ԱՄՆ-ը Հայաստանի իրավապահներին է ներկայացնում թմրամիջոցների դեմ պայքարի լավագույն փորձը

INL Seal

Հայաստանի իրավապահները թմրամիջոցների դեմ պայքարի նոր հմտություններ են ձեռք բերել՝ մասնակցելով Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակի և ԱՄՆ Թմրամիջոցների դեմ պայքարի վարչության (DEA) համատեղ ջանքերով կազմակերպված դասընթացին, որը կայացավ 2017թ. մայիսին Թբիլիսիում (Վրաստան): Տեղեկատվության ու տվյալների վերլուծության այս խորացված դասընթացին Հայաստանից մասնակցեցին ՀՀ ոստիկանության թմրամիջոցների դեմ պայքարի վարչության 2 աշխատակիցներ:

Գործնական պարապմունքներով հագեցած այդ դասընթացում արծարծվեցին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ հետախուզական տվյալների ձեռք բերման մեթոդները, քննադատական մտածողությունը, հետախուզական տվյալների վերլուծության օգուտներն ու կիրառումը թմրամիջոցների դեմ պայքարի օրենսդրության կիրառման հարցում, ֆինանսավորման աղբյուրների հրահանգավորումը, թմրաահաբեկչությունը, ինտերնետի կիրառումը թմրամիջոցների վաճառքով զբաղվող կազմակերպությունների կողմից և քննությունների առաջադեմ եղանակները:

Դասընթացը միտված էր օգնել իրավապահ ոլորտի արդիականացման և անդրազգային հանցավորությանն ու թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը հակազդելու Հայաստանի ջանքերին՝ դրանով իսկ հակազդելու միջազգային հանցավորությանն ու թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը արտերկրում և ապահովելու հայրենի երկրում ապահով ապրելու հնարավորություն ամերիկացիների համար: Միջազգային հանցավորության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և արտերկրում անկայունության հակազդման միջոցով մարդկանց համար ավելի ապահով ու անվտանգ միջավայր ապահովելուն ուղղված ԹՊԻՀ գործունեության մասին ավելին կարող եք իմանալ  այստեղ: