
Պաշտպանության դեպարտամենտի Սպառնալիքների նվազեցման գործակալության կողմից իրականացվող Կենսաբանության ոլորտում ներգրավման համագործակցային ծրագրի շրջանակներում 2014թ. դեկտեմբերի 8-ին Երևան քաղաքում անցկացվեց Կենսաապահովության հարցերով սեմինար:
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության, Գյուղատնտեսության նախարարության, Առողջապահության նախարարության և Տարածքային կառավարման ու արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչները համատեղ քննարկում անցկացրեցին՝ Հայաստանում հիվանդությունների հսկողության առողջապահական և անասնաբուժական լաբորատորիաներին և կառույցներին առնչվող սպառնալիքների նվազեցմանն ուղղված պահանջների սահմանման վերաբերյալ: Սեմինարի նպատակն էր Կենսաապահովության համակարգի պահանջների տարբերակումն ու քննարկումը: Քննարկումների արդյունքների հիման վրա անցկացվեցին վարժություններ՝ Կենսաապահովության համակարգում նշված պահանջների ներդրման և վերջիններիս ինտեգրման վերաբերյալ:
Նշված սեմինարը մեկն է այն բազում գործողություններից, որոնք իրականացվում են Կենսաբանության ոլորտում ներգրավման համագործակցային ծրագրի շրջանակներում՝ միջազգային նորմերի և ուղեցույցների համաձայն Կենսաանվտանգության և կենսաապահովության գործընթացների պլանավորման, փորձարկման և ներդրման հարցում Հայաստանի կառավարությանն աջակցելու նպատակով: Հայաստանում Կենսաանվտանգության և կենսաապահովության ծրագրի ամրապնդումը համալրում է ԱՄՆ կառավարության ջանքերը, որոնք ուղղված են մարդկանց և կենդանիների հիվանդությունների հսկողության համակարգի կառավարման ոլորտում հայաստանյան կարողությունների զարգացմանը: