EducationUSA Հայաստան

ԱՄՆ պետքարտուղարության կողմից հովանավորվող EducationUSA հայաստանյան գրասենյակը պատկանում է աշխարհում գոյություն ունեցող հարյուրավոր խորհրդատվական կենտրոնների ցանցին: Կենտրոնը դիմորդներին և ուսանողներին տրամադրում է ճշգրիտ, բազմակողմանի և արդի տեղեկատվություն՝ ԱՄՆ-ում քոլեջներ և համալսարաններ ընդունվելու գործընթացի վերաբերյալ: Կենտրոնի բոլոր ծառայությունները՝ ներառյալ թեստերին պատրաստվելու համար գրադարանից գրքեր տրամադրելը, անհատական խորհրդատվությունները, դասախոսությունները, աշխատաժողովները, փորձնական թեստերի հանձնումը, խմբակային խորհրդատվությունները և տարածաշրջանային այցելությունները տրամադրվում են անվճար:

Մեր հայաստանյան գրասենյակի ինտերնետային հասցեն է http://www.americancouncils.am/educationusa-advising-center/