Համֆրիի կրթաթոշակային ծրագրի շրջանակում ԱՄՆ առաջնակարգ բուհերից մեկում մեկ տարի ժամկետով ինքնուրույն մշակված հետազոտական աշխատանքներ իրականացնելու համար կրթաթոշակ է շնորհվում մասնագիտական գործունեության որոշակի փորձ ունեցող մասնագետներին, ովքեր տվյալ պահին զբաղեցնում են առաջնորդական դիրք, հավատարիմ են հասարակական ծառայությանը և գտնվում են մասնագիտական գործունեության այնպիսի աստիճանում, որ հետազոտական այդ աշխատանքը էապես օգտակար կլինի նրանց համար: Ծրագրի ավարտին մասնակիցներին տրվում է վկայական ԱՄՆ կառավարության կողմից, սակայն գիտական կոչում չի շնորհվում:
Համֆրիի ծրագիրն իրականացվում է ուղղակիորեն ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հասարակայնության հետ կապերի գրասենյակի կողմից:
Մանրամասն տեղեկությունների համար դիմեք`
Հասարակայնության հետ կապերի գրասենյակ
ք. Երևան 0082, Ամերիկյան փողոց 1
հեռախոս` (+37410) 46 47 00
ֆաքս`:(+37410) 46 47 35 (Հասարակայնության հետ կապերի գրասենյակ)