Ֆուլբրայթի գիտական ծրագրով դրամաշնորհներ են տրամադրվում գիտաշխատողների ու մասնագետներին` հյուրընկալող հաստատություններում դասախոսելու ու հետազոտական աշխատանքներ իրականացնելու համար: Ծրագիրն ունի երկու բաղադրիչ:
ԱՄՆ մասնագետներ ու դասախոսներ բաղադրիչի ներքո ամերիկյան գիտաշխատողներին ընձեռվում է եզակի հնարավորություն իրենց փորձն ու իմացությունը արտերկրի իրենց գործընկերներին ներկայացնելու համար:
Այցելու-գիտաշխատողներ բաղադրիչի ներքո օտարերկրյա գիտաշխատողներին հնարավորություն է ընձեռվում այցելել ԱՄՆ կրթական հաստատություն` դասախոսելու ու հետազոտական գործունեության միջոցով իրենց ամերիկյան գործընկերների հետ մտքեր ու գաղափարներ փոխանակելու նպատակով: Ֆուլբրայթի ծրագիրը մեկնարկել է 1946թ. սենատոր Ջ. Վիլյամ Ֆուլբրայթի նախաձեռնությամբ և նպատակ ունի մեծացնել փոխըմբռնումը Միացյալ Նահանգների և այլ երկրների ժողովուրդների միջև:
Ներկայումս ծրագիրը գործում է շուրջ 140 երկրներում: Ֆուլբրայթի գիտական ծրագրի իրականացման հարցում ԱՄՆ կառավարությանն աջակցում է Գիտաշխատողների միջազգային փոխանակման խորհուրդը(CIES), որի կենտրոնակայանը գտնվում է մայրաքաղաք Վաշինգտոնում: Հայաստանում Ֆուլբրայթ ծրագիրն իրականացվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի կողմից: Մանրամասն տեղեկությունների համար այցելեք Ֆուլբրայթ ծրագրի ու CIES-ի կայքեր: