Առաջնորդման հմտությունների զարգացման ծրագիր

ԱՄՆ դեսպանությունը հայտարարում է մրցույթ, որին կարող են մասնակցել շահույթ չհետապնդող կամ հասարակական կազմակերպությունների ղեկավարները, ովքեր ընտրվելու դեպքում կստանան Atlas Corps ծրագրի շրջանակում իրականացվող առաջնորդման հմտությունների զարգացման հեղինակավոր ծրագրին մասնակցելու  ֆինանսավորում մեկ տարվա համար: Մասնակցության համար անհրաժեշտ է 2-10 տարվա փորձառություն շահույթ չհետապնդող կառույցի առաջնորդման ոլորտում, բուհական կրթություն և անգլերենի իմացություն: Հայաստանում կա լավ կայացած հասարակական հատված, և սա ոլորտի ձևավորվող առաջնորդների համար լավ հնարավորություն է ուսուցում անցնել ԱՄՆ-ում և իրենց փորձը կիսել ամերիկյան կազմակերպությունների հետ: Ժողովուրդների միջև կապերի խթանումը Միացյալ Նահանգների կառավարության գերակա խնդիրներից մեկն է և հասարակական հատվածի առաջնորդների համար սա շատ լավ հնարավորություն է:

Atlas Corps-ը աջակցել է 49 երկրների 155 առաջնորդների: Կոչ ենք անում շահույթ չհետապնդող կառույցների առաջնորդներին մասնակցել այս մրցույթին և հենց այսօր մասնակցության հայտ ներկայացնել http://apply.atlascorps.org կայքում: Տրամադրվող ֆինանսավորումը նախատեսված է բնակության հիմնական ծախսերը հոգալու և հասարակական հատվածի մասնագետների համար ուսուցման որակյալ ծրագիր ապահովելու համար:

Atlas Corps-ի մասին

Atlas Corps-ը Միացյալ Նահանգների կողմից ֆինանսավորվող առաջնորդման հմտությունների զարգացման ծրագիր է աշխարհի տարբեր ծայրերի հասարակական հատվածի առաջնորդների համար, որի շրջանակում ապահովվում է 6-18 ամսյա մասնագիտական կատարելագործման ծրագիր Միացյալ Նահանգներում: Մանրամասն տեղեկությունների համար տես՝ http://www.atascorps.org.

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2014թ. նոյեմբերի 8-ը: