ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության տեղեկատվական ռեսուրսների կենտրոնը բացվել է 1996թ.:
Կենտրոնը ԱՄՆ արտաքին քաղաքականության հարցերի, տնտեսական հեռանկարների, ժողովրդավարության հարցերի, համամարդկային խնդիրների և ամերիկյան հասարակության արժեքների վերաբերյալ արագ, ճշգրիտ և օբյեկտիվ տեղեկատվական ծառայություններ է մատուցում ԱՄՆ դեսպանությանը, ՀՀ կառավարության պաշտոնյաներին, լրագրողներին, հասարակական կազմակերպություններին, բուհերին ու ձեռնարկություններին:
Տեղեկատվական ռեսուրսների կենտրոնի համար հասանելի են ԱՄՆ-ի մասին տեղեկատվության առաջնակարգ աղբյուրներ, այդ թվում ԱՄՆ-ի մասին տվյալների աղբյուրներ, խտասկավառակներ, առցանց տվյալների շտեմարաններ, ինտերնետային կայքեր, ինչպես նաև ավելի քան 1000 անուն չշրջանառվող տեղեկատու գրքեր և ամերիկյան պարբերականներ` տպագիր և էլեկտրոնային կրիչներով:
Տեղեկատվական ռեսուրսների կենտրոնը ԱՄՆ դեսպանության, ՀՀ կառավարության պաշտոնյաների, խորհրդարանականների, ՀԿ-ների, լրատվամիջոցների ներկայացուցիչների, գիտամանկավարժական համայնքի ստվար մի խմբի ապահովում է ԱՄՆ-ին առնչվող որոշակի հարցերի շուրջ տեղեկություններ: Կենտրոնը այցելուների համար բաց է երկուշաբթի-ուրբաթ օրերին` ժամը 13:00-18:00, իսկ Դեսպանության կողմից նշվող տոն և ոչ-աշխատանքային օրերին չի աշխատում:
Կենտրոնի մասնագետները էլեկտրոնային փոստով ամենօրյա հաղորդագրությունների միջոցով բաժանորդագրված անձանց ուղարկում են նյութեր ԱՄՆ արտաքին քաղաքականության, տնտեսության, քաղաքացիական և ժողովրդավարական հարցերի շուրջ` քաղված America.govկայքեջից:
Կենտրոնում կա մոտ 1000 անուն գրականություն: Կենտրոնը նաև բաժանորդագրված է ավելի քան 50 անուն պարբերականներ և մատուցում է ժամանակակից տեղեկատվահետազոտական ծառայություններ, ապահովում է տվյալների շտեմարանների, խտասկավառակների և ինտերնետի հասանելիություն:
Կենտրոնն իր նյութերով ու ծառայություններով ապահովում է հիմնական տեղեկատվություն ամերիկյան հասարակության, պատմության, պետության և մշակույթի մասին: Այս տեղեկատվության նպատակն է ամրապնդել ժողովրդավարական հաստատություններն ու շուկայական տնտեսությունը Հայաստանում:
Ռեսուրսներ & Ծառայություններ
ԱՄՆ կառավարության հրատարակություններ
Սեղմեք այստեղ` կարդալու ԱՄՆ պետքարտուղարության էլեկտրոնային ամսագրի վերջին թողարկումը: Կենտրոնում առկա ռեսուրսները թույլ են տալիս ապահովել տեղեկատվություն ԱՄՆ կառավարության գործունեության բոլոր հարցերի շուրջ, վիճակագրական հաշվետվություններ, քաղվածքներ օրենքներից ու կանոնակարգերից:
Կենտրոնը ապահովում է պետական փաստաթղթեր հրատարակված պետական հաստատությունների կողմից և պետական հաստատությունների վերաբերյալ, ինչպիսիք են` Կոնգրեսը, նախագահական գրասենյակը, գործադիր գերատեսչությունների գրասենյակները, ԱՄՆ գերագույն դատարանը, անկախ գերատեսչությունները, տեղական և նահանգային կառավարությունները, քաղաքական կուսակցությունները և ԱՄՆ քաղաքական կյանքում ակտիվ այլ կառույցները:
Տեղեկատվական ռեսուրսների կենտրոնի էլեկտրոնային կատալոգ
Առցանց փնտրում Կենտրոնի հիմնական հավաքածուում. Գրքերի ու պարբերականների հավաքածուն տեղեկություններ է ապահովում ամերիկյան քաղաքականության, կառավարության, պատմության, մշակույթի ու հասարակության մասին: Այն ներառում է տարբեր թեմատիկ ոլորտներ, ինչպիսիք են` տնտեսագիտությունը, միջազգային հարաբերությունները, մանկավարժությունը, բնապահպանությունը և այլն: Ավելի քան 1000 անուն գրքերի տվյալների շտեմարանում փնտրումն իրականացվում է շատ դյուրին կերպով: Ցանկացած ոք կարող է փնտրում կատարել մեր էլեկտրոնային կատալոգում անվճար, առանց գրանցման կամ գաղտնաբառի կիրառման: Սկզբում կբացվի նախնական փնտրումը, որը շատ հեշտ է օգտագործվում: Մանրամասն մատենագրական տվյալներ են ներկայացված բոլոր գրքերի համար, ինչպես նաև ներառված է գրքի շապիկի լուսանկարը: Փնտրում կարող եք կատարել ըստ թեմատիկ ոլորտի, ըստ ձևաչափի (գրքեր, պարբերականներ և այլն) և ըստ հիմնաբառերի:
Տեղեկատվության ապահովում
Կենտրոնի աշխատակազմն աջակցում է ԱՄՆ կառավարության գերատեսչությունների, ամերիկյան հաստատությունների, ԱՄՆ արտաքին և ներքին քաղաքականության, սոցիալական, տնտեսական, քաղաքական և անվտանգության հարցերի կամ օրենսդրական զարգացումների շուրջ որոշակի փաստաթղթերի կամ տեղեկությունների ձեռք բերման հարցում: Նման խնդրանքներով կարող եք անձամբ այցելել Կենտրոն, զանգել, էլեկտրոնային փոստով կամ ֆաքսով գրություն ուղարկել:
Էլեկտրոնային տեղեկատվություն
Կենտրոնի աշխատակիցները կարող են էլեկտրոնային փոստի միջոցով Ձեզ անվճար ուղարկել քաղաքական, տնտեսական, համամարդկային, ժողովրդավարական ու մարդու իրավունքներին վերաբերող առանձին հոդվածներ Վաշինգտոն Ֆայլից: Կենտրոնի աշխատակիցները կարող են նաև ուղարկել Հայաստանի ու տարածաշրջանի մասին տեղեկատվության լրաքաղ` Ֆակտիվա Օնլայն-ից: Եթե ցանկանում եք բաժանորդագրվել և ստանալ Տեղեկատվական ռեսուրսների կենտրոնի կողմից ապահովվող վերոհիշյալ էլեկտրոնային քաղվածքները, ապա լրացրեք Բաժանորդագրության թերթիկը (PDF):
Կենտրոնի ծրագրերը
Կենտրոնի աշխատակիցները սիրով պատրաստ են հետաքրքրված անձանց խմբերի ծանոթացնել Կենտրոնի ծրագրերին, ցուցադրել տվյալների էլեկտրոնային շտեմարանները, առկա այլ գործիքները, ապահովել կոնկրետ տեղեկատվություն և մատուցել ծառայություններ:
Վճարումներ
Գրքերից կամ ներքին տվյալների շտեմարաններից օգտվելը, ինչպես նաև նյութերի տպումն ու պատճենումն անվճար է: Կենտրոնի ռեսուրսները համապատասխան պայմանավորվածությամբ հասանելի են հայկական պետական հաստատությունների, տեղական լրատվամիջոցների, մանկավարժների և Միացյալ Նահանգների հանդեպ լուրջ հետաքրքրություն ունեցող անձանց համար: Կենտրոնը բաց է երկուշաբթի-ուրբաթ օրերին` ժամը 13:00-18:00 և չի աշխատում հայկական և ամերիկյան տոն և ոչ-աշխատանքային օրերին:
Կենտրոնը առաջարկում է
Այստեղ ներկայացված են 100 կարևորագույն պատմական փաստաթղթերը, որոնք հանդիսանում են Միացյալ Նահանգների պատմության ժամանակագրությունը 1776թ.-ից մինչև 1965թ.: Փաստաթղթերը ներկայացնում է Ազգային արխիվների ու հաշվառումների վարչությունը:
Մտավոր սեփականության իրավունքների համակարգման ազգային կենտրոն
Մտավոր սեփականության իրավունքների համակարգման ազգային կենտրոնը Միացյալ Նահանգների կառավարության կողմից հանրային առողջությունն ու ապահովությունը համաշխարհայնորեն վտանգող կեղծումների դեմ ուղղված պայքարի առաջամարտիկներից է: Այս կարգի քրեական գործունեության ընդլայնմանն ի պատասխան այս կառույցում կատարվեցին կառուցվածքային փոփոխություններ և այն տեղափոխվեց նոր գերժամանակակից մի շինություն Վիրջինիայի նահանգի Արլինգտոն քաղաքում: Այստեղ ներկայացված են Փաստեր և տվյալներ Մտավոր սեփականության իրավունքների համակարգման ազգային կենտրոնի մասին և տեսանյութ: