ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտը սարքավորումներ է նվիրաբերել ՀՀ ԱԻ նախարարությանը

Donation of Chemical, Biological, Radiological, and Nuclear Threats Response Equipment to the Ministry of Emergency Situations of the Republic of Armenia by the U.S. Defense Threat Reduction Agency

Հայաստանի և Միացյալ Նահանգների կառավարությունների միջև հաստատված երկարատև գործընկերության շրջանակներում, ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալությունը (ՊՎՆԳ) Զանգվածային ոչնչացման զենքի դեմ պայքարի ոլորտում համագործակցության ծրագրի ներքո ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը նվիրաբերել է ավելի քան 1 մլն. ԱՄՆ դոլար արժողությամբ քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային (ՔԿՃՄ) վտանգներին արձագանքման սարքավորումներ։

ՊՎՆԳ-ը կազմակերպել է նաև դասընթացներ՝ ՔԿՃՄ արձագանքման սարքավորումների և զանգվածային խոցվածների դեկոնտամինացման սարքավորումների կիրառման վերաբերյալ։ ՀՀ ԱԻՆ-ի ՔԿՃՄ ստորաբաժանման վերապատրաստված մասնագետները անցկացրեցին սարքավորումների օգտագործման կարճ ցուցադրություն, որին ներկա էին ԱԻ նախարար Ա. Փամբուխչյանը, ռազմական կցորդ գնդապետ Գ․ Փայփսը, ՊՎՆԳ երևանյան գրասենյակի ղեկավար մայոր Մ․ Շիլդսը, երկկողմանի համագործակցության գծով սպա մայոր Մ․ Հեյզը և ԱՄՆ այլ պաշտոնյաներ, ներառյալ Կանզասի ազգային գվարդիայի հրամանատար գեներալ-մայոր Դ․ Վեյշարը, փոխգնդապետ Ա․ Փուլոսկին, և Կանզասի ազգային գվարդիայի քաղաքացիական հարցերով աջակցության թիմը, ինչպես նաև ԱԻ նախարարության  պաշտոնյաներ։

Գնդապետ Գ․ Փայփսը նշել է․ «Դասընթացի ավարտը նշանավորում է մեր շարունակական գործընկերության նշանակալի պահերից մեկը։ Նվիրաբերված սարքավորումների շնորհիվ ՀՀ ԱԻՆ-ը այժմ ունի ՔԿՃՄ վտանգները բացահայտելու, նույնականացնելու և դրանց արձագանքելու, ինչպես նաև վտանգավոր նյութերի ներգործության ենթարկված խոցվածներին դեկոնտամինացնելու  ավելի հզորացված կարողություններ»։

ԱԻ նախարար Ա. Փամբուխչյանը ևս ընդգծել է արդյունավետ համագործակցության փաստը և երախտագիտություն հայտնել աջակցության համար:

Մոտ 4,6 միլիոն ԱՄՆ դոլար  արժողությամբ Քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային անվտանգության ոլորտում համագործակցության Ծրագիրը մեկնարկել է 2021 թվականին ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալության կողմից  և նախատեսված է ավարտել մինչ 2023 թվականի տարեվերջ:

‹‹Կցանկանայի երախտագիտությունս հայտնել բոլոր ներկաներին ծրագրի արդյունավետ և անխափան ընթացքն ապահովելու համար և վստահաբար կարող եմ նշել, որ Ծրագրի շրջանակներում ԱԻՆ-ին նվիրաբերված գույք-սարքավորումները, ինչպես նաև ԱԻՆ մասնագետների վերապատրաստումների կազմակերպումը և անցկացումը մեծ առաջընթաց են կարողությունների զարգացման և հագեցվածության ապահովման գործում››- իր խոսքում ընդգծեց ԱԻ նախարարը։