ԱՄՆ պետքարտուղարության Կրթական և մշակութային հարցերով բյուրոյի ծրագիրն հրավիրում է Կրթական և մշակութային հարցերով բյուրոյի փոխանակման ծրագրերի բոլոր մասնակիցներին գրանցվել State Exchange կայքում, որը մասնակիցների/շրջանավարտների կողմից ձևավորված կայք է հենց իրենց մասնակիցների/շրջանավարտների համար: Այս կայքը հնարավորություն է տալիս, որ Կրթական և մշակութային հարցերով բյուրոն կապ պահպանի մասնակիցների հետ, ինչպես նաև հանդիսանում է մի ցանց, որ թույլ է տալիս կապ ապահովել հենց մասնակիցների/շրջանավարտների միջև: Կայքում զետեղված է շրջանավարտների կողմից կազմակերպվող միջոցառումների օրացույց, ներկայացված են օգտակար հղումներ, տեղեկություններ դրամաշնորհների, թափուր աշխատատեղերի մասին: Կայքում գրանցված շրջանավարտների համար հասանելի է նաև Փոխանակման ծրագրերի մասնակիցների տվյալների բանկը, որտեղ հնարավոր է գտնել նույն հետաքրքրությունների տեր գործընկերների, ընկերների և շրջանավարտների: Շրջանավարտները նաև կայքում լուրեր, հղումներ ու միջոցառումներ ավելացնելու հնարավորություն ունեն:
ԱՄՆ հետազոտական և կրթական ծրագրերի շրջանավարտների հայկական միություն (USREPAAA)
ԱՄՆ հետազոտական և կրթական ծրագրերի շրջանավարտների հայկական միությունը շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն է, որ ձևավորվել է 1997թ. հուլիսի 4-ին` նպատակ ունենալով համախմբել ԱՄՆ համալսարաններում կամ այլ կրթօջախներում երկար ժամանակով ուսանած և գիտահետազոտական աշխատանքներ կատարած անձանց: Միությունն այս անձանց համախմբելու միջոցով փորձում է ԱՄՆ-ում նրանց ձեռք բերած փորձն ու գիտելիքները գործի դնել ընդհանուր նպատակների կատարման համար` ապահովելով ավել լավ կյանք Հայաստանի ժողովրդի համար: Վերջին յոթը տարիների ընթացքում միության անդամների թիվն աճել է շուրջ ութ անգամ, և ներկայումս միությանն անդամակցում են 120 հոգի:
Երիտասարդական նվաճումներ
Երիտասարդական նվաճումներ կազմակերպությունը ստեղծվել և ղեկավարվում է Ազատության աջակցության ակտի ապագա առաջնորդների փոխանակման ՖԼԵՔՍ ծրագրի շրջանավարտների կողմից: Կազմակերպությունը հիմնադրվել է 1994թ. և պաշտոնապես գրանցված է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում:
Երիտասարդական նվաճումները հասարակական կրթական կազմակերպություն է ստեղծված ժողովրդավարության, ազատության եւ մարդասիրության գաղափարները տարածելու առաքելությամբ: