատճառը, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը մեկտեղել է ջանքերը ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի հետ Հայաստանի մարզերում անգլերենի խորացված ուսուցման կազմակերպման հարցում: Հուլիսի 25-ին՝ ...
Կարդալ ավելին»

ԱՄՆ դեսպանությունը Հայաստան է հրավիրում բասկետբոլի մեծերին՝ անցկացնելու բասկետբոլի ու առաջնորդության վերաբերյալ ուսումնական ճամբարներ

Սերը սպորտի հանդեպ բնորոշ է թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Հայաստանի համար, և Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը, սպորտային դիվանագիտության ոգով, Հայաստան էր հրավիրել պրոֆեսիոնալ բասկետբոլի երկու լեգենդների՝ Ռուտի Բոլտոնին և Շարի Սեմին, ովքեր այստեղ վարեցին մի շարք պարապմունքներ ու ուսումնական ճամբարներ՝ օգնելու բասկետբոլով զբաղվող հայ երիտասարդներին ու մարզիչներին կատարելագործել իրենց խաղային և առաջնորդման հմտությունները: Երկու աստղերն էլ Բասկետբոլի ...
Կարդալ ավելին»

ԱՄՆ դեսպանությունը իրեղեն ապացույցների հետազոտման գործիքներ է նվիրում Փորձաքննությունների ազգային բյուրոյին

Հայ փորձագետներին թվային փորձագիտական նյութեր քաղելու, պահպանելու և վերլուծելու հարցում օգնելու ու առավել արդարացի դատաքննություններ ապահովելու նպատակով Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը վերջերս ՀՀ ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրոյին (ՓԱԲ) նվիրաբերեց թվային իրեղեն ապացույցների հետազոտման ծրագրային ապահովում և գործիքներ՝ շուրջ 17.000 ԱՄՆ դոլար արժողությամբ: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ/INL) գրասենյակի այս նվիրատվությամբ ապահովված  ...
Կարդալ ավելին»

Շարունակվում է համագործակցությունը Կոլորադոյի և Հայաստանի քրեակատարողական ոլորտի ներկայացուցիչների միջև

Այս տարվա հունիսին ԱՄՆ դեսպանությունը Հայաստան հրավիրեց դասընթացավարների ԱՄՆ Կոլորադո նահանգի Քրեակատարողական վարչության Միջազգային քրեակատարողական կառավարման ուսումնական կենտրոնից  /ICMTC/՝ կիսվելու բանտերի կառավարման լավագույն փորձով: Սա Կոլորադոյի և Հայաստանի գործընկերների միջև մտքերի փոխանակման շարունակական պրոցեսի մի մասն է: 2017թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին  «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի, Քրեակատարողական ծառայության և Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի ներկայացուցիչներից բաղկացած ...
Կարդալ ավելին»

Հուլիսի 4-ին ԱՄՆ դեսպանատունը Կասկադում ներկայացնում է զայդեկո երաժշտություն

Այս տարի ԱՄՆ դեսպանատունը Միացյալ Նահանգների անկախության օրը տոնում է զայդեկո երաժշտության բացօթյա անվճար համերգով. հուլիսի 4-ին ժամը 20:00-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզում իր կենսուրախ ու ինքնատիպ երաժշտությամբ հանդես կգա Դուեյն Դոպսի և Զայդեկո Հելռեյզերս խումբը: Զայդեկո երաժշտությունը սկիզբ է առել Լուիզիանայում, որտեղ տեղի կրեոլ ֆրանսիացիների մշակույթն ու ավանդույթները միախառնվել են աֆրոամերիկացիների բլյուզի ու ջազի հետ: ...
Կարդալ ավելին»

Ամերիկայի Միացյալ Նահանգները տոնում է Անկախության օրը

Հուլիսի 3-ին ԱՄՆ դեսպանատունը տոնեց Միացյալ Նահանգների անկախության 242 ամյակը՝ զայդեկո երաժշտությամբ, հյուրասիրությամբ ու հրավառությամբ զուգորդված մի գեղեցիկ ամառային միջոցառմամբ, որը տեղի ունեցավ դեսպանատան տարածքում: Միջոցառման ընթացքում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը և միջոցառման պատվավոր հյուր, ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը իրենց գոհունակությունը  հայտնեցին Հայաստանի և Միացյալ Նահանգների սերտ գործընկերության վերաբերյալ: Իր խոսքում դեսպան Միլսը նշեց, ...
Կարդալ ավելին»

ԹՊԻՀ/INL նոր ծրագիր է մեկնարկում՝ աջակցելու կին և անչափահաս դատապարտյալների վերականգմանը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ/INL) գրասենյակը մեկնարկել է նոր ծրագիր, որը կտրամադրի կառավարման և մասնագիտական տեխնիկական աջակցություն «Աբովյան» ՔԿՀ-ին: Վեց ամիս տևողությամբ «Աբովյան ՔԿՀ. թափանցիկության, արդյունավետության և վերականգնման մշակույթի ստեղծում» ծրագիրը կիրականացնի Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ-ն: Ծրագրի գործունեությունը նպատակաուղղված կլինի Աբովյան ՔԿՀ-ի ազատազրկված խոցելի բնակչությանը, նրանց մտավոր և ֆիզիկական բարեկեցության ...
Կարդալ ավելին»

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը հայաստանյան պաշտոնյաների հետ հանդիպումներից հետո

14 հունիսի, 2018թ., Երևան. — ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը, ովքեր ծանոթացման այցով հունիսի 12-14-ը Երևանում էին գտնվում, հանդիպումներ ունեցան արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Համանախագահները և հայաստանյան պաշտոնյաները ...
Կարդալ ավելին»

ԱՄՆ դեսպանատունը օգնում է շրջանավարտների «Շնչող արվեստ» նախաձեռնությանը

Արվեստը թույլ է տալիս արտահայտել մեր զգացմունքները, հաղորդակից դարձնել մեր մտքերին և ներկայացնել մեր մշակույթը: Դա է պատճառը, որ տարիներ շարունակ ԱՄՆ դեսպանությունը հպարտությամբ արվեստագետներին ու արվեստի առաջատար գործիչներին ներգրավել է ԱՄՆ-ում իրականացվող փոխանակման ծրագրերում: Այժմ այս ծրագրերի շրջանավարտները, համատեղ ջանքերով և ԱՄՆ դեսպանության աջակցությամբ, փորձում են հայաստանյան վառ արվեստը ներկայացնել նոր լույսի ներքո մի ...
Կարդալ ավելին»

ԱՄՆ դեսպանությունը շարունակում է շեշտադրել հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառումը

Շարունակելով 2014թ. մեկնարկած «ՀՐԱՇՔ-ով լի կյանք» արշավը, երբ հայերեն թարգմանվեց «Հրաշքը» վիպակը և մշակվեց առարկայական ծրագիր ավելի քան 50 դպրոցներում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման հարցերի մասին ուսուցում ապահովելու համար, այժմ ԱՄՆ դեսպանությունը կազմակերպում է այդ գրքի մոտիվներով նկարահանված համանուն հոլիվուդյան ֆիլմի ցուցադրումը «Մոսկվա» կինոթատրոնում հունիսի 11-ին և 12-ին ժամը 19:00: Մուտքն ազատ է: Ֆիլմը ...
Կարդալ ավելին»

ԱՄՆ դեսպանությունը և Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատը (ՀԱԱՊ) աջակցում են ամերիկյան ներդրումներին Հայաստանում

Ս.թ. հունիսի 1-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի (ՀԱԱՊ) և ԱՄՆ-ի Արտասահմանում մասնավոր կապիտալ ներդրումների պետական կորպորացիայի (ՕՊԻՔ) հետ համատեղ կազմակերպել էր քննարկում դեպի Հայաստան ամերիկյան ներդրումներ ներգրավելու վերաբերյալ: Աշխատաժողովի ընթացքումհիմնականում ներկայացվեց, թե ներդրողներն ու ընկերություններն ինչպես կարող են աշխատել ՕՊԻՔ-ի հետ, իսկ այդ կառույցի  Հայաստան ժամանած ներկայացուցիչները ներկաներին բացատրեցին իրենց աշխատանքը: ՕՊԻՔ-ը ...
Կարդալ ավելին»

ԱՄՆ դեսպանության ամերիկյան ֆիլմերի ցուցաշարը քաջալերում է, զորացնում և ոգեշնչում

Անցած տարի լեփ-լեցուն դահլիճներում անցած ֆիլմերի ցուցադրումներից հետո ԱՄՆ դեսպանատունը հպարտ է կրկին վերադառնալ Ամերիկյան ֆիլմերի ցուցաշարով: 2018թ. փառատոնի կարգախոսն է «Քաջալերի՛ր, զորացրո՛ւ, ոգեշնչի՛ր» և ներկայացվելու են մի շարք վավերագրական ֆիլմեր, որոնք ի ցույց են դնում անհատի ուժը՝ աշխարհը փոխելու հարցում: Ֆիլմերի ցուցադրումները կլինեն հունիս 4-ից 10-ը. մուտքն ազատ է: «Ֆիլմերը մի աննկարագրելի ուժ ունեն. ...
Կարդալ ավելին»

ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Բրիջիթ Բրինքն այցելում է Հայաստան

Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրիջիթ Բրինքը մայիսի 27-28-ին ժամանել էր Հայաստան՝ հանդիպումներ ունենալու նոր կառավարության և քաղաքացիական հասարակության հետ: Վարչապետ Փաշինյանի հետ իր առաջին հանդիպման ընթացում տ-ն Բրինքը շնորհավորեց նրան այդ պաշտոնում ընտրվելու և իշխանության խաղաղ փոխանցման համար: Նա ողջունեց Վարչապետի ստանձնած հանձնառությունը՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, և առաջարկեց ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը ...
Կարդալ ավելին»

Հայաստանի պատվիրակությունը մասնակցեց ԵԱՀԿ-ի թրաֆիքինգի դեմ պայքարի 18-րդ համաժողովին

Ապրիլի 23-24-ը ԱՄՆ Պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և  իրավապահ համագործակցութհան բյուրոն (ԹՊԻՀ) հովանավորել է առանցքային գերատեսչություննրից տասը ներկայացուցիչների մասնակցությունը Վիենայում ԵԱՀԿ քարտուղարության կողմից կազմակերպած 18-րդ համաժողովին՝ «Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի դաշինք» խորագրով: Այս տարվա միջոցառումն ուղղված էր խթանելու ակտիվ համագործակցության գործընթացը` տեղական, ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում թրաֆիքինգի դեմ պայքարի ջանքերի հետագա ամրապնդման և համագործակցության ...
Կարդալ ավելին»

ԹՊԻՀ գրասենյակը օժանդակեց ԱՄՆ Ներքին անվտանգության դեպարտամենտի ֆինանսական հանցագործությունների վերաբերյալ դասընթացը:

Ապրիլի 17-20ը ԱՄՆ Դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակի օժանդակությամբ ԱՄՆ Ներքին անվտանգության դեպարտամենտի պատվիրակությունը ֆինանսական հանցագործությունների քրեական հետապնդման վերաբերյալ երկու դասընթաց անցկացրեց քննիչների, Ֆինանսական դիտարկումների կենտրոնի աշխատակիցների, դատախազների և դատավորների համար:  Դասընթացի ընթացքում մասնակիցներին ներկայացվեց ֆինանսական հանցագործությունների և փողերի լվացման արդի վտանգներն ու դրսևորումները: Դասընթացը ինտերակտիվ էր և ապահովվեց ԱՄՆ-ի և ...
Կարդալ ավելին»

ԱՄՆ դեսպանը ծանոթանում է Հայաստանի հարավում Դեսպանության աջակցությամբ իրականացվող ծրագրերին

ԱՄՆ դեսպանը ծանոթանում է Հայաստանի հարավում Դեսպանության աջակցությամբ իրականացվող ծրագրերին Անգլերենի ուսուցում, հինավուրց որմնանկարներ և ձեռագործ պարագաներ. այս շաբաթ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Միլսը տիկնոջ Լի Քարթերի հետ Սյունիքի մարզում էր՝ ծանոթանալու  ԱՄՆ դեսպանության աջակցությամբ իրականացվող տարբեր ծրագրերին: «Երևանը շատ գեղեցիկ է, սակայն միշտ հաճելի է լինել մայրաքաղաքից այն կողմ և տեսնել, թե ինչ կարող է ...
Կարդալ ավելին»

Իրավիճակը Հայաստանում

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նոյերթի հայտարարությունը Հայաստանի իրավիճակի վերաբերյալ Միացյալ Նահանգները շարունակում է ուշադիր հետևել Հայաստանում տիրող իրավիճակին: Որպես Հայաստանի բարեկամ մենք բոլոր կողմերին հորդորում ենք իրականացնել բարեխիղճ բանակցություններ` Սահմանադրության հիման վրա նոր կառավարության ձևավորման շուրջ և հասնել այնպիսի հանգուցալուծման, որը կարտացոլի ՀՀ բոլոր քաղաքացիների շահերը: Մենք պաշտպանում ենք բոլոր կողմերի միջև երկխոսությանը նպաստելուն ուղղված ...
Կարդալ ավելին»

ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունը

Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի աշխատակազմը և ԱՄՆ դեսպանությունը ցավով նշում են, որ այսօր կառավարության աշխատակազմի կողմից ներկայացված մամլո հաղորդագրության մեջ դեսպան Միլսին վերագրվող խոսքը Դեսպանի մեկնաբանությունների ու ԱՄՆ կառավարության դիրքորոշման սխալ թարգմանություն է: Ինչպես ԱՄՆ դեսպանատունը նախկինում նշել է, Հայաստանի ժողովրդի խաղաղ հավաքների և ազատ արտահայտման իրավունքը երաշխավորվում է ՀՀ սահմանադրությամբ: Մենք համոզված ենք, որ այս ...
Կարդալ ավելին»

ԱՄՆ նախագահի հայտարարությունը Հայկական հիշատակի օրվա առիթով

Այսօր մենք հիշատակում ենք Մեծ Եղեռնը՝ 20-րդ դարի վատթարագույն զանգվածային վայրագություններից մեկը, երբ Օսմանյան Կայսրության վերջին տարիներին 1.5 միլիոն հայեր զոհ գնացին տեղահանություններին,  կոտորածներին և մահվան երթերին:  Մենք հիշում ենք 1915թ. սոսկալի իրադարձությունները՝ ցավ ապրելով կորսված կյանքերի ու տառապանքների բովով անցածների համար: Մենք նաև այս առիթն օգտագործելով՝ հիշում ենք այն խիզախ անհատներին, ովքեր ջանում էին ...
Կարդալ ավելին»

Միացյալ Նահանգները հորդորում է կառուցողական երկխոսություն ծավալել Հայաստանում

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ  Հիթեր Նոյերթի հայտարարությունը 24 ապրիլի, 2018թ Հայաստանի ժողովրդի և նրա ընտրված առաջնորդների համար առաջիկա օրերը, երբ նրանք ձեռնամուխ են լինում նոր կառավարության ձևավորմանը, պատմական են: Մենք բոլոր կողմերին հորդորում ենք ՀՀ սահմանադրության իրավական շրջանակում կառուցողական մասնակցություն ունենալ՝ ապահովելու իշխանության խաղաղ անցում իրավունքի գերակայության ապահովմամբ: Մենք պատրաստ ենք սերտորեն աշխատել նոր կառավարության հետ ...
Կարդալ ավելին»

ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը բողոքի ցույցերի վերաբերյալ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ոստիկաններին և ցուցարարներին խստորեն հորդորում է հետևել հավաքների ազատության խաղաղ, իրավական միջոցներին, որոնք սահմանված են ՀՀ սահմանադրությամբ: Մենք կոչ ենք անում կառավարությանը հանդես բերել զսպվածություն` թույլ տալով խաղաղ ցույցեր, իսկ նրանց, ովքեր իրացնում են հավաքների ազատության իրենց իրավունքը, կոչ ենք անում դա անել պատասխանատու կերպով, խուսափել բռնությունից և կանխել լարվածության սրացումը: Մեզ ...
Կարդալ ավելին»

Հայաստանի Ամերիկյան անկյուններում ընթերցանության մարաթոնի միջոցով նշվում է Ազգային գրադարանային շաբաթը

«Մութ ու փոթորկուն գիշեր էր»: Այսպես է սկսվում ամերիկացի ֆանտաստ գրող Մադլեն Լենգլի «Ժամանակի մի փոքրիկ ծալ» դասական երկը, որը Հայաստանի և ԱՄՆ-ի  Ազգային գրադարանային շաբաթվա միջոցառումների շարքում այսօր՝ ապրիլի 13-ին  բարձրաձայն  ընթերցվեց Հայաստանի բոլոր 5 Ամերիկյան անկյուններում: Մարաթոնին էին միացել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը և այլ ամերիկացի դիվանագետներ, մշակույթի 3 փոխնախարարներ, քաղաքապետարանի պաշտոնյաներ, ...
Կարդալ ավելին»

Նոր համագործակցության ծրագիր ԹՊԻՀ գրասենյակի և Հայաստանի արդարադատության ակադեմիաի միջև

ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակն մեկնարկում է նոր ծրագիր` աջակցելու Հայաստանում քննիչների, դատախազների,  դատավորների վերապատրաստումների համար կայուն կրթական ծրագրերի մշակման գործում: Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական կառավարման ազգային ​​ ակադեմիան (NAPA) Երևանի պետական ​​համալսարանի (ԵՊՀ) հետ համատեղ իրականացնում է մեկամյա համաձայնագիր, որի շրջանակներում Հայաստանի Արդարադատության ակադեմիաի համար կմշակվեն  շարունակական կրթության որակյալ ...
Կարդալ ավելին»

ԱՄՆ դեսպանության կողմից հրավիրված փորձագետը սեմինարներ կանցկացնի առաջնորդության ու ֆոնդհայթաթյման հարցերի շուրջ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հրավերով Հայաստան է ժամանում կիրառական ժողովրդավարության միջազգայնորեն հայտնի փորձագետ Նենսի Բոքսկորը, ով կվարի երկու մեկ-օրյա աշխատաժողովներ: Առաջինը, որը տեղի կունենա ապրիլի 7-ին, նվիրված է ֆոնդհայթայթման հարցերին և նախատեսված է քաղաքացիական, կրթական, մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչների համար, իսկ երկրորդը, որը տեղի կունենա ապրիլի 8-ին, կարծարծի առաջնորդության հետ կապված հարցերը: Ֆոնդհայթայթման հարցերին նվիրված աշխատաժողովը, որ ...
Կարդալ ավելին»

Ընդունվում են ամերիկացի փորձագետի կողմից անցկացվող վիզուալ էֆեկտների և համակարգչային գրաֆիկայի վարպետության դասերի մասնակցության հայտեր

ԱՄՆ դեսպանության 2018թ. Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար, որն ընթանում է «Քաջալերի՛ր, զորացրո՛ւ, ոգեշնչի՛ր» կարգախոսի ներքո, ապրիլի 27-ից մայիսի 3-ը «Մոսկվա» կինոթատրոնում կներկայացնի 13 ամերիկյան վավերագրական լիամետրաժ ֆիլմ: Ինչպես անցած տարի, այս անգամ ևս այս փառատոնը չի եզրափակվում միայն ֆիլմերի ցուցադրմամբ, այլ նաև նախատեսվում են վարպետության դասեր հայ երիտասարդ կինոգործիչների համար: Այս տարի դասընթացը ֆիլմերի տեսաէֆեկտների մասին ...
Կարդալ ավելին»

Հայտարարություն ԱՄՆ բյուջեի ծախսերին առնչվող ոչ ճշգրիտ հրապարակումների վերաբերյալ

Բյուջեի մասին համաձայնագիրը, որ վերջերս ստորագրեց նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է ֆինանսավորում արտաքին աջակցության ծրագրերի, այդ թվում և Հայաստանում իրականացվող ծրագրերի համար: Վերջերս տեղ գտած հրապարակումներն այն մասին, թե այս բյուջեով Հայաստանին արտաքին աջակցություն չի տրամադրվում, սխալ են և դրանց հիմքում ԱՄՆ բյուջետային գործընթացի վերաբերյալ թյուընկալումներն են: ԱՄՆ սահմանադրությամբ իշխանության ճյուղերի հստակ տարանջատման փաստն հաշվի ...
Կարդալ ավելին»

Աջակցելով կանանց ներառմանը իրավապահ ոլորտում

Վերջերս ԱՄՆ Դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյաի օժանդակությամբ հայ իրավապահ մարմինների 10 կին ներկայացուցիչ մասնակցեց Թբիլիսի քաղաքում տեղի ունեցած տարեկան «Կանայք ոստիկանությունում» 7-րդ համաժողովին: Այս միջոցառումը հնարավորություն է ընձեռում կին սպաներին ծանոթանալ և փորձի փոխանակում իրականացնել իրենց օտարերկրյա գործընկերների հետ, ձեռք բերել նոր հմտություններ և գիտելիքներ, ինչպես նաև շփվել ԱՄՆ ոստիկաների ...
Կարդալ ավելին»

ԱՄՆ Խաղաղության կորպուսի 26-րդ խումբը ժամանեց Հայաստան

Երեկ երեկոյան Հայաստան ժամանեց ԱՄՆ խաղաղության կորպուսի կամավորների 26-րդ խումբը: Խումբը բաղկացած է 42 ամերիկացի կամավորներից: Ներկայումս Հայաստանում ապրում եւ աշխատում է 74 կամավոր. 42 նորեկները միանալու են նրանց։ Կամավորները Հայաստան են ժամանել երկու տարի ժամկետով՝ Հայաստանի տարբեր մարզերի գյուղերում և քաղաքներում որպես անգլերենի ուսուցիչներ և հասարակական կազմակերպություններում աշխատելու նպատակով: Մինչ Հայաստան ժամանելը կամավորները հասցրել ...
Կարդալ ավելին»

Հետախուզման մեջ գտնվող ՀՀ-ում հայտնաբերված ԱՄՆ քաղաքացին հանձնվել է Միացյալ Նահանգներին

ՀՀ գլխավոր դատախազությունը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը համագործակցել  են ԱՄՆ-ի կողմից հետախուզվող անձին հանձնելու հարցում ԱՄՆ-ի կողմից հետախուզվող անձի արագ հայտնաբերումը, ձերբակալումն ու հանձնումը հնարավոր եղավ ապահովել ՀՀ գլխավոր դատախազության և ՀՀ իրավապահ մարմինների աշխատակիցների հետ ԱՄՆ իրավասու մարմինների սերտ համագործակցության արդյունքում: Այս առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլս ...
Կարդալ ավելին»

ԱՄՆ դեսպան Միլսը բարձրաձայնում է Երևանի Ամերիկյան անկյան ընդլայնման ծրագրերը

Ս.թ. մարտի 2-ին Երևանի Ավ. Իսահակյանի անվան քաղաքային կենտրոնական գրադարանի զարգացման գործում ունեցած իր ներդրման համար Ավետիք Իսահակյանի հուշամեդալ ստանալու արարողության ընթացքում Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարեց Երևանի Ամերիկյան անկյան ընդլայնման ծրագրերի մասին: «Թեպետ այս պարգևն ես եմ ստանում, սակայն այն հիրավի պատկանում է շատ ու շատ նվիրյալներին, ովքեր մեր գործընկերության այս տարիների ընթացքում ...
Կարդալ ավելին»

ԱՄՆ դեսպանության հայտարարությունը մուտքի վիզաների հետ կապված խարդախության գործի վերաբերյալ

ԱՄՆ քաղաքացի Ստելլա Բոյաջյանին և ՀՀ քաղաքացիներ Դիանա Գրիգորյանին, նույն ինքը՝ Դինա Ակոպովնային  և Հրաչյա Աթոյանին վերջերս մեղադրանք առաջադրվեց ԱՄՆ դաշնային երդվյալների հանձնաժողովի կողմից մուտքի վիզաների հետ կապված խարդախության համար, ըստ որի նրանք շահույթ ստանալու նպատակով Հայաստանի քաղաքացիներին անօրինական ճանապարհով բերել էին ԱՄՆ: Մեղադրական եզրակացությամբ նրանց առաջադրվում է մեղադրանք հանցավոր համաձայնության, մուտքի վիզաների հետ կապված ...
Կարդալ ավելին»

ԹՊԻՀ և DEA անցկացնում են թմրամիջոցների գործերով քննչական անձնակազմի խորացված դասընթաց

Ս. Թ. փետրվարի 5-9 Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակը /ԹՊԻՀ կամ INL/ կազմակերպել էր Թմրամիջոցների գործերով քննչական անձնակազմի խորացված դասընթաց, որը անցկացրեցին ԱՄՆ Թմրամիջոցների դեմ պայքարի վարչության /DEA/ մասնագետները: Հայաստանի իրավապահ չորս մարմինների ներկայացուցիչներ մասնակեցին այս հինգօրյա դասընթացին, որը ներառում էր դեպքերի ուսումնասիրություններ և լսարանային վարժություններ՝ թմրամիջոցների հետաքննության տարբեր մեթոդների և լավագույն փորձի ...
Կարդալ ավելին»

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մամլո հաղորդագրությունը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպումից հետո

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին, Էնդրյու Շոֆերը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ միասին փետրվարի 7-ին Բաքվում հանդիպել են նախագահ Իլհամ Ալիևին և փետրվարի 9-ին Երևանում նախագահ Սերժ Սարգսյանին: Երկու մայրաքաղաքներում նրանք խորհդակցություններ են անցկացրել արտաքին գործերի նախարարների հետ: Համանախագահները փետրվարի 9-11-ին եղել են նաև Լեռնային Ղարաբաղում, հանդիպել են դե ...
Կարդալ ավելին»

Ամերիկյան փորձագետները վերապատրաստում անցկացրեցին մտավոր սեփականության իրավունքի վերաբերյալ

ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի /ԹՊԻՀ/ և ԱՄՆ ներքին անվտանգության դեպարտամենտի պատվիրակության համագործակցության արդյունքում նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 1-ը տեղի ունեցավ վերապատրաստում մտավոր սեփականության իրավունքի խախտման գործերի քննությունների վերաբերյալ, որին մասնակցեցին հայ դատավորներ, դատախազներ և քննիչներ: Դասընթացի ժամանակ քննարկվեց մտավոր սեփականության իրավունքի խախտումների և անդրազգային կազմակերպված հանցավորության և ազգային անվտանգության միջև կապը, ...
Կարդալ ավելին»

ԹՊԻՀ-ի անչափահասների արդարադատությանը ուղղված «Իրավական կրթություն և ակտիվ մասնակցություն» ծրագիրը Հայաստանում

ԱՄՆ դեսպանատան Պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) ծրագրի ֆինանսավորմամբ 2017թ. նոյեմբերի 13-ին մեկնարկեց նոր ծրագիր, որը կնպաստի անչափահասների արդարադատության զարգացմանը: «Իրավական կրթություն և ակտիվ մասնակցություն» (ԻԿԱՄ) ծրագիրը կիրականացվի մեկ տարվա ընթացքում Փրոջեքթ Հարմոնի (PH) հասարակական կազմակերպության կողմից: Այս ծրագիրը կնպաստի համայնքահեն սոցիալական արդարության զարգացմանը երիտասարդության և իրավապահների դրական համագործակցության միջոցով: Ծրագիրը նաև ...
Կարդալ ավելին»

Սիրիացի փախստականները՝ ներգաղթային կեղծ սխեմայի թիրախ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է Հայաստանում գտնվող սիրիացի փախստականներին, որ վերջիններիս ԱՄՆ ներգաղթի կեղծ սխեմաների մեջ ներքաշելու փորձեր են արվում: Այս ծուղակում արդեն հայտնվել են ԱՄՆ տեղափոխվելու մտադրություն ունեցող սիրիացիների մի քանի ընտանիքներ, որոնց ԱՄՆ-ում բնակվող մի ոմն անձնավորություն խոստացել է որոշակի գումարի դիմաց ԱՄՆ դեսպանատնից նրանց համար ստանալ տեղափոխման և փախստականի ճամփորդական փաստաթղթեր: Հարկ ...
Կարդալ ավելին»

ԱՄՆ Դեսպանատունը մասնակիցներ է պատվիրակում «Բաց աշխարհ» դատաիրավական փոխանակման ծրագրով

Երևանում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության /ԹՊԻՀ/ գրասենյակը ընտրեց չորս հայ մասնակցի՝ «Բաց աշխարհ» փոխանակման ծրագրին մասնակցելու համար, որը ծանոթացնում է Միացյալ Նահանգներում դատաիրավական համակարգին: ԹՊԻՀ- ը նաև աջակցեց ծրագրի մշակման հարցում, որը տեղի ունեցավ Վաշինգտոնում և Վիրջինիա նահանգի Նորֆոլկ քաղաքում: Պատվիրակության կազմում ընդգրկած էր մեկ ՀՀ հանրային պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի ...
Կարդալ ավելին»

ԱՄՆ դեսպանատան ԹՊԻՀ գրասենյակը հովանավորում է հայաստանյան պատվիրակության մասնակցությունը միջազգային կոնֆերանսին

Հոկտեմբերի 22-27  Երևանում ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակը հովանավորել է ՀՀ արդարադատության նախարարության երկու ներկայացուցիչների մասնակցությունը Լոնդոնում անցկացվող Միջազգային քրեակատարողական հիմնարկների և կալանավայրերի ասոցիացիայի (ICPA) 19-րդ ամենամյա կոնֆերանսին: . Այս ամենամյա կոնֆերանսն իր տեսակի խոշորագույն միջազգային հավաքն է, որը միավորում է աշխարհի քրեակատարողական հիմնարկներից և կալանավայրերից ավելի քան 700 մասնագետ: Այս տարվա ...
Կարդալ ավելին»

ԱՄՆ դեսպանատունը տոնական համերգով նշանավորում է հայ-ամերիկյան բարեկամության 25 տարին

ԱՄՆ դեսպանության հովանու ներքո կազմակերպված «Ձմեռային հրաշք» համերգային ծրագիր, որտեղ տաղանդաշատ հայ երաժիշտների, երգիչ-երգչուհիների և բենդերի կատարմամբ հնչում էին տոներին և Սուրբ Ծննդին նվիրված հայկական և ամերիկյան երգեր, արժանացավ հայ հանդիսատեսի ջերմ ընդունելությանը: Այս տոնական միջոցառմամբ, որով մենք երգով, պարով, խինդ ու ծիծաղով թևակոխում ենք դեպի Նոր տարի, եզրափակվեց անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետության հետ ...
Կարդալ ավելին»

Հետհրդեհային աջակցություն Հայաստանին ԱՄՆ փորձագետի կողմից

Այսօր Հայաստանում իր աշխատանքային այցն է ավարտում ԱՄՆ անտառային ծառայության հակահրդեհային հարցերով բնապահպան-փորձագետ Ջենիֆեր Քրոֆթը, ով աշխատելով ՀՀ բնապահպանության ու արտակարգ իրավիճակների նախարարությունների հետ, աջակցեց իրականացնել վայրի բնության հրդեհներին արձագանքելու ասպարեզում Հայաստանի կարողությունների գնահատում, ինչը կօգնի առավել բարելավել Հայաստանի պատրաստվածությունը վայրի բնության հրդեհների դեմ պայքարում: Այցի ընթացքում տ-ն Քրոֆթը հանդիպումներ ունեցավ պաշտոնատար անձանց, հասարակական կազմակերպությունների ...
Կարդալ ավելին»

ԹՊԻՀ – ՀԴԲ – ՀՀ Արդարադատության ակադեմիայի համագործակցությունը «Սոցիալական ցանցերի և բաց աղբյուրների օգտագործում» դասընթացի շրջանակում

ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակը կազմակերպել էր «Սոցիալական ցանցերի և բաց աղբյուրների օգտագործումը» թեմայով 3-օրյա դասընթաց ՀՀ Հատուկ քննչական ծառայության, ՀՀ Քննչական կոմիտեի և ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննիչների, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչների համար: Այս համատեղ միջոցառումն անցկացվել է ՀՀ արդարադատության ակադեմիայում` ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) փորձագետի ...
Կարդալ ավելին»

Հայաստանի միջազգային հանրությունը մեծարում է իրավունքների պաշտպաններին

Երևան, Հայաստանի Հանրապետություն.  ԱՄՆ դեսպանությունը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունը, Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանությունը, Ֆրանսիայի Հանրապետության դեսպանությունը, Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակը և Եվրոպայի խորհրդի երևանյան  գրասենյակը այսօր տեղի ունեցած Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխության ընթացքում իրենց գնահատանքը հայտնեցին այն անձանց և կազմակերպություններին, ովքեր հանդես են գալիս Հայաստանում մարդու իրավունքների, խոսքի ...
Կարդալ ավելին»

Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր. ձեռքբերումներ և շարունակական ջանքեր

Դեկտեմբերի 3-ին նշվեց հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը, և այդ առիթով Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ցանկանում է անդրադարձ կատարել այն ձեռքբերումներին ու ներդրմանը, որ ունեցել են Հայաստանի հաշմանդամություն ունեցող քաղաքացիները հասարակությունն առավել արդար ու հավասար դարձնելու հարցում: Նրանց ներդրումը հասարակության մեջ դրսևորվում է տարբեր ձևերով: Նրանք խորհրդարանականներ են, քաղաքացիական հասարակության առաջնորդներ, ուսուցիչներ, իրավաբաններ, արվեստագետներ, աշխարհի չեմպիոն ...
Կարդալ ավելին»

ԱՄՆ դեսպանատունը ներկայացնում է բեսթսելեր դարձած «Աղմկոտ լռություն» վեպի հայերեն հրատարակությունը

Լիարժեք ներառական կրթության անցնելու Հայաստանի ջանքերին աջակցելու ու հայ ընթերցողներին ամերիկյան գրականությունը ներկայացնելու ԱՄՆ դեսպանության նախաձեռնությունների շրջանակում այսօր ՀԲԸՄ-ում տեղի ունեցավ Շերոն Դրեյփերի «Նյու Յորք Թայմսի» բեսթսելեր դարձած «Աղմկոտ լռություն» վեպի  հայերեն հրատարակության շնորհանդեսը: Տ-ն Դրեյփերը անդրադարձ կատարեց իր ստեղծագործական գործընթացին, այն շարժառիթներին, որոնք հիմք դարձան հաշմանդամության հետևանքով հաղորդակցության դժվարություններ ունեցող 11-ամյա զարմանահրաշ աղջնակի՝ Մելոդիի ...
Կարդալ ավելին»

Կանանց Դեմ Ուղղված Բռնության Վերացման Միջազգային Օրը

Նոյեմբերի 25-ին աշխարհը նշում է կանանց դեմ ուղղված բռնության վերացման միջազգային օրը: Այս օրը նշանավորվում է նաև իրազեկվածության բարձրացման համաշխարհային քարոզարշավի մեկնարկով, որն իրենից ներկայացնում է գենդերային պատկանելությամբ պայմանավորված բռնության դեմ ուղղված 16-օրյա ակտիվ գործունեություն և անցկացվում է յուրաքանչյուր տարի նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 10-ը: Յուրաքանչյուր կին և աղջիկ ունի բռնությունից ազատ կյանք վարելու իրավունք: Այդուհանդերձ, ...
Կարդալ ավելին»

ԹՊԻՀ-ի աջակցությամբ հայ իրավապահների պատվիրակությունը մասնակցեց Ոստիկանապետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին

Հոկտեմբերի 21-24-ը ԱՄՆ Պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակը աջակցեց հայ բարձրաստիճան իրավապահների մասնակցությանը Ոստիկանապետերի միջազգային ասոցիացիայի (IACP) 124-րդ ամենամյա համաժողովին:  IACP- ն այն կազմակերպությունն է, որը կերտում է մասնագիտությունը, ձևավորում է իրավապահ ղեկավարներին, տրամադրում է կրթական և մասնագիտական գործընկերության հնարավորությունները ԱՄՆ-ի և այլ երկրների իրավապահների համար: Մասնակիցները գիտելիքներ ձեռք բերեցին մի ...
Կարդալ ավելին»

ԱՄՆ դեսպանատան օժանդակությամբ կայացավ Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառ

Ձեռներեցության համաշխարհային շաբաթվան նվիրված ամփոփիչ միջոցառումը, որը ԱՄՆ դեսպանության աջակցությամբ կազմակերպել էին Հայկուհի Գևորգյանը՝ ի դեմս Career Lab-ի և Արաքսյա Մարտիրոսյանը՝ ի դեմս IAB Բիզնեսի միջազգային ակադեմիայի, կարիերայի և ձեռներեցության տոնավաճառ էր, որի շրջանակում հանդիպելու հնարավորություն ստացան աշխատանք փնտրողներն ու աշխատանք առաջարկողները: Միջոցառումը տեղի ունեցավ Մարիոթ հյուրանոցում: Կարիերայի տոնավաճառի մասնակիցները խորհուրդներ ստացան կենսագրական կազմելու վերաբերյալ, ...
Կարդալ ավելին»

Փորձագիտական լաբորատորիայի կառավարման ուսուցում Փորձաքննությունների ազգային բյուրոյի համար

Ս.թ. սպտեմբերին ԱՄՆ պետդեպարտամենտի Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակը կազմակերպեց դասընթաց ՀՀ ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրոյի աշխատակիցների համար: Դասընթացը նվիրված էր հաստատության կայունության, որակի ապահովման և ​​կառավարման ամրապնդմանը, որը նպաստում է ՀՀ իրավապահ մարմինների արդիականացմանը և անդրազգային հանցավորության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին: Դասընթանցը վարեցին ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի Միջազգային քրեական հետաքննությունների ...
Կարդալ ավելին»

ԱՄՆ դեսպանատունը և ԱՄՆ արտաքին կոմերցիոն ծառայությունը համախմբում են ջանքերը Հայաստանի գյուղատնտեսական ոլորտին աջակցելու նպատակով

Ս.թ. նոյեմբերի 1-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը գործակցելով ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի հետ կազմակերպել էր գործարար համաժողով նվիրված գյուղատնտեսությանը: Նպատակը ոլորտի հայկական ընկերություններին ամերիկյան հայտնի «Վալմոնտ» և «Մոնսանտո» ընկերությունների փորձի, ապրանքների ու տեխնոլոգիաների ներկայացումն էր ու կապերի ձևավորումը: Համաժողովը միտված էր ամրապնդել Միացյալ Նահանգների և Հայաստանի կոմերցիոն կապերը ագրոբիզնեսի ոլորտի ամերիկյան ու հայկական ...
Կարդալ ավելին»

ԹՊԻՀ հակակոռուպցիոն ուսուցում ՀՀ Արդարադատության նախարարության և Քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների համար

ԹՊԻՀ գրասենյակը Հայաստան էր հրավիրել ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի Մերիլենդ նահանգի  հանրային անվտանգության և քրեակատարողական ծառայության  (MPSCS) փորձագետների հակակոռուպցիոն դասընթաց ներկայացնելու նպատակով:   Դասընթացը կոչված էր խթանելու հայ իրավապահների կարողությունները՝  հայտնաբերել, քննել և կանխարգելել կոռուպցիոն դեպքերը ՔԿՀ-ներում: Այն ներկայացվեց երկու փուլով՝ երկու փուլում էլ ուսուցանվում եին ՔՀԿ-ների աշխատողները և նախարարության աշխատակիցներ: Առաջին փուլում խոսվեց ակտիվ կառավարման ռազմավարության ...
Կարդալ ավելին»

ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարում է խաղարկային վիզաների 2019 թ. ծրագրով հայտերի ընդունման մեկնարկը

Երևան, Հայաստան – ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարում է խաղարկային վիզաների կամ գրին քարտի խաղարկության 2019թ. ծրագրով հայտերի ընդունման մեկնարկը: Գրանցման նոր շրջանը կսկսի 2017թ. հոկտեմբերի 18-ի կեսօրին՝ արևելյան ամառային ժամանակով և կավարտվի 2017թ. նոյեմբերի 22-ի կեսօրին՝ արևելյան ստանդարտ ժամանակով: Տեխնիկական խնդիրներով պայմանավորված 2019թ. խաղարկային վիզաների ծրագրով մասնակիցների գրանցումը սկսվում է նորից, և բոլոր նրանք, ովքեր խաղարկության ...
Կարդալ ավելին»

2019թ. Խաղարկային վիզաների ծրագրի հայտերի ընդունման նոր ժամկետների մասին

Տեխնիկական խնդիրներով պայմանավորված 2019թ. խաղարկային վիզաների կամ գրին քարտի խաղարկության ծրագրով մասնակիցների գրանցումը սկսվում է նորից, և բոլոր նրանք, ովքեր խաղարկության մասնակցության համար գրանցվել են մինչև 2017թ. հոկտեմբերի 18-ը, պետք է ևս մեկ անգամ գրանցվեն, որպեսզի հայտը մասնակցի խաղարկությանը: Հասկանում ենք, որ սա անհարմարություն է ստեղծում արդեն իսկ  գրանցված անձանց համար, սակայն գործընթացի ամբողջականությունն ու ...
Կարդալ ավելին»

ԵԱՀԿ համանախագահի առաջիկա տարածաշրջանային այց

Այս շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը կկատարի իր առաջին պաշտոնական այցը Երևան և Բաքու՝ հանդիպելու տեղի պաշտոնատար անձանց և տեղում ծանոթանալու իրավիճակին: Տարածաշրջանում գտնվելու ընթացքում պ-ն Շեֆերը Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին նաև կմասնակցի բարձր մակարդակի հանդիպումների: ԱՄՆ-ը պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը և կշարունակի ակտիվորեն աշխատել կողմերի ...
Կարդալ ավելին»

ԱՄՆ դեսպանությունը հովանավորում է ֆոտոլրագրողական «Կամրջելով պատմությունները» գրքի հրատարակումը

Փակ սահմանի երկու կողմերում ապրող հայ և թուրք երիտասարդ  լուսանկարիչների ներկայացրած առօրյա կյանքի ու ընդհանուր հիշողությունների դրվագները տեղ են գտել լուսանկարների մի ազդեցիկ ժողովածուի մեջ, որը վերնագրված է «Կամրջելով պատմությունները»: Սեպտեմբերի 26-ին Երևանում տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը, որին մասնակցում էին ժողովածուում ընդգրկված լուսանկարների երիտասարդ հեղինակներից մի քանիսը և նրանց ավագ գործընկեր-խորհրդատուները՝ մենթորները: Սա ԱՄՆ դեսպանության ...
Կարդալ ավելին»

Արենու քարանձավի բացումը դեսպան Միլսի կողմից

Նորավանքի ճանապարհով իջնելիս լեռների մեջ ծվարած մի քարանձավ կա, որն հայտնի է Արենի-1 անվամբ: Մարդիկ անցնելիս գուցե չնկատեն այն, բայց երբ հնագետները սկսեցին այստեղ աշխատանքներ իրականացնել, շատ կարևոր բացահայտումներ եղան. այստեղ գտնվեց աշխարհի ամենահին կոշիկը և աշխարհի առաջին գինու հնձանը: Սա համամարդկային ժառանգություն է, որ միավորում է բոլորիս որպես մեկ ժողովուրդ՝ մի կողմ թողնելով սահմանները: ...
Կարդալ ավելին»

Արտոնյալ ռեժիմով հայաստանյան ապրանքների ԱՄՆ արտահանման հնարավորությունները՝ «Արտոնությունների ընդհանրացված համակարգի» միջոցով

Սեպտեմբերի 13-ին ԱՄՆ Առևտրի ներկայացուցչի առևտրային քաղաքականության ու տնտեսության գծով տեղակալ Էդ Գրիսերը Հայաստանից Միացյալ Նահանգներ կատարվող արտահանումների խթանման շուրջ քննարկումներ ունեցավ Հայաստանի պաշտոնատար անձանց և գործարարների հետ: Հայկական ընկերությունները, օգտվելով «Արտոնությունների ընդհանրացված համակարգ» (GSP) ծրագրից, կարող են արտոնյալ ռեժիմով՝ առանց մաքսատուրքի մուտք գործել ամերիկյան շուկա: Հայ-ամերիկյան առևտրային պալատի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության համատեղ ջանքերով ...
Կարդալ ավելին»

ԱՄՆ անտառային ծառայության թիմը ժամանում է Հայաստան՝ աջակցելու հետհրդեհային աշխատանքներին

Հայաստանում է գտնվում ԱՄՆ անտառային ծառայության փորձագիտական խումբը, որն աշխատում է ՀՀ բնապահպանության նախարարության հետ՝ աջակցելու այնպիսի որոշումների կայացմանը, թե որտեղ, երբ և ինչպես պետք է կիրառել հետհրդեհային արդյունավետ միջոցներ, որոնք կմեղմեն հողերի էրոզիայի, հեղեղումների վտանգները և երկարաժամկետ հեռանկարում կնպաստեն ջրբաժանների առողջացմանը և բուսածածկի վերականգնմանը Խոսրովի ու Արտավանի անտառների հրդեհից հետո: Թիմը, որի կազմում ընդգրկված ...
Կարդալ ավելին»

ԱՄՆ դեսպանատան ռազմական կցորդը հարգեց Սասնաշենում կործանված ինքնաթիռի անձնակազմի հիշատակը

Սեպտեմբերի 2-ին գնդապետ Բրյուս Մերֆին և ԱՄՆ դեսպանատան Պաշտպանության դեպարտամենտի աշխատակիցները Սասնաշենի բնակիչների հետ միասին հարգանքի տուրք մատուցեցին ԱՄՆ ռազմաօդային ուժերի C-130 ինքնաթիռի կործանման 59-րդ տարելիցի կապակցությամբ: Ինքնաթիռը խոցվել էր սովետական կործանիչների կոցմից հայկական հողի վրա: 1958թ տեղի ունեցած ավիավթարի արդյունքում զոհվեցին ԱՄՆ Ռազմաօդային ուժերի բոլոր 17 զինծառայողները, որոնք գտնվում էին ինքնաթիռում: Արարողությունը տեղի ունեցավ ...
Կարդալ ավելին»

Ջորջ Մարշալի կենտրոնի շրջանավարտները քննարկեցին անվտանգության ոլորտում Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները

Ուրբաթ օրը Հայաստանի ռազմական ոլորտի, տարբեր նախարարությունների, կազմակերպությունների և գերատեսչությունների ներկայացուցիչներ, որոնք Ջորջ Մարշալի անվան անվտանգության հետազոտությունների կենտրոնի շրջանավարտներ  են, մասնակցեցին  Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին նվիրված համաժողովին։ 1995թ-ից ի վեր ավելի քան 240 հայ է մասնակցել Ջորջ Մարշալի կենտրոնում անցկացվող դասընթացներին և համաժողովներին։ Սա Գերմանիայի Գարմիշ քաղաքում գտնվող անվտանգության և պաշտպանության հարցերի ուսումնասիրությամբ զբաղվող ամերիկա-գերմանական ...
Կարդալ ավելին»

ԱՄՆ պաշտոնյաները իրավական գրականություն են նվիրաբերում Արդարադատության ակադեմիային

Օգոստոսի 30-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչներն այցելեցին ՀՀ արդարադատության ակադեմիա, որտեղ ամերիկյան պատվիրակությունն իրավական գրականություն նվիրաբերեց Ակադեմիայի գրադարանին: Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունեց ամերիկյան պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված էին ԱՄՆ պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ/INL) բյուրոյի վաշինգտոնյան գրասենյակի Հայաստանում և Վրաստանում ծրագրերի համակարգող Շարայա Հեյդենհայնը (Վաշինգտոն) և ԹՊԻՀ ...
Կարդալ ավելին»

Վիսկոնսին նահանգի Հանրային պաշտպանի գրասենյակը և ԹՊԻՀ-ը աջակցում են Հայաստանի Հանրային պաշտպանին

(Մեդիսոն) Վիսկոնսինի նահանգային Հանրային պաշտպանի գրասենյակը իր փորձն է կիսում Հայաստանի հանրային պաշտպանության համակարգի զարգացման նպատակով:  Վիսկոնսինի Հանրային պաշտպանի գրասենյակը շարունակում է այլ երկրներում և այլ իրավական համակարգերում գործող հանրային պաշտպաններին աջակցության իր բարի ավանդույթը: Հարկ է նշել, որ  այս գործունեությունը ֆինանսավորվում է Պետդեպարտամենտի Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) բյուրոյի կողմից: Հուլիսին կայացած ...
Կարդալ ավելին»

Կանզասի ազգային գվարդիայի բուժօգնության ու վտանգավոր նյութերի գծով մասնագետներն ուսուցում են անցկացնում Հայաստանի հրշեջների համար

Կանզասի ազգային գվարդիայի մի խումբ ներկայացուցիչներ գտնվում են Հայաստանում` հայ հրշեջների հետ առաջին օգնության, փրկարարական մեթոդների կիրառման և վտանգավոր նյութերի հետ աշխատելու ուղղությամբ ուսուցում անցկացնելու նպատակով:  Կանզասի ազգային գվարդիայի ներկայացուցիչներին են միացել Մեծ Բրիտանիայի Զինված ուժերի ռազմաբժշկական կորպուսի և Բրիտանական բանակի 6-րդ հրաձգային գումարտակի ներկայացուցիչները: Մինչև հուլիսի 28-ը նրանք համատեղ դասընթացներ կանցկացնեն Շիրակի մարզի վեց ...
Կարդալ ավելին»

Խաղաղության կորպուսը տոնում է 42 նոր կամավորների երդման արարողությունը և ծրագրի 25-ամյակը Հայաստանում

Այսօր Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան պրն. Ռիչարդ Միլսը անցկացրեց ԱՄՆ Խաղաղության կորպուսի 42 նոր կամավորների երդման հանդիսավոր արարողությունը: Նոր կամավորները շուտով կմեկնեն Հայաստանի տարբեր շրջաններ, որտեղ նրանք գալիք երկու տարիների ընթացքում կաշխատեն տեղի դպրոցների, համալսարանների և հասարակական կազմակերպությունների հետ՝ որպես Անգլերենի ուսուցիչներ և Համայնքի և երիտասարդության ծրագրի կամավորներ: Կամավորները Ամերիկայի քաղաքացիներ են, որոնք գալիս են ...
Կարդալ ավելին»

Նախագահի հայտարարությունը 2017թ. Հայկական հիշատակի օրվա առիթով

Այսօր մենք հիշում և ոգեկոչում ենք 20-րդ դարի վատթարագույն զանգվածային վայրագություններից մեկի՝ Մեծ Եղեռնի տառապանքների բովով անցածներին: 1915թ. սկսած՝ Օսմանյան կայսրության վերջին տարիների ընթացքում, մեկ ու կես միլիոն հայեր զոհ են գնացել տեղահանություններին, կոտորածներին ու մահվան երթերին: Ես միանում եմ Ամերիկայի հայկական համայնքին և աշխարհասփյուռ հայությանը՝ սգալու կորսված մարդկային անմեղ կյանքերի ու կրած բազում տառապանքների ...
Կարդալ ավելին»

Միացյալ Նահանգների հայտարարությունը Հայաստանի ընտրությունների վերաբերյալ

ԱՄՆ դեսպանությունը շնորհավորում է Հայաստանի ժողովրդին ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների առիթով, որին նախորդել էր  կուսակցությունների ու քաղաքական դաշինքների միջև ընթացող մրցակցային պայքարը մի այնպիսի միջավայրում, որտեղ լրատվամիջոցները հասանելի էին բոլոր տեսակի դիրքորոշումների համար: Քվեարկությանը օրն ընդհանուր առմամբ հանգիստ էր ու կանոնավոր Հայաստանի ամբողջ տարածքում, և ընտրողները կարող էին ազատ իրացնել իրենց ձայնի իրավունքը: ԱՄՆ ...
Կարդալ ավելին»

Ընտրությունների վերաբերյալ համատեղ հայտարարություն

Վերջին մեկ տարվա ընթացքում Եվրոպական Միությունը, Միացյալ Նահանգները, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ընտրական գործընթացների հետ կապված Հայաստանին նշանակալի ֆինանսական ու տեխնիկական օժանդակություն են ապահովել, այդ թվում՝ սարքավորումներ, որոնք կօգնեն  ազատ ու արդարացի խորհրդարանական ընտրությունների անցկացմանն ապրիլի 2-ին: Մենք գոհ ենք կիրակի օրը կայանալիք ընտրությունների համար նախատեսված ընտրողների նույնականացման սարքավորումների վերջին փորձարկումների արդյունքներից: Ուզում ենք գովեստով ...
Կարդալ ավելին»
Ցուցադրել ավելին ∨