Աշխարհի ավելի քան 150 երկրներում գործող 650 Ամերիկյան անկյունները կամ Ամերիկյան կենտրոնները հյուրընկալ միջավայր են, որտեղ այցելուները ծրագրերի ու դասախոսությունների, ինչպես նաև տեղում առկա գրքերի, ֆիլմերի ու ամսագրերի միջոցով կարող են ավելին իմանալ Միացյալ Նահանգների մասին: Դեսպանատների, ուսումնական հաստատությունների, գրադարանների ու այլ գործընկեր կառույցների հարկի տակ գործող այս կենտրոնները տեղեկատվության ապահովման և շփման յուրահատուկ հարթակ են դարձել, մասնավորպես՝ հետևյալ աշխատանքների իրականացմամբ.
- կրթական խորհրդատվության տրամադրում ԱՄՆ-ում ուսանելու ցանկություն ունեցող անձանց,
- սեմինարներ տարբեր թեմաների շուրջ, որոնք անհրաժեշտ են մասնագիտական կարիերայի կերտման նպատակով, այս թվում՝ անգլերենի ուսուցում,
- դասընթացներ կամ խմբակներ, որոնց միջոցով ներկայացվում են նոր տեխնոլոգիաները, 21-րդ դարի թվային հմտություններն ու կրթական ռեսուրսները,
- ֆիլմեր, քննարկումներ, դասախոսություններ ձեռներեցության, առաջնորդման, արտաքին գործերի, ժամանակակից զարգացումների ու շատ ու շատ այլ հարցերի շուրջ:
Հայաստանում գործող հինգ ամերիկյան անկյուններից առաջինը բացվել է 2005թ. ապրիլին. դա Երևանի Ամերիկյան անկյունն է, որը գտնվում է Երևանի քաղաքային գրադարանի հյուրընկալ հարկի ներքո: Այժմ Հայաստանում Ամերիկյան անկյուններ կան Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Կապանում և Չարենցավանում:
Հայաստանում գործող Ամերիկյան անկյունների մասին հավելյալ տեղեկությունների համար անցեք հետևյալ հղմամբ՝ https://www.americancorners.am
Երևանի Ամերիկյան Անկյուն
Նալբանդյան փող․, 4/1, ք, Երևան
Հեռ/Ֆաքս +(37410) 561383
Էլ․ փոստ: yerevan@americancorners.am
Գյումրու Ամերիկյան Անկյուն
Շիրակացու փող․ 68, Գյումրի, 3118, ՀՀ
Հեռ/Ֆաքս։ +(0312) 5-21-53
Էլ․ փոստ: gyumri@americancorners.am
Վանաձորի Ամերիկյան Անկյուն
Վարդանանց փող․ 25, Վանաձոր, 2002, ՀՀ
Հեռ/Ֆաքս: +(374 322) 21672
Էլ․ փոստ: vanadzor@americancorners.am
Կապանի Ամերիկյան Անկյուն
Շահումյան փող․ 6, Կապան, 3302
Հեռ/Ֆաքս: +(374 285) 2-21-51
Էլ․ փոստ: kapan@americancorners.am
Չարենցավանի Ամերիկյան Անկյուն
Չարենցավան, 6-րդ թաղամաս, 19 շենք
Հեռ: +374 (0226) 4-50-52
Էլ․ փոստ: charentsavan@americancorners.am