Կրեմլի որոշումը Արևելյան Ուկրաինայի վերաբերյալ

DoS Seal

Էնթոնի Բլինքեն, պետքարտուղար

Մենք խստորեն դատապարտում ենք այսպես կոչված «Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններն» «անկախ» ճանաչելու մասին նախագահ Պուտինի որոշումը։ Ինչպես Դումայի կողմից առաջին անգամ այս առաջարկը ներկայացնելու ժամանակ մենք նշել էինք, այս որոշումը Մինսկի համաձայնագրերով Ռուսաստանի ստանձնած պարտավորությունների լիակատար մերժում է հանդիսանում, ուղղակիորեն հակասում է դիվանագիտական ճանապարհով գործելու Ռուսաստանի պահանջին և ակնհայտ հարձակում է Ուկրաինայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության ուղղությամբ։

Պետություններն ունեն պարտավորություն չճանաչել ուժի կիրառմամբ կամ ուժի կիրառման սպառնալիքով ձևավորված նոր «պետությունը», ինչպես նաև ունեն պարտավորություն չխաթարել այլ պետության սահմանները։ Ռուսաստանի որոշումը միջազգային իրավունքի ու նորմերի հանդեպ նախագահ Պուտինի կողմից բացահայտ անհարգանքի դրսևորման ևս մեկ օրինակ է։

Նախագահ Բայդենը կստորագրի հրամանագիր, որով կարգելվի ԱՄՆ սուբյեկտների կողմից ցանկացած նոր ներդրում, առևտուր և ֆինանսավորում կապված Ուկրաինայի այսպես կոչված «Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններ»  ռեգիոնների հետ։ Մենք կշարունակենք Ուկրաինայի և մեր դաշնակիցների ու գործընկերների հետ համակարգված համապատասխան քայլեր ձեռնարկել՝ ի պատասխան Ռուսաստանի այս անընդունելի ու շարժառիթ չունեցող գործողության։ Նախագահի հրամանագիրը նպատակ ունի թույլ չտալ, որ Ռուսաստանը օգուտներ քաղի միջազգային իրավունքի այս բացահայտ խախտման արդյունքում։ Հրամանագիրը Ուկրաինայի ժողովրդի կամ Ուկրաինայի կառավարության դեմ չէ և թույլ կտա այդ ռեգիոններում շարունակել հումանիտար և հարակից աշխատանքները։

Մենք վճռականորեն աջակցում ենք Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև կառավարությանն ու ժողովրդին։ Մենք մեր ուկրաինական գործընկերների հետ խստիվ դատապարտում ենք նախագահ Պուտինի հայտարարությունը։