
ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալության (ՊՎՆԳ) կողմից իրականացվող Կենսաբանության ոլորտում ներգրավման համագործակցային ծրագրի շրջանակներում կայացավ “Հիվանդությունների հայտնաբերման, հիվանդությունների հսկողության և Միջազգային առողջապահական կանոնների արդիականացման ոլորտում Հայաստանի լաբորատոր ցանցի ամրապնդման” ծրագրի մեկնարկային հանդիպումը: Քառօրյա հանդիպումը, որին ներկա էին Հայաստանի Առողջապահության և Գյուղատնտեսության նախարարությունների ներկայացուցիչները, կայացավ փետրվարի 10-13-ը Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ Որակի վերահսկման ինտեգրված լաբորատոր ծառայություններ ընկերության (ՈՎԻԼԾ/IQLS) փորձագետների առաջնորդմամբ:
Առաջնային նպատակը հիմնական գերատեսչական գործընկերներին “մեկ առողջություն” մոտեցման ներքո խմբավորումը, առողջապահական և անասնաբուժական ցանցերի միջև կապերի հաստատումն ու Հայաստանի ազգային լաբորատոր ցանցի ուժեղ կողմերի և բացերի տարբերակումն էր: ՈՎԻԼԾ-ը ներկայացրեց նախատեսվող ծրագրերի նպատակները, աշխատանքների ժամանակացույցը, մեթոդաբանությունն ու ակնկալվող արդյունքները:
Ներկայումս Գյուղատնտեսության ևԱռողջապահության նախարարություն-ները հիմնային բարեփոխումներ են իրականացնում լաբորատոր ծառայությունների ոլորտում, նպատակ ունենալով բարելավել իրավական դաշտը միջազգային ստանդարտների համաձայն (լաբորատորիաներ, մեթոդաբանություններ, ռեագենտներ և հավաքածուներ),ներդնել համապարփակ լաբորատոր ցանց, ներառել գործողությունների լաբորատոր մակարդակների ճշգրիտ սահմանումները, ներդնել որակի կառավարման համակարգեր, նախաձեռնել որակի գնահատման ծրագիր և ապահովել ցանցի վերահսկումը: Նշված ջանքերի շնորհիվ Հայաստանը կմոտենա արդիականացված Միջազգային առողջապահական կանոններին (2005) և Կենդանիների առողջության հետ կապված պահանջներին համապատասխանությանը:
ՈՎԻԼԾ թիմը կզարգացնի Հայաստանի կարողությունները՝ լաբորատոր ծառայությունների կառուցվածքի բարելավման, կոմպետենտության ստուգման իրականացման, որակի արտաքին գնահատման ծրագրի ռազմավարության մշակման, որակի կառավարման համակարգերի ներդրման և անասնաբուժական համակարգի գնահատման միջոցով: