ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալությունը հովանավորում է Հայաստան-Վրաստան միջսահմանային վարժանքի վերաբերյալ համաժողով Թբիլիս

group at a table
ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալությունը հովանավորում է Հայաստան-Վրաստան միջսահմանային վարժանքի վերաբերյալ համաժողով Թբիլիսիում

Հունվարի 21-23-ը Հայաստանի և Վրաստանի սահմանապահները և մաքսային ծառայության ներկայացուցիչները անցկացրեցին 2015թ-ի հունիսին նախատեսվող միջսահմանային դաշտային վարժանքին վերաբերող երկու պլանավորման հանդիպումներից առաջինը: Վարժանքը, որը հովանավորվում է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալության կողմից և աջակցվում է ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի և ԱՄՆ պետքարտուղարության Արտահանման վերահսկման և սահմանային անվտանգության ծրագրի կողմից, կհզորացնի հայ-վրացական սահմանով ռադիոակտիվ նյութերի ապօրինի տեղափոխությունը հայտնաբերելու և կասեցնելու հմտությունները:

Հայ-վրացական միջսահմանային վարժանքի նպատակն է բարելավել ընդհանուր սահմանը համատեղ կառավարող պետական կառույցների օպերատիվ համակարգումը, տեղեկատվության փոխանակումը և արձագանքումը:  Վարժանքը կխրախուսի սահմանային անվտանգության մարմիններին ավելի ակտիվ ընդգրկվել սահմանի համալիր կառավարման գործընթացին և կգնահատի հետևյալ ոլորտները.

  • Հայաստանի և Վրաստանի միջգերատեսչական հաղորդակցություն, համագործակցություն և միջսահմանային տեղեկատվության արդյունավետ փոխանակում
  • Ռիսկեր և գործողությունների արդյունավետություն
  • Սահմանի և սահմանային անցակետերի ընթացակարգերի համատեղում, ինչպես նաև հայտնաբերման և արձագանքման ընթացակարգերի համաձայնեցում
  • Ռադիոլոգիական նյութերի հայտնաբերման սարքավորումների կիրառում, շահագործում և պահպանում
  • Ճառագայթային անվտանգության և արձագանքման ընթացակարգեր

Պլանավորման հանդիպման քննարկումները վերաբերում էին հունիսին կատարվելիք վարժանքի հավանական սցենարներին: Հայկական պատվիրակության կազմում էին ներկայացուցիչներ Ազգային անվտանգության ծառայությունից, Սահմանապահ զորքերից, Պաշտպանության նախարարությունից, Արտաքին գործերի նախարարությունից, Ֆինանսների նախարարությունից և Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեից: