ԹՊԻՀ գրասենյակը օժանդակեց ԱՄՆ Ներքին անվտանգության դեպարտամենտի ֆինանսական հանցագործությունների վերաբերյալ դասընթացը:

ԹՊԻՀ գրասենյակը օժանդակեց ԱՄՆ Ներքին անվտանգության դեպարտամենտի ֆինանսական հանցագործությունների վերաբերյալ դասընթացը:

Ապրիլի 17-20ը ԱՄՆ Դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակի օժանդակությամբ ԱՄՆ Ներքին անվտանգության դեպարտամենտի պատվիրակությունը ֆինանսական հանցագործությունների քրեական հետապնդման վերաբերյալ երկու դասընթաց անցկացրեց քննիչների, Ֆինանսական դիտարկումների կենտրոնի աշխատակիցների, դատախազների և դատավորների համար:  Դասընթացի ընթացքում մասնակիցներին ներկայացվեց ֆինանսական հանցագործությունների և փողերի լվացման արդի վտանգներն ու դրսևորումները: Դասընթացը ինտերակտիվ էր և ապահովվեց ԱՄՆ-ի և Հայաստանի իրավապահ մարմինների աշխատակիցների միջև ուղիղ հաղորդակցությունը, ովքեր կկարողանան ուղիղ կապով տեղեկություններ փոխանակել քրեական ոլորտում քննությունների համար:

Այս ծրագիրը ԹՊԻՀ գրասենյակի  կողմից ֆինանսավորվող ավելի մեծ աջակցության ծրագրի մի մաս է, որն օգնում է Հայաստանի իրավապահ համակարգի արդիականացման, անդրազգային հանցավորության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործում, միաժամանակ ապահովում  ԱՄՆ բնակչության անվտանգությունը՝ հակազդելով միջազգային հանցավորությանը, այլ երկրներում հանցավոր խմբերի գործունեությանը և անօրինական թմրամիջոցների շրջանառությանը: Հետևեք այս հղումով և  ծանոթացեք, թե ինչպես է ԹՊԻՀ-ն իր գործունեությամբ նպաստում բնակչության անվտանգությանը՝ պայքարելով միջազգային հանցավորության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և անկայուն իրավիճակների դեմ: