Ապաէսկալացիա Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ

DoS Seal

Նեդ Փրայս, ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ

Միացյալ Նահանգները խիստ մտահոգված է Լեռնային Ղարաբաղի շուրջ ինտենսիվ մարտական գործողությունների,  ինչպես նաև վիրավորների ու զոհերի մասին հաղորդումներով և ուշադիր հետևում է իրավիճակին։  Մենք կոչ ենք անում անհապաղ միջոցներ ձեռնարկել լարվածությունը թուլացնելու և էսկալացիան կանխելու ուղղությամբ։

Լարվածության մեծացումը վերջին շրջանում ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր մնացած հարցերի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը։