ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Հասարակայնության հետ կապերի գրասենյակը իրականացնում է մի շարք մշակութային ու կրթական փոխանակման ծրագրեր Հայաստանի Հանրապետությունում, այդ թվում ուսանողական/աշակերտական փոխանակումներ, անհատական կրթաթոշակային ծրագրեր ու ինստիտուցիոնալ կապերի հաստատմանն ուղղված ծրագրեր:
Կրթական խորհրդատվության կենտրոնը առաջարկում է բազմազան ծառայություններ այն անձանց համար, ովքեր հետաքրքրված են ԱՄՆ-ում ուսանելու կամ հետազոտական աշխատանքներ իրականացնելու հնարավորություններով: Մանրամասն տեղեկությունների համար դիմեք Ամերիկյան խորհուրդների երևանյան գրասենյակ:
FLEX-Ապագա առաջնորդների փոխանակման ծրագիր
Ապագա առաջնորդների փոխանակման (FLEX) ծրագիրը հովանավորվում է ԱՄՆ-ի կառավարության կողմից և նախատեսված է նախկին ԽՍՀՄ-ի 10 հանրապետությունների՝ ներառյալ Հայաստանի դպրոցական աշակերտների համար: Ծրագիրը աշակերտներին տալիս է լրիվ կրթաթոշակ մեկ ուսումնական տարի (հուլիս/օգոստոսից մինչև մայիս/հունիս ամիսներ) անցկացնելու ԱՄՆ-ում` ապրելով ամերիկյան հյուրընկալող ընտանիքներում և հաճախելով ամերիկյան դպրոց: Ամերիկյան խորհուրդները կազմակերպում և իրագործում է FLEX ծրագիրը:
Մրցույթին մասնակցությունը բաց է և անվճար բոլոր դիմորդների համար, ովքեր համապատասխանում են անհրաժեշտ տարիքային, դասարանային, առաջադիմության, անգլերենի գիտելիքների, ՀՀ քաղաքացիության և ԱՄՆ մուտքի արտոնագիր ստանալու պահանջներին: Ընտրություն կատարվում է բազմակի գործոնների գնահատման արդյունքում, որոնք նպաստելու են փոխանակման հաջող փորձ ձեռք բերելու և առաջնորդության պոտենցիալ դրսևվորելուն: Ծրագրի ավարտից հետո բոլոր աշակերտները պետք է վերադառնան Հայաստան, ուր FLEX շրջանավարտների ասոցիացիան հովանավորում և իրականացնում է միջոցառումներ ողջ տարվա ընթացքում:
Մանրամասների համար կարող եք այցելել http://www.americancouncils.am/future-leaders-exchange/.
Ֆուլբրայթ ուսանողական ծրագիր
Ֆուլբրայթ ուսանողական ծրագիրը Հայաստանի քաղաքացիներին հնարավորություն է ընձեռնում ստանալ մագիստրոսի աստիճան տարբեր մասնագիտական ոլորտներում: Մասնակիցները ընտրվում են Հայաստանում անցկացվող, արժանիքների վրա հիմնված բաց մրցույթի արդյունքում և ըստ իրենց առաջնորդական ներուժի, բարձր առաջադիմության, փորձառության, ԱՄՆ-ում կյանքին հարմարվելու ընդունակության և Հայաստանի և Ամերիկայի միջև փոխըմբռնման գորընթացին օժանդակելու պոտենցիալի:
Ուսումը ֆինանսավորվում է մեկ տարով հետևյալ պայմանների առկայության պարագայում՝
- Օտարերկյա Գիտնականների Խորհրդի կողմից (FSB) հաստատում,
- J-1 վիզայի ձեռքբերում
- բժշկական ստուգումների բավարար արդյունքներ
- Միջազգային Կրթության Ինստիտուտի կողմից (IIE) ԱՄՆ բարձրագույն ուսումնական հաստատություններում տեղաբաշխմամբ
- համապատասխան ֆինանսական միջոցների առկայության դեպքում:
Կրթաթոշակի հիմնական պահանջներն են՝
- ՀՀ քաղաքացիություն և բնակություն
- Ծրագրի մեկնարկի պահին բակալավրի որակավորման առկայություն
- Անգլերենի իմացություն / TOEFL կամ GRE քննություն (բոլոր ընտրված թեկնածուները կհանձնեն TOEFL կամ GRE քննություններ)
- Ավարտուն առցանց դիմում ներառյալ էսսե դիմելու նպատակների վերաբերյալ
- 2-3 երաշխավորագրեր
- Զինվորական ծառայության ավարտման կամ տարկետման մասին գրություն արական սեռի դիմորդների համար
- Բավարար առողջական և ֆիզիկական վիճակ
Առավելություն տրվում է այն դիմորդներին, ովքեր վերջերս չեն ունեցել երկարատև գործունեություն ԱՄՆ֊ում
Ծրագրի մեկնարկն ազդարարող հայտարարությունները տեղադրվում են մեր ինտերնետային և ֆեյսբուքյան էջերում։
Ֆուլբրայթ Հովնանյան ուսանողական ծրագիր
Ֆուլբրայթ Հովնանիան ուսանողական ծրագիրը Հայաստանի քաղաքացիներին հնարավորություն է ընձեռնում ստանալ մագիստրոսի աստիճան ԱՄՆ-ում: 2016թ.ին Ֆուլբրայթ ծրագիրն իրականցնող IIE գործակալությունը, Հրայր և Աննա Հովնանյաններ հիմնադրամի հետ համատեղ ստորագրել են մի համաձայնագիր, որի համաձայն այս ծրագիրը կհովանավորի այն անձանց, ովքեր իրենց մասնագիտական նպատակներն իրականցնելու մեծ ներուժ ունեն, Հայաստանին օգնելու ցանկություն, մասնագիտական ավյուն, ձեռնարկատիրական ոգի ինչպես նաև բավականաչափ կամքի ուժ իրենց աշխատանքում դրական արդյունքների հասնելու համար: Մասնակիցները ընտրվում են Հայաստանում անցկացվող, արժանիքների վրա հիմնված բաց մրցույթի արդյունքում: Այս կրթաթոշակային ծրագիրը նրանց համար է, ովքեր ցանկանում են իրենց ուսումը շարունակել STEM+E (գիտություն, տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա և գործարարություն) ոլորտներում:
Դիմորդները պետք է ցուցաբերեն բարձր առաջադիմություն, անգլերենի գերազանց իմացություն, առաջնորդական հատկանիշներ և Ֆուլբրայթ ծրագրի նպատակները իրականացնելու ներուժ:
Կրթաթոշակի հիմնական պահանջներն են՝
Կրթաթոշակի հիմնական պահանջներն են՝
- ՀՀ քաղաքացիություն և բնակություն
- Ծրագրի մեկնարկի պահին բակալավրի որակավորման առկայություն
- Անգլերենի իմացություն / TOEFL կամ GRE քննություն (բոլոր ընտրված թեկնածուները կհանձնեն TOEFL կամ GRE քննություններ)
- Ավարտուն առցանց դիմում ներառյալ էսսե դիմելու նպատակների վերաբերյալ
- 2-3 երաշխավորագրեր
- Զինվորական ծառայության ավարտման կամ տարկետման մասին գրություն արական սեռի դիմորդների համար
- Բավարար առողջական և ֆիզիկական վիճակ
Առավելություն տրվում է այն դիմորդներին, ովքեր վերջերս չեն ունեցել երկարատև գործունեություն ԱՄՆ֊ում
Ծրագրի մեկնարկն ազդարարող հայտարարությունները տեղադրվում են մեր ինտերնետային և ֆեյսբուքյան էջերում։
ԱՄՆ հաստատությունների ուսումնասիրությունը
4-6 շաբաթ տևողությամբ ինտենսիվ ուսումնակրթական ծրագրեր են, որ անցկացվում են ԱՄՆ-ում աշխարհի տարբեր երկրներ ներկայացնող մասնակիցների փոքր խմբերի համար: Ծրագրի շրջանակում նաև ներառված է ուսումնական այց ԱՄՆ մեկ այլ շրջան, ինչպես նաև մշակութային ու համայնքային ծառայության աշխատանքներ, որոնք կօգնեն մասնակիցներին ավելի լավ պատկերացում կազմել ամերիկյան հասարակության մասին: ԱՄՆ հաստատությունների ծրագիրը բուհերի դասախոսներից կազմված բազմազգ խմբերի համար է:
Միջազգային առաջնորդ այցելուների ծրագիր
Միջազգային առաջնորդ այցելուների ծրագիրը (IVLP) արտերկրում ԱՄՆ դեսպանությունների աշխատակիցներին եզակի հնարավորություն է տալիս մասնագիտական հետաքրքրություններից բխող 2-3 շաբաթ տևողությամբ ծրագրերի մասնակցելու համար առաջադրել մասնագիտական կարիերայի միջին փուլում գտնվող անձանց թեկնածություններ:
Հայաստանի դպրոցների փոխկապակցման ծրագիր
Հայաստանի դպրոցների փոխկապակցման ծրագիրը Փրոջեքթ Հարմոնի կազմակերպության կողմից իրականացված ԱՄՆ պետքարտուղարության ծրագրերից է, որ Հայաստանի դպրոցների համար ապահովել է ինտերնետային կապ և կապ աշխարհի հետ` հանրակրթական դպրոցներում տեղակայված ինտերնետային փոխկապակցման կենտրոնների ցանցի միջոցով: Հայաստանի դպրոցների փոխկապակցման ծրագրի միջոցով Հայաստանի երեխաները ծանոթացել են հիմնական համակարգչային ծրագրերին, նրանց համար հասանելի է դարձել ինտերնետում առկա տեղեկատվությունը և այն հետազոտելու հնարավորությունը և կարողացել են էլեկտրոնային փոստի միջոցով նամակագրություն իրականացնել Հայաստանի այլ դպրոցների սաների հետ: Ծրագիրը նաև հնարավորություն է տալիս, որ համայնքի անդամները ևս զարգացնեն իրենց տեխնիկական գիտելիքները, օգտվեն առցանց հնարավորություններից և մասնակցեն բազմաթիվ համագործակցային ու կրթական ծրագրերի:
Համայնքային կապեր փոխանակման ծրագիր
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Համայնքային կապեր- Հայաստան ծրագրի մասնակիցների ընտրությունն իրականացնում է Փրոջեքթ Հարմոնի կազմակերպությունը: Այս ծրագրի նպատակն է ապահովել ուսուցում, որը թույլ կտա արձագանքել երկրի կարիքներին և իրենց մասնագիտական գործունեության ոլորտներում ներդնել նորարարական և արդյունավետ գործելաոճեր: Բացի այդ, ծրագիրը նաև նպաստում է երկարաժամկետ և կառուցողական կապերի ձևավորմանը ԱՄՆ-ի և Հայաստանի համայնքների միջև, որը կհանգեցնի փոխշահավետ համագործակցության և ներդրումների:
Համայնքային կապեր-Հայաստան ծրագիրը համայնքային ուղղվածության մասնագիտական զարգացման հնարավորություն է տարբեր մասնագիտությունների տեր հայաստանցիների համար: Պրակտիկա ձեռք բերելու և կապեր հաստատելու համար մասնակիցները 3-5 շաբաթ գտնվում են ամերիկյան քաղաքներում: Համայնքային կապերի ծրագիրը մեկնարկել է 1997թ.: Ծրագրի մասնակիցների ընտրությունը կատարվում է ըստ շրջանների (քաղաքներ ու գյուղեր լրատվամիջոցների ու Համայնքային կապերի աշխատակազմի այցելությունների միջոցով) և մրցութային հիմունքներով: Ուսումնագործնական այցից հետո մասնակիցները ներգրավվում են շրջանավարտների համար նախատեսված միջոցառումներում, շարունակում են մշակել և իրականացնել ծրագրեր` գործի դնելով ԱՄՆ կատարած ուսումնագործնական այցի ընթացքում ձեռք բերված գիտելիքները: Մասնակիցների համար օգտակար են ոչ միայն ամերիկյան համայնքների հետ ձևավորված կապերը այլ նաև իրենց հայ գործընկերների հետ հաստատված նոր կապերը:
Փոքր դրամաշնորհների ծրագիր շրջանավարտների համար
Այս ծրագրի նպատակն է աջակցել ԱՄՆ կառավարության փոխանակման ծրագրերի մասնակիցների կամ շրջանավարտների հետագա մասնագիտական զարգացմանը: Շնորհվող դրամաշնորհի առավելագույն գումարը 3000 ամերիկյան դոլարն է: Մասնակիցները/շրջանավարտները կարող են ներկայացնել համատեղ ծրագրեր այլ շրջանավարտների հետ միասին, այդ թվում` այլ երկրների: Անկախ համագործակցող շրջանավարտների թվից`դրամաշնորհի առավելագույն գումարը մնում է 3000 ԱՄՆ դոլար: Մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ ԱՅՐԵՔՍ-ի երևանյան գրասենյակից: