Փոխվարչապետ Արմեն Գևորգյանը այցելեց USDA/CARD աջակցությամբ հիմնադրված ծրագրերը

men speaking
Փոխվարչապետը զրուցում է պանրի գործարանի տնօրեն Ռուբեն Հարությունյանի հետ

Հունվարի 22-ին փոխվարչապետ և տարածաշրջանային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը Լոռու մարզ կատարած շրջագայության ընթացքում այցելել է ԱՄՆ կառավարության և Ավստրիական զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող մի քանի ծրագրեր:  Նրան ուղեկցել են Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը և Ստեփանավանի քազաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը:  Փոխվարչապետը  մասնավորապես այցելել է  Ստեփանավանի Գյուղատնտեսական և անասնաբուժական ծառայությունների կենտրոն, Ասատուր Հարությունյանի անասնապահական (կաթնատու) ֆերմա և <Դուստր Մելանյա> պանրի գործարան Տաշիրում:

ՔԱՐԴ-ի տնօրեն Գագիրկ Սարդարյանը և պրն. Գևորգյանը քննարկել են ագրոգիտասփյուռ ծառայության համակարգը, ինչպես նաև ՔԱՐԴ-ի ծրագրերն ու գուրծունեությունը տարածաջրջանում:

Ստեփանավանի Գյուղատնտեսական և անասնաբուժական ծառայությունների կենտրոնը հիմնադրվել ՝ 2013թ-ին:  Այն երեք նմանատիպ կենտրոններից մեկն է Հայաստանում, որի նպատակն է Ագրոգիտասփյուռ ծառայության բացառիկ մոդելի կրկնօրինակումը Հայաստանում:  Կենտրոնն այժմ համագործակցում է 14 անասնաբույժների հետ՝ անասնաբուժական առաջավոր ծառայությունները ֆերմերներին առռավել հասանելի դարձնելու նպատակով:  Ընդհանուր առմամբ, 25 համայնքներ (մոտ 2500 ֆերմերներ) են օգտվում կենտրոնիծառայություններից, նշեց կենտրոնի տնօրեն պրն. Ջաղինյանը:

ԱՄՆ Գյուղդեպարտամենտի/ՔԱՐԴ-ի տեխնիկական և ֆինանսական աջակցությամբ Ասատուր Հարությունյանի կաթնատու ֆերման Հայաստանում առաջիններից մեկն է, որ կիրառում է <բացօդյա պահվածքի> և <կովերի հարմարավետության> հայեցակարգը:

Հյուրերը շրջեցին Դուստր Մելանյա պանրի արտադրամասում, որը հանդիսանում է ամենաառաջատար արտադրամասերից մեկը Կովկասում:  ԱՄՆ ԳԴ/ՔԱՐԴ-ի աջակցությամբ այն բարելավել է պանրի արտադրության տեխնոլոգիաները:  Գործարանն արտադրւմ է 8 տեսակի պանիր (300 տ)՝ վերամշակելով օրական 25,000 – 30,000 լիտր կաթ:  Արտադրանքը վաճառվում է տեղի սուպերմարկետներում, Ռուսաստանում և ԱՄՆ-ում:

Փոխվարչապետը ցանկություն հայտնեց այցելել ՔԱՐԴ-ի կողմից իրականացվող այլ ծրագրեր մյուս մարզերում: