Հարց. Ի՞նչ է ուսումնասիրում ամերիկագիտությունը:
Պատասխան. «Ամերիկագիտություն» եզրույթը բնութագրում է Ամերիկայի Միացյալ Նահանգների մասին միջճյուղային ուսումնասիրությունների ոլորտը, որտեղ ներկայացվում են Միացյալ Նահանգների տնտեսությունը, պատմությունը, գրականությունը, արվեստը, լրատվամիջոցները, ֆիլմերը, քաղաքային կյանքը, հայտնի կանայք, մարդաբանությունը, հասարակագիտությունը, քաղաքագիտությունը և այլ ոլորտներ, որոնք ապահովում են հիմքեր հասկանալու ամերիկյան կյանքն ու մշակույթը:
Հարց. Հովանավորում է արդյո՞ք ԱՄՆ դեսպանատունը ամերիկագիտության ծրագրերի անցկացումը հայկական բուհերում:
Պատասխան. ԱՄՆ դեսպանատունը ուղղակիորեն ամերիկագիտության ծրագրեր Հայաստանում չի հովանավորում: Բացի այդ, ԱՄՆ պետքարտուղարությունը ևս չի հատկացնում միջոցներ արտերկրում ամերիկագիտության ծրագրերի համար; Սակայն վերջինս ապահովում է կրթական և մշակութային փոխանակման բազմաթիվ ծրագրեր Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև: ԱՄՆ դեսպանատունը նաև օժանդակում է ամերիկյան քաղաքացիների համար մի շարք ծրագրեր, որոնց արդյունքում ուղղակի շահառու են հանդիսանում նրանց հյուրընկալող տեղական բուհերը:
Հարց. Ի՞նչ ծրագրեր է հովանավորում ԱՄՆ դեսպանատունը, որոնք կարող են օժանդակել ամերիկագիտության մեր ծրագրերին:
Պատասխան. ԱՄՆ դեսպանատունը հովանավորում է ուսանողների ու մասնագետների փոխանակման ծրագրեր, այդ թվում ԱՄՆ ինստիտուտների ուսումնասիրության ծրագիրը (SUSI), Ֆուլբրայթի գիտահետազոտական ծրագիրը, Հուբերտ Հ. Համֆրիի ծրագիրը, Կրտսեր դասախոսական կազմի զարգացման ծրագիրը, Մանկավարժական գերազանցության ու նվաճումների ծրագիրը (TEA), հրավիրյալ ամերիկյան զեկուցողների ու մասնագետների ծրագիրը: Այս և մյուս ծրագրերի մասին մանրամասն տեղեկությունների համար այցելեք հետևյալ կայքերը. http://www.exchanges.state.gov, http://www.irex.am և http://www.americancouncils.am: ԱՄՆ դեսպանատունը կարող է նաև օժանդակել Ամերիկյան անկյունների ու Տեղեկատվական ռեսուրս կենտրոնի (IRC) միջոցով և Ժողովրդավարության հանձնաժողովի միջոցով: Ամերիկյան անկյունների ու Տեղեկատվական ռեսուրս կենտրոնի և Ժողովրդավարության հանձնաժողովի մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ http://www.americancorners.am և http://www.usa.am կայքերում: Բացի այդ, ԱՄՆ դեսպանատունը հովանավորում է մի շարք ծրագրեր, որոնց շրջանակում հայկական բուհերում ու հաստատություններում աշխատում են ամերիկացիներ, անգլերենի գծով հետազոտական աշխատանք իրականացնողներ, ամերիկյան Ֆուլբրայթի գիտահետազոտական աշխատողներ, ուսանողներ ու ավագ մասնագետներ: Այս ծրագրերի հետ կապված մանրամասներին ծանոթանալու համար կարող եք այցելել http://www.exchanges.state.gov կայքը կամ դիմել ԱՄՆ դեսպանության Մշակութային բաժնին (mikayelyhb@state.gov):
Հարց. Ի՞նչ կարգով կարող ենք դիմել ԱՄՆ դեսպանատանը ամերիկագիտության մեր դասընթացների համար ստանալ դասագրքեր կամ այլ միջոցներ (օրինակ` նստարաններ, քարտեզներ, համակարգիչներ):
Պատասխան. ԱՄՆ դեսպանատունը սիրով քննության կառնի նման դիմումները, սակայն դասագրքերի և այլ նվիրատվությունների համար մեր ռեսուրսները խիստ սահմանափակ են: Ենթակառուցվածքային օժանդակության, այդ թվում քարտեզների, նստարանների տրամադրման դիմումները պետք է ուղղվեն ԱՄՆ դեսպանատան Աջակցության համակարգման խմբի պատասխանատու Չարլզ Լոբդելին (LobdellCA2@state.gov): Համակարգիչների տրամադրման դիմումները պետք է ուղղվեն Համակարգիչների հարցերով հանձնաժողովի պատասխանատու Կարեն Ռոբբլիին (robbleeke@state.gov): Դասագրքերի և դրանց հետ կապված այլ միջոցների տրամադրման հետ կապված դիմումները քննության են առնվում Հասարակայնության հետ կապերի բաժնի կողմից (usinfo@usa.am):
Հարց. Կարո՞ղ ենք մեզ մոտ առանձին դասախոսության կամ դասավանդելու համար հրավիրել ամերիկացի դիվանագետների:
Պատասխան. Ամերիկացի դիվանագետները մասնագիտական ու կրթական բազմազան փորձի տեր մարդիկ են և սիրով հանդես կգան ուսանողների առաջ: Դիմեք ԱՄՆ դեսպանատան Մշակութային բաժնին (mikayelyhb@state.gov) առանձին դասախոսությունների հնարավորությունների մասին տեղեկություններ ստանալու համար: ԱՄՆ դեսպանատունն ունի ամերիկյան մշակույթի մասին դասընթացի մի քանի DVD տեսասկավառակ, որ պատրաստվել է Հայաստանում` ամերիկյան դիվանագետի կողմից: Այս դասընթացը բուհերի համապատասխան ֆակուլտետները կարող են անվճար ստանալ ԱՄՆ դեսպանատնից, եթե ցանկանում են այն ներառել իրենց առարկայական ծրագրում: ԱՄՆ դեսպանատունը նաև ամեն ամիս Երևանի Ամերիկյան անկյունում ներկայացնում է «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» ծրագիրը: Մանրամասների համար տես` http://www.americancorners.am:
Հարց. Որտեղի՞ց կարող եմ տեղեկություններ ստանալ ԱՄՆ-ում իրականացվող ամերիկագիտության ծրագրերի մասին:
Պատասխան. Կրթական խորհրդատվության կենտրոնը, որը Երևանում Ամերիկյան խորհուրդների (http://www.americancouncils.am/?language=1&page=5) գրասենյակում է գտնվում, հետաքրքրված անձանց կարող է տրամադրել տեղեկություններ ԱՄՆ-ում ամերիկագիտության ոլորտում կոչումներ շնորհող ծրագրերի մասին: ԱՄՆ-ում իրականացվող կարճաժամկետ կրթական և մասնագիտական փոխանակումների համար տես` http://www.irex.am, http://www.exchanges.state.gov, http://www.americancouncils.am և www.usa.am:
Հարց. Որտե՞ղ կարող եմ գտնել տեղեկություններ ամերիկագիտության ծրագրերով ԱՄՆ-ի ու Հայաստանի միջև հնարավոր փոխանակման ծրագրերի մասին:
Պատասխան. ԱՄՆ դեսպանատունը ուղղակիորեն չի ֆինանսավորում կրթական փոխանակումներ հայկական և ամերիկյան բուհերի միջև: Այս թեմայի հետ կապված ուսումնասիրությունների հարցում Ձեզ կարող են օգնել ԱՄՆ դեսպանատան Տեղեկատվական ռեսուրս կենտրոնում (mkrtchyana@state.gov) և Կրթական խորհրդատվության կենտրոնում (http://www.americancouncils.am/?language=1&page=5): Հայաստանի հյուրընկալող բուհերը կարող են տեղեկություններ տրամադրել միջբուհական ընթացիկ փոխանակումների մասին:
Հարց. Կուզենայինք, որ ԱՄՆ-ից ամերիկագիտության փորձագետներ այցելեին/դասավանդեին մեր բուհում: Ո՞ւմ դիմել այս հարցով:
Պատասխան. ԱՄՆ դեսպանատունը հնարավորություն է տալիս ամերիկացի մասնագետներին աշխատել Հայաստանի բուհերում Ֆուլբրայթի ավագ մասնագետների (FSP) ծրագրի շրջանակում (http://www.cies.org/specialists/): Այս ծրագիրը նպաստում է ԱՄՆ և այլ երկրների բուհերի դասախոսների ու մասնագետների միջև կապերի հաստատմանը: Այս ծրագրի շրջանակում դրամաշնորհներ են տրամադրվում ամերիկյան դասախոսներին ու մասնագետներին այլ երկրի բուհերի հետ կարճաժամկետ` 2-6 շաբաթյա համագործակցության ծրագիր իրականացնելու համար: Միջազգային ուղևորության ծախսերն ու հոնորարները վճարում է ԱՄՆ պետքարտուղարության կրթական ու մշակութային գործերի բյուրոն, իսկ հյուրընկալող համալսարանը հոգում է երկրի ներսում այդ անհատի ծախսերը ու մատուցում է բնաիրային ծառայություններ: Աշխատանքները կարող են ներառել դասավանդողների վերապատրաստում, կարճաժամկետ դասախոսություններ, սեմինարներ, հատուկ համաժողովներ կամ քննարկում-խորհրդակցություններ, ինչպես նաև համագործակցություն առարկայական ծրագրերի մշակման հարցում, ինստիտուցիոնալ կամ դասախոսական կազմի զարգացում: Մասնագետի ծրագրի հայտ ներկայացնելու համար կամ դրա հետ կապված մանրամասների համար դիմեք ՀՀ դեսպանատան Մշակութային բաժնին (mikayelyhb@state.gov):
Հարց. Ինչպե՞ս կարող եմ ամերիկագիտության գծով վերապատրաստվել ԱՄՆ-ում:
Պատասխան. ԱՄՆ դեսպանատունը ամերիկագիտության գծով ունի մի շարք փոխանակման ծրագրեր, մանրամասների համար տես` http://www.exchanges.state.gov, http://www.irex.am, http://www.usa.am և http://www.americancouncils.am.
Հարց. Ինձ հետաքրքրում է ամերիկյան մշակույթը: Որտեղի՞ց կարող եմ ավելի շատ տեղեկություններ ստանալ:
Պատասխան. Ավելի քան 10-ը տարի, ԱՄՆ դեսպանատունը հովանավորել է մշակութային ծրագրեր` ամերիկյան արվեստները ներկայացնելով հայ հանդիսատեսին: Ծրագրերը ներառել են ժամանակակից և ստեպ պարեր, բլուգրաս երաժշտություն, ջազ, քանթրի, վեսթերն երաժշտություն և բնիկ ամերիկացիների ներկայացումներ: Դեսպանատան կողմից իրականացված և նախատեսվող մշակութային միջոցառումների մասին մանրամասների համար տես` http://www.usa.am: Ամերիկյան մշակույթի մասին ընդհանուր բնույթի տեղեկատվության համար դիմեք Տեղեկատվական ռեսուրս կենտրոնին (http://www.usa.am կամ HayrapetyanNV@state.gov) կամ Երևանի, Գյումրու, Վանաձորի և Կապանի Ամերիկյան անկյուններին (http://www.americancorners.am):
Հարց. Ի՞նչ տեղեկություններ ու ռեսուրսներ կան, որ ամերիկագիտության ուսանողները կարող են օգտվել: Ինչպե՞ս կարող եմ այս մասին ավելին իմանալ:
Պատասխան. ԱՄՆ դեսպանատան Տեղեկատվական ռեսուրս կենտրոնը անգլերեն ծրագրերի ու տեքստերի լայն ընտրանի կարող է առաջարկել և տեղական բուհերը դա կարող են ձեռք բերել անվճար: Ռեսուրս կենտրոնը նաև անգլիալեզու տվյալների շտեմարաններից, ամսագրերից ու նորություններից օգտվելու հնարավորություն կարող է ընձեռել: Մանրամասների համար դիմեք Ռեսուրս կենտրոն (HayrapetyanNV@state.gov): Բացի այդ, English Language Fellow (ELF) ծրագիրը նպաստում է անգլերենի դասավանդմանը ամբողջ աշխարհում և օգնում է ԱՄՆ-ի ու այլ երկրների ժողովուրդների միջև փոխըմբռնման ձևավորմանը: Այս ծրագրի շրջանակում աշխարհի տարբեր երկրներ գործուղվում են տաղանդավոր, մագիստրոսի կոչում ունեցող մանկավարժներ, որոնք կիրառական լեզվաբանության կամ անգլերենի դասավանդման մասնագետներ են: Այս ծրագիրը ուղղված է անգլերեն սովորելու ու դասավանդելու հնարավորությունների մեծացմանը արտերկրում: ԱՄՆ դեսպանատն ծրագրի միջոցով ժամանած մասնագետները ներկայացնում են իրենց փորձը, կատարելագործում իրենց հմտությունները, ձեռք բերում միջազգային փորձ և ծանոթանում այլ երկրների մշակույթին: Եթե Ձեր հաստատությունը ցանկանում է հյուրընկալել մասնագետ ELF ծրագրի շրջանակում, ապա դիմեք ՀՀ դեսպանատան Մշակութային բաժնին (mikayelyhb@state.gov):
Հարց. Կարո՞ղ եք առաջարկել ամերիկագիտության ռեսուրսներ և/կամ մասնագիտական ընկերությունների անդամակցություն ԱՄՆ-ում:
Պատասխան. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը խրախուսում է ամերիկագիտության ծրագրերը Հայաստանում, սակայն ամերիկագիտության ուսանողների ու դասախոսների համար չի առաջարկում կոնկրետ մասնագիտական կազմակերպություն: Ամերիկագիտության ծրագրերի ու դրանով զբաղվող ամերիկյան կազմակերպությունների մասին մանրամասն տեղեկություններ ձեռք բերելու հարցում Ձեզ կարող է օգնել Տեղեկատվական ռեսուրս կենտրոնի հետազոտությունների մասնագետը (mkrtchyana@state.gov): Ովքեր հետաքրքրված են ամերիկագիտության ծրագրերով ԱՄՆ-ում, պետք է դիմեն Կրթական խորհրդատվության կենտրոնին (http://www.americancouncils.am/?language=1&page=5):
Հարց. Ես ծրագրային առաջարկ ունեմ ամերիկագիտության վերաբերյալ: ԱՄՆ դեսպանատանը ո՞ւմ պետք է ներկայացնեմ առաջարկը կամ դիմեմ հարցերով:
Պատասխան. Ձեզ հետաքրքրող կոնկրետ հարցերը ուղղեք սույն տեղեկանքում ներկայացված բաժիններին`ըստ նպատակահարմարության: Իսկ ընդհանուր բնույթի հարցերով կարող եք դիմել դեսպանատան Հասարակայնության հետ կապերի բաժնին (usinfo@usa.am):
Հարց. ԱՄՆ պետքարտուղարությունն ի՞նչ առցանց ռեսուրսներ է ապահովում ամերիկագիտությամբ հետաքրքրվողների համար:
Պատասխան. Պետքարտուղարության Կրթական ու մշակութային հարցերի բյուրոն (http://www.exchanges.state.gov) ևս տեղեկություններ է ապահովում անգլերենի ուսուցման, ամերիկյան ընտրությունների, կանանց իրավունքների և կրթական ծրագրերի մասին:
Հարց. Որպես ամերիկագիտության ծրագրի մաս մեզ նաև հետաքրքրում է անգլերենի դասավանդումը: Ի՞նչ ռեսուրսներ ունի ԱՄՆ դեսպանատունը:
Պատասխան. Անգլերեն լեզվի վերաբերյալ մի շարք ռեսուրսներ կան, որոնք ներկայացվում են Ամերիկյան անկյունների (http://www.americancorners.am) և դեսպանատան Տեղեկատվական ռեսուրս կենտրոնի (http://www.usa.am) միջոցով: Մշակութային բաժինը (mikayelyhb@state.gov) նաև կարող է տրամադրել երաշխավորվող առցանց ռեսուրսների ցանկ, ինչպես նաև Հայաստանում անգլերենի հարցերով միությունների ու կազմակերպությունների տվյալները: Երևանից դուրս անգլերենի դասավանդում իրականացվում է Ամերիկյան անկյունների ծրագրերի շրջանակում և Խաղաղության կորպուսի (http://www.peacecorps.gov) կամավորների կողմից:
Հարց. Ես ԱՄՆ-ի մասին գիրք եմ գրել: Դեսպանատունը կֆինանսավորի՞ գրքի հրատարակումն ու տարածումը:
Պատասխան. ԱՄՆ դեսպանատունը սովորաբար չի ֆինանսավորում գրքերի հրատարակումը կամ տարածումը: Եթե դուք ամերիկյան փոխանակման ծրագրի մասնակից եք, ապա դուք իրավասու եք դիմել մասնակցի/շրջանավարտի դրամաշնորհի համար: Մանրամասն տեղեկությունների համար դիմեք շրջանավարտների ծրագրի համակարգող Լուսինե Մկրտչյանին (mkrtchyan1@state.gov): Եթե լրատվամիջոցի կամ հասարակական կազմակերպության ներկայացուցիչ եք, ապա դուք իրավասու եք դիմել Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագրին: Մանրամասն տեղեկությունների համար դիմեք Լիանա Սահակյանին (sahakyanl@usa.am): ԱՄՆ դեսպանատան կայքում ևս զետեղված են տեղեկություններ Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագրի մասին:
Հարց. Ես ԱՄՆ փոխանակման ծրագրի մասնակից/շրջանավարտ եմ և ցանկանում եմ օգնել ամերիկագիտության ծրագրին Հայաստանում: Ինչպե՞ս կարող եմ ներգրավվել:
Պատասխան. ԱՄՆ դեսպանատունը ամեն տարի փոքր ֆինանսավորում է ապահովում շրջանավարտների նախագծերի համար: Դրամաշնորհների ու նախագծային առաջարկների մասին մանրամասների համար դիմեք դրամաշնորհների մասնագետ Լիանա Սահակյանին (sahakyanl@usa.am): Շրջանավարտները նաև կարող են Տեղեկատվական ռեսուրս կենտրոնի հետ աշխատելով կամավոր հիմունքներով կազմակերպել քննարկումներ ուսանողների հետ և դասախոսել Ամերիկյան անկյուններում` «Հայերն Ամերիկյան անկյուններում» ծրագրի շրջանակում: Մանրամասների համար դիմեք ռեսուրս կենտրոնի տնօրեն Ներսես Հայրապետյանին (HayrapetyanNV@state.gov): Եթե դուք դեսպանատանը դեռ չեք գրանցվել որպես փոխանակման ծրագրի մասնակից/շրջանավարտ կամ ցանկանում եք մանրամասներ շրջանավարտների ծրագրերի վերաբերյալ, ապա դիմեք շրջանավարտների ծրագրի համակարգող Լուսինե Մկրտչյանին (mkrtchyan1@state.gov):
Հարց. Ես լրագրող եմ և ցանկանում եմ նյութ պատրաստել ամերկագիտության ու փոխանակման ծրագրերի մասին, որին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիները: Ինչպե՞ս կարող եմ ստանալ տեղեկություններ:
Պատասխան. Ընթացիկ ու ապագա փոխանակման ծրագրերի մասին տեղեկությունների համար կարող եք դիմել Հասարակայնության հետ կապերի բաժնին (www.usa.am կամ usinfo@usa.am): Եթե լրատվամիջոցի ներկայացուցիչ եք, ապա էլեկտրոնային փոստով գրություն ուղարկեք Լրատվամիջոցների հետ աշխատող բաժնին (usinfo@usa.am) ծրագրերի մասին նորությունները կանոնավոր ստանալու համար: