ԱՄՆ դեսպանությունը իրեղեն ապացույցների հետազոտման գործիքներ է նվիրում Փորձաքննությունների ազգային բյուրոյին

U.S. Embassy donates evidence examination tools to National Bureau of Expertises

Հայ փորձագետներին թվային փորձագիտական նյութեր քաղելու, պահպանելու և վերլուծելու հարցում օգնելու ու առավել արդարացի դատաքննություններ ապահովելու նպատակով Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը վերջերս ՀՀ ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրոյին (ՓԱԲ) նվիրաբերեց թվային իրեղեն ապացույցների հետազոտման ծրագրային ապահովում և գործիքներ՝ շուրջ 17.000 ԱՄՆ դոլար արժողությամբ:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ/INL) գրասենյակի այս նվիրատվությամբ ապահովված  ամպային վերլուծության ծրագրային ապահովումը համալրեց այն միջոցների շարքը, որ ՓԱԲ-ին էին տրամադրվել 2016թ.-ին: Ներառված էին նաև փորձագիտական ծրագրակազմ, փորձագիտական պատկերիչ և փորձագիտական ապարատային բլոկիրատորներ:

Նվիրաբերված այս միջոցները կբարելավեն Հայաստանի վերլուծական հնարավորությունները՝ թույլ տալով ավելի շատ թվային ապացույցներ կիրառել քննությունների ու քրեական հետապնդումների ընթացքում: Այս միջոցների կիրառմամբ՝ ՓԱԲ համակարգչատեխնիկական բաժնի մասնագետները կկարողանան ՀՀ իրավապահ մարմիններին առաջարկել ճկուն մոտեցումներ՝ կարևորագույն թվային և բջջային ապացույցների հավաքագրման և վերլուծության հարցում:

Այս ծրագիրն իրականացվում է ԹՊԻՀ գրասենյակի  կողմից ֆինանսավորվող ավելի մեծ աջակցության ծրագրի շրջանակում է, որն օգնում է Հայաստանի իրավապահ համակարգի արդիականացման, քրեակատարողական համակարգի բարելավման, անդրազգային հանցավորության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործում և միաժամանակ ապահովում է ԱՄՆ բնակչության անվտանգությունը՝ հակազդելով միջազգային հանցավորությանը և կոռուպցիային այլ երկրներում: Հետևեք այս հղմանը և  ծանոթացեք, թե ինչպես է ԹՊԻՀ-ն իր գործունեությամբ նպաստում բնակչության անվտանգությանը՝ պայքարելով միջազգային հանցավորության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և անկայուն իրավիճակների դեմ: