Փոխդեսպան Քրիսթոֆեր Սմիթ

DCM Christopher W. Smith

Քրիսթոֆեր Սմիթը դիվանագիտական ծառայության է անցել 2005թ․-ին և ծառայել Վրաստանում, Ստամբուլում, Քաբուլում (Անվտանգության աջակցության միջազգային ուժերի կազմում), Կիպրոսում, Ուկրաինայում։ Վաշինգթոնում նա աշխատել է որպես Սպառազինությունների վերահսկման հարցերով պետքարտուղարի տեղակալի հատուկ հարցերով օգնական, իսկ վերջերս նա ազգային անվտանգության և ռազմավարական հետազոտությունների գծով մագիստրոսի կոչում ստացավ Նյուփորթի (Ռոդ Այլենդ) ԱՄՆ նավատորմի ռազմաքաղաքական քոլեջում։ 2019թ․ սեպտեմբերի 6-ից Քրիսը ստանձնել է ԱՄՆ փոխդեսպանի պաշտոնը Հայաստանում։ Գիտի ռուսերեն և թուրքերեն։ Ամուսնացած է, ունի 3 որդի։