ԱՎՍԱ աշխատաժողով ԱՄՆ-ում

large group of students
Տարբեր երկրներից ժամանած ուսանողները մասնակցում են աշխատաժողովին

ԱՄՆ դեսպանատան Արտահանման վերահսկման և սահմանային անվտանգության ծրագիրը (EXBS) հովանավորել է Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչների մասնակցությունը զանգվածային ոչնչացման զենքի չտարածման խնդիրներին առնչվող աշխատաժողովում:

Հայաստանի Հանրապետության չորս ներկայացուցիչ՝ ՀՀ Վարչապետի աշխատակազմից, Արտաքին գործերի նախարարությունից և <<Զանգվածային ոչնչացման զենքի չտարածման խնդիրների հետազոտական կենտրոն>> ՀԿ-ից  մասնակցեցին ս.թ. մարտի 23-ից ապրիլի 3-ը ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի համալսարանի Արտահանման Վերահսկման Ակադեմիայի միջազգային առևտրի անվտանգության կենտրոնում կազմակերպված  դասընթացներին: Ավելի քան 10 երկրների ներկայացուցիչներ մասնակցեցին աշխատաժողովին: Դասընթացի ուղղվածությունն էր` ազգային արտահանման վերահսկման քաղաքականության մշակում, երկակի օգտագործման ապրանքների և տեխնոլոգիաների վերահսկում և ռիսկային տարածման կանխարգելում:

Դասընթացների առաջին շաբաթը նվիրված էր միջազգային և ազգային արտահանման վերահսկման քաղաքականության հարցերին: Քննարկման թեմաները՝ գլոբալիզացիայի ազդեցությունը արտահանման վերահսկման վտանգների վրա, միջազգային և միջկառավարական պայմանագրերը արտահանման վերահսկման ոլորտում և միջազգային փորեցի ուսումնասիրում:

Երկրորդ շաբաթվա ընթացքում քննարկվել են երկակի օգտագործման ապրանքների և տեխնոլոգիաների լիցենզավորման և արտահանման վերահսկման վարչարարության  հետ կապվաց հարցեր, ինչպես նաև երկակի օգտագործման ապրանքատեսակների  նույնականացման  և միջազգային համագործակցությանն առնչվող հարցեր:

Վերջին 10 տարիների ընթացքում ԱՄՆ դեսպանատան Արտահանման վերահսկման և սահմանային անվտանգության ծրագիրը (EXBS) հովանավորման ներքո ավելի քան 40 մասնագետ ՀՀ տարբեր գերատեսչություններից մասնակցել են այս դասընթացներին: